20:39 10.07.2021
Հուլիսի 10-ին՝ ժամը 17։51-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թեղուտ գյուղի «Հաղարծին» վանական համալիրի մոտակայքում քաղաքացի է ընկել փոսի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ քաղաքացին (Ա․ Բ․, ծնված 1998 թ.) «Հաղարծին» վանական համալիրի մոտակայքի […]
20:26 10.07.2021
Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի այրին՝ Մարտին Մոիզը, առաջին հայտարարությունն է արել ամուսնու սպանությունից հետո, որում հաստատել է, որ իր ամուսնուն սպանել են վարձկանները, հաղորդում է Haiti24 պորտալը ՝ վկայակոչելով այն ձայնագրությունը, որը Twitter-ում տեղադրել է նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը: «Վարձկանները սպանել են նախագահին, մյուս վարձկանները ցանկանում են կործանել նրա երազանքը և երկրի տեսլականը», – մեջբերում է […]
20:15 10.07.2021
Հուլիսի 10-ին` ժամը 15:10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարբախի N զորամասի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։29-ին, մարվել՝ 18:14-ին։ Այրվել է ցորենի հնձած արտ՝ մոտ 35 հա։
00:30 10.07.2021
Նիդերլանդների ԱԳՆ «ճամփորդական խորհուրդների» բաժնում Հայաստանը նարնջագույն գոտուց տեղափոխվել է դեղին գոտու երկրների ցանկ։ Այս մասին տեղեկացրին Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից։ Համաձայն նոր որոշման՝ Նիդերլանդներից Հայաստան ճամփորդողները վերադառնալիս ազատվում են Covid-19 թեստի պատասխան ներկայացնելու և ինքնամեկուսացման նախկինում գործող պահանջներից։
23:59 09.07.2021
Կոտայքի մարզում հուլիսի 9-ին՝ ժամը 18:10-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում՝ «Ծովինար» լճի մոտ, բախվել են Հրազդան քաղաքի բնակիչներ, 69-ամյա Համլետ Գևորգանի վարած Mercedes մակնիշի և 30-ամյա Սարգիս Հովսեփյանի վարած Opel մակնիշի ավտմեքենաները: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։ Վթարի հետեւանքով 2 վարորդները և նրանց ուղևորներ, Հրազդան քաղաքի բնակիչներ, 28-ամյա Հ. Հայրապետյանը, 3-ամյա Գ. Գևորգյանը […]
23:36 09.07.2021
Հուլիսի 8-ից 9-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 30 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 1․1 հա, Էրեբունի վարչական շրջանում՝ 9000 քմ, Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 8000 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 4000 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 3000 քմ, Աջափնյակ […]
23:25 09.07.2021
Մեկնարկել է թուրք-ադրբեջանա-վրացական զորավարժությունների կազմակերպման հարցերով բարձրաստիճան զինվորականների եռակողմ հանդիպումը: Այդ մասին տեղեկացրել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Ի՞նչ զորավարժություն է դա ու որտե՞ղ է այն անցկացվում, ի՞նչ նպատակ է հետապնդում, եռակողմ թուրք-ադրբեջանա-վրացական այս ռազմական դաշինքը էլ ինչ դրսևորումներ ունի: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
23:13 09.07.2021
Հուլիսի 9-14-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Հուլիսի 9-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 10-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 11-14-ը հիմնականում կեսօրից հետո և գիշերը ՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ […]
22:48 09.07.2021
Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի մաս կազմող Բաբաջանյան-Աշտարակ, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածներում շինարարական աշխատանքները շարունակվում են: Այս պահին ասֆալտապատող տեխնիկան կենտրոնացած է Չաուշի փողոցից մինչև Շերամ ընկած հատվածում: Ճանապարհի այս՝ 4.5 կմ-ում ասֆալտի վերջին շերտն է փռվում: Աշխատանքին ներգրավված է 15 միավոր հատուկ տեխնիկա: Ներկայումս տեղադրվում են LED տիպի լուսադիոդային լամպեր: Ճանապարհահատվածի տակ գտնվող հաղորդուղիները տեղափոխված են: Նշենք, […]
22:33 09.07.2021
Լիբիայի փողոցներում քաղաքացիները գետին են գցել Թուրքիայի պետական դրոշը: Լիբիայի արևելյան մայրաքաղաք Տոբրուկում Ներկայացուցիչների պալատի շենքի առջև քաղաքացիները ճանապարհի վրա գցել են Թուրքիայի պետական դրոշը, որ խորհրդարանի անդամները և վարչապետ Աբդել Համիդ Դբեյբան անցնեն դրա վրայով: Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ թուրքական դրոշի հետ նման կերպ են վարվել գեներալ Հաֆթարի կողմնակիցները: Սոցցանցերում հրապարակված տեսանյութերում նկատվում է, թե […]
21:50 09.07.2021
Ֆրանսիայի հետ բարձր տեխնոլոգիաների և թվայնացման ոլորտներում համագործակցության ընդլայնման նպատակով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ: Ընդգծելով տեխնոլոգիական ոլորտի ուրույն դերը ժամանակակից աշխարհում՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ Հայաստանը Խորհրդային Միության գերազանց գիտական ավանդույթների և ՏՏ ընկերությունների ներուժի հիման վրա բավականին […]
21:38 09.07.2021
Հայաստանում կարանտինը կերկարաձգվի մինչև դեկտեմբերի 20-ը։ Այս մասին ասվում է կառավարության որոշման մեջ։ «Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» N 1514-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) […]
21:26 09.07.2021
Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ելենա Առաքելյանին վարչական դատարանի դատավոր նշանակելու մասին: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 6-ի ԲԴԽ-46-Ո-94 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ելենա Առաքելյանին նշանակել վարչական դատարանի դատավոր»,- ասված է նախագահի հրամանագրում:
21:16 09.07.2021
ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում են Սպիտակ տան մամուլի ծառայությունից։ Բայդենն ու Պուտինը հեռախոսով քննարկել են կիբերանվտանգությունն ու Սիրիան։ Բայդենը Պուտինի հետ հեռախոսազրույցում կոչ է արել ՌԴ-ին միջոցներ ձեռնարկել կիբերհանցագործների դեմ: Բայդենը Պուտինին հայտարարել է, որ հավատարիմ է շորթող վիրուսների հետ կապված սպառնալիքներին հակազդելու հետագա […]
16:55 09.07.2021
Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով 2020 թ․ աշնանը Հայաստան տեղափոխված 14000 անձ Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից հուլիս ամսվա ընթացքում միանվագ կստանա 68000 ՀՀ դրամ (ընդհանուր՝ 952 միլիոն ՀՀ դրամ)։ Միանալով ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով 2020 թ․ աշնանը Հայաստան տեղափոխված դրամական աջակցության ՀՀ կառավարության ծրագրին՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունն աջակցությունը հատկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական […]
16:53 09.07.2021
Վրաստանի տարածքային զարգացման ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբետ գետի վրա նոր կամուրջի կառուցումը համարում է հայ-վրացական բարեկամության ևս մեկ վկայություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ զրույցում: «Մենք ավանդույթ ունենք, կառուցում ենք կամուրջները միասին, և այդ կամուրջները անվանում ենք բարեկամության կամուրջներ։ Հիմա այս շուրջ 200 մետր երկարությամբ կամուրջը անվանել ենք […]
16:51 09.07.2021
Մոսկվայում հուլիսի 8-ին կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի հանդիպումը ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի հետ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ և ՌԴ տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Այս համատեքստում Մաքսիմ Ռեշետնիկովն առաջարկել է մշակել տնտեսական համագործակցության նոր ծրագիր, որով այսուհետ կհամակարգվեն բոլոր համատեղ ներդրումային ծրագրերը: […]
16:41 09.07.2021
«facebook.com» կայքէջի «aravot.am» օգտատիրոջ 2021թ. հունիսի 10-ի` «Օրինական կաշա՞ռք, թե՞ … Գորիսի համայնքի ղեկավարը համաձայն չէ» վերտառությամբ հրապարակման առթիվ նախապատրաստված նյութերով հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սյունիքի մարզի Գորիս համայնքի […]
16:37 09.07.2021
Հուլիսի 9-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Երևան քաղաքի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) կառուցապատման ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի նիստը: Բացման խոսքում Տիգրան Ավինյանը ներկայացրել է աշխատանքային խմբի գործունեության արդյունքները. · Ավարտվել են 13 լոտերի նախագծման աշխատանքները, ընդ որում՝ 8-ի դեպքում՝ ամբողջությամբ: · 7 լոտ դիմել է համալիր փորձաքննության, 1 […]
16:33 09.07.2021
«Առնո Բաբաջանյան» համերգասրահում ելույթ կունենա Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը Հուլիսի 10-ին՝ ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ելույթ կունենա Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Երվանդ Վարոսյան): Համերգը նվիրվում է նվագախմբի համահիմնադիր Հասմիկ Կիրակոսյանի հիշատակին: Կհնչեն հայ կոմպոզիտորների՝ Ալեքսանդր Սպենդիարյանի, Գրիգոր Եղիազարյանի, Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններից: Նշենք, որ Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը պետական կարգավիճակ է […]
16:06 09.07.2021
Հրդեհավտանգ շրջանում հանրապետությունում իրականացվում են հացահատիկային մշակաբույսերի պաշտպանությանն ուղղված բոլոր աշխատանքները։ Մարտունու շրջանային ԱԻ բաժինը գործադրել է ամբողջ ներուժը բերքն անկորուստ ամբարելու նպատակով: Մարտունիում բերքահավաքի կազմակերպման գործընթացը և շրջանում գրանցված հրդեհների վիճակագրությունը գոհացնող է: Ինչպես բոլոր շրջաններում՝ Մարտունիում ևս բերքահավաքից առաջ իրականացվել են համապատասխան նախապատրաստական աշխատանքներ։ Այսպես, 2021 թվականի բերքահավաքի նախապատրաստական աշխատանքների ընթացքում հրշեջ-փրկարար մասի […]
16:03 09.07.2021
Խրոնիկ դարձած խնդիրներից է, որ պետական անհետևողական քաղաքականության պատճառով 18 տարին լրացած չափահաս անձինք շարունակում են բնակվել երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում` երեխաների հետ միասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ Սրա հետ է կապված մտահոգիչ խնդիրը, որ այդ հաստատություններում (օրինակ` մանկատներ և այլն) հաշմանդամություն ունեցող երեխաներին ինքնուրույն կյանքի հմտություններ չեն սովորեցնում։ Մարդու իրավունքների […]
15:51 09.07.2021
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է խանդի շարժառիթով կատարված սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ Արմավիր քաղաքի 1972թ. ծնված բնակիչը դեռևս 1994 թվականից մտերիմ հարաբերությունների մեջ գտնվել նույն քաղաքի բնակչուհու հետ: Քննության տվյալներով՝ տղամարդը, կասկածելով, որ վերջինս կարող է մտերիմ հարաբերություններ ունենալ […]