15:51 15.06.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը հունիսի 15-ի դրությամբ։ Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 226 մլն մ³-ով, Ապարանի ջրամբարում` 9.40 մլն մ³-ով, Ազատի ջրամբարում՝ 17.4 մլն մ³-ով և Մարմարիկի ջրամբարում` 6.10 մլն մ³-ով: Արփի լիճ ջրամբարում ջրի ծավալը նախորդ տարվա նույն օրվա համեմատ 23.3 մլն մ³-ով ավելի […]
15:49 15.06.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է խառը մարտարվեստի (MMA) պրոֆեսիոնալ մարզիկներ Վարշամ Գևորգյանին, Նարեկ Ավագյանին և մարզիչ Արմեն Սողոյանին: ԿԳՄՍ նախարարի տեղակալը հետաքրքրվել է Վարշամ Գևորգյանի՝ ադրբեջանցի Էլմար Իբրահիմովի հետ առաջիկա մենամարտի նախապատրաստությունից: Մենամարտը նախատեսված է Ալմաթիում (Ղազախստան) հունիսի 25-ին կայանալիք MMA-ի պրոֆեսիոնալ մրցաշարի շրջանակում: Գևորգյանը մենամարտի առաջարկը […]
15:47 15.06.2021
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի հարցերով նիստին: Նախարարի պաշտոնակատարը իր խոսքում մասնավորապես նշել է, որ կորոնավիրուսային հիվանդության համավարակին դիմագրավելու գործընթացում Հայաստանի առողջապահական համակարգն օգտագործել է ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրերի շրջանակներում ստեղծված կարողություններն ու ուղիները, որոնք կարևոր նշանակություն են ունեցել COVID-19-ի դեմ պայքարում: […]
15:45 15.06.2021
Հունիսի առաջին օրերին ամերիկյան դոլարի նկատմամբ արժեզրկման պատմական ռեկորդ գրանցած թուրքական լիրան վերջին մի քանի օրվա ընթացքում որոշակիորեն վերականգնել էր դիրքերը, հաղորդում է Ermenihaber-ը։ Դա պայմանավորված էր ԱՄՆ-ի ու Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենի ու Ռեջեփ Էրդողանի հունիսի 14-ի հանդիպմանն ընդառաջ ձևավորված որոշակի դրական սպասումներով: Այդ իրավիճակում հունիսի առաջին օրերին գրանցված պատմական 1 դոլար / 8.8 […]
15:43 15.06.2021
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Անահիտ Ավանեսյանը կարևորել է երկու երկրների միջև գործակցությունը, երկարամյա հարաբերությունների զարգացումն ու երկկողմ կապերի շարունակական ակտիվացումը: Երկուստեք հաջողված և արդյունավետ է գնահատվել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութերի ձեռքբերումը, համավարակի տարածման դեմ կանխարգելիչ միջոցառումներն ու պատվաստումների ակտիվ գործընթացը: «Շատ ուրախ եմ Ձեզ […]
15:35 15.06.2021
ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ հունիսի 13-ին՝ ժամը 11:55-ին, «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ նույն օրը ժամը 10:30-ին աջ ստորին վերջույթի հրազենային, բեկորային վիրավորում, վեգ ոսկրի եզրի բեկորային կոտրվածքով իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Հ. Դ.-ն (ծնված 1944թ.): Տեղամասային տեսուչը պարզել է, որ Հ. Դ.-ն հունիսի սկզբին Ասկերանի շրջանի […]
15:31 15.06.2021
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարություն են տարածել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Շուշի կատարելիք այցի կապակցությամբ: Արցախի Հանրապետության խմբակցությունների հայտարարությունը՝ ստորև․ «1915թ. արևմտահայությանը ցեղասպանության ենթարկելուց և հայ ժողովրդի պատմական բնօրրանը բռնազավթելուց հետո Թուրքիան վերջին հարյուր տարիների ընթացքում ձգտել է նույն նախճիրը կատարել նաև արևելահայության նկատմամբ: Հայ ժողովրդի կազմակերպված պայքարի շնորհիվ՝ հայասպան այդ ծրագրերը մշտապես […]
15:29 15.06.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Հունիսի 14-15-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, Դեբեդ գետում դիտվել է ջրի ելքի որոշ նվազում: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:
15:25 15.06.2021
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 14-ին բաժին է ներկայացել 31-ամյա Անդրանիկ Խ.-ն, որը հունիսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից […]
15:17 15.06.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումից հետո միջազգային մամուլում ակտիվորեն սկսեց տարածվել մի լուսանկար, որտեղ Էրդողանը խոնարհվում է Բայդենի առաջ: Ինչպես հաղորդում է Ermenihаber-ը՝ թուրք գրող և լրագրող Մուրաթ Յեթքինը, անդրադառնալով լուսանկարի պատմությանը, պնդում է, որ Թուրքիայի նախագահը չի խոնարհվել Բայդենի առաջ, իսկ լուսանկարը պարզապես անհաջող կադրի շահարկում է։ «Հանդիպման […]
15:10 15.06.2021
1-ին զորամիավորման զորամասերից մեկում հունիսի 15-ին անցկացվել է շարային ստուգատես, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Մարտական հերթապահության հերթափոխի մեկնող անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնները խստագույնս պահպանելու վերաբերյալ։ Ստուգվել են զինծառայողների պատրաստվածության աստիճանը, ամրակցված հանդերձանքն ու հաստիքային միջոցները, համապատասխան փաստաթղթերի առկայությունը։
15:06 15.06.2021
Կլիմայի փոփոխության նկատմամբ խիստ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը և անտառներից ածխածնի կրճատմանը՝ նվազեցնելով վառելափայտի պահանջարկը և ներդնելով կենսակայուն և անտառների կառավարման՝ կլիմային հարմարեցված հմտություններ։ Այս աշխատանքները նախատեսվում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) անտառաբուծության ծրագրի միջոցով, որը Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից ֆինանսավորվող առաջին լայնածավալ ծրագիրն է Եվրոպայում […]
14:55 15.06.2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր հետաձգեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը մինչև հունիսի 29-ը։ Դատական նիստին ներկա չեն եղել ՀՀ երկրորդ նախագահը և իր պաշտպանները, որոնք նախապես տեղեկացրել են դատարանին, որ չեն կարող ներկայանալ: Այս մասին հայտնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։ Պաշտպան Հայկ Ալումյանը տեղեկացրել է, որ […]
14:47 15.06.2021
Հունիսի 15-ին տեղի է ունեցել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի ընդունելության միասնական քննությունը, որին, ըստ հայտագրման նախնական տվյալների, պետք է մասնակցեր 3751 դիմորդ։ Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ մարզերում հայտեր ներկայացրած դիմորդների թիվը 2795 է, մայրաքաղաքում՝ 956: «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունը կազմակերպվել է 29 քննական կենտրոններում, որոնցից 7-ը […]
14:40 15.06.2021
Պետական եկամուտների կոմիտեի մոնիթորինգի կենտրոնում ամեն օր մշտադիտարկվում է հարկ վճարողների վարքագիծը: Արդեն ավելի քան մեկ տարի ՀԴՄ-ների, հաշվարկային փաստաթղթերի միջոցով իրականացվող գործարքներից բացի իրականացվում է նաև եկամտային հարկի հայտարարագրման և աշխատողների ձևակերպման մոնիթորինգ, ինչի հետևանքով հարկ վճարողների հետ ծանուցումների եղանակով երկխոսությունն ակտիվացել է: Ամսվա ընթացքում կենտրոնը հարկ վճարողներին ուղարկում է շուրջ 3000 ծանուցում և […]
14:33 15.06.2021
5-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ս․ Ստեփանյանը հունիսի 15-ին խորհրդակցություն է անցկացրել ենթակա զորամասերից մեկի կրտսեր հրամկազմի հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից՝ քննարկվել են հետպատերազմյան իրավիճակում զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը, միջանձնային փոխհարաբերությունները, ծառայության հետագա կազմակերպմանն ուղղված քայլերը։ Խորհրդակցության մասնակիցները բարձրացրել են մի շարք հարցեր, որոնց լուծման ուղղությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ։
14:26 15.06.2021
Բելառուսը, COVID-19-ով պայմանավորված, մի շարք երկրների քաղաքացիների մուտքի համար սահմանափակումները մեղմացրել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տարբեր երկրներում համաճարակային իրավիճակը հաշվի առնելով, Բելառուսի առողջապահության նախարարությունը վերանայել է երկրների ցանկը: Արդյունքում՝ հունիսի 16-ից կարմիր գոտուց հանվում է 9 երկիր՝ Հյուսիսային Մակեդոնիա, Սան Մարինո, Մոնակո, Հայաստան, Բոսնիա և Հերցեգովինա, Սլովակիա, Բուլղարիա, Մոլդովա, Սերբիա: Նշվում է, որ կարմիր գոտի համարվող […]
14:18 15.06.2021
Առցանց հայտագրումից հետո առաջին դասարան հաճախող երեխաների՝ դպրոց ընդունվելու համար պահանջվող փաստաթղթերը ծնողները պետք է ուսումնական հաստատություն ներկայացնեն` համաձայն 1640-Ն հրամանով սահմանված կարգի։ Սովորողին դպրոց ընդունելու համար ծնողը ներկայացնում է` Դիմում` ուղղված տնօրենին: Երեխայի հանրային ծառայության համարանիշի կամ դրանից օրենքով սահմանված կարգով հրաժարված լինելու մասին տեղեկանքի պատճենը։ Տնօրենի «Իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ պատճենը պահպանվում […]
14:11 15.06.2021
Ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունիսի 14-ին Սախարովի հրապարակից բերման են ենթարկել 60-ամյա Խաչիկ Հ.-ին, որը հունիսի 4-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: `
13:48 15.06.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Արզնի-Երևան մայրուղային ջրատարի վթարով պայմանավորված, ս.թ. հունիսի 15-ի ժամը 13։30-ից մինչև հունիսի 16-ը՝ ժամը 13։30-ը, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. 1. Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ բացառությամբ Սունդուկյան, Գուլակյան, Գյուլբենկյան, Այգեձորի, Պռոշյան փողոցների, 2. Երևանի Կենտրոն վարչական շրջանի՝ Անտառային, Վերին Անտառային, Ազգալդյան, Սարյան, Մոսկովյան, Դեմիրճյան, Իսահակյան, Սարմեն, […]
13:41 15.06.2021
Թալինի ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել ոստիկանության Թալինի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 14-ին Արագածոտնի մարզի Արտենի գյուղում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 29-ամյա Քյարամ Ս.-ն, որը ապրիլի 1-ից Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ (Գողությունը) և 30-րդ (Հանցագործության նախապատրաստելը կամ հանցագործության փորձը) հոդվածների մեղադրանքով: […]
13:34 15.06.2021
2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 31-ը ՀՀ տարածքում ճանապարհային երթևեկության խախտումների համար վարչական պատասխանատվության ենթարկված ԱՀ քաղաքացիների տույժ-տուգանքների մարման և փոխհատուցման նպատակով դիմումների ընդունման գործընթացն արդեն սկսված է: Մինչև հուլիսի 13-ը կարող եք ներկայանալ ԱՀ ՆԳ նախարարության ճանապարհային ոստիկանություն և տեղում լրացնել դիմումը՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը: Ինչպես նաև կարող եք [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել […]
13:25 15.06.2021
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և ՀՀ նախագահի ու նրա տիկնոջ բարձր հովանու ներքո «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի կազմակերպած Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթի արդյունքներն ամփոփվել են։ «Դիրիժորություն» մասնագիտությամբ անցկացված մրցույթի հաղթող է ճանաչվել Ճապոնիան ներկայացնող դիրիժոր Դաիչի Դեգուչին։ Ժյուրիի որոշմամբ երկրորդ մրցանակին արժանացել է Յուկուան Ջինը (Չինաստան), երրորդ մրցանակը շնորհվել է Էլիաս Բրաունին (ԱՄՆ), չորրորդ մրցանակը՝ […]
13:08 15.06.2021
ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում վարույթ է ընդունվել ԱՀ Մարտունու շրջանի Հաղորտի համայնքի 1958թ. ծնված բնակչի կողմից 2020թ. հունիս ամսից մինչև 2021թ. հունիսի 05-ն ընկած ժամանակահատվածում ակնհայտ 12 տարին չլրացած նույն համայնքի 2012թ. ծնված բնակչուհու հետ պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Այս մասին տեղեկացրին ԱՀ քննչական կոմիտեից։ […]
13:07 15.06.2021
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունիսի 14-ին Երևան քաղաքի Դավիթաշենի 2-րդ թաղամասում հայտնաբերել են 53-ամյա Մարիամ Խ.-ին, որը հունիսի 3-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հետախուզվողը ներկայացվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:
12:54 15.06.2021
Հունիսի 13-ին` ժամը 19.10-ին, ոստիկանության Արարատի բաժին հաղորդում էր ստացվել, որ Գոռավան գյուղի գերեզմանատանը ծեծկռտուք է: Քիչ անց ստացվել է հիվանդանոցային ահազանգ, որ «կենսաբանական մահ, կրծքավանդակի ձախ կեսի, որովայնի, գոտկային շրջանի, աջ ազդրի, ձախ դաստակի հրազենային 9 վիրավորում, մարմնի տարբեր հատվածների քերծված վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել ինքնությունը չպարզված տղամարդ: Մեկնած օպերատիվ խմբերի ծառայողները պարզել […]
12:33 15.06.2021
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 14-ին Վաղարշապատի բաժին է ներկայացել 53-ամյա Ժիրայր Հ.-ն, որը ապրիլի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: