TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Մակրոնը Պաշտպանության խորհուրդ կհրավիրի Pegasus-ի գործի պատճառով

12:37 22.07.2021

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի առավոտյան պաշտպանության խորհրդի արտահերթ նիստ կգումարի Pegasus ծրագրի միջոցով էլեկտրոնային լրտեսության գործի հետաքննության հետ կապված: Այս մասին France Inter ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Աթալը։ Հուլիսի 18-ին Ֆրանսիայում բազավորված forbidden Stories ոչ կառավարական կազմակերպությունը և տարբեր պետությունների 17 ԶԼՄ-ներ հետաքննություն են հրապարակել, որում նշվում է, որ […]

̰
Մեկնարկել է շուրջ 7500 ուսուցիչների վերապատրաստման գործընթացը

12:31 22.07.2021

ՀՀ դպրոցների շուրջ 7500 ուսուցիչների համար` ներառյալ Տավուշի մարզի դպրոցները, մեկնարկել են տեղեկատվական եռօրյա առցանց սեմինարներ, որոնք իրականացվում են «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում, հաղորդում են ԿԳՄՍՆ-ից։ Սեմինարների նպատակն է ուսուցիչներին իրազեկել այն նոր փոփոխությունների մասին, որոնք վեց ուսումնական ոլորտների մասով տեղ են գտել վերանայված հանրակրթության պետական չափորոշչում, ինչպես նաև առարկայական չափորոշիչներում ու ծրագրերում։ Այդ […]

̰
Երասխի հատվածում անցած գիշեր իրավիճակը եղել է նորմալ. մարզպետ

12:24 22.07.2021

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում անցած գիշեր եղել է նորմալ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը: «Երասխի գյուղապետը, որը վիրավորվել էր 2 օր առաջ, հիմա լավ է զգում իրեն: Երբեք ոչ մի բան չի բացառվում, բայց հիմա հանգիստ է»,-ասաց մարզպետը՝ ավելացնելով, որ բնակիչների շրջանում […]

̰
Պատգամավորության թեկնածուի և ևս երկու անձի կողմից ընտրակաշառք տալու փաստով քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

12:02 22.07.2021

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներ Հ.Է.-ն, Մ.Ու.-ն և Գ.Ա.-ն խմբով, նախնական համաձայնությամբ նույն վարչական շրջանի ընտրողներին առաջարկել և խոստացել են 20 000-ական ՀՀ դրամ կաշառք` ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար: Հիշյալ դաշինքի կողմից ներկայացված […]

̰
62-ամյա կնոջը վրաերթի ենթարկած վարորդը ներկայացել է

12:01 22.07.2021

Հուլիսի 16-ին, ժամը 13.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Խորենացու փողոցում վրաերթի էր ենթարկել 62-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության էր տեղափոխվել հիվանդանոց: Հուլիսի 21-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի ՃՏՊ հետաքննության բաժանմունք է ներկայացել 20-ամյա մի տղամարդ և հայտնել, որ Խորենացու փողոցում կնոջն ինքն է վրարերթի ենթարկել՝ իր վարած «Մերսեդես» ավտոմեքենայով։ Կատարվում է […]

̰
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 61 դեպք

11:47 22.07.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության՝ 11, անձնական ունեցվածքի գողության` 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, զենք-զինամթերքի առգրավման՝ 6, թմրամիջոցի հայտնաբերման` 3, հարկերից խուսափելու, փաստաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր […]

̰
Հայաստանը սպառում է բացառապես ներքին արտադրության էլեկտրաէներգիան. այս պահին ներմուծում չի կատարվում

11:40 22.07.2021

Չնայած աննախադեպ իրավիճակին՝ ատոմակայանի և Հրազդանի հինգերորդ էներգաբլոկի կանգնելուն, Արցախում ՀԷԿ-երի կորստին, եղանակով պայմանավորված՝ էլեկտրաէներգիայի աննախադեպ բարձր սպառմանը՝ Հայաստանը ներքին ռեսուրսներով ամբողջությամբ ապահովում է էլեկտրաէներգիայի իր պահանջարկը և շարունակում դեպի Իրան արտահանումը: Հուլիսի 11-ից էլ ՀՀ-ն Վրաստանից էլեկտրաէներգիա չի ներմուծում, սակայն չի բացառում, որ կրկին էժան առաջարկի դեպքում ներմուծում կարվի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 261 նոր դեպք

11:25 22.07.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 261 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 395 621 դեպք: Ապաքինվել է ևս 1 410  պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 369 483 Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 18  մարդ: Մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 5 636 մարդ:

̰
Խնդրահարույց է, թե նոր ծնված երեխայի համար նպաստի վճարումը որերորդ երեխայի համար պետք է նշանակվի. ՀՀ ՄԻՊ

11:19 22.07.2021

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման հարցում արձանագրվել են խնդիրներ, որոնք կապված են ծնողների նկատմամբ տարբերակված մոտեցմանն առնչվող օրենսդրական փոփոխությունների հետ, գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Այսպես, խնդրահարույց է այն, թե նոր ծնված երեխայի համար նպաստի վճարումը ընտանիքում որերորդ երեխայի համար պետք է նշանակվի: Չնայած օրենսդրորեն փոփոխություններով հարցին լուծում է տրվել, այնուամենայնիվ, առկա են գործնական […]

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք

11:10 22.07.2021

Հուլիսի 21-ին կատարվել է 40 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 10 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 9967 քաղաքացու հետազոտություն, որից 952-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 225 նոր դեպք․ 2 մարդ մահացել է

11:03 22.07.2021

Հուլիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 228 161 դեպք, որոնցից 218 676 -ն` առողջացած, 4575-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3797 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 287 379 թեստավորում: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, այսպիսով` երեկ կատարվել է 5034 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության […]

̰
Զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են Մատաղիսում

10:57 22.07.2021

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Մատաղիսում։ Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։ Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1604 աճյուն։

̰
Պետդումայի ընտրություններին հետևելու համար Հայաստանից պատվիրակություն կմեկնի Մոսկվա

10:55 22.07.2021

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ օգոստոսի 16-ից սեպտեմբերի 20-ը Պետդումայի ընտրություններին հետևելու համար Հայաստանից պատվիրակություն կմեկնի Մոսկվա։ Դիտորդական առաքելության կազմում են ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Կ. Գասպարյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության մասնագետ Թ. Հովնանյանը և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի արտաքին կապերի […]

̰
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում հիմնանորոգումը շարունակվում է

10:49 22.07.2021

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում հիմնանորոգումը շարունակվում է։ Ճանապարհի մեկ ուղղությամբ մոտ 25 կմ երկշերտ ասֆալտե ծածկ է տեղադրվել։

̰
Գեղաձոր գյուղում տրակտորի անվադող է պայթել, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել. կան վիրավորներ

10:45 22.07.2021

Երեկ՝ հուլիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղաձոր գյուղի  8-րդ փողոցի տներից մեկի դիմաց պայթյունի ձայն է լսվել և կան տուժածներ: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝  ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ  17:45-ի սահմաններում նշված փողոցի թիվ 10 տան […]

̰
Ջրվեժ թաղամասում այրվել է տնակ

10:38 22.07.2021

Հուլիսի 22-ին` ժամը 05:55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջրվեժ թաղամասում այրվում է տնակ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է «Մեր այգին» ռեստորանի մոտակայքում գտնվող տնակը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։18-ին, մարվել՝ 06։56-ին: Արվել է տնակը՝ մոտ […]

̰
Վթար Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին․ վարորդը տեղում մահացել է

10:31 22.07.2021

Այսօր` հուլիսի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։20-ի սահմաններում Մասիս քաղաքի բնակիչ 32-ամյա Արցախ Քարտաշյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 70 կմ հատվածում, դեպքի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և գլխվիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ա․ Քարտաշյանը տեղում մահացել է։ Փրկարարները […]

̰
SHANTNEWS

09:59 22.07.2021

̰
Երևանում քամու հետևանքով ծառն ընկել է կայանած ավտոմեքենաների վրա

09:55 22.07.2021

Հուլիսի 22-ին՝ ժամը 00:22-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վահրամ Փափազյան փողոցում բարդին կոտրվել և ընկել է՝ փակելով ճանապարհի երթևեկելի հատվածը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ծառը կոտրվել, ընկել է կայանած «Opel Astra», «Kia Cerato» և «Kia Forte» […]

̰
Խաչիկ գյուղում այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ

09:32 22.07.2021

Հուլիսի 21-ին` ժամը 17։25-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի «Մադոյի աղբյուր» կոչվող տարածքում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:18-ին, այնուհետև՝ ինքնամարվել։ Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին […]

̰

09:20 22.07.2021

Կոստա Ռիկայի և Պանամայի միջև սահմանին 7,0 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել չորեքշաբթի՝ տեղական ժամանակով 15:15-ին: Այս մասին հայտնում է «Սինհուան»՝ վկայակոչելով Կոստա Ռիկայի համալսարանի Ազգային սեյսմոլոգիական ցանցը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում ՝ Պանամայի Բուրիկա սահմանային հրվանդանից 113 կմ հարավ։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել […]

̰
Չինաստանի Հենան նահանգում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 33-ի

09:08 22.07.2021

Չինաստանի Հենան նահանգում առնվազն 33 մարդ է զոհվել, ևս ութն անհետ կորած են համարվում հեղեղումների պատճառով: Այդ մասին, հուլիսի 22-ին հաղորդել Է Global Times հրատարակությունը ՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: Աղետի գոտում գտնվում է ավելի քան երեք միլիոն մարդ: Տարերքի հետևանքով տուժած գյուղատնտեսական տարածքների մակերեսը կազմել է 215 հազար հա: Տարերքի վնասը գնահատվում է 1,22 մլրդ […]

̰
Չինաստանը մերժել է կորոնավիրուսի ծագման հետաքննության երկրորդ փուլի պլանը

08:54 22.07.2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաջարկած ծրագիրը կորոնավիրուսի ծագման ուսումնասիրության երկրորդ փուլում պարունակում է ձևակերպումներ, որոնք չեն հարգում գիտությունը, Չինաստանը չի հետևելու դրան: Այս մասին հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՉԺՀ-ի հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ Ցզեն Իսինը։ «Չինաստանի իշխանություններն աջակցում են գիտության վրա հիմնված հետազոտության անցկացմանը», – նշել է Ցզեն Իսինը: […]

̰
Թունիսի ափերի մոտ 17 ներգաղթյալ է խեղդվել

08:42 22.07.2021

Թունիսի ափերի մոտ անօրինական միգրանտներով նավ է խորտակվել, զոհվել է նրանցից առնվազն 17-ը, Jawhara FM ռադիոկայանի հետ զրույցում հայտնել է Կարմիր մահիկի ներկայացուցիչը: Նավը Լիբիայից ուղևորվում Էր Իտալիա։ Բոլոր ջրահեղձվածները Բանգլադեշի քաղաքացիներ էին։ Նավի վրա եղել են նաև փախստականներ Եգիպտոսից, Սուդանից, Էրիթրեայից, Մալիից և Սիրիայից: Եվս 380 մարդ փրկվել է: Հուլիսի սկզբին հաղորդվել էր Սֆաքս […]

̰
Ուհանի վիրուսաբանության ինստիտուտը հայտարարել է, որ կորոնավիրուս չի ստեղծել

08:33 22.07.2021

Ուհանի վիրուսաբանության ինստիտուտը երբեք չի սինթեզել, արհեստականորեն դուրս չի բերել և թույլ չի տվել կորոնավիրուսի արտահոսք, հայտարարել է Ուհանի Կենսանվտանգության ազգային լաբորատորիայի տնօրեն, ինստիտուտի գիտաշխատող յուան Չժիմինը: «Մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը Ուհանի վիրուսաբանության ինստիտուտը չի ուսումնասիրել և չի բախվել COVID-19-ին։ Ուհանի վիրուսաբանության ինստիտուտը երբեք չի սինթեզել, ստեղծել կամ թույլ տվել COVID-19 արտահոսք: Երրորդ ՝ […]

̰
Երևանում և մի շարք մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

08:15 22.07.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Չեխովի փ․ 15 շենք, Ավան՝ 3, 5, 6, 8, 10, 12 փողոցների սեփական տներ, Ավան՝ 6-րդ փողոցի 1, 2 նրբանցքների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ 7-րդ փողոցի սեփական տներ, Ավան՝ 7-րդ […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

23:50 21.07.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 11 հա տարածքում բռնկված հրդեհները

23:36 21.07.2021

Հուլիսի 20-ից 21-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 28 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 1.37 հա, Կենտրոն վարչկան շրջանում՝ 1․2 հա, Էրեբունի վարչական շրջանում՝ 6000 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 3100 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 1500 քմ, Դավիթաշեն […]

̰
ՄԻՊ-ը ևս մեկ անգամ հատուկ արձանագրում է, որ Երասխի հարևանությամբ ադրբեջանական կրակոցները հանցավոր բնույթի են

23:23 21.07.2021

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած խումբը հուլիսի 20-ին փաստահավաք աշխատանքներ է իրականացրել ՀՀ Արարատի մարզի Երասխ գյուղում։ Արդյունքների հիման վրա ներկայում ամփոփվում է Պաշտպանի արտահերթ զեկույցը՝ անգլերենով և ապացույցներով հիմնավորված: Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ հատուկ արձանագրում է, որ Երասխի հարևանությամբ ադրբեջանական կրակոցները հանցավոր բնույթի են, կատարվում են քաղաքացիական բնակչության կյանքի և […]

̰
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հուլիսի 23-ին պլանային ջրանջատում կլինի

23:10 21.07.2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 23-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 20.00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝ Բաբաջանյան փողոց՝ ամբողջությամբ, Անդրանիկի փողոցի 108-122, 130-158 զույգ և 121-151 կենտ համարներ, Բ-2 բնակելի զանգվածի 83, 85, 89, 91-95, 119-121, 129-140 համարներ, ճառագայթային Ա, Բ, Վ, […]

̰
BACK_TO_TOP