23:45 07.07.2021
Դոմինիկյան Հանրապետության քաղաքացիական ավիացիայի խորհուրդը դադարեցրել է հարեւան Հայիթիի հետ ավիահաղորդակցությունը այդ երկրի նախագահ Ժովենել Մոիզի սպանությունից հետո: «Քաղավիացիայի խորհուրդը, օրենքով իրեն վերապահված լիազորությունների շնորհիվ, այս չորեքշաբթի՝ հուլիսի 7-ին, հրապարակել է թիվ 144-2021 որոշումը, որի հիման վրա կասեցվում են օդային փոխադրումները Հայիթիի Հանրապետություն», – ասված է կարգավորիչի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Բացառիկ դեպքերում ինքնաթիռներին կթույլատրվի […]
23:41 07.07.2021
Հուլիսի 6-ից 7-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 31 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում՝ 1․1 հա, Աջափնյակ վարչական շրջանում՝ 4000 քմ, Նորք Մարաշ վարչական շրջանում՝ 250 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 5,22 հա, Էրեբունի վարչական շրջանում՝ 1200 քմ, […]
23:29 07.07.2021
Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության պատվերով ստեղծված հակաօդային պաշտպանության լազերային համակարգը փորձարկումների ընթացքում հաջողությամբ խոցել է անօդաչու սարքը: Այս մասին չորեքշաբթի հայտնել է պաշտպանական գերատեսչության ղեկավար Ֆլորանս Պարլին։ «Ցուցադրությունը բարեհաջող է անցել։ Հենց նոր սպառազինությունների գլխավոր վարչությունը (DGA) լազերային զենքի օգնությամբ ոչնչացրեց անօդաչու թռչող սարքը։ Դա մեծ հաջողություն է անօդաչու սարքերի դեմ պայքարի ռազմավարության իրականացման ճանապարհին, […]
23:20 07.07.2021
Հուլիսի 7-12-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Հուլիսի 7-12-ն առանձին շրջաններում հիմնականում կեսօրից հետո և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։ Օդի […]
23:09 07.07.2021
Հրապարակվել է Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի վրա հարձակման տեսանյութը։ Ինչպես գրում է Miami Herald-ը, պետության ղեկավարին սպանած չարագործները ներկայացել են թմրանյութերի դեմ պայքարի ամերիկյան վարչության (DEA) աշխատակիցներ: «Դա Dea-ի հատուկ գործողությունն է։ Ոչ ոք չի դիմադրել. դա հատուկ գործողություն DEA»,- գոռում է հարձակվողներից մեկը։ Թերթի աղբյուրները հայտնել են, որ հանցագործները կապ չունեն այդ գերատեսչության հետ։ […]
22:40 07.07.2021
Մայիսի 7-ին ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ մայիսի 6-ի ժամը 15.00-ից մայիսի 7-ի ժամը 09.20-ն ընկած ժամանակահատվածում փախցրել են Ազատության պողոտայում կայանված «ZAZ 968M» մակնիշի ավտոմեքենան: Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզել են արարքը կատարողի ինքնությունը: Հուլիսի 6-ին Կոտայքի մարզի 34-ամյա բնակիչը Խորենացու փողոցից բերման է ենթարկվել և տվել խոստովանական […]
22:33 07.07.2021
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կրեմլում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Ողջունելով Նիկոլ Փաշինյանին` Վլադիմիր Պուտինը նշել է. «Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, ուրախ եմ Ձեզ հանդիպելու հնարավորության համար, խոսելու այն հարցերի շուրջ, որոնք մեզ համար հետաքրքրություն են ներկայացնում: Ինչպես նաև ցանկանում եմ արդեն անձամբ շնորհավորել Ձեզ ընտրությունների արդյունքների կապակցությամբ: Կարծում եմ` […]
22:07 07.07.2021
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը այսօր Շողակաթ խոշորացված համայնքում ասուլիս էր հրավիրել: Մարզպետը խոսել է տարվա առաջին կիսամյակում մարզում իրականացված ծրագրերի և առաջիկա անելիքների մասին: Ասուլիսի հենց սկզբում Սանոսյանը սահմանային իրավիճակին է անդրադարձել, նշել է որ մայիսի 12-ից սկսած մեծ առումով իրավիճակի փոփոխություններ չկան: Վերջին միջադեպը նախորդ օրն է գրանցվել, երբ թեթև վիրավորում է ստացել մեկ […]
21:41 07.07.2021
Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մեկնարկին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ։ «Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը ոչ այնքան կայուն է։ Այդ թեմայի շուրջ մենք բազմիցս զրուցել ենք։ Ցավոք, այստեղ ևս վերջին երկու ամիսների ընթացքում մշտական անհանգստության օջախ ունենք»,- ասել է Փաշինյանը։
21:27 07.07.2021
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Մոսկվայում մեկնարկել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ իր ցավակցությունն է հայտնել Կամչատկայում Ան-26 ինքնաթիռի կործանման առթիվ։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին հրավերի համար՝ ընդգծելով, որ այս տարվա ընթացքում սա կողմերի միջև արդեն երրորդ հանդիպումն է, ինչը […]
21:22 07.07.2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «Սպուտնիկ V» պատվաստանյութը հայկական կողմին հասցնելու հարցում ցուցաբերած աջակցության համար: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև Ձեզ ՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութը Հայաստան առաքելուն աջակցելու համար։ Եվ, փառք Աստծո, Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը բավական լավ է և այդ ֆոնին արդեն սկսվել է ռուս զբոսաշրջիկների […]
20:45 07.07.2021
85 տարեկանում մահացել է ռեժիսոր և դերասան Ռոբերտ Դաունի ավագը։ Այս մասին հայտնել է «Նյու Յորք դեյլի նյուս» թերթը ՝ վկայակոչելով նրա կնոջը։ Նրա խոսքով ՝ Դաունին կյանքից հեռացել է չորեքշաբթի օրը Նյու Յորքի իր տանը։ Նա տառապում Էր Պարկինսոնի հիվանդությամբ։ Ռեժիսորի առաջին հայտնի աշխատանքը դարձել է «Պատնի Սվոուփ» (Putney Swope, 1969) ֆիլմ: Դաունի ավագը […]
20:31 07.07.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «խոսափողի» համբավ ունեցող «Sabah» թերթի լրագրող Ուղուր Յըլդըրըմը այցելել է Աղդամի (Ակնա) ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոն և հոդված հրապարակել կենտրոնի գործունեության մասին։ Հոդվածի հեղինակը նախ հայտնում է, որ այդ կենտրոնում ծառայություն են իրականացնում 60 թուրք և նույնքան էլ ռուս զինծառայողներ, որոնք անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) միջոցով հետևում են շփման գծում տիրող […]
20:24 07.07.2021
Մոսկվայում մեկնարկել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր Պուտինի քննարկման օրակարգում հայ-ռուսական ռազմավարական օրակարգին վերաբերող հարցերն են: Կողմերը քննարկելու են նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, ռազմական գործողություններից տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հումանիտար աջակցություն ցուցաբերելուն, տարածաշրջանում տնտեսական […]
16:59 07.07.2021
Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների այն շահառուները, որոնց 75 տարին չի լրացել կամ չեն հանդիսանում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ և հունիս ամսվա գումարը ստացել են կանխիկ եղանակով, հուլիս ամսին իրենց գումարները կստանան անկանխիկ եղանակով։ Այն շահառուները, ովքեր պայմանագիր չեն կնքել ընտրված բանկի կամ Ազգային օպերատորի հետ և ցանկանում են տեղեկություն ստանալ իրենց կենսաթոշակը կամ […]
16:53 07.07.2021
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող 5 ֆիզիկական անձի անունով 2020-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Ճապոնիայից Հայաստանի տարածք է ներմուծվել 11 հատ տրանսպորտային միջոց, որոնք սահմանված ժամկետներում չեն մաքսազերծվել և չեն ստացել պետական հաշվառում։ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 4 բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված մեծածավալ և բազմակողմանի օպերատիվ-հետախուզական […]
16:51 07.07.2021
Հուլիսի 6-ին՝ ժամը 20։40-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի փոքր կամրջի վրա իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 50-ամյա վարորդը և 1-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։
16:46 07.07.2021
«Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի շախմատի գրոսմայստերական ուսումնական կենտրոնը» կրկին վերաբացվում է։ Այդ մասին տեղեկացնում է կենտրոնի ֆեյսբուքյան էջը, որը հայտարարություն է տարածել։ «Հարգելի՛ շախմատիստներ և շախմատասեր բարեկամներ, սիրով տեղեկացնում ենք, որ վերաբացվել է «Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի շախմատի գրոսմայստերական ուսումնական կենտրոնը»։ Այսուհետ ուսումնական կենտրոնում ուսանելու հնարավորություն կունենան ոչ միայն Հայաստանի առաջատար շախմատիստները, այլև […]
16:43 07.07.2021
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում՝ մասնակցելու Սանկտ Պետերբուրգ քաղաքում մեկնարկած եվրոպական երկրների դատախազությունների ղեկավարների համաժողովին: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազությունը: Բարձր մակարդակի այս միջոցառմանը մասնակցելու հրավերը ՀՀ գլխավոր դատախազը ստացել էր Ռուսաստանի Դաշնության իր գործընկեր Իգոր Կրասնովի կողմից՝ այս տարվա ապրիլին վերջինիս՝ Հայաստան կատարած այցի ընթացքում: «Դատախազի դերը […]
16:40 07.07.2021
Աշխատանքային գրքույկներում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում ներառելու նպատակով՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է դրանց թվայնացման գործընթացը։ Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) տարածքային կենտրոններ անհրաժեշտ է ներկայացնել միայն այն աշխատակիցների աշխատանքային գրքույկներն, որոնք մինչև 2017 թվականի հունվարի 1-ն ունեն աշխատանքային պատմություն, և որոնց աշխատանքային գրքույկները դեռևս թվայնացված չեն: Արդեն իսկ թվայնացված աշխատանքային […]
16:34 07.07.2021
Հայաստանից այս պահի դրությամբ արդեն արտահանվել է 104 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավել է շուրջ 2 անգամ, արդեն իսկ գերակատարվել է նախորդ ողջ տարում արտահանված ծիրանի ծավալը, ապրանքային լավ տեսքով և բարձր պահանջարկով պայմանավորված՝ արտահանվող հայկական ծիրանի գինը ևս բարձր է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի […]
16:29 07.07.2021
Այսօր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն էր այցելել Սլովակիայի դեսպան Միրոսլավ Հացեկը: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը դեսպանին ներկայացրեց կենտրոնի աշխատանքները, ինչպես նաև Զինվորի տան պատմությունը, առաքելությունը և զարգացման տեսլականը։ Միրոսլավ Հացեկը նշեց, որ ուրախ է հյուրընկալվել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում՝ շեշտելով, որ այցը հնարավորություն է ընձեռում հետագա համագործակցության համար: «Հայերն ու սլովակներն իրենց մտածելակերպով և ջերմությամբ […]
16:22 07.07.2021
Հայիթիի սպանված նախագահ Ժովենել Մոիզի կինը հիվանդանոցում մահացել է: Այս մասին հաղորդում է TeleSUR հեռուստաալիքը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ սեփական առանձնատանը սպանվել է Հայիթիի նախագահ Ժովենալ Մոիզը: Ըստ Հայիթիի վարչապետի պաշտոնակատար Կլոդ Ժոզեֆի՝ գիշերը ժամը 1-ին մի խումբ անհայտ անձինք, որոնք խոսում էին իսպաներեն և անգլերեն, կրակել են երկրի նախագահի և նրա կնոջ վրա: […]
16:17 07.07.2021
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանը հեռագիր է հղել Հռոմի Ֆրանցիսկոս պապին՝ իր և դեսպանության անունից շուտափույթ ապաքինում մաղթելով «հայ ժողովրդի բարեկամ Ֆրանցիսկոս պապին»: Այս մասին հայտնում է Սուրբ Աթոռի լրատվական ծառայությունը: «Վստահ ենք, որ Նորին Սրբության հատուկ կենսական եռանդը, ոգու կայտառությունն ու լավատեսությունը կօգնեն արագորեն վերականգնվել հետվիրահատական շրջանում: Արևշատ երկար […]
16:16 07.07.2021
2021 թվականի հուլիսից կմեկնարկի հայ-բելառուսական համատեղ 6 գիտական ծրագրերի ֆինանսավորումը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի 2021 թվականի հուլիսի 2-ի թիվ 1053-Ա/2 հրամանով հաստատվել է ՀՀ գիտության կոմիտեի և Բելառուսի Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների պետական կոմիտեի կողմից անցկացվող համատեղ գիտական ծրագրերի աջակցության «ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ–ԲՀ ԳՏՊԿ-2021» միջազգային մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված […]
16:03 07.07.2021
Հուլիսի 7-ից Երևանում ծառայության են անցնում պարեկները։ Այդ կապակցությամբ հուլիսի 6-ին պարեկային ծառայության Երևանի գունդ էր այցելել ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։ Ոստիկանության պետը նախ ծաղիկներ խոնարհեց ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշարձանին։ Դիմելով պարեկներին՝ նա նշեց, որ ամենամեծ պատիվը օրենքին ու ժողովրդին ծառայելն է և հորդորեց արժանի լինել իրենց ընտրությանը, ոստիկանության լավագույն ավանդույթներին […]
15:51 07.07.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը հուլիսի 7-ի դրությամբ։ Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 187 մլն մ³-ով, Ապարանի ջրամբարում` 9.60 մլն մ³-ով, Ազատի ջրամբարում՝ 20.1 մլն մ³-ով և Մարմարիկի ջրամբարում` 3.87 մլն մ³-ով: Արփի լիճ ջրամբարում ջրի ծավալը նախորդ տարվա նույն օրվա համեմատ 15.4 մլն մ³-ով ավելի […]