16:27 20.06.2021
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրեց, թե հանձնաժողովն Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ինչ նախապատրաստական աշխատանք է կատարել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ Սմբատյանը նշեց, որ ԿԸՀ-ն այս ընթացքում աշխատել է 24 ժամ ռեժիմով և փորձել է անել ամեն ինչ, որպեսզի ՀՀ-ում ընտրողները կարողանան ընտրել տեղամասային կենտրոններում և անհրաժեշտ բոլոր միջոցները ապահովված լինեն։ […]
16:15 20.06.2021
Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզներն ընտրակաշառքի վերաբերյալ օպերատիվ տվյալ են ստացել ու բացատրական աշխատանք իրականացրել, ինչի շնորհիվ հունիսի 19-ին բաժին է ներկայացել Վեդի քաղաքի բնակիչներից մեկն ու հայտնել, որ մի անձ իրեն 30 հազար դրամ է տվել, որպեսզի ինքն ու կինը քվեարկեն ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքներից մեկի օգտին։ Հունիսի լույս 20-ի գիշերը Վեդիի 43-ամյա […]
23:51 19.06.2021
Հունիսի 18-ից 19-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 37 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ 6 հա, Աջափնյակ վարչական շրջանում՝ 7700 քմ, Ավան վարչական շրջանում՝ 400 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2 հա, Նոր Նորք վարչական շրջանում՝ 3500 քմ, […]
23:35 19.06.2021
Հունիսի 19-ին` ժամը 18։32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացի Գ․ Ս․-ն (ծնված 1990 թ․), ըստ նախնական տվյալների, ընկել է Արտաշատյան ջրանցքը («Նաիրի» բժշկական կենտրոնի հարևանությամբ)․ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երկու խումբ։ […]
22:55 19.06.2021
Պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ՝ հունիսի 21-24-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +39․․․+40 աստիճան տաքություն։ Հունիսի 19-24-ը նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է […]
22:33 19.06.2021
Այսօր՝ հունիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 16:10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 42 կմ հատվածում՝ Կոշ գյուղի վարչական տարածքում, բախվել են «Renault» և «ЗИЛ-130» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, մեկը՝ քաղաքացիների, մյուսը՝ Աշտարակի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են համապատասխանաբար «Աշտարակ» բժշկական կենտրոն և «Արմենիա» բժշկական […]
20:58 19.06.2021
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հանդիպել է ԱԺ արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ներակայացուցիչների հետ, ներկայացրել ԱԺ ընտրությունների ժամանակ ԿԸՀ-ի աշխատակարգը: Դիտորդները հանիպումից հետո պարզաբանել են իրենց պարտականությւնները, հանդիպել՝ ԿԸՀ անդամների, քաղաքական կուսակցութունների շտաբների ներկայացուցիչների հետ, հասկանալ՝ նախընտրական մթնոլորտն ու տրամադրությունները,հետևել բուն ընտրության գործընթացին ու պարզել, թե ինչպես […]
20:29 19.06.2021
Հունիսի 19-ին` ժամը 16:49-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Փարոսի անտառ-պուրակում այրվում է խոտածածկույթ։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։01-ին, մարվել՝ 18։17-ին։ Այրվել […]
00:00 19.06.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
23:55 18.06.2021
Առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում, Վայոց Ձորի նախալեռներում, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում` Հունիսի 18-ի ցերեկը, 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ […]
23:42 18.06.2021
«Ազատություն» կուսակցության վարչապետի թեկնածու Հրանտ Բագրատյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ պարզաբանել է, թե ինչպես է պատկերացնում նախընտրական խոստումների կատարման հնարավորություններն ու երկրի անվտանգային մարտահրավերները: Վարչապետի թեկնածուն նշել է, որ կոնկրետ ուղիներ գիտի՝ դեպի Հայաստան ներդրումներ ուղղելու համար: Մանրամասները՝ տեսանյութում։
23:38 18.06.2021
Նախընտրական քարոզարշավի վերջին օրը Հայաստանի դեմոկրատական կուսակցության անդամները երթ են անցկացրել մայրաքաղաքի փողոցներով, ներկայացրել իրենց նախընտրական ծրագրի հիմնական դրույթներն, հայտարարել երկրում սահմանադրական ու համակարգային արմատական փոփոխություններ անցկացնելու անհրաժեշտության մասին: Մանրամասները՝ տեսանյութում։
23:36 18.06.2021
Հայատանին անհրաժեշտ է օրենք հասարակական հիմունքներով աշխատող կազմակերպություների գործունեությունը կանոնակարգելու համար, կարծում է «Միասնական հայրենիք» կուսակցության վարչապետի թեկնածու Մհեր Տերտերյանը: Ըստ նրա` կարևոր է հստակ հասկանալ, թե այդ կազմակերպություններն ինչ խնդիրներ են կատարում Հայաստանում: Մանրամասները՝ տեսանյութում։
23:20 18.06.2021
200-ից ավելի նախագծեր Հայաստանի բնական ռեսուրսները վերականգնելու համար, մեքենաշինության արտադրական հնարավորությունների վերականգնում․ «Արդար Հայաստան» կուսակցության անդամները նախընտրական քարոզարշավի վերջին օրն իրենց դիտարկումներն են ներկայացրել երկրի զարգացման ու ընդհանրապես՝ մարդկանց նախընտրական տրամադրությունների ու հետընտրական զարգացումների ակնկալիքների վերաբերյալ: Մանրամասները՝ տեսանյութում։
23:17 18.06.2021
Նախընտրական քարոզարշավի վերջին օրը «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» անդամները կրկին հանդիպել են քաղաքացիների հետ և ներողություն խնդրել բոլոր այն բնակավայրերի ընտրողներից, որոնց չեն հասցրել այցելել: Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը նշել է, որ դաշինքում ընդգրկված են բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված անհատներ: Մանրամասները՝ տեսանյութում։
23:14 18.06.2021
«Ազատական» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Բաբայանը չի բացառում ընտրություններից հետո համագործակցությունը այլ ուժերի հետ, եթե իրենց ծրագրային դրույթներն ընդունելի լինեն տվյալ ուժերի կողմից: Վարչապետի թեկնածուն, որպես առաջնահերթ լուծում պահանջող, նշել է բանակի հզորացման խնդիրը: Մանրամասները՝ տեսանյութում։
23:01 18.06.2021
Եվրախորհրդարանում (ԵԽ) Թուրքիայի հարցերով զեկուցող Նաչո Սանչես Ամորը դատապարտել է Թուրքիայի Իզմիր քաղաքում քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) գրասենյակի վրա զինված հարձակումը: Այդ մասին Նաչո Սանչեսը գրառում է արել Twitter-ում: «Ես սարսափեցի, երբ իմացա, որ ԺԴԿ-ի՝ Իզմիրի գրասենյակի վրա հարձակումի հետևանքով սպանվել է գրասենյակի աշխատակից Դենիզ Փոյրազը: Ես Փոյրազի և ԺԴԿ-ի կողքին եմ: Պետք է […]
23:00 18.06.2021
Հանրակրթական դպրոցների մի խումբ աշակերտներ հունիսի 18-ին այցելել են 4-րդ զորամիավորման զորամասերից մեկը։ Նրանք ծանոթացել են զորամասի պատմությանը, անցած մարտական ուղուն, հրաձգային զենքերի տեսակներին, զինծառայողների կեցության պայմաններին: Այնուհետև, հետևելով սպաների ցուցումներին, կատարել են հրաձգության վարժություններ։ Զորամասի հրամկազմը պատասխանել է աշակերտներին հետաքրքրող հարցերին։
22:20 18.06.2021
Մարզային այցելություններ, քայլերթ Երևանի վարչական շրջաններում ու մայրաքաղաքային ամփոփիչ հանրահավաք. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս ձևաչափերով է ներկայացրել իր նախընտրական ծրագրերը, խոսել անցած տարիներին կատարած աշխատանքների մասին: Մանրամասները՝ տեսանյութում։
22:13 18.06.2021
«Հայաստան» դաշինքն ամփոփիչ հանրահավաք է անցկացրել մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում: Հանրահավաքի կազմակերպիչները նախ բեմահարթակ են հրավիրել դաշինքի բոլոր անդամներին: Նրանք նշել են, որ հրապարակում հավաքված են բոլոր այն նվիրյալները, ովքեր պատրաստ են պայքարել սահմանային անվտանգության, ներքին համերաշխության և դեպի զարգացում ուղղվող Հայաստանի համար: Մանրամասները՝ տեսանյութում։
21:49 18.06.2021
3-րդ զորամիավորման զորամասերից մեկում հունիսի 18-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ: Անցկացվել է շարային ստուգատես, որի ընթացքում ստորաբաժանման հրամանատարներն ու մարտական դիրքերի ավագները ստուգել են անձնակազմի հանդերձանքը, սպառազինությունը, համապատասխան փաստաթղթերի առկայությունը։ Զինծառայողները հրահանգավորվել են մարտական հերթապահության ընթացքում անվտանգության կանոնների պահպանման, զգոնության և առաջադրված մարտական խնդիրների կատարման վերաբերյալ:
21:46 18.06.2021
Հունիսի 8-ից ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում Նուբարաշենի աղբավայրում: Հունիսի 18-ին Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հրդեհը մարվել է հունիսի 18-ին, […]
21:34 18.06.2021
Արցախից Երևան ուղևորվող ավտոբուսի վթարի հետևանքով կա 5 վիրավոր, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից: «Նրանք այժմ գտնվում են Սիսիանի բժշկական կենտրոնում։ Նախարարության նախաձեռնությամբ երկու վիրաբույժներ են սանավիացիայով մեկնել Սիսիան՝ վիրահատական միջամտության համար, քանի որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող արցախցու մոտ ուժեղ արյունահոսություն է: Նրա […]