14:22 28.07.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի և էկոնոմիկայի ոլորտի այլ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Կարեն Թռչունյանը: ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտը մշակել է մասնագիտական պահանջարկի ծրագիր, որն էլ գերատեսչությունների քննարկման […]
14:15 28.07.2021
Ճշտված տեղեկություններով՝ հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմի վիրավորների ճշգրիտ թիվը 4-ն է։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Ժամը 13։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է։ Սահմանի մնացած հատվածներում իրադրությունը հարաբերականորեն հանգիստ է։
14:03 28.07.2021
Արցախի տարածքից հայտնաբերված ռազմամթերքի վնասազերծման աշխատանքների նպատակով ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The Halo trust» ոչ կառավարական կազմակերպությունն այսօր պայթեցման աշխատանքներ կիրականացնեն Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում, Մարտունու և Մարտակերտի շրջաններում, Ստեփանակերտ քաղաքի մերձակայքում:
14:01 28.07.2021
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 28-ին Դոհա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 59-ամյա Սուսաննա Հ.-ն, որը 2020 թ. հուլիսի 3-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
13:49 28.07.2021
Այսօր՝ հուլիսի 28-ին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր, տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։ ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը հույս է հայտնել, որ ձևավորված փոխգործակցությունն ապագայում ավելի մեծ թափ կստանա և կընդլայնվի։ Երկարամյա համագործակցության […]
13:46 28.07.2021
Ոստիկանության Մուշի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 27-ին Գյումրի քաղաքի Բագրատունյաց հրապարակից բերման է ենթարկվել 38-ամյա Լևոն Պ.-ն, որը հուլիսի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Լևոն Պ.-ն ներկայացվել է դատարան:
13:28 28.07.2021
Հուլիսի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, հանդիպման ընթացքում կցորդներին ներկայացվել է տեղեկատվություն հուլիսի 28-ի վաղ առավոտից Ադրբեջանի ԶՈւ կողմից հայ-ադրբեջանական սահմանի Վերին Շորժայի ուղղությամբ իրականացված մարտական գործողությունների վերաբերյալ: Ռազմական կցորդները տեղեկացվել են, […]
13:22 28.07.2021
2021թ. հուլիսի 27-ին` ժամը 20:15-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ գլխի գագաթային շրջանի սալջարդ վերք, ուղեղի ցնցում ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 59-ամյա կին, որը հայտնել է, որ խանութում իրեն ծեծի են ենթարկել: Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ կինը նշված վնասվածքներն ստացել է իր նկատմամբ իրականացված […]
13:14 28.07.2021
2020 թվականի պատերազմի ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվում է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Այս մասին տեղեկացրին ԱԻ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։ Արդյունքների մասին ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի բռնազավթված տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1616 զինծառայողների (կամավորներ, պահեստազորայիններ) […]
13:07 28.07.2021
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 27-ին բաժին է ներկայացել 33-ամյա Ազատ Ս.-ն, որը հուլիսի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից […]
23:55 27.07.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
23:40 27.07.2021
Հուլիսի 26-ից 27-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 17 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 200 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 6000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1000 քմ, Արմավիրի մարզի Թաիրով գյուղում՝ 700 քմ, Նորակերտ գյուղում՝ 1500 քմ, […]
23:22 27.07.2021
Ադրբեջանն ու Ռուսաստանը պայմանավորվել են համագործակցել բնական գազի սեզոնային փոխանակման ոլորտում։ Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է «Ազերկոնտրակտ» պետական ընկերության և «Գազպրոմ» խմբի միջև, երեքշաբթի հաղորդել Է Բաքվի Report լրատվական գործակալությունը: Համաձայն համաձայնագրի պայմանների ՝ Ադրբեջանը գազ կմատակարարի Ռուսաստանին ամառային սեզոնին, իսկ Ռուսաստանը ՝ ձմռանը ։ Մատակարարումների ծավալները չեն բացահայտվում, սակայն նշվում է, որ դրանք նույնական կլինեն, […]
23:10 27.07.2021
Հանրապետության տարածքում հուլիսի 27-ին, 29-ին, 31-ին առանձին շրջաններում, 28-ին, օգոստոսի 1-ի շրջանների զգալի մասում հիմնականում կեսօրից հետո և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը 28-ի ցերեկը կնվազի […]
22:45 27.07.2021
«Europe Elects»-ը հրապարակել է «Area» ուսումնասիրությունների կենտրոնի կողմից անցկացված սոցհարցման վերջին տվյալները: Ըստ սոցհարցման արդյունքների, նվազել է իշխող ուժի և վերջինիս հետ դաշինք կազմած աջ ծայրահեղականների քաղաքական աջակցության ցուցանիշը, փոխանցում է Ermenihaber-ը։ Կենտրոնը հարցում է արել՝ պարզելու, թե քաղաքացիները որ քաղաքական կուսակցությանը ձայն կտային, եթե հիմա անցկացվեին խորհրդարանական ընտրություններ։ Սոցհարցման մասնակիցների 35.2 տոկոսը հայտնել է, […]
22:33 27.07.2021
Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն այսօր Մարտունու բժշկական կենտրոնին են տրամադրել ռադիոլոգիայի սենյակի համար ժամանակակից ռենտգեն սարքավորում։ Սարքավորումը տրամադրվել է երկրում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող օժանդակության առավել լայն փաթեթի շրջանակում: «COVID-19 համավարակի հաղթահարմանն ուղղված անհապաղ աջակցությունից բացի, Եվրոպական միությունը Հայաստանի կողքին է՝ տրամադրելով պատվաստանյութեր և նպաստելով երկրի առողջապահության ոլորտի ամրապնդմանը: «Համերաշխություն հանուն առողջության» ԵՄ նախաձեռնության […]
22:20 27.07.2021
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի Նոր Գեղի վարչական տարածքում բախվել են Mercedes G63 և Mercedes C180 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, վթարի հետևանքով 1 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
22:16 27.07.2021
Կիլիկիո կաթողիկոսարանի ֆեյբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որին կից գրամամբ նշվում է` հստակ տեղեկություններ կան, որ Դեր Զորի եկեղեցական համալիրը պայթեցվել է: «Այս տեսաերիզին (video) մէջ կը տեսնէք Տէր Զօրի եկեղեցւոյ համալիրը՝ իր նախկին եւ ներկայ վիճակին մէջ։ Յստակ տեղեկութիւններու համաձայն, համալիրը քանդուած է անոր զանազան մասերուն մէջ զետեղուած ռումբերով։ Յայտնենք, որ Տէր Զօրի համալիրը […]
21:56 27.07.2021
Եթովպիայում Սոմալիի շրջանում գրոհայինների հարձակման հետևանքով հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել: Այս մասին հայտնում է Reuters-ը։ Սոմալիի տարածաշրջանային կառավարության ներկայացուցիչ Ալի Բեդելի խոսքով՝ գրոհայինները «կոտորած» են կազմակերպել Գադամայտու շրջանում, որը հայտնի է նաև Գաբրաիս անունով: Եթովպացի պաշտոնյայի խոսքով ՝ հարձակման հետևանքով մի քանի հարյուր խաղաղ բնակիչ է զոհվել։ Խաղաղ բնակիչների վրա հարձակման փաստը գործակալությանը հաստատել […]
21:44 27.07.2021
Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Հայաստանի պաշտպանության նախարարի պարտականությունները կատարող Արշակ Կարապետյանի հանդիպումը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։ Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հրապարակվել: Հիշեցնենք, որ երեկ Կարապետյանը հեռախոսազրույց էր ունեցել Շոյգուի հետ, որի ընթացքում քննակվել եմն տարածաշրջանային անվտանգության ապահովման խնդիրները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
20:48 27.07.2021
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը մասնակցել է «Առողջության ապահովագրությունը Հայաստանում: Իրավական կարգավորումները և գործնական կիրառումը» խորագրով միջոցառմանը: Այն կազմակերպվել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի և Հայկական բժշկական ասոցիացիայի համատեղ ջանքերով: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային […]
20:36 27.07.2021
Քաղաքներ ծայրամասում. ուսումնասիրելով Հարավային Կովկասում ուշ անտիկ շրջանի քաղաքաշինությունը (մ.թ. 300–600 թթ.)» խորագրով միջազգային գիտաժողովի կազմակերպիչները, թերևս մտավախություն ունենալով, որ հայագետների մասնակցությունը հնարավորություն չի տա ադրբեջանցի մասնակիցներին անարգել տարածել իրենց կեղծարարությունները, նախընտրել են ընդհանրապես չեղյալ հայտարարել գիտաժողովը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունից: Ըստ աղբյուրի՝ Դանիայի Օրհուս քաղաքի համալսարանը նախապատրաստել էր «Քաղաքներ ծայրամասում. ուսումնասիրելով Հարավային Կովկասում ուշ անտիկ շրջանի քաղաքաշինությունը (մ.թ. 300–600 թթ.)» խորագրով միջազգային գիտաժողով: Հրավիրվել […]
20:24 27.07.2021
ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն ընդունել է ԱԱԾ Քննչական դեպարտամենտի պետին Այսօր՝ հուլիսի 27-ին, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հանձնարարությամբ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարին է այցելել ԱԱԾ Քննչական դեպարտամենտի պետը: Հանդիպման ընթացքում քննարկվել է ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով կատարված առգրավման հետևանքով խափանված` գործերի ավտոմատ մակագրման համակարգի՝ հնարավորինս սեղմ ժամկետում վերագործարկման հնարավորությունը:
15:57 27.07.2021
Հուլիսի 26-ին՝ ժամը 22։30-ին, ոստիկանության պարեկային ծառայության գնդի ծառայողները Թումանյան փողոցից, ծեծի կասկածանքով, Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 33-ամյա Օնիկ Ս.-ին, որտեղ պարզվել է, որ նա հուլիսի 2-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 38-322-րդ (Ինքնիրավչությանը հանցակցելը) և 268-րդ (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
15:55 27.07.2021
Հուլիսի 27-ին` ժամը 10։47-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աճարկուտ գյուղի «Կոլանի աղբյուր» կոչվող տարածքում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը կախվել է դեպի ձորակը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի […]