22:51 17.06.2021
Հունիսի 17-ին, ժամը 21:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վերին Չարբախի 2-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ […]
22:45 17.06.2021
«Քաղաքացու որոշում» սոցիալ- դեմոկրատական կուսակցությունը ներկայացրել է տեսաուղերձ, որում կոչ է անում քաղաքացիներին մասնակցել ընտրություններին և ձայնը տալ իրենց քաղաքական ուժին, որը ըստ կուսակցության ներկայացուցիչների՝ կարող է զսպող ուժ դառնալ նոր ձևավորվելիք ազգային ժողովում։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:30 17.06.2021
Հունիսի 8-ից ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում Նուբարաշենի աղբավայրում: Հունիսի 17-ին Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հիշեցնենք, որ հունիսի 8-ին, […]
22:15 17.06.2021
Անվտանգություն, տնտեսություն, իրավունք, մարդկային կապիտալի զարգացում. այս չորս հենասյուների վրա է հիմնված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ապագայի պատկերացումը: Այս մասին նախընտրական եզրափակիչ հանրահավաքի ժամանակ հայտարարել է վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Հանրահավաքի ընթացքում ներկայացվել են նաև նախորդ 3 տարիների ընթացքում տնտեսության, կրթության ու գիտության, պաշտպանության և այլ ոլորտներում տեղի ունեցած բարեփոխումները, խոսել են դատական համակարգի դեռևս անավարտ փոփոխությունների […]
21:33 17.06.2021
Նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Մեր տունը Հայաստանն է» միասնական ցուցակի թեկնածուները քաղաքական զբոսանք են արել, որին աստիճանաբար միացել են քաղաքացիներ և այն, ըստ էության, վերածվել է չպլանավորված երթի Երևանի կենտրոնի փողոցներով: Ընթացքում մի խումբ ակտիվիստներ բաժանել են բուկլետներ, իսկ թեկնածուները զրուցել են քաղաքացիների հետ և ներկայացրել իրենց ծրագրերը: Մանրամասները՝ տեսանյութում։
20:47 17.06.2021
Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ունիսի 16-իյն տեղի ունեցած ծավալուն քննարկումների արդյունքում, հունիսի 17-ին կայացած լիագումար նիստում խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ (147 կողմ, 3 դեմ) բանաձև է ընդունել, որով պահանջում է հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բանաձևում, մասնավորապես, ասվում է. «Քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Ռուսաստանի միջնորդությամբ հրադադար է կնքվել, […]
20:21 17.06.2021
Արմավիրի մարզում ավարտվել են Լուկաշին-Հ17 ճանապարհի 3.15 կմ երկարությամբ հատվածի վերականգնման աշխատանքները։ Ճանապարհը վերանորոգվել է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում։ Շինաշխատանքներն իրականացրել է «Արարատ ճանշին» ՍՊԸ-ն։ Շինարարը նշում է, որ ճանապարհի ծածկն ամբողջությամբ քայքայված էր։ Կապալառուն կատարել է հողային աշխատանքներ, ջրահեռացման համակարգի վերականգնման, […]
20:14 17.06.2021
Հունիսի 17-ին` ժամը 16։37-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արճիս գյուղում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:20-ին, մարվել` 17:24-ին: Այրվել են «UAZ» մակնիշի ավտոմեքենան և կցորդչի վրա բարձած անասնակեր (20 հակ):
15:59 17.06.2021
Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատարին ուղղված գրավոր նամակով եմ բարձրացրել Եվրոպական դատարան միջպետական հրատապ գանգատ ներկայացնելու հարցը` կապված Ադրբեջանի զինված ուժերին ՀՀ գյուղերի հարևանությունից և համայնքների միջև ճանապարհներից անհապաղ հեռացնելու և անվտանգության գոտի ստեղծելու հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Նամակում նշել եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանը կառավարությանը կտրամադրի հավաքագրված […]
15:57 17.06.2021
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում Արտաշատ քաղաքի բնակչուհու սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքի օրը երիտասարդը, մտնելով տուժողի տան խոհանոց, հարձակվել և իր աջ […]
15:55 17.06.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է մոտ ժամանակներս շփումներ հաստատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Էրդողանը հայտարարել է լրագրողներին Ադրբեջանից վերադառնալուց հետո։ Մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը՝ Էրդողանը նշել է, որ մոտ ժամանակներս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մտադիր է բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: […]
15:47 17.06.2021
ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն այցելել է ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման» ազգային կենտրոն, որտեղ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի, ԱՀԿ հայաստանյան ներկայացուցիչ Եգոր Զայցևի և ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ ընդունել է բժշկական սարքավորումների նոր խմբաքանակը: Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն ՀՀ առողջապահության նախարարությանն են փոխանցել թոքերի արհեստական […]
15:33 17.06.2021
Երևան քաղաքի փրկարարական վարչության ներքին կառուցվածքային ստորաբաժանումներում անցկացվել է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն: Վարժանքի նպատակն է կատարելագործել քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպման գործում փրկարարական ծառայողների պատրաստվածությունը, ստուգել աշխատանքային ռեժիմների փոխադրման պլանը: Ուսումնավարժանքի ընթացքում մասնակիցներին, տրվել է հանձնարարականներ՝ ըստ իրավիճակի զարգացման պլանի, քննարկվել են ազդարարման, արձագանքման, պատսպարման, տարհանման, հրդեհաշիջման և […]
15:26 17.06.2021
Ինժեներական ստորաբաժանման զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները կատարելագործելու նպատակով հունիսի 17-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են տեսական և գործնական պարապմունքներ։ Անձնակազմին ներկայացվել են դիրքերի ինժեներական կահավորման, ականապատման և ականազերծման, պայթուցիկ նյութերի հետ ճիշտ աշխատելու կանոնները, տրվել են հրահանգներ մարտական հերթապահության ժամանակ առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ։
15:19 17.06.2021
ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժերար Տետեյանն ընտրվել է Ֆրանսիայի Անդրծովյա գիտությունների ակադեմիայի անդամ: Այդ կապակցությամբ Ժերար Տետեյանին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Պատասխան նամակով պրոֆեսոր Տետեյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԳԱԱ նախագահին և նշել, որ իր ընտրության գործում մեծ դեր են խաղացել հայ ժողովրդի պատմության վերաբերյալ […]
15:18 17.06.2021
Ոստիկանության Արտաշատի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 12-ին Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցից բերման է ենթարկվել 37-ամյա Հենրիկ Պ.-ն, որը ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հենրիկ Պ.-ն ներկայացվել է Նոր Նորքի բաժին:
15:12 17.06.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Հունիսի 16-17-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
15:09 17.06.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ 2021թ․ հունիս ամսվա սկզբից դիտված և կանխատեսվող եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ բույսերի վեգետացիայի ժամանակահատվածում գրանցված օդի հարաբերական նվազագույն խոնավության (14-31%), տեղումների երկարատև անբավարարության և օդի բարձր ջերմաստիճանների (37-39ºC, Արենիում՝ 40ºC) հետևանքով հանրապետությունում երաշտային պայմաններ են, որով պայմանավորված անհրաժեշտ է հաճախակի ոռոգում կատարել։
15:04 17.06.2021
Ոստիկանության ԱՎՎ Արաբկիրի անձնագրային բաժանմունքի և Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 16-ին Մամիկոնյանց փողոցից բերման է ենթարկվել 29-ամյա Հարություն Ա.-ն, որը փետրվարի 10-ից հետախուզվում էր ՌԴ Բորզյա քաղաքի ոստիկանության բաժնի կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին և դատախազություն:
14:56 17.06.2021
Հունիսի 17-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողներն անցկացրել են մարտավարամասնագիտական պարապմունքներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից՝ մարտական իրավիճակին մոտ պայմաններում կատարելագործվել են զինծառայողների մարտական խնդիրների կատարման ունակությունները, ինչպես նաև մարտի վարման ընթացքում կրակի տարբեր տեսակների կիրառման կարողությունները:
14:51 17.06.2021
Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն Հայաստանի առողջապահության նախարարությանն են փոխանցել թոքերի արհեստական շնչառության 22 սարքավորում, որոնք կարող են փրկել COVID-19-ով հիվանդների կյանքը հիվանդության ծանր ընթացքի դեպքում։ Սարքավորումները տրամադրվել են երկրում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող օժանդակության առավել լայն փաթեթի շրջանակում: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը Հայաստանի առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի, ԱՀԿ հայաստանյան ներկայացուցիչ Եգոր Զայցևի […]
14:48 17.06.2021
2021թ. հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում առերևույթ ընտրական հանցագործությունների, իրավախախտումների վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից ստացված հաղորդումների, ահազանգերի ընդհանուր բովանդակային դիտարկումը փաստում է, որ դրանցում քիչ չեն ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների, նրանց ներկայացուցիչների նախընտրական կամ այլ բնույթի պաստառները վնասելու, պոկելու, ոչնչացնելու, առանձին դեպքերում՝ նաև գողանալու, դրանց […]
14:41 17.06.2021
Անձնակազմի մարտավարամասնագիտական գիտելիքներն ու հմտությունները կատարելագործելու նպատակով հունիսի 17-ին 5-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են գործնական պարապմունքներ: Բացազատվել են կրակի կառավարման կետեր, հրետանին բերվել է մարտական վիճակի: Սահմանված կարգով և ժամկետներում կատարվել են առաջադրված բոլոր խնդիրները, ստորաբաժանումների փոխգործակցությունը գնահատվել է բարձր։
14:27 17.06.2021
Հարավկովկասյան երկաթուղու Երևան-Թբիլիսի-Բաթումի-Երևան արագընթաց գնացքը հաջողությամբ ավարտեց իր առաջին չվերթը: Զբոսաշրջային սեզոնի բացմանը Բաթումի են ժամանել ավելի քան 60 ուղևորներ: Հայաստանից եկող առաջին գնացքը երաժշտությամբ էին դիմավորում Վրացական երկաթուղու կայարաններում, իսկ Բաթումում ուղևորներին ողջունեցին հայ համայնքի ղեկավարն ու հյուպատոսության ներկայացուցիչները: Ուղևորների ուշադրությունը հրավիրում ենք կորոնավիրուսային սահմանափակումները խստորեն պահպանելու անհրաժեշտության վրա, դրանք մինչ այժմ գործում են […]
14:20 17.06.2021
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 15, 17, 19 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է […]
14:11 17.06.2021
ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունն իրազեկում է, որ վերջին շրջանում աճել է ԱՀ քաղաքացիների դեմ կիրառվող խարդախության ճանապարհով գումար շորթելու ձևերը: Հանցագործներն անծանոթ հեռախոսահամարներով զանգահարում են ԱՀ քաղաքացիներին, նախ՝ վստահություն ձեռք բերում, ապա որպես կանոն թիրախավորում ՊԲ շարքերում ծառայող զինվորներին, նշելով, որ վերջիններիս շտապ գումար է անհրաժեշտ, այնուհետև խնդրում, […]
14:04 17.06.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հունիսի 17-ին՝ ժամը 13։00-19։00, կդադարեցվի՝ • Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յաղուբյան, Ռայնիս, Նորաշխարհյան, Գերցենի, Բուսաբանական, Էմինեսկու փողոցների, Ուլնեցու 3-րդ փակուղու, Լեփսիուսի 1, 2, 5, 5ա, 6 համարների, Մյասնիկյան 1-65 համարների, Ռուբինյանց 1, 2, 2/1, 2/2, 2/3, 12, 14, 16, 23, 27 […]