23:16 13.07.2021
Հուլիսի 13-18-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Հուլիսի 13-ին, 16-18-ը հիմնականում կեսօրից հետո և գիշերը՝ առանձին շրջաններում, 14-15-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու […]
22:45 13.07.2021
Հուլիսի 13-ին` ժամը 19:23-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենավան գյուղում այրվում է տուն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շենավան գյուղի 8-րդ փողոցի տներից մեկում (ոչ բնակելի, մոտ 200 քմ): Հրդեհը մեկուսացվել […]
22:33 13.07.2021
Արդեն 5-րդ օրն է` Սահմանադրական դատարանը շարունակում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործով դատաքննությունը: Կողմերին հարցեր են ուղղել դատավորները, մյուսներն էլ հարցեր ուղղելու հնարավորություն են ունեցել երրորդ անձին` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Ռուստամ Բադասյանին: Մանրամասները՝ տեսանյութում։
22:18 13.07.2021
Դուբայում (Արաբական Միացյալ Էմիրություններ) բացվել է աշխարհի ամենախոր լողավազանը՝ մինչև 60 մետր սուզվելու հնարավորությամբ: Այս մասին հայտնում է AFP-ն։ Deep Dive («խորը սուզում») ջրամբարում ամեն ինչ նախատեսված է ստորջրյա աշխարհի սիրահարների համար։ Բացի հիմնական ջրամբարից՝ այնտեղ կառուցված է արհեստական «հեղեղված քաղաքը»։ Լողավազանում ավելի քան 14 մլն լիտր ջուր է տեղավորվում, ինչը համադրելի է վեց օլիմպիական […]
21:57 13.07.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Ամերիկյան կողմը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ` ընդգծելով ՀՀ կառավարության կողմից վերջին տարիներին ձեռնարկած հետևողական քայլերը՝ Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումների ապահովման գործում: Այս համատեքստում, ԱՄՆ պետքարտուղարը բարձր է գնահատել Նիկոլ Փաշինյանի գործադրած ջանքերը՝ երկրում նախընտրական շրջանում ստեղծված […]
21:42 13.07.2021
Ամերիկացի 21-ամյա ռեփեր Զերաիլ Դիժոն Ռիվիերային գնդակահարել են Instagram-ում ուղիղ հեռարձակման ժամանակ։ Այս մասին հայտնում է The Atlanta Journal Constitution-ը։ Նա նստել է մեքենան և խոսել ընկերոջ հետ համացանցի միջոցով։ Այդ ընթացքում անհայտ անձը մոտեցել է վարորդի պատուհանից և մի քանի անգամ կրակել հենց տղայի վրա։ «Ռիվիերան պատահական թիրախ էր, քանի որ այդ ժամանակ շրջանում […]
21:26 13.07.2021
ՀՀ Գեղարքունիքի մարզի քաղաքացիական պաշտպանության տարեկան միջոցառումների ծրագրի շրջանակներում՝ հուլիսի 13-ին անցկացվեց հրամանատարաշտաբային ուսումնական վարժանք՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանի գլխավորությամբ և քաղաքացիական պաշտպանության Գեղարքունիքի մարզի ղեկավար կազմի մասնակցությամբ: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանից, ուսումնական վարժանքն անցկացվեց 3 փուլով: Գործնական փուլը տեղի ունեցավ Ճամբարակ համայնքում:
21:15 13.07.2021
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի հետ միասին, հուլիսի 13-ին հանդիպել է Արցախի հանրակրթության և առողջապահության ոլորտների մի խումբ հոգեբանների՝ քննարկելու համար բնագավառի առկա իրավիճակն ու հետպատերազմյան հոգեբանական խնդիրների հաղթահարման մոտեցումները: Ինչպես տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի […]
21:03 13.07.2021
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործի բանավոր ընթացակարգով դատաքննությունը կշարունակվի 2021 թվականի հուլիսի 14-ին, ժամը 11:00-ին։ Այս մասին հայտնել է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։ «Կողմերը հանդես կգան եզրափակիչ ելույթներով։ Եզրափակիչ ելույթների համար սահմանվել է առավելագույնը 30 րոպե ժամկետ»,- գրել […]
20:50 13.07.2021
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանել է Կովկասի մուսուլմանների վարչության պետ Ալլահ Շուքյուր Փաշազադեի՝ Շուշիում արված կեղծ հայտարարությունները, ինչպես նաև խոսել է Ամենայն Հայոց կաթողիկոսի, Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի և Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարքի մասնակցությամբ ձևաչափով հնարավոր հանդիպման մասին: – Հոգեշնորհ Տեր Վարդապետ Անանյան, […]
20:39 13.07.2021
ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը հրապարակել են 2000-2020թթ․ խմելու ջրի, սանիտարահիգինիկ իրավիճակի առաջընթացի մասին իրենց համատեղ զեկույցը։ Զեկույցում տեղ գտած այլ կարևոր բացահայտումներին ծանոթացեք այստեղ։ Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում տիրող իրավիճակին։ «Հայաստանի 1403 դպրոցներից 128-ը չունի կոյուղացման հնարավորություն: Այս դպրոցներում սովորում է մոտ 11, 900 երեխա և աշխատում են 1500-ից ավելի ուսուցիչներ: 70-ում բացակայում է […]
20:27 13.07.2021
Այսօր տեղի է ունեցել Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու նիստը, որը նախագահել է Ստեփանակերտի քաղաքապետը: Ողջույնի խոսքից հետո Դավիթ Սարգսյանը ներկաների և քաղաքապետարանի ողջ աշխատակազմի անունից շնորհավորել է ավագանու անդամ Արեն Արկադիի Խաչատրյանին՝ ծննդյան 30-րդ տարեդարձի կապակցությամբ, հոբելյարին մաղթել է առողջություն ու Հաջորդիվ ավագանու քննարկմանը ներկայացվեց բուն օրակարգը: Համայնքի բյուջեի 2021թ-ի առաջին կիսամյակի կատարման մասին հաղորդում […]
16:00 13.07.2021
Հուլիսի 11-ին Հայաստանում նշվում էր Քրիստոսի պայծառակերպության տոնը՝ Վարդավառը։ Ինչպես սպասվում էր՝ հովեկների մեծ հոսք եղավ դեպի Սևանա լիճ ու հարակից բնակավայրեր։ Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ ոստիկանությունն անցավ ուժեղացված ծառայության։ Գլխավոր նպատակը անվտանգ հանգիստ ապահովելն էր։ Ուժեղացված ծառայության մեկնարկը տրվեց վաղ առավոտյան Սևանա թերակղզում։ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա բաժինների, ոստիկանության զորքերի […]
15:49 13.07.2021
Կլիմայի փոփոխության նկատմամբ խիստ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը և անտառներից ածխածնի կրճատմանը՝ նվազեցնելով վառելափայտի պահանջարկը և ներդնելով կենսակայուն և անտառների կառավարման՝ կլիմային հարմարեցված հմտություններ։ Այս աշխատանքները նախատեսվում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) անտառաբուծության ծրագրի միջոցով, որը Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից ֆինանսավորվող առաջին լայնածավալ ծրագիրն է Եվրոպայում […]
15:39 13.07.2021
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից գործարկված արագ արձագանքման թեժ գծի 119 հեռախոսահամարին հուլիսի 5-9-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 314 զանգ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: «Զանգերի մեծ մասը վերաբերել է վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրին, բնակարաններով ապահովման և վնասված տների վերանորոգման, կորցրած գույքի դիմաց փոխհատուցման տրամադրման, տեղահանված […]
15:35 13.07.2021
Շենգավիթի ոստիկանները, ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման հիման վրա, հուլիսի 10-ին խուզարկեցին մայրաքաղաքի Օդեսայի փողոցի տներից մեկը։ Խուզարկությամբ հայտնաբերվեցին գործարանային համարով ու կարճեցված փողով հրացան, 16 մմ տրամաչափի 10-ից ավելի փամփուշտ, գազային ատրճանակի փամփուշտ, հրացանի գոտի, ծաղկամանով կանեփանման բույս, կանեփի սերմի հատիկներ, կաթուցիչներ ու հոգեներգործուն դեղահաբեր: Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են։
15:32 13.07.2021
Հայկական բռնցքամարտն ընթանում է զարգացման նոր ուղով: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (AIBA) նախագահ Ումար Կրեմլյովին: Աշխատանքային հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը: Ողջունելով Ումար Կրեմլյովի այցը Հայաստան՝ Կարեն Գիլոյանը կարևորել է բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի հետ սերտ համագործակցությունը և այդ […]
15:25 13.07.2021
Այս տարի նախատեսվում է ավարտին հասցնել «Հյուսիս-հարավ» ճանապարհի երկշերտ ասֆալտբետոնե ծածկի շինարարությունը: Ճանապարհային միջանցքի ասֆալտբետոնե հատվածի փռման աշխատանքներին ծանոթանալու համար հուլիսի 13-ին Շիրակի մարզում էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նրան ուղեկցում էին Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն ու շինարարության պատասխանատուները: Այս տարի նախատեսված է ավարտին հասցնել երկշերտ ասֆալտբետոնե ծածկով 50 կմ ճանապարհի […]
15:20 13.07.2021
Մայիսի 29-ին՝ գիշերվա ժամը չորսի մոտ, ոստիկանություն էր զանգել մայրաքաղաքի Հերացու փողոցի խանութներից մեկի վաճառողը և հայտնել, որ քիչ առաջ դիմակով մի մարդ մտել է խանութ, զենքի նմանվող առարկայով սպառնացել ու պահանջել գումար, սակայն այդ պահին հաճախորդ է մտել, և նա փախել է: Մեկնել էին ոստիկանության Կենտրոնական բաժնի, Մարաշի բաժանմունքի աշխատակիցներ, նաև՝ փորձագետ ու շնավարժ: […]
15:13 13.07.2021
Աթենքի օդանավակայանի աշխատակիցները չեն ընդունել թուրքական «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստների Թուրքիայում արած ՊՇՌ թեստի արդյունքները։ Թուրքական ակումբի ֆուտբոլիստները Աթենք էին եկել, որպեսզի մասնակցեին հունական «Օլիմպիակոս» ակումբի հետ ընկերական հանդիպման խաղին։ Ինչպես հաղորդում է Ermenihаber-ը՝ hունական կողմը թուրքական ակումբից պահանջել է նոր թեստ հանձնել, սակայն «Գալաթասարայի» ղեկավարությունը մերժել է պահանջը, որից հետո որոշում է կայացվել վերադառնալ […]
15:08 13.07.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
15:00 13.07.2021
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը կալանավորվել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը: Գոռ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը): Նույն գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև երեք այլ անձի՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի […]
14:57 13.07.2021
Հուլիսի 13-ին՝ ժամը 03.50-ի սահմաններում, պարեկային ոստիկանության՝ հերթափոխում ընդգրկված ծառայողները օպերատիվ կառավարման կենտրոնից հրահանգ են ստացել «Լեքսուս» մակնիշի մեքենայի հետախուզման մեջ գտնվելու վերաբերյալ: Պարեկների կարգախումբը Արցախի փողոցում նկատել է մեծ արագությամբ ընթացող «Լեքսուսը» և փորձել կանգնեցնել, սակայն վարորդը չի ենթարկվել հրահանգին, ինչի պատճառով պարեկները սկսել են հետապնդել: Մեծ արագությամբ ընթացող «Լեքսուսը» Արշակունյաց պողոտայի և Գարեգին […]
14:45 13.07.2021
Հիրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Հուլիսի 12-13-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
14:43 13.07.2021
Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ կառույցն այսուհետև կարող է քանդվել Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ անկախ կառույցի ավարտվածության աստիճանից և օրինականացման ենթակա լինել կամ չլինելու հանգամանքից: Այսօր կայացած արտահերթ նիստում ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին: Հարկ է նշել, որ քաղաքապետարանի կողմից ինքնակամ շինությունը օտարելու դեպքում նախապատվությունը չի տրվելու այդ շինությունը կառուցած անձին: Որոշման նախագծի վերաբերյալ […]
14:31 13.07.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի – Լանջազատ» ջրատարի վթարի հետ կապված, ս.թ հուլիսի 13-ին՝ ժամը 14:30-ից մինչև հուլիս 15-ը ժամը 02:30-ն կդադարեցվի Արարատի մարզի` Արարատ և Արտաշատ քաղաքների, Աբովյան, Արևշատ, Արաքսավան, Ազատավան, Այգեզարդ, Այգեստան, Այգեպատ, Արալեզ, Արարատ, Բյուրավան, Բաղրամյան, Բերքանուշ, Բերդիկ, Բուրաստան, Գետազատ, Գինևետ, Դվին, Դալար, Երասխ, Լանջազատ, Հովտաշեն, […]
14:30 13.07.2021
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2020-2021 ուսումնական տարվա շրջանավարտներին հուլիսի 12-ին կայացած հանդիսավոր միջոցառման ժամանակ հանձնվել են ավարտական վկայականները (դիպլոմներ): Բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտներին շնորհավորել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահագն Խաչատրյանը, ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը, ՀՊՏՀ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ, բուհի աշխատակիցներ։ Այս ուսումնական տարում ՀՊՏՀ-ն ավարտել է 1392 […]
14:27 13.07.2021
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը: Քննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2016թ. հունվարի 6-ին Արմավիրի մարզի «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ Արթուր Բաբայանը, Արմեն Պառավյանի հետ, խմբի կազմում, […]