14:20 13.07.2021
2021թ. հուլիսի 12-ին՝ ժամը 17:25-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ քարերով բեռնված ավտոմեքենան շրջվել է ձորակը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2021թ. հուլիսի 12-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, «ԿամԱԶ»-ի լիցքը բեռնաթափելու ժամանակ, Կոտայքի մարզի Առինջ գյուղի Տերյան 3-րդ փողոցի հարակից տարածքում, տեղի է ունեցել հողասահք, […]
14:11 13.07.2021
ՀՀ Սյունիքի մարզի Բնունիսի Սբ. Աստվածածին եկեղեցու վերականգնման և տարածքի մասնակի բարեկարգման աշխատանքները կավարտվեն տարեվերջին: 2020 թ. մեկնարկել են ՀՀ Սյունիքի մարզի Բնունիս համայնքի վարչական տարածքում գտնվող 19-րդ դ. թվագրվող Սբ. Աստվածածին եկեղեցու (հանրապետական նշանակության հուշարձան) շինարարական աշխատանքները: Եկեղեցու նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը 2016 թ. իրականացվել է 83-ամյա բարերար Ռոզա Մինասյանի ֆինանսական աջակցությամբ, իսկ վերականգնման և […]
14:06 13.07.2021
Ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 12-ին Ծաղկաձոր քաղաքի Մագիստրոսի փողոցում հայտնաբերվել և ոստիկանության Հրազդանի բաժին բերման է ենթարկվել 25-ամյա Ավետիք Գ.-ն, որը հունիսի 28-ից ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք […]
13:57 13.07.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Ստամբուլի Քադըքյոյ թաղամասի հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու հետ կապված միջադեպը։ «Կրոնի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է Քադըքյոյի եկեղեցու (Սուրբ Թագավոր,–խմբ.) մոտ, ես որակում եմ որպես սադրանք՝ ուղղված մեր միասնության դեմ»,- ermenihаber-ի փոխանցմամբ՝ ասել է Էրդողանը։ Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին Թուրքիայում 3 քաղաքացիներ բարձրացել էին Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում […]
13:37 13.07.2021
Իսպանիայում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ ս․թ․ հուլիսի 14-ից Երևանում գործող BLS International Armenia Իսպանիայի վիզաների կենտրոնը վերսկսում է մուտքի արտոնագրերի տրամադրումը Հայաստանից Իսպանիա մեկնել ցանկացող զբոսաշրջիկների համար։ Իսպանիա մուտք գործելիս պատվաստված լինելը պարտադիր չէ, բավարար է ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական արդյունքը։
13:37 13.07.2021
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 12-ին Հյուսիսային ավտոկայանից բերման է ենթարկվել 24-ամյա Գագիկ Ա.-ն, որը հուլիսի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը), 176-րդ (Կողոպուտը), 34-176-րդ (Կողոպուտի փորձը) և 178-րդ (Խարդախությունը) հոդվածների մեղադրանքով: Առանց խափանման միջոցի:
13:30 13.07.2021
Հուլիսի 11-ին Թուրքիայում 3 քաղաքացիներ բարձրացել էին Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սբ. Թագավոր եկեղեցու մուտքի պարսպի վրա և բարձր երաժշտություն միացնելով՝ սկսել էին պարել խաչի շուրջ: Միջադեպի տեսանյութը հայտնվել էր համացանցում և արժանացել Թուրքիայի հայերի և քրիստոնյա այլ համայնքների ներկայացուցիչների խիստ քննադատությանն ու պարսավանքին։ Այս քննադատությունների և արձագանքների ֆոնին Ստամբուլի նահանգապետարանը հայտնեց, որ դեպքի […]
13:22 13.07.2021
Անձամբ ծանոթանալ յուրաքանչյուրի աշխատանքի բնույթին, առաջին ձեռքից տեղեկանալ խնդիրների մասին և, ըստ անհրաժեշտության, տալ հանձնարարականներ, կամ երախտագիտություն հայտնել կատարված աշխատանքի համար: Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը որոշել է հանդիպել ԱԻՆ ստորաբաժանումների աշխատակիցների հետ: Մեկնարկը տրվեց Փրկարար ծառայության Բժշկական ապահովման վարչություն այցով: Նախարարն աշխատանքային մի քանի հարցեր առաջ քաշեց, անձնակազմից հետաքրքրվեց մտահոգող խնդիրներից՝ նշելով, որ […]
13:15 13.07.2021
Հուլիսի լույս 9-ի գիշերը՝ ժամը 1։40-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդումներ ստացվեցին. հրազենային վիրավորումով նախ «Քանաքեռ-Զեյթուն», որտեղից էլ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Զաքարիա Քանաքեռցու փողոցում բնակվող մի պատանի։ Հիվանդանոցներ մեկնած օպերատիվ խմբերը նախ պարզեցին, որ 16-ամյա տղան վնասվածքը ստացել էր Քանաքեռի գերեզմանատան մոտ։ Պատանին իրավապահներին հայտնեց նաև, որ չի ճանաչում իրեն վնասվածք պատճառողին։ Քանաքեռ-Զեյթունի […]
13:07 13.07.2021
Հուլիսի 11-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 45-ամյա Սեյրան Շ.-ն, որը 2018 թ. դեկտեմբերի 18-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի իրավապահների կողմից, որպես տուժող, հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
13:02 13.07.2021
Արցախի ԱԳՆ հայտարարություն է տարածել Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետների՝ Արցախի օկուպացված տարածքներ այցի կապակցությամբ․ «Խստագույնս դատապարտում ենք 2021 թ. հուլիսի 10-ին ադրբեջանական իշխանությունների կողմից Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների այցի կազմակերպումը Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ, այդ թվում՝ քաղաք Շուշի։ Նմանատիպ գործողություններով Ադրբեջանը փորձում է ամրագրել 2020 թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և միջազգային ահաբեկչական ու ծայրահեղական […]
00:00 13.07.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
23:57 12.07.2021
Թբիլիսիում պարեկային ոստիկանության աշխատակիցները սկսել են ձերբակալել բողոքի ակցիայի մասնակիցներին, որոնք ձվեր են նետել իշխող «Վրացական երազանք» կուսակցության շենքի վրա, կադրերը հեռարձակում են վրացական հեռուստաալիքները: Վրաստանի ՆԳՆ-ն դեռ չի հայտնել ձերբակալվածների ճշգրիտ թիվը։ Ակցիայի մասնակիցները, որոնք ի սկզբանե հավաքվել էին Վրաստանի խորհրդարանի մոտ, շարժվել են իշխող կուսակցության գրասենյակի շենքի մոտ և ձվեր նետել։ Նրանք նաև […]
23:50 12.07.2021
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 30-ամյա Արթուր Թունանյանը իր վարած Chevrolet Niva մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 223-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գորվելով՝ հայտնվել ճանապարհի աջ մասում առկա դաշտամիջյան հատվածում: Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, վթարի […]
23:46 12.07.2021
Հաշմանդամություն ունեցող մարդկանց համար լրջագույն խոչընդոտ է կարծրատիպային այն պատկերացումը կամ սխալ վերաբերմունքը, թե նրանց իրավունքների պաշտպանությունը նշանակում է օգնություն ցուցաբերել առողջական սահմանափակումներ ունեցող մարդկանց կամ թե դա անգամ ենթադրում է«խղճահար մոտեցում» կամ «կարեկցանքից» ելնելով օգնություն, գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով հաշմանդամություն ունեցողների խնդիրներին և նրանց նկատմամբ վերաբերմունքին։ «Իրականում, խոսքը պետք է […]
23:42 12.07.2021
Ցուցարարները Ռուսթավելի պողոտայից երթով շարժվել են դեպի «Վրացական երազանք» կուսակցության կենտրոնական գրասենյակ: Ինչպես հաղորդում է 1tv.ge-ն, ցուցարարների խոսքով՝ իրենց համար անընդունելի է ՆԳՆ կողմից րոպեներ առաջ արված հայտարարությունը՝ կապված օպերատոր Լեքսո Լաշքարավայի մահվան հետ: Վրացական «TV Pirveli» հեռուստաընկերության օպերատոր Ալեքսանդր Լաշկարավայի մահվան պատճառը կարող էր լինել թմրանյութերի գերդոզավորումը, հայտնել են երկրի ՆԳՆ-ում կայացած ճեպազրույցի ժամանակ: […]
23:36 12.07.2021
Հուլիսի 12-17-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Հուլիսի 12-17-ը հիմնականում կեսօրից հետո և գիշերը՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը […]
23:27 12.07.2021
ՀՀ ԳԱԱ նախագահությունում այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել են գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման և գիտական կադրերի որակավորմանը վերաբերող հարցեր: Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ԳԱԱ նախագահության անդամներ, գիտական կազմակերպությունների տնօրեններ: Գիտության կոմիտեի […]
23:23 12.07.2021
Վրացական «TV Pirveli» հեռուստաընկերության օպերատոր Ալեքսանդր Լաշկարավայի մահվան պատճառը կարող էր լինել թմրանյութերի գերդոզավորումը, հայտնել են երկրի ՆԳՆ-ում կայացած ճեպազրույցի ժամանակ: «Կատարվել է ավելի քան 200 քննչական գործողություն: Քիմիական փորձաքննության եզրակացության համաձայն ՝ դիակից վերցված փորձանմուշներում հայտնաբերվել են մորֆին, կոդեին, տետրագիոկարաբինոլ, գաբապենտին տեսակի թմրանյութեր: Փորձաքննության տվյալներով՝ մահվան պատճառ կարող էր լինել այդ միջոցներով գերդոզավորումը», – […]
23:09 12.07.2021
Աֆղանստանում անվտանգության ուժերի օպերատիվ աշխատակիցները ոչնչացրել են «Թալիբանի» հետախուզության ղեկավար Կարի Շահասիին: Այս մասին հայտնել է Աֆղանստանի ՆԳՆ-ն երկուշաբթի օրը՝ հուլիսի 12-ին։ Այս գիշեր գործողությունը կատարվել է Լոգար նահանգի Մոհամմադ Աղահի շրջանում։ Ձերբակալվել են նաև Շահասիի երկու ենթականեր, հավելել են նախարարությունում: Հիշեցնենք, որ ավելի վաղ թալիբները հայտարարել էին Աֆղանստանում 169 շրջան գրավելու մասին։ Աֆղանստանի զինվորականները […]
22:55 12.07.2021
Ֆրանսիան պարտադիր պատվաստում է սահմանել բժշկական անձնակազմի և մի շարք այլ կատեգորիաների աշխատողների համար: Այս մասին երկուշաբթի հայտարարել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնը՝ հանդես գալով հեռուստաուղերձով։ «Մենք կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստում ենք մտցնում բժշկական անձնակազմի և մի շարք այլ մասնագիտությունների ներկայացուցիչների համար»,- ասել է Ֆրանսիայի նախագահը: Նա այդ միջոցառումները բացատրել է համաճարակաբանական իրավիճակի վատթարացմամբ։ Պետության […]
22:36 12.07.2021
Հուլիսի 11-ին Քրիստոսի պայծառակերպության՝ Վարդավառի տոնի կապակցությամբ, ճանապարհային ոստիկանությունը մարզերում իրականացրեց ուժեղացված ծառայություն։ Ճանապարհային ոստիկանության ուժերը կենտրոնացած էին հատկապես հանգստյան գոտիներ տանող ճանապարհահատվածներում։ 1 օրում ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողների միջոցառումներով հայտնաբերվեցին բազմաթիվ օրինախախտ վարորդներ։ Տարբեր խախտումների համար կազմվեց վարչական իրավախախտման վերաբերյալ 1019 արձանագրություն։ Չնայած բազմաթիվ հորդորներին ու զգուշացումներին՝ այդուհանդերձ […]
22:26 12.07.2021
Սանկտ-Պետերբուրգում անցկացվեց Հայկական ֆուտբոլի լիգայի VIII մրցաշրջանը: Հուլիսի 4-ին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական Վազգեն Սարգսյանը ներկա գտնվեց Սանկտ-Պետերբուրգում անցկացված Հայկական ֆուտբոլի լիգայի VIII մրցաշրջանի եզրափակիչ երրորդ խաղային օրվան, որի կազմակերպիչն էր Սանկտ Պետերբուրգի հայկական տարածաշրջանային երիտասարդական ասոցիացիան։ Մրցաշարի բոլոր խաղերն անցկացվել են Սանկտ-Պետերբուրգի Կալինինսկի շրջանի Ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և առողջության կենտրոնում: Մրցաշարի ավարտին ողջույնի […]
22:19 12.07.2021
ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը կարծում է, որ համաճարակաբանական իրավիճակն աշխարհում վատթարանում է: Կորոնավիրուսի պանդեմիան դեռ ոչ մի տեղ չի ավարտվել։ Առավել ծանր համաճարակաբանական իրավիճակ է ստեղծվել այն երկրներում, որտեղ քիչ են պատվաստանյութերը։ Ընդհանուր առմամբ իրավիճակը վատանում է, հավելել է Գեբրեյեսուսը։ Դա վտանգում է մարդկանց կյանքը, ապրուստի միջոցներն ու կայուն գլոբալ վերականգնումը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։ […]
21:40 12.07.2021
Քաղաքապետարանում կայացել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը։ Համայնքային իշխանության, համատիրությունների ու բնակիչների համագործակցությամբ Երևանի վարչական շրջաններում շարունակվում է բազմաբնակարան շենքերի աղբամուղների փակման գործընթացը: Քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվել է, որ արդեն իսկ շուրջ 860 աղբամուղ է փակվել: Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է հետևողական աշխատանք տանել բոլոր բազմահարկերում՝ ընդգծելով, որ միայն այս կերպ է […]
21:27 12.07.2021
Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն անդրադարձել է հունիսին ԵՄ երկրների ԱԳ նախարարների հետ Հարավային Կովկաս կատարած այցին: «Սա պետք է լինի տարածաշրջանում ԵՄ ներգրավվածության վերականգնման մեկնարկը: Մենք պետք է հաշվի առնենք առկա կամ նոր բոլոր գործիքները, ինչպիսիք են՝ ԵՄ-ի հետ համագործակցության խորացումը և վստահության ամրապնդման միջոցառումների խթանումը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթերի»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել […]