15:46 09.07.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Մասնավորապես, հանդիպմանը մասնակցել են «Ազատական կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունից Տիգրան Արզաքանցյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության […]
15:37 09.07.2021
Զոհված զինծառայողների աճյունների որոնումներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Հադրութի շրջանում։ Աշխատանքների ընթացքում հայտնաբերվել և Ադրբեջանի կողմից օկուպացված շրջանից տարհանվել է ևս 3 աճյուն։ Այս մասին տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։ Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս, Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներից հայտնաբերվել է 1601 աճյուն։
15:32 09.07.2021
ՀՀ գլխավոր դատախազության կողմից իրականացվող ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանում ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում վեր է հանվել և դատախազի ցուցումով փաստերն ստուգելու նպատակով ՀՀ ոստիկանության Գորիսի բաժին է ուղարկվել 2021թ. հունիսի 10-ին aravot.am լրատվական կայքում «Օրինական կաշա՞ռք, թե՞ … Գորիսի համայնքի ղեկավարը համաձայն չէ» վերտառությամբ հրապարակումը: Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, վերջինիս առթիվ նախապատրաստված նյութերով […]
15:21 09.07.2021
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում մեկնարկել է «Հայ բառարանագրության արդի վիճակն ու հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողովը: Եռալեզու գիտաժողովի առանցքային թեմաներն են էլեկտրոնային բառարանագրությունը, ուսումնական բառարանագրության խնդիրները, տերմինաբանության հարցերն ու բառարանագրական լուծումները, հայերենի բառապաշարի տեղաշարժերն ու դրանց արտացոլումը բառարաններում։ Գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ լեզվի կոմիտեի և ՀՊՄՀ-ի Լեզվաբանական հետազոտությունների գիտական լաբորատորիայի նախաձեռնությամբ: Գիտաժողովի մասնակիցներն […]
15:10 09.07.2021
2021 թվականին տեղի ունեցած «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դպրոցականների հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ: ՆԶՊ առարկայի օլիմպիադան անցկացվում է ոչ թե անհատական, այլ թիմային ձևաչափով: Օլիմպիադային մասնակցել է 12 թիմ՝ ՀՀ բոլոր մարզերից, Երևանից և Արցախից, որոնցից յուրաքանչյուրում ընդգրկված է 7 մասնակից: Մրցույթում մի քանի տարի անընդմեջ հաղթող է ճանաչվում Արցախի թիմը: […]
14:32 09.07.2021
2020թ. դեկտեմբերի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկայի նախարարները փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցման վերաբերյալ: Այս նախագիծը նպատակ ունի Թուրքիայի տարածքով նույնպես գազ հասցնել Ադրբեջանի հետ ցամաքային սահման չունեցող Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, հաղորդում է Ermenihaber-ը։ Իգդիր-Նախիջևան գազատարի Թուրքիայի հատվածի երկարությունը կկազմի 85կմ և դրա կառուցմամբ ամբողջությամբ կբավարարվի շուրջ կես միլիոն բնակչություն ունեցող Նախիջևանի բնական […]
14:28 09.07.2021
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 27-ամյա երիտասարդի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2020թ. մարտի 9-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովա հրապարակի հարակից այգում վիճաբանություն է տեղի ունեցել նույն քաղաքի 27-ամյա բնակչի և Երևան քաղաքում բնակվող, 1993թ. ծնված երիտասարդի […]
14:22 09.07.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիի գլխավորած պատվիրակությանը: Նախ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և պարոն Վարհեիի առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմերով: Նիկոլ Փաշինյանը ողջունել է հանձնակատարի գլխավորած պատվիրակության այցը մեր երկիր և նշել, որ այս այցը դիտարկվում է որպես ԵՄ-ի շահագրգռվածություն` զարգացնելու համագործակցությունը […]
13:40 09.07.2021
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի համակարգող Կարեն Հարությունյանին և Ֆրանսիական ROM Selection ընկերության կոմերցիոն տնօրեն Ֆրանսուա Տահոնին: ✅ Կայուն, ներառական, նորարական և շուկայական ագրոբիզնեսի զարգացման շրջանակներում՝ դեռևս ապրիլ ամսին Հայաստան է ներկրվել 277 ֆրանսիական Բլանշ ցեղատեսակի ոչխար, որոնց նկարագրությունը և պահման պայմանները լավագույնս համապատասխանում […]
13:32 09.07.2021
Հիդրոօդերեւութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը: Հուլիսի 8-9-ը գետերի մեծ մասում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, առանձին գետերում դիտվել է ջրի ելքերի որոշ նվազում։ Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:
13:17 09.07.2021
Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ հուլիսի 23-ից սկսած՝ շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ իրականացվելու են ուղիղ ոչ կանոնավոր չվերթներ Նիդեռլանդների Էյնդհովեն քաղաքից դեպի Երևան։ Տոմսերը հնարավոր է ձեռք բերել aviadrom.travel կայքի միջոցով։
13:09 09.07.2021
Պաշտոնական այցով Երևանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին այսօր հայտարարեց, որ Արևելյան գործընկերության շրջանակում համատեղ մշակված Տնտեսական և ներդրումային պլանի ներքո տարբեր ֆինանսական գործիքներով ՀՀ-ին տրամադրվելիք 1,6 մլրդ եվրո աջակցությունից զատ, այլ աղբյուրներով կմոբիլիզացվի հավելյալ 1 մլրդ եվրո` ընդհանուր ներդրումային փաթեթը դարձնելով 2,6 մլրդ եվրո:
23:53 08.07.2021
Լիբանանում այսօր վթարի ենթարկված ինքնաթիռի օդաչուն հայազգի Ջորջ Շիրիկջյանն էր։ Այս մասին հայտնում է Arevelk.am-ը` հղում անելով իր աղբյուրին: «Մյուս երկու զոհվածների անուններն են Ժոել Մուսա և Ժատ Մուսա (հավանաբար քույր ու եղբայր են)»,- փոխանցում է աղբյուրը։ Հիշեցնենք, որ Լիբանանում՝ Բեյրութից 10 կիլոմետր հյուսիս գտնվող Գոստ քաղաքի մոտակայքում, փոքր ուսումնավարժական ինքնաթիռ է վթարի ենթարկվել: Ինքնաթիռում […]
23:37 08.07.2021
Հուլիսի 8-13-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Հուլիսի 8-ին, 10-13-ն առանձին շրջաններում, 9-ին՝ շրջանների զգալի մասում հիմնականում կեսօրից հետո և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու […]
23:25 08.07.2021
Այսօր ժամը 19:40-ի սահմաններում Ավան-Առինջ թաղամասի Տաշքեդնի 2/5 հասցեի դիմաց Toyota Camry մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին: Ավելի ուշ նրան տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է […]
23:20 08.07.2021
Հուլիսի 8-ին՝ ժամը 17:04-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի նախկին «Աբովյան» սուպերմարկետի շենքի 2-րդ հարկում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 3-րդ միկրոշրջանի Հատիսի փողոցի թիվ 1/30/42 […]
23:07 08.07.2021
Այսօր` Ժամը 09:40–ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում՝ Արագածոտնի մարզի բնակիչ, 64-ամյա Ժիրայր Ավետիսյանը իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր, 1-ամյա Դ. Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
22:44 08.07.2021
Զինծառայողների՝ հաստիքային զենքերի կիրառման գիտելիքները կատարելագործելու և հրաձգության հմտություններն ամրապնդելու նպատակով հուլիսի 8-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հրաձգարանում անցկացվել է կրակային պատրաստության տեսական և գործնական պարապմունք:
21:15 08.07.2021
2-րդ զորամիավորման զորամասերից մեկում հուլիսի 8-ին անցկացվել է շարային ստուգատես։ Ստորաբաժանումների հրամանատարները ստուգել են հերթափոխի մեկնող անձնակազմի պատրաստության աստիճանը, սպառազինությունը, հանդերձանքն ու իրային միջոցները, նաև հրահանգավորել են զինծառայողներին առաջադրված խնդիրների կատարման, անվտանգության պահպանման և մարտական հերթապահության կրման կանոնների վերաբերյալ։
15:59 08.07.2021
Գերմանաբնակ թուրք լրագրող Էրք Աջարերը, որը հայտնի է թուրքական իշխանություններին հասցեագրված սուր քննադատություններով, 3 հոգու կողմից հարձակման է ենթարկվել Բեռլինում գտնվող իր տան բակում, տեղեկացնում է Ermenihaber-ը։ Այս մասին նա հուլիսի 7-ին գրառում է արել Twitter-ում և դրան կից հրապարակել լուսանկար, որտեղ երևում են նրա ստացած վնասվածքները: Լրագրողը հոսպիտալացվել է: Թուրքական «BirGün» թերթի թղթակից Աջարերն […]
15:44 08.07.2021
Ճապոնիան թարմացրել է կորոնավիրուսի հետ կապված կարգավորումները այլ երկրից ժամանող անձանց համար: Ըստ այդմ՝ Ֆրանսիայից, Էստոնիայից, Լյուքսեմբուրգից, Նիգերիայից և ԱՄՆ-ի որոշ նահանգներից ժամանողներն ազատվել են պարտադիր կարանտին անցնելուց, հաղորդում է Ermenihaber-ը։ Իսկ ավելի քան 15 երկրների դեպքում կիրառվելու է եռօրյա պարտադիր կարանտին: Այդ երկրների շարքում է նաև Թուրքիան, որի հետ նույն ցուցակում են հայտնվել Եգիպտոսը, […]
15:43 08.07.2021
Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում երկու ադրբեջանցի պայթել են ականի վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, հուլիսի 8-ին Ֆիզուլիի շրջանի բնակիչներ Նուրու Նուրիևն ու Էլնուր Հաշիմովը առանց Ադրբեջանի իշխանությունների թույլտվության մուտք են գործել Վարանդայի շրջան: Տեղաշարժվելիս նրանք պայթել են ականի վրա և ստացել ծանր մարմնական վնասվածքներ: