TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+29.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Վանաձորում բախվել են Opel-ն ու Volkswagen–ը. հիվանդանոց տեղափոխված 7 վիրավորներից հղի կնոջ 7 ամսական երեխան ծննդաբերության ժամանակ մահացել է

23:09 23.07.2021

Երեկ խոշոր ավտովթար և ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցի 1/4 հասցեի՝ Սգո սրահի դիմաց, բախվել են Լոռու մարզի բնակիչներ, 25-ամյա Էրիկ Մելքումյանի վարած Volkswagen մակնիշի և 62-ամյա Ավետիք Մարգարյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com–ը: Վթարի հետևանքով Ա. Մարգարյանը, նրա ուղևորներ, Լոռու մարզի բնակիչներ, 58-այա […]

̰
Անձրև, ամպրոպ և կարկուտ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

22:55 23.07.2021

Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Հանրապետության տարածքում` Հուլիսի 23-24-ը, 27-ին առանձին շրջաններում, 28-ին շրջանների զգալի մասում հիմնականում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, […]

̰
Մանվել Փարամազյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

22:43 23.07.2021

Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա պաշտպան Լուսինե Սահակյանը: Պաշտպանի փոխանցմամբ՝ գործը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին: Դատական նիստը նշանակվել է հուլիսի 26-ին՝ ժամը 15.00-ին: Հիշեցնենք, որ Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը երկու ամսով կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական […]

̰
ՄԱԿ-ում ՉԺՀ-ին կոչ են արել համագործակցել COVID-19-ի ծագման ուսումնասիրման հարցում

22:23 23.07.2021

ՄԱԿ-ը կոչ է անում Չինաստանին և մյուս երկրներին համագործակցել ԱՀԿ-ի՝ COVID-19-ի ծագման հետաքննության հարցում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը: Պատասխանելով այն հարցին, թե ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը որևէ մեկնաբանություն կտա՞ Չինաստանի՝ ԱՀԿ-ի հետ համագործակցելուց հրաժարվելու վերաբերյալ, Ֆարհան Հաքն ասել է. «ԱՀԿ-ն ղեկավարում է այդ գործընթացին, […]

̰
Չինաստանում թռչնագրիպի բռնկում է գրանցվել

22:10 23.07.2021

Չինաստանի հարավ-արևմուտքում երեք մարդ է վարակվել H5N6 թռչնագրիպի վիրուսով, որոնցից մեկը մահացել է, հաղորդվում է Հոնկոնգի առողջապահության դեպարտամենտի կայքում: Մահվան ելքով դեպք է գրանցվել Սիչուան նահանգի Սուանհանայում, 51-ամյա հիվանդն առնչվել է ընտանի թռչնի հետ։ Ախտանշանները նա նկատել է հունիսի 25-ին, հուլիսի 3-ին հիվանդին հոսպիտալացրել են, սակայն հաջորդ օրը նա մահացել է։ Երկրորդ վարակվածը 57-ամյա քաղաքացի […]

̰
SHANTNEWS

21:55 23.07.2021

̰
Վիտալի Բալասանյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

21:52 23.07.2021

Հուլիսի 23-ին Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն ԱԺ պատգամավորների, կուսակցությունների նախագահների, պատասխանատու մարմինների ներկայացուցիչների հետ և քննարկել Հանրապետության ութ համայնքներում հնարավոր անցկացվելիք ՏԻՄ արտահերթ ընտրություների հետ կապված հարցեր։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԽ քարտուղարությունից: Ներկայացվել են հետպատերազմական ժամանակահատվածում ընտրական գործընթացներ կազմակերպելու հետ կապված խնդիրների վերհանման և լուծման […]

̰
Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենան գլորվել է ձորը. տուժածը հոսպիտալացվել է

21:39 23.07.2021

Հուլիսի 23-ին, ժամը 17:18-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենան գլորվել է ձորը:Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհին՝ Դիլիջանի ոլորաններում, «Nissan X-trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Մ. Շ., ծնված 1962 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […]

̰
Անցկացվել են մարտական հերթափոխ մեկնող անձնակազմի նախապատրաստման աշխատանքներ

21:18 23.07.2021

2-րդ զորամիավորման զորամասերից մեկում հուլիսի 23-ին անցկացվել են մարտական հերթափոխ մեկնող անձնակազմի նախապատրաստման աշխատանքներ, որոնց մասնակցել է նաև զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա․ Հարությունյանը: Ստուգվել է անձնակազմի պատրաստության մակարդակը, տրվել են մարտական խնդիրների կատարման համապատասխան հանձնարարականներ։

̰
Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողին դաժանաբար ծեծել է իր իսկ ծառայակիցը. բացառիկ կադրեր

21:06 23.07.2021

«Արմենպրես»-ի ձեռքի տակ է հայտնվել հուլիսի 23-ին նկարահանված բացառիկ տեսանյութ Քարվաճառի սահմանային հատվածից, որում երևում է, թե ինչպես է ադրբեջանցի զինծառայողը մյուսին դաժանաբար ծեծում: Ավելի վաղ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, թե իբր հակական կողմի դիպուկահարի կրակոցից նույն Քարվաճառի սահմանային հատվածում ադրբեջանցի զինծառայող է մահացել, սակայն ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հուլիսի 23-ին […]

̰
Փոփոխություն՝ ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-Ի N 755-Լ որոշման մեջ

17:00 23.07.2021

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ փոփոխություն և լրացում է կատարվել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-Ի N 755-Լ որոշման մեջ։ Ըստ այդմ՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնելու գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ։ Մանրամասները՝ այստեղ։

̰
Ադրբեջանում բանակի գլխավոր շտաբի նոր պետ է նշանակվել

16:59 23.07.2021

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ադրբեջանական բանակի գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին, ասված է երկրի ղեկավարի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Փաստաթղթի համաձայն՝ գեներալ-լեյտենանտ Քերիմ Վելիևն ազատվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության աշխատակազմի անձնակազմի գծով գլխավոր վարչության պետի պաշտոնից և նշանակվել պաշտպանության նախարարի առաջին տեղակալի և գլխավոր շտաբի պետի պաշտոնում: […]

̰
Ինչպե՞ս է հաշվարկվում խնամատար ընտանիքներին տրվող ամսական վարձատրության չափը

16:53 23.07.2021

Պետությունը շարունակում է աջակցություն տրամադրել այն խնամատար ընտանիքներին, որոնց հոգածության ներքո խնամք և դաստիարակություն են ստանում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաները, տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Ընդհանուր խնամատար ընտանիքներում խնամք ստացող յուրաքանչյուր երեխայի խնամքի դիմաց տրվող ամսական վարձատրությունը կազմվում է նվազագույն ամսական աշխատավարձի չափով (տրամադրվում է նաև երեխայի խնամքի և դաստիարակության համար […]

̰
Գիտնականների կարիերայի բարելավման նոր հնարավորություններ

16:49 23.07.2021

Հուլիսի 27-ին՝ ժամը 10:30-13:30-ը, տեղի կունենա ԵՄ «EURAXESS ցանց. գիտնականների կարիերայի բարելավման հնարավորություններ» խորագրով առցանց սեմինար: Սեմինարի ընթացքում կներկայացվեն EURAXESS ցանցի շրջանակում և պորտալի օգտագործմամբ գիտնականների կարիերայի բարելավման հնարավորությունները, ինչպես նաև ԵՄ «Հորիզոն Եվրոպա» նոր ծրագիրը: Սեմինարի օրակարգը Սեմինարին մասնակցելու համար գրանցման հղումը

̰
Լին Թրեյսին անդրադարձել է ԼՂ-ում հակամարտության հետևանքով տեղահանված ընտանիքներին աջակցելու ԱՄՆ ջանքերին

16:47 23.07.2021

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Նարեկ Մկրտչյանի հետ՝ քննության առնելով մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում Հայաստանի ձեռքբերումները։ Այս մասին հայտնեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: Նշվում է, որ դեսպանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ու դրա շուրջ ծավալված հակամարտության հետևանքով տեղահանված ընտանիքներին աջակցելու ու նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ Միացյալ Նահանգների […]

̰
Սուր էնտերոկոլիտ նախնական ախտորոշմամբ հոսպիտալացվածները դուրս են գրվել

16:43 23.07.2021

Հուլիսի 21-ին` ժամը 20։30-ի սահմաններում, ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկություն է ստացել, որ Արմավիրի մարզի «Հ. Մանուկներ» առողջության կենտրոնում «սուր էնտերոկոլիտ» նախնական ախտորոշմամբ հոսպիտալացվել է 4 քաղաքացի։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։ Նրանց վիճակը գնահատվել է միջին ծանրության։ Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ հոսպիտալացված անձինք և ևս 4 հոգի, որոնք […]

̰
Շարունակվում են ՌԴ առաջատար բժիշկների այցերը Արցախ

16:39 23.07.2021

Շարունակվում են Ռուսաստանի Դաշնությունից առաջատար բժիշկների այցերը Արցախ՝ ԱՀ առողջապահության նախարարության և «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի (Благотворительный фонд «ВИВА») համագործակցության շրջանակներում: Հուլիսի 14-ից 21-ը ընկած ժամանակահատվածում Մոսկվայի թիվ 52 կլինիկական հիվանդանոցի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Զինա Մարությանը Հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի մասնագետների հետ մեկտեղ ցուցաբերել է համապատասխան բժշկական մասնագիտական օգնություն: Մոսկվայի Ն.Վ. Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության գիտահետազոտական ինստիտուտի մանկաբարձ-գինեկոլոգ […]

̰
ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից 2021-ի 1-ին կիսամյակում իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրություն

16:37 23.07.2021

2021 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 647 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 55 կարգապահական տույժեր, այդ թվում՝ – հայտարարվել է «Նկատողություն»` 34, – հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 6, – ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 15: ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների […]

̰
Արման Դիլանյանը վստահություն է հայտնել, որ ՍԴ-ի և Երևանում ԵԽ գրասենյակի համագործակցությունը կշարունակի արդյունավետորեն զարգանալ

16:31 23.07.2021

2021 թվականի հուլիսի 23-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մարտինա Շմիդտի և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ծրագրի ազգային համակարգող Թամարա Բարբակաձեի հետ: Այս մասին տեղեկացնում է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։ Շնորհավորելով գրասենյակի ղեկավարին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Արման Դիլանյանը վստահություն է հայտնել, որ Սահմանադրական […]

̰
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Անտառային փողոցի Լեռ Կամսար և Ս. Կապուտիկյան փողոցների հատվածում

16:29 23.07.2021

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Անտառային փողոցի Լեռ Կամսար և Ս. Կապուտիկյան փողոցների հատվածում Երևան քաղաքի Անտառային փողոցի Լեռ Կամսար և Ս. Կապուտիկյան փողոցների հատվածում 2021 թվականի հուլիսի 26-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Ինչպես տեղեկացնում են Ճանապարհային ոստիկանությունից՝ փոփոխության արդյունքում Անտառային փողոցի վերոնշյալ հատվածում երկկողմանի կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

̰
Հայտնաբերվել է ևս 4 աճյուն

16:21 23.07.2021

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում փրկարարները հայտնաբերել և տարհանել են պատերազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող ևս 4 զինծառայողի (կամավորներ, պահեստազորայիններ) աճյուն, տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։ Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո: 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հուլիսի 23-ը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել […]

̰
Տեղի է ունեցել ժամանակակից սարքավորումներով հագեցած վերականգնման նոր լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությունը

16:14 23.07.2021

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) աջակցությամբ և Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի «Հնագիտական գտածոների վերականգնման և պահպանման համար սարքավորումների բարելավման ծրագրի» շրջանակում տեղի է ունեցել ժամանակակից սարքավորումներով հագեցած վերականգնման նոր լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհավորել է մասնակիցներին այդչափ կարևոր և աննախադեպ ձեռքբերման համար։ «Կարծում […]

̰
Նորակոչիկ զինծառայողների հետ մարտական պատրաստության պարապմունքներ են անցկացվել

15:53 23.07.2021

Զորամիավորումներում շարունակվում են նորակոչիկ զինծառայողների մարտական պատրաստության պարապմունքները: Ուսուցանվում են համազորային կանոնադրությունները, անցկացվում են շարային պարապմունքներ՝ անձնակազմին նախապատրաստելով զինվորական երդման արարողությանը, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Հրամկազմը նաև անհատական և խմբային զրույցներ է անցկացնում նորակոչիկների հետ, բացատրում զինծառայության առաջնահերթությունները, անվտանգության կանոնների պահպանման կարևորությունը։

̰
Թուրքիայում ջրհեղեղից հետո 200 մարդ է անհետ կորել

15:46 23.07.2021

Թուրքիայում որոնում են 200 մարդու, որոնք անհետ կորել են երկրի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղից հետո։ Հոսանքներն այնքան սրընթաց են եղել, որ եռահարկ շենքերը դասավորվել են որպես թղթե տնակներ, հաղորդում է «Միր 24»- ը: Հորդառատ անձրևների պատճառով հինգշաբթի հեղեղվել է Արխավի գետը, ջուրը մեծ արագությամբ սլացել է դեպի քաղաքներ և ավաններ: Ճանապարհները, կամուրջները, դաշտերը ողողված են։ […]

̰
Մեկնարկել է եկամտային հարկից ուսման վարձի փոխհատուցման գործընթացը

15:39 23.07.2021

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է՝ ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի թիվ 1035-Ն որոշմամբ հաստատված մասնագիտությունների ցանկով՝ ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորողները կարող են իրենց ուսման վարձը փոխհատուցել եկամտային հարկից։ Այն տրվում է աշխատող ուսանողի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով: Ուսման վարձի փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել վարձու աշխատող […]

̰
Անցկացվել է հավաք-խորհրդակցություն

15:27 23.07.2021

Հուլիսի 23-ին 1-ին զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ա. Թումանյանն անցկացրել է հավաք-խորհրդակցություն։ Ենթակա զորամասերի ԲՀԱ գծով տեղակալները, սպա-իրավաբանները, սպա-հոգեբաններն ու գնդերեցները քննարկել են իրենց ոլորտներին առնչվող խնդիրները, դրանց լուծման համար անհրաժեշտ քայլերն ու առաջիկա անելիքները, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

̰
Տոկիոյում մեկնարկում է Ամառային 32-րդ օլիմպիադան

15:20 23.07.2021

Տոկիոյում այս րոպեներին մեկնարկում է Ամառային 32-րդ օլիմպիադան: Այն առանձնահատուկ է, քանի որ անցկացվում է կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում և դրանով պայմանավորված՝ հակասական տրամադրություններ կան: Բացման արարողությունը տեղի է ունենում բողոքի ակցիաների ներքո: Վերջին հարցումները վկայում են, որ ճապոնացիների 55 տոկոսը դեմ է Օլիմպիադայի անցկացմանը, քանի որ մտավախություն ունի, որ դա կնպաստի վիրուսի տարածմանը: Բացման արարողությանը […]

̰
Հիմնանորոգվում է Ճամբարակը, Վարդենիսը, Շորժան միմյանց կապող միջպետական ճանապարհը

15:07 23.07.2021

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Մ-14, Մ-4-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 20,9 կմ հատվածը (կմ39+400 – կմ60+300)։ Միջպետական ճանապարհը միմյանց է կապում Ճամբարակը, Վարդենիսը, Շորժան։ Ինչպես տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից, շինաշխատանքների շրջանակներում կատարվում է հիմքի սառը վերամշակում՝ ցեմենտի ավելացումով, մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները։ Տեղադրվելու է 10 սմ հաստությամբ ասֆալտբետոնե ծածկ, (ստորին շերտ՝ 6 սմ խոշորահատիկ ասֆալտ, […]

̰
Հայաստանին դեռ չի հաջողվել ապահովել բնակչության պատվաստումների լայնածավալ ընդգրկում. Անահիտ Ավանեսյանի ելույթը Աթենքի գագաթնաժողովում

15:00 23.07.2021

Անահիտ Ավանեսյանի ելույթը Աթենքի գագաթնաժողովում. «Հայաստանում COVID-19 համավարակի դեմ պայքարի առաջին ամիսներին հայտարարվեց լոքդաուն, ինչը, հայտնի է, որ բերում է մարդկանց առանձին խմբերի ու անհատների մեկուսացման։ Բնականաբար, նման միջոցառումներն այդ փուլում միակ և անհրաժեշտ միջոցն էին վարակի տարածման դեմ պայքարելու: Հասկանալի է նաև, որ մարդկանց մեկուսացումը չէր կարող իր բացասական ազդեցությունը չթողնել նրանց հոգեկան առողջության […]

̰
SHANTNEWS

14:55 23.07.2021

̰
BACK_TO_TOP