TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+25.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Հայաստանի բոլոր ներկայացուցիչները հաղթանակով մեկնարկեցին աշխարհի գավաթի խաղարկությունում

21:18 12.07.2021

Հայաստանի ներկայացուցիչները հաղթանակներով եմ մեկնարկել շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սոչի քաղաքում մեկնարկած աշխարհի գավաթի խաղարկության մեկնարկում հաղթանակներ տոնեցին Հայկ Մարտիրոսյանը, Հովհաննես Գաբուզյանը և Շանթ Սարգսյանը: Լևոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանը պայքարի մեջ կմտնեն երկրորդ փուլից: Կանանց պայքարում սևերով առավելության հասավ մրցակցի նկատմամբ նաև Էլինա Դանիելյանը: Ռեկորդային թվով հայ շախմատիստներ Հայաստանն այս տարի ներկայացնում […]

̰
Կորոնավիրուսի «դելտա» շտամը շուտով կարող է դառնալ գերիշխող․ ԱՀԿ

21:13 12.07.2021

«Դելտա» շտամը մոտ ժամանակներս կարող է դառնալ COVID-19-ի գերիշխող տարբերակն աշխարհում: Այդ մասին երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ-ի արտակարգ հիվանդությունների ստորաբաժանման տեխնիկական խմբի ղեկավար Մարիա վան Կերկխովան: ««Դելտա» տարբերակն այս պահին հայտնաբերվել է աշխարհի ավելի քան 140 երկրում։ Եվ մենք գիտենք, որ այն վարակելիության ամենաբարձր աստիճանն ունի, ավելի բարձր է, քան այլ տարբերակներինը, ինչը […]

̰
Թբիլիսիում վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիան վերսկսվել է

20:44 12.07.2021

Լրագրողները, ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցները Թբիլիսիի կենտրոնում վերսկսել են բողոքի ակցիան՝ պահանջելով Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և նրա կառավարության հրաժարականը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է բողոքի մասնակից Թեոնա Զազարաշվիլին: «Ռուսթավելի պողոտան կրկին փակ է, տեղում հսկում են մեծ թվով ոստիկաններ։ Ակցիան սկսվել է, աստիճանաբար կսկսվեն խոսափողի մոտ ելույթները»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Երկուշաբթի օրը […]

̰
ՊԳԿ-ն և ԲՀՀ Հայաստանի մասնաճյուղը միավորում են ջանքերն ավելի կանաչ շրջակա միջավայր ստեղծելու նպատակով

20:41 12.07.2021

Բնության համաշխարհային հիմնադրամի (ԲՀՀ) հայաստանյան մասնաճյուղը Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հետ 200 000 ԱՄՆ դոլար ընդհանուր գումարի համաֆինանսավորման համաձայնագիր է կնքել` որպես իր կողմից բնաիրային ներդրում հարմարվողականության հզորացմանը և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնմանը նվիրված անտառտնտեսության ծրագրում։ Ինչպես տեղեկացրին ՊԳԿ հայաստանյան գրասենյակից, սա Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՊԳԿ-ի առաջին լայնածավալ նախագիծն […]

̰
Վերսկսվել է ԱՊՊԱ պայմանագիր չկնքելու դեպքերի հետ կապված տուգանք նախատեսող վարչական պատասխանատվության կիրառումը

15:57 12.07.2021

ՃՈ-ն տեղեկացնում է, որ 2021 թվականի հուլիսի 6-ից վերսկսելու է նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պատճառով 2020 թվականի մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրության, ինչպես նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմական գործողությունների պատճառով 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրության հետևանքով ժամանակավորապես կասեցված ԱՊՊԱ պայմանագիր չկնքելու դեպքերի հետ կապված յուրաքանչյուր տասն օրվա համար` 5․000 դրամի չափով […]

̰
Բերդի ջրամատակարարումը կբարելավվի

15:54 12.07.2021

«Վեոլիա Ջուր» ընկերության կողմից իրականացվող ծրագրի ավարտին Տավուշի մարզի Բերդ քաղաքի սպառողները կապահովվեն կայուն շուրջօրյա ջրամատակարարմամբ, հայտնում են ընկերությունից։ «Բերդ» ջրի մաքրման կայանի /ՋՄԿ/ վերակառուցման ծրագրի իրականացման համար ընկերությունը հատկացրել է 30 մլն դրամ: Անցած մեկ ամսվա ընթացքում մեծ ծավալի աշխատանք է կատարվել ՋՄԿ-ն սնող բոլոր 3 գետային ջրընդունիչների վերանորոգման, կայանի արագ գործողության ֆիլտրերի հիդրոմեկուսացման […]

̰
Ինչպես օգտվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում զբոսաշրջային երթուղիներից

15:45 12.07.2021

«Խոսրովի անտառ» պետական արգելոց այցելելու և հատուկ կազմված զբոսաշրջային երթուղիների միջոցով այն բացահայտելու համար հարկավոր է նախապես գրանցվել և կատարել վճարում: Այս մասին հաղորդում է շրջակա միջավայրի նախարարությունը։ Վճարումներ կարող եք կատարել ??????? տերմինալների միջոցով։ Ահա այն չորս պարզ քայլերը, որոնք անհրաժեշտ են վճարման համար՝ 1️⃣ Մտնել «Պետական վճարումներ» բաժին 2️⃣ Սեղմել «Շրջակա միջավայրի նախարարության» […]

̰
ԱՆ-ն ներկայացրել է տեղեկություն ՀՀ տարածք մուտք գործելու պահանջների վերաբերյալ

15:39 12.07.2021

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է տեղեկություն ՀՀ տարածք մուտք գործելու պահանջների վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս. • Կա՛մ ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72-ժամյա վաղեմության սերտիֆիկատ, • Կա՛մ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ՝ տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով, մեկ դեղաչափով ներարկվող […]

̰
Արտակ Բեգլարյանը հանդիպումներ է ունեցել Մարտունու շրջանի առաջնագծամերձ որոշ գյուղերում

15:30 12.07.2021

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը այցելել է Մարտունու շրջանի Մյուրիշեն, Ավդուռ, Հացի և Նորշեն համայնքներ, որոնք տեղակայված են առաջնագծի անմիջական հարևանությամբ: Պետական նախարարը հանդիպումներ է ունեցել նշված գյուղերի բնակիչների հետ, ներկայացրել Արցախի ներկային ու ապագային առնչվող պետական որոշ ծրագրեր՝ ընդգծելով, որ Արցախի յուրաքանչյուր քաղաքացու դերը կարևոր է Հայրենիքի անվտանգ ու զարգացած երկարաժամկետ ապագայի կերտման […]

̰
Արցախի մշակութային ժառանգության պահպանման հետքերով. հայտարարություն

15:17 12.07.2021

«Եվրոպա Նոստրան» և «Հնագետների եվրոպական ասոցիացիան» հրապարակել են համատեղ հայտարարություն, որում կոչ է արվում Լեռնային Ղարաբաղի տարածքում և հարակից շրջաններում համապարփակ պաշտպանել հարուստ բազմամշակութային ժառանգության ամբողջականությունը, իսկությունը և բազմազանությունը: Հայտարարության առանցքային նպատակն է խթանել անկախ փորձագիտական ​​առաքելության կազմակերպումը Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում` տարածաշրջանում վտանգված բազմամշակութային և բազմադավան ժառանգության պահպանման պայմաններ ստեղծելու համար և նպաստել […]

̰
Խարդախության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

15:12 12.07.2021

Ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզները և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները համատեղ միջոցառումներով հուլիսի 10-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհից Սևանի բաժին բերման են ենթարկել 42-ամյա Վարազդատ Հ.-ին, որը հուլիսի 1-ից ոստիկանության Տավուշի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

̰
Նաիրիի ոստիկանները բացահայտել են Քասախում կատարված խուլիգանությունը. ինքնաձիգը հայտնաբերվել է

14:59 12.07.2021

Հուլիսի 7-ի գիշերը ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին կրակոցների վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Օպերատիվ կառավարման կենտրոն զանգած անձը հայտնել էր, որ Քասախ գյուղում կրակում են։ Բաժնից Քասախ մեկնած օպերատիվ խումբը նախ ահազանգի ստուգման միջոցառումներ ձեռնարկեց։ Նաիրիի համայնքային ոստիկանները բնակիչների հետ զրուցելիս պարզեցին, որ կրակոցը հնչել էր Սաֆարյան և Երիտասարդական փողոցների խաչմերուկում։ Հետագա միջոցառումների շնորհիվ […]

̰
SHANTNEWS

14:55 12.07.2021

̰
Ի՞նչ խախտումներ են արձանագրել ՍԴ դիմած քաղաքական ուժերը․ հարցեր Տիգրան Մուկուչյանին

14:46 12.07.2021

Սահմանադրական դատարանում առավոտյան ժամը 10-ից շարունակվում է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց Հայրենիք» կուսակցությունների կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման քննությունը: Հիշեցնենք, որ դատական նիստը մեկնարկել է հուլիսի 9-ին: Անցած օրերի ընթացքում Սահմանադրական դատարանը լսել է ընտրությունների արդյունքները վիճարկող 4 քաղաքական ուժերի շահերի ներկայացուցիչների փաստարկներն ու հիմնավորումները, ինչպես նաև հարցեր ուղղել նրանց: Ընտրությունների արդյունքները […]

̰
COVID-19-ի դեմ պատվաստվել են նաև Եղիշե Չարենցի դուստրը և թոռնուհին

14:43 12.07.2021

COVID-19-ի դեմ պատվաստվել են նաև Եղիշե Չարենցի դուստրը՝ Անահիտ Չարենցը և թոռնուհին՝ Գոհար Չարենցը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

̰
Արգիշտի Քյարամյանն ազատվել է պաշտոնից

14:36 12.07.2021

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արգիշտի Քյարամյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Արգիշտի Քյարամյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

̰
Ապարանի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում

14:31 12.07.2021

Ոստիկանության Ապարանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 9-ին Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի մի տնակից բերման է ենթարկվել Արթուր Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի […]

̰
Բեռնատարի վարորդը չարտոնված անցումով փորձել է հատել երկաթգիծը, որի հետևանքով գնացքը հարվածել է մեքենայի թափքին

14:30 12.07.2021

Հուլիսի 11-ին Մասիս-Էջմիածին հատվածում Արաքս-Երևան երթուղով ընթացող ուղևորատար էլեկտրագնացքը բախվել է ապօրինի սարքավորված երկաթուղային գծանցումում հայտնված անհայտ մեքենային: Այս մասին հայտնում է ՀԿԵ-ն։ Բեռնատար ավտոմեքենայի վարորդը չարտոնված անցումով փորձել է հատել երկաթուղային գծերը էլեկտրագնացքի դիմաց, ինչի արդյունքում գնացքը հարվածել է մեքենայի թափքին: ՃՏՊ-ում մեղավոր վարորդը փախուստի է դիմել պատահարի վայրից: Ընկերությունը դեպքի մասին տեղեկացրել է […]

̰
Թուրքիայում հայկական եկեղեցին պղծած 3 քաղաքացիները ձերբակալվել են

14:18 12.07.2021

Հուլիսի 11-ին Թուրքիայում 3 քաղաքացիներ բարձրացել էին Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու մուտքի պարսպի վրա, և բարձր երաժշտություն միացնելով, սկսել էին պարել խաչի շուրջ: Միջադեպի տեսանյութը հայտնվել է համացանցում և արժանացել Թուրքիայի հայերի և քրիստոնյա այլ համայնքների ներկայացուցիչների խիստ քննադատությանն ու պարսավանքին։ Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը նույնպես դատապարտել էր հայկական […]

̰
Բագրատաշենի ոստիկանները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

14:10 12.07.2021

Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Պտղավան բնակավայրի վարչական տարածքից բաժանմունք բերման է ենթարկվել 49-ամյա Ռոստոմ Ա.-ն, որը հունիսի 11-ից ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

̰
Քաղաքը կարդում է. շուտով Գրքի երևանյան չորրորդ փառատոնն է

13:56 12.07.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Մշակութային հասարակություն» հասարակական կազմակերպությունն իրականացնում է Գրքի երևանյան չորրորդ փառատոնը: Գրական մրցույթը փառատոնի կարևոր բաղադրիչներից է. այն անցկացվում է «Արձակ» (1 մրցանակ) և «Պոեզիա» (1 մրցանակ) անվանակարգերում: Փառատոնը կանցկացվի հուլիսի 30-ից օգոստոսի 1-ը։ «Արձակ» անվանակարգում ներկայացվել է 70, «Պոեզիա» անվանակարգում՝ 76 հայտ: Մրցույթի արդյունքները հայտնի կլինեն փառատոնի փակման արարողության ժամանակ՝ օգոստոսի […]

̰
ՀՀ կառավարությունը հաստատել է «Պետական տուրքի մասին» ՀՀ оրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին որոշումը

13:45 12.07.2021

ՀՀ կառավարությունը հաստատել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին որոշումը։ Նախագծով առաջարկվում է պղնձի և մոլիբդենի միջազգային բարձր գների պարագայում սահմանել պետական տուրք պղնձի, մոլիբդենի խտանյութի և ֆերոմոլիբդենի՝ դեպի երրորդ երկրներ արտահանելու լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար։ Նախագծի իրականացման նպատակն է՝ ✅ երկրի ընդերքի շահագործումից գեներացվող բարձ շահույթն […]

̰
Սպասարկող գետերի ջրատվությունը մոտ 80 տոկոսով պակասել է. Սուրեն Պապիկյանը` ոռոգման ջրի խնդրի մասին

13:38 12.07.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը խոսեց Հայաստանում սակավաջրության կանխարգելման հարցերով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու որոշման մասին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Պապիկյանն ասաց, որ չնայած տարին սկզբնական փուլում բարվոք էր, բայց տարվա ընթացքում առաջացավ սակավաջրության խնդիր: «Տարբեր ուղղություններով սպասարկող հանդիսացող գետերի ջրատվությունը մոտ 80 տոկոսով պակասել է: Սա բերել է նրան, որ առկա ջրային […]

̰
Հուլիսի 9-12-ը բացահայտվել է հանցագործության 148 դեպք

13:33 12.07.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 9-ից 12-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 148 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 34, մարմնական վնասվածք պատճառելու` 29, խարդախության՝ 11, ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելու՝ 10, թմրամիջոցի հայտնաբերման և ընտանեկան բռնության՝ 7-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 5, ծեծի՝ 4, ընտրական խախտումների հետ կապված դեպքերի ու […]

̰
Թուրքիան էլեկտրահաղորդակցման գծեր է անցկացրել դեպի Իդլիբ

13:29 12.07.2021

Թուրքիան շարունակում է իր ազդեցությունը մեծացնել փաստացի իր վերահսկողության տակ գտնվող Սիրիայի հյուսիսային մի քանի շրջաններում: Այս անգամ էլ Անկարան որոշել է էլեկտրաէներգիա մատակարարել Սիրիայի՝ ներկայումս 3 միլիոնի հասած բնակչությամբ Իդլիբ քաղաքին, հաղորդում է Ermenihaber-ը։ Իդլիբում արդեն տեղադրվել են հարևան Թուրքիայից եկող էլեկտրաէներգիայի ստորգետնյա հաղորդակցման գծերը: Նշվում է, որ մայիս ամսից արդեն սահմանին ավելի մոտ […]

̰
Աբովյան քաղաքի ավտոտեխսպասարկման կետերից մեկում մեքենա է այրվել

13:15 12.07.2021

Հուլիսի 12-ին` ժամը 08։46-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ավտոտեխսպասարկման կետում այրվում է ավտոմեքենա: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:58-ին, մարվել՝ 09:10-ին: Այրվել է «BMW» մակնիշի ավտոմեքենայի […]

̰
Հետախուզվողը հայտնաբերվել է Դիլիջան քաղաքում

13:03 12.07.2021

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 9-ին Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի հյուրանոցային համալիրներից մեկի ավտոկայանատեղիից Դիլիջանի բաժին բերման է ենթարկվել 35-ամյա Բագրատ Ա.-ն, որը փետրվարի 17-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (Մարդուն առևանգելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

̰
Սակրավորական ջոկատները Արցախի տարածքից հայտնաբերված ռազմամթերքի պայթեցման աշխատանքներ կիրականացնեն

13:02 12.07.2021

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր սակրավորական ջոկատները Արցախի տարածքից հայտնաբերված ռազմամթերքի պայթեցման աշխատանքներ կիրականացնեն Ստեփանակերտ քաղաքի մերձակայքում և Ասկերանի շրջանի Խաչեն, Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում։ «Պայթյունների ձայներ լսելու դեպքում՝ չանհանգստանալ։ Տեղեկատու հեռ․-911»,- հայտնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։

̰
SHANTNEWS

13:00 12.07.2021

̰
Մեկնարկում է սփյուռքում մանկավարժների վերապատրաստման ծրագիրը

12:59 12.07.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021 թ. շարունակում է սփյուռքում գործող հայկական ու հայկական բաղադրիչով ուսումնական հաստատություններում (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն) մանկավարժների վերապատրաստման ծրագիրը: Վերապատրաստման դասընթացները կանցկացվեն հեռավար ձևաչափով՝ 2021 թ. հուլիսի 22-ից օգոստոսի 31-ը՝ ժամը 18:00-22:30 ՀՀ ժամանակով: Վերապատրաստումն ընթանալու […]

̰
BACK_TO_TOP