09:54 23.07.2021
Հուլիսի 22-ին կատարվել է 33 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային դեպք չի գրանցվել։ Այս մասին տեղեկացրին ԱՀ առողջապահության նախարարությունից։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 10 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10000 քաղաքացու հետազոտություն, որից 952-ի մոտ արձանագրվել […]
09:34 23.07.2021
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի միջև հուլիսի 22-ին կնքվել է փոխըմբռնման հուշագիր: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը և Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի ռեկտոր Բերտրան Վենարը։ Հուշագրի նպատակն է ապահովել Համալսարանի ուսանողների տեսական գիտելիքների գործնական կիրառումը և […]
09:23 23.07.2021
Աֆղանստանի Քանդահար նահանգի Սփին Բոլդաք շրջանում անհայտ անձինք սպանել են ավելի քան 100 խաղաղ բնակիչների ՝ «Թալիբան» արմատական շարժման զինյալների կողմից այն գրավելուց հետո, հաղորդում է աֆղանական Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ներքին գործերի նախարարության ներկայացուցչին: Աֆղանստանի կառավարությունը մեղադրել է թալիբներին խաղաղ բնակիչների մահվան մեջ, որոնք վերահսկում են այդ շրջանը: «Դաժան ահաբեկիչները Փենջաբի (Պակիստան) իրենց ղեկավարների […]
09:10 23.07.2021
Ղրիմի ջրային արգելափակումը, որը կազմակերպել է Ուկրաինան, պետք է ճանաչվի ցեղասպանության փորձ, իսկ դրա կազմակերպիչներին պետք է քրեական պատասխանատվության ենթարկել, հայտարարել է Ղրիմի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Եֆիմ Ֆիքսը՝ մեկնաբանելով Ռուսաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան առաջին միջպետական բողոքը ներկայացնելը: «Ղրիմի ջրային արգելափակումը պետք է ճանաչվի Ուկրաինայի կողմից ղրիմցիների ցեղասպանության փորձ, իսկ դրա կազմակերպիչները ՝ քրեական […]
08:45 23.07.2021
Երաշտը վերջին կես դարում աշխարհում 650 հազար մարդու մահվան պատճառ է դարձել, երկրի ավելի քան 577 հազար բնակիչներ զոհվել են փոթորիկների ժամանակ: Այս տվյալները հրապարակել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը, որը ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատությունն է: «10 խոշորագույն աղետներից վերջին 50 տարվա ընթացքում ամենամեծ թվով մահերի են հանգեցրել երաշտները (650 հազար զոհ), փոթորիկները (577 232), ջրհեղեղները (58 […]
08:31 23.07.2021
Հուլիսի 23-ին` ժամը 10:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը Զառիթափ համայնքի Բարձրունի բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը: Հուլիսի 23-ին՝ ժամը 11:00-ին, Արմավիրի մարզի Հայկավան համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժանք: Վարժանքի ընթացքում գործարկվելու է համայնքում առկա շչակը: ԱԻՆ-ը խնդրում […]
08:20 23.07.2021
Ադրբեջանական իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն ու հատուցեն մեր բոլոր գյուղացիներին պատճառած վնասները, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Այս փաստաթղթերից մեկը Կապանի Դավիթ Բեկ գյուղի բնակչի ոչնչացած այգու վնասների հաշվարկն է, իսկ մյուսը Վարդենիսի բնակչի գյուղատնտեսական նպատակով հողամասի վարձակալության պայմանագիր է, բայց որի հնարավորությունից նա այլևս զրկված է: Փաստաթղթերն օրինակ են, […]
08:11 23.07.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Արցախի փ. 138 սեփական տուն, Սարմի 103 սեփական տուն, Արցախի փ. 32Ա, 32Բ շենքեր, Սարի Թաղ 1-9 շարքեր մասնակի, Թումանյան փ. 2, 4, 6, 10, 12 շենքեր, Խանջյան փ. 37, 39, 41 շենքեր, […]
23:55 22.07.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
23:42 22.07.2021
Հուլիսի 22-ին` ժամը 14:47-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամասիա գյուղի 3-րդ փողոցում այրվում է պահեստավորած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 10-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:14-ին, մարվել՝ […]
23:28 22.07.2021
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ պետական սեփականության մասնավորեցմանը վերաբերող նախագահական գործառույթների մի մասը փոխանցվում է կառավարությանը և տեղական իշխանություններին: Այս մասին հայտնում է Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը։ Այսպիսով, Լուկաշենկոն փոփոխություններ է կատարել Բելառուսի Հանրապետությունում պետական սեփականության մասնավորեցման մասին 1998 թվականի մարտի 20-ի իր հրամանագրում:
23:21 22.07.2021
Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Հանրապետության տարածքում` Հուլիսի 22-24-ը, 27-ին հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է […]
23:13 22.07.2021
Իտալիայի Նախարարների խորհուրդը որոշում է ընդունել COVID պանդեմիայի պատճառով արտակարգ դրության ռեժիմը երկարաձգել մինչև դեկտեմբերի 31-ը, հայտնել է Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան: Նախարարն արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու մասին հայտարարել է հատուկ մամուլի ասուլիսում։ Այս ռեժիմը կառավարությանը թույլ է տալիս արագացված տեմպերով որոշումներ կայացնել առանց խորհրդարանի անհապաղ հավանության, մասնավորապես, պարետային ժամ սահմանել, ինչպես նաև միջոցներ […]
22:58 22.07.2021
Թուրքիայի հյուսիս-արևելքում հեղեղումներ են սկսվել։ Այս մասին հուլիսի 22-ին հայտնել է երկրի արտակարգ իրավիճակների վարչությունը։ «Այսօր հորդառատ անձրևների հետևանքով հեղեղումներ են տեղի ունեցել Արտվին նահանգի Արղավի շրջանում։ Արղավի գետը դուրս է եկել ափերից, շրջանային կենտրոնն ու գյուղական ճանապարհները հեղեղվել են։ Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել Ռիզե նահանգի Ֆինդըքլի շրջանում»,- ասված է հաղորդագրության մեջ։ Տուժած շրջաններում որոնողափրկարարական […]
22:40 22.07.2021
Հուլիսի 22-ին՝ ժամը 14:48-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բամբակաշատ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է հացատան տանիք:Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:16-ին, մարվել՝ 15:39-ին: Այրվել են հացատան տանիքում կուտակած մոտ 100 հատ խաղողի չորացած ճյուղերի […]
22:30 22.07.2021
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 21-ին Նուբարաշենի խճուղուց բերման է ենթարկվել 31-ամյա Արման Ղ.-ն, որը մայիսի 5-ից Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
22:11 22.07.2021
Կիպրոսը Վարոշայի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունների հարցով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ Կիպրոսը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ բողոքելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ու Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության ղեկավար Էրսին Թաթարի՝ Վարոշայի վերաբերյալ արած հայտարարությունների դեմ: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, Էրդողանն ու Թաթարը հայտարարել էին Կիպրոսի Ֆամագուստա քաղաքի Վարոշա քաղաքամասի աստիճանական բացման ու բնակեցման մասին: Վարոշան […]
22:02 22.07.2021
ԿԸՀ-ն այսօր արտահերթ նիստ է գումարել և հաստատել: Հանձնաժողովը հաստատվել է նորընտիր խորհրդարանի պատգամավորների մանդատները, ինչպես նաև հայտարարվել է առաջին նստաշրջանի օրը: Բացի այդ, ուժը կորցրած է ճանաչվել այն թեկնածուների գրանցումը, որոնք ինքնաբացարկ էին հայտնել: Մանրամասները՝ տեսանյութում։
21:59 22.07.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Արարատ և Հրազդան քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 11-17-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հրազդանում հուլիսի 11-ին, 14-ին և 15-ին, Արարատում՝ հուլիսի 12-ին:
21:43 22.07.2021
«Թալիբան» շարժման մամուլի խոսնակ Զաբիհուլլահ Մյուջահիդը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը: Վերջինս Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի պահապանությունը Թուրքիային փոխանցելու թեմայով խոսելիս մասնավորապես ասել էր. «Թուրքիան ոչ մի վատ բան չի տեսնում թալիբների դավանանքի մեջ: Դեռ ավելին։ Կարծում ենք, որ մենք կարող ենք միմյանց էլ ավելի լավ հասկանալ»: Այդ կապակցությամբ «Թալիբան»-ի խոսնակը «TRT […]
21:35 22.07.2021
Հուլիսի 19-ի կեսգիշերին ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները Դսեղ գյուղի հանդամասերից մեկում ստուգման նպատակով կանգնեցրել են առանց համարանիշերի «ՈւԱԶ» մակնիշի մի մեքենա։ Մեքենայում հայտնաբերվել է 2 խմ փայտանյութ, ինչի օրինականության վերաբերյալ Դսեղի բնակիչ, 25-ամյա վարորդը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Ըստ վարորդի՝ Դսեղի հարակից անտառից բենզասղոցով հատել էր կանգուն կաղնի և փայտանյութը տեղափոխում էր տուն։ Մեքենան տեղափոխվել […]
21:28 22.07.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում հուլիսի 18-21-ը, Արաբկիրում և Նոր Նորքում՝ հուլիսի 21-ին: Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորք վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Կենտրոնում՝ հուլիսի 15-ին և 16-ին: Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:
21:21 22.07.2021
Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Սոչիում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի առաջին պարտիայում՝ առավելության հասնելով Խորվաթիայի ներկայացուցիչ Անտե Բրկիչի նկատմամբ: Ինչպես փոխանցում է Armtimes.com-ը, Հայկը խաղացել է սպիտակ խաղաքարեով և հաղթել պարտիայի 49-րդ քայլում: Վաղը` հուլիսի 23-ին, Մարտիրոսյանն ու Բրկիչը կանցկացնեն 4 շրջանի երկրորդ «դասական» պարտիան։ Հիշեցնենք՝ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 3-րդ շրջանում […]
21:12 22.07.2021
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 22-ին Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչներից մեկը Խրամորթ համայնքի հատվածում, տեղանքում մոլորվելով, անցել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատված: Այս մասին հայտնում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Ռուս խաղաղապահների միջամտությամբ անձը վերադարձվել է հայկական կողմին: Նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում»,- գրել է Գեղամ Ստեփանյանը:
21:07 22.07.2021
Հուլիսի 22-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։ Մասնակցում էին ոստիկանության շտաբի, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր և ներքին անվտանգության վարչությունների պետերն ու ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների անդամներ: Ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության երեք աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները: Փաստական հանգամանքները վերլուծելուց […]