TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+23.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Ռուսաստանը հնարավոր է վերսկսի չվերթները դեպի Թուրքիա

17:00 18.06.2021

Ռուսական կողմը հայտարարել էր, որ համաճարակային իրավիճակի անորոշությամբ պայմանավորված չեղարկվում են դեպի Թուրքիա թռիչքները։ Այնուհետև ռուսական S7 և Aeroflot ավիաընկերություններն ամբողջությամբ չեղարկեցին ամառային սեզոնի բոլոր թռիչքները և դադարեցրեցին տոմսերի վաճառքը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հեղինակավոր Forbes ամսագրին մոտ կանգնած երկու աղբյուր հայտնում է, որ Ռուսաստանը հնարավոր է հուլիսի 1-ից վերսկսի Թուրքիայի հետ չվերթները: Այդ աղբյուրներից մեկը հայտնում […]

̰
ՊԵԿ-ում տեղի է ունեցել հանդիպում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների հետ

16:57 18.06.2021

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովային և 2021թ. օգոստոսից ԱՄՀ-ի մշտական ներկայացուցչի պարտականությունները ստանձնող Մեհդի Ռաիսսիին: ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշել է, որ Պետական եկամուտների կոմիտեի և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև գործընկերական համագործակցությունն ունի երկար տարիների պատմություն, ինչը կոմիտեի համար դարձել է միջազգային լավագույն փորձի […]

̰
Մետրոպոլիտենի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերել են օդանավակայանում

16:53 18.06.2021

Ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 30-ամյա Մեխակ Թ.-ին, որը հունիսի 10-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

̰
Այրման ճակատագրական հետևանքները․ խեժ

16:49 18.06.2021

Ժամանակակից աշխարհում մարդկության առաջ օրեցօր ծառանում են ավելի ու ավելի լուրջ վտանգներ, որոնք լուրջ սպառնալիք են հասարակության բարեկեցության ու հանրային առողջության համար․ շրջակա միջավայրի ու մթնոլորտի աղտոտում, ջերմոցային գազեր, աղտոտված օվկիանոսներ, անտառահատումներ, մարդածին վտանգներ․․․ կարելի է անվերջ թվարկել, բայց լուծումներ գտնելն ավելի է դժվարանում։ Վերը նշված աղետների հետ միաժամանակ՝ մարդն ինքն իր առողջության համար վտանգներ […]

̰
Երևանի Չեխովի փողոց-Շևչենկոյի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

16:45 18.06.2021

Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2021 թվականի հունիսի 19-ին Երևան քաղաքի Չեխովի փողոց-Շևչենկոյի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին տեղեկացրին Ճանապարհային ոստիկանությունից։ Փոփոխության արդյունքում Չեխովի փողոցով երթևեկող տրանսպորտային միջոցները նշված խաչմերուկում կունենան երթևեկության առավելություն՝ Շևչենկոյի փողոցով երթևեկող տրանսպորտային միջոցների նկատմամբ:

̰
Արա Խզմալյանն աշխատանքային այց է կատարել ԿԳՄՍ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն»

16:43 18.06.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն աշխատանքային այց է կատարել նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Թաիրով մասնաճյուղ՝ տեղում ծանոթանալու կազմակերպության ենթակառուցվածքներին, կատարված աշխատանքներին և առկա հիմնախնդիրներին: Նախարարի տեղակալը ՊՈԱԿ-ի նորանշանակ տնօրեն Խաչիկ Հարությունյանի հետ շրջել է կենտրոնի բաժիններով, քննարկումներ ունեցել անձնակազմի հետ ոլորտային ձեռքբերումների, ներուժի և հետագա անելիքների վերաբերյալ, ծանոթացել հայ-ճապոնական համագործակցության շրջանակում կենտրոնում […]

̰
Արցախում որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութի շրջանում

16:27 18.06.2021

Արցախում ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչև այժմ անհետ կորած համարվող զինծառայողների (կամավորներ և պահեստազորայիններ) աճյունների որոնողական աշխատանքները հունիսի 18-ին փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Հադրութի շրջանում: Այս մասին հայտնեցին ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: «Արդյունքների մասին մենք հավելյալ տեղեկություն կտրամադրենք։ Զինադադարից հետո մինչ օրս Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել է 1579 աճյուն, […]

̰
Թուրքիայում հարձակվել են ընդդիմադիր կուսակցության գրասենյակի վրա և սպանել աշխատակցին

16:22 18.06.2021

Թուրքիայի Իզմիր քաղաքում զինված հարձակում է տեղի ունեցել քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) գրասենյակի վրա։ Հարձակման հետևանքով սպանվել է գրասենյակի աշխատակիցներից մեկը, հաղորդում է Ermenihaber-ը։ Իզմիրի նահանգապետարանի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ հարձակումը գործել է նախկին բուժաշխատող Օնուր Գենջերը։ Նա այժմ հայտնաբերված և ձերբակալված է։ Հայտարարություն է տարածել նաև «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը»՝ նշելով, […]

̰
ՀԱՀ նոր ուսանողական հանրակացարանն առաջիկայում ուսանողներ կընդունի արտերկրից ու Հայաստանի մարզերից

15:52 18.06.2021

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Արտասահմանում ամերիկյան ուսումնական հաստատություններ և հիվանդանոցներ» ծրագրի դրամաշնորհով հունիսի 17-ին Երևանում բացվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողական հանրակացարանը: Ուսանողական կեցավայրի բացման հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան տիկին Լին Թրեյսին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի նորանշանակ […]

̰
Վահրամ Դումանյանը միասնական քննությունների ընթացքը գնահատում է «լավագույն»

15:47 18.06.2021

Հայաստանում հունիսի 8-ից մեկնարկած միասնական քննություններն ընթացել են բավականին հանգիստ և առանց արտառոց դեպքերի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը: «Լավագույն գնահատականը կտամ, դեռևս անհանգստացնող լուր կամ արտառոց դեպքեր չեն եղել: Այս ընթացքում մեկնարկած միասնական քննությունները հանգիստ են ընթանում»,- նշեց Դումանյանը: ՀՀ-ում մինչ […]

̰
Կոչ ենք անում ձեռնպահ մնալ Արցախի ՊԲ-ն հայաստանյան ներքաղաքական գործընթացներին խառնելու փորձերից․ ՊԲ

15:43 18.06.2021

Հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, Արցախի պաշտպանության բանակում նկատվում են նախընտրական քաղաքական քարոզչության դեպքեր, ինչը բացարձակ անընդունելի է՝ հաշվի առնելով պարզ իրողությունը, որ զինված ուժերը դուրս է քաղաքականությունից: Այս մասին հայտնում են ԱՀ ՊԲ-ից։ «Արձանագրված դեպքերով արդեն իսկ նշանակվել է ծառայողական քննություն, մեղավորները կրելու են օրենքով սահմանված պատասխանատվություն: Խստորեն դատապարտում ենք […]

̰
Դիլիջանի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

15:30 18.06.2021

Հունիսի 12-ի երեկոյան Դիլիջանի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկանները շրջագայության ընթացքում Դիլիջանի Թբիլիսյան խճուղուց բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել «ԳԱԶ-66» մակնիշի բեռնատար։ Այն բարձված էր մոտ երեք ու կես խորանարդ մետր փայտանյութով։ 36-ամյա վարորդը, որը Դիլիջան քաղաքի բնակիչ է, բեռի օրինականությունը հավաստող համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։ Նա ոստիկանության ծառայողներին հայտնել է, որ փայտանյութը ձեռք է […]

̰
Սրճեփ սարքերից գողություններ էին արել ու բռնվել․ ոստիկանների բացահայտումը

15:11 18.06.2021

Հունիսի 14-ին, գիշերային շրջայցի ժամանակ, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները տեղեկություններ ստացան, որ քաղաքում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի մեքենայով երեք տղամարդ սրճեփ սարքերից գողություններ են անում: Տեղեկություններն իրացնելով` ոստիկանները ժամը 3։30-ի սահմաններում Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում հայտնաբերեցին կասկածելի մեքենան և վարորդին ու երկու ուղևորներին, մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին բաժին: Պարզվեց` նրանք Արմավիրի Երևանյան փողոցի երեք սրճեփ սարքերից […]

̰
Հետախուզվողները ներկայացան ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ

14:55 18.06.2021

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 2-րդ բաժանմունքի, Մաշտոցի բաժնի և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 17-ին Մաշտոցի բաժին է ներկայացել 35-ամյա Խաչատուր Ե.-ն, որը հունիսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: *** Ոստիկանության Կումայրիի բաժնի ՔՀԲ […]

̰
SHANTNEWS

14:55 18.06.2021

̰
Հունիսի 17-18-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել

14:49 18.06.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Հունիսի 17-18-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
Միջազգային տնտեսագիտական​​ օլիմպիադայի կազմկոմիտեն հայաստանյան թիմին հրավիրում է մասնակցելու օլիմպիադայի

14:43 18.06.2021

Միջազգային տնտեսագիտության օլիմպիադայի (IEO) կազմկոմիտեն հայաստանյան թիմին հրավիրում է մասնակցելու 2021 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը կայանալիք օլիմպիադային: Միջազգային տնտեսագիտական ​​օլիմպիադան ամենամյա մրցույթ է՝ նախատեսված միջնակարգ դպրոցի մակարդակի աշակերտների համար: Մրցույթը բաղկացած է երեք մասից՝ տնտեսագիտություն, ֆինանսական գրագիտություն և գործարարություն: Լավագույն անհատ մասնակիցները և թիմերը կստանան մրցանակներ: 2020 թվականին 40 երկիր արդեն միացել է IEO-ին, […]

̰
Երևանում, Գյումրիում, Վանաձորում կենսաթոշակները, խնամքի նպաստները կվճարվեն անկանխիկ եղանակով

14:32 18.06.2021

Երևանում, Գյումրիում, Վանաձորում հուլիսի 1-ից շահառուները կենսաթոշակները, խնամքի նպաստները կստանան բացառապես անկանխիկ եղանակով: Օրենսդրական փոփոխությունն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից, և կենսաթոշակները, խնամքի նպաստներն անկանխիկ ստանալը կլինի պարտադիր նշված քաղաքներում որոշ խմբի շահառուների համար: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրած ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը […]

̰
Բացահայտվել է Գոռավան գյուղի գերեզմանոցում կատարված սպանությունը․ մեկ անձ կալանավորվել է

14:15 18.06.2021

Հունիսի 13-ին` ժամը 19։10-ին, ոստիկանության Արարատի բաժին հաղորդում էր ստացվել, որ Գոռավան գյուղի գերեզմանատանը ծեծկռտուք է։ Րոպեներ անց ահազանգ հնչեց «Վեդի» բժշկական կենտրոնից։ Հիվանդանոց էր տեղափոխվել 33-ամյա տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզեցին, որ տղամարդը վնասվածքները ստացել է Գոռավան գյուղի գերեզմանատանը։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության ու քննչական կոմիտեի ծառայողները հայտնաբերեցին տարբեր հրազենների՝ […]

̰
Հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

13:54 18.06.2021

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 17-ին բաժին է ներկայացել 60-ամյա Աշոտ Զ.-ն, որը 2016 թ. նոյեմբերի 29-ից ՌԴ Ստավրոպոլի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 326-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցի նույնականացման համարը կեղծելը կամ ոչնչացնելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

̰
Տավուշի դպրոցներում  նոր կրթական չափորոշչի փորձարկմանն ընդառաջ կանցկացվեն վերապատրաստումներ

13:29 18.06.2021

Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում հանրակրթության պետական չափորոշչի հիմքի վրա առարկայական նոր ծրագրերի փորձարկման նպատակով ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային առցանց խորհրդակցություն: Քննարկմանը մասնակցել են Կրթության զարգացման և նորարությունների ազգային հիմնադրամի (ԿԶՆԱԿ), ԿԳՄՍ նախարարության Հանրակրթության վարչության, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, Տավուշի մարզպետարանի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների […]

̰
Վթարի հետևանքով մեքենայում բռնկված հրդեհից վարորդը տեղում մահացել է

13:07 18.06.2021

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ 2021թ. հունիսի 17-ին՝ ժամը 21:05-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 50-րդ կմ հատվածում միմյանց են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայում բռնկված հրդեհից մեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևորները՝ տարբեր մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոններ։ Դեպքի առթիվ նույն […]

̰

23:51 17.06.2021

Հունիսի 17-ին` ժամը 21։52-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայք քաղաքի մարզադպրոցի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է երկհարկանի մարզադպրոցի տանիքի (ընդհանուր մակերեսը՝ 800 քմ) 650 քմ հատվածը։

̰
Վերին Չարբախում բռնկված հրդեհը մարվել է

23:42 17.06.2021

Հունիսի 17-ին՝ ժամը 21:49-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վերին Չարբախի 2-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ […]

̰
Վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ հրդեհի բռնկմամբ․ մեքենայում հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու այրված դի

23:37 17.06.2021

Հունիսի 17-ին՝ ժամը 21։14-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Տառերի պուրակ»-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 52-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» և «Mercedes» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս բռնկվել […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:33 17.06.2021

Առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում, Վայոց Ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ ՈՒլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։ Հանրապետության տարածքում` Հունիսի 17-ի ցերեկը, 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: […]

̰
Վթար Ապարան-Երևան ավտոճանապարհին․ տուժածի վիճակը միջին ծանրության է

23:23 17.06.2021

Հունիսի 17-ին, ժամը 18։30-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ափնագյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ապարան-Երևան ավտոճանապարհի 19-րդ կմ-ին «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Թ․ Գ․, ծնված 1995 թ.) դուրս է եկել […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

23:12 17.06.2021

Հունիսի 14-17-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 7 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 12 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:

̰
«5165 ազգային պահպանողական շարժման հիմնադիրները համացանցային մամուլի ասուլիս են հրավիրել

23:12 17.06.2021

«5165 ազգային պահպանողական շարժման հիմնադիրները այսօր համացանցային մամուլի ասուլիս են հրավիրել։ Նրանք խոսել են իրենց քաղաքական ուժի ստեղծման պատճառների ու նպատակների մասին, ապա` պատասխանել հարցերի։ Դրանց մի մասը վերաբերել է համայն հայության միավորման գաղափարին։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰ ̰
BACK_TO_TOP