00:42 15.06.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համարում է արժանի մրցակից, խելացի և կոշտ քաղաքական գործիչ: «Ես արդեն հանդիպել եմ նրա հետ։ Նա խելացի է, կոշտ, և ես կասեի, որ նա արժանի մրցակից է», – ասել է Բայդենը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտին կայացած մամուլի ասուլիսում: ԱՄՆ նախագահը հրաժարվել է ուղիղ պատասխանից ՝ շարունակո՞ւմ է […]
00:34 15.06.2021
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը դրական և արդյունավետ է համարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ իր հանդիպումը, ինչպես նաև վստահություն է հայտնել թուրք-ամերիկյան հարաբերություններում «իրական առաջընթացի» հասնելու հարցում: «Ես հենց նոր ավարտեցի Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպումը։ Մենք ունեցել ենք դրական և արդյունավետ հանդիպում»,-նշել է ԱՄՆ նախագահը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ […]
00:07 15.06.2021
ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է կողմնորոշվեն Մոսկվայի նկատմամբ իրենց քաղաքականության հարցում, եթե նրանք չեն ցանկանում հայտնվել ոչ բարեկամական պետությունների ցուցակում։ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ոչ բարեկամական երկրների ցանկից Չեխիային և ԱՄՆ-ին հեռացնելու ՆԱՏՕ-ի կոչը Ռուսաստանին: «Ես ճի՞շտ եմ հասկանում, որ ՆԱՏՕ-ում դրանով մեզ վստահեցրել են ընկերություն անելու ցանկության մեջ։ Տրամաբանությունն ակնհայտ է. […]
00:00 15.06.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
23:58 14.06.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ԱՄՆ նախագահին հայտնել է, որ C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման հարցում Անկարայի դիրքորոշումը մնում է անփոփոխ: «Թուրքիայի դիրքորոշումը C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման հարցում մնում է անփոփոխ։ Ես այդ մասին հայտարարել եմ նախագահին (Ջո Բայդենին)։ Դա վերաբերում է նաև F-35 ծրագրին», […]
23:50 14.06.2021
ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, թե Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ դպրոց ընդունվելու համար։ «1) դիմում` ուղղված դպրոցի տնօրենին, 2) երեխայի հանրային ծառայության համարանիշի կամ դրանից օրենքով սահմանված կարգով հրաժարված լինելու մասին տեղեկանքի պատճենը, 3) 2 լուսանկար՝ 3×4 չափսի։ Որևէ այլ փաստաթուղթ, այդ թվում՝ հավելյալ դիմումներ, բժշկական տեղեկանք, չի պահանջվում»,- գրել է նա։
23:40 14.06.2021
Հունիսի 14-ին` ժամը 21։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուրացանի 2-րդ փողոցում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի […]
23:33 14.06.2021
«Հայոց հայրենիք» կուսակցության անդամներն այսօր ուղերձ-երդում են տարածել՝ իրենց նախընտրական ծրագրի դրույթների ու դրանց իրականացման ուղիների մասին: Նրանք այցելել են Մայր Հայաստան հուշահամալիր ու այնտեղ երդվել պաշտպանել երկիրն ու վերադարձնել կորցրածը: Մանրամասները՝ տեսանյութում։
23:26 14.06.2021
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում` Հունիսի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 14-16-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունիսի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, […]
23:18 14.06.2021
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը նախըտրական քարոզարշավի 8-րդ օրը շարունակել է մարզային հանդիպումները և ներկայացրել դաշինքի նախընտրական ծրագրի դրույթներն ու իրականացման ուղիները: «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն շեշտել է, որ երկրում տնտեսական ու ներքաղաքական կայունության հասնելն անհնար կլինի առանց սահմանների բացարձակ անվտանգությունն ապահովելու: Իսկ ընտրողների վստահության քվեն ստանալուց հետո հաշվետու են լինելու […]
23:06 14.06.2021
Սոցիալական իրավիճակի բարելավմանն ուղղված նոր ծրագրեր, գյուղատնտեսական զարգացման ծրագրերի արդյունավետություն, ընտրակաշառքների բացառում և պողպատե մանդատի կիրառություն. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այսօրվա նախընտրական քարոզարշավը ծավալվել է այս թեմաների շուրջ: Նիկոլ Փաշինյանը եղել է Արարատի մարզի համայնքներում: Մանրամասները՝ տեսանյութում։
22:34 14.06.2021
ՆԱՏՕ-ի առաջնորդները գագաթնաժողովի արդյունքներով Բրյուսելում կոչ են արել Ռուսաստանին բացառել Չեխիային և ԱՄՆ-ին «ոչ բարեկամական երկրների» ցուցակից, ասված է հայտարարության մեջ: «Մենք կոչ ենք անում Ռուսաստանին չեղյալ հայտարարել Չեխիայի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների ներառումը «ոչ բարեկամական երկրների» ցուցակից և ձեռնպահ մնալ ցանկացած այլ քայլերից, որոնք չեն համապատասխանում Վիեննայի կոնվենցիայի դիվանագիտական հարաբերությունների մասին դրույթներին», – […]
22:25 14.06.2021
Անհայտ անձինք Մարդու իրավունքների պաշտպանի անունից մոտենում են մարդկանց՝ հարցերով, թե քաղաքական որ ուժին կամ անձին են ձայն տալու: Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ստացվել այդպիսի ահազանգեր, տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից։ «Բոլոր քաղաքացիներին տեղեկացնում ենք, որ նշված անձինք կամ նրանց հարցումները որևէ առնչություն չունեն Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ, առավել ևս Պաշտպանը նման իրավասություն […]
22:16 14.06.2021
Հունիսի 14-ին` ժամը 20։20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Զաքյան փողոցի թիվ 4 հասցեում գտնվող շենքի տանիքից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, Հոգեբանական […]
22:03 14.06.2021
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում եղել է Շիրակի մարզում։ Կուսակցության անդամները այցը սկսել են մարզի սահմանամերձ գյուղերից և նշել, որ հատկապես կարևորում են սահմանամերձ բնակավայրերի խնդիրները։ Իսկ ընդհանրապես կուսակցության ծրագրերում առաջնային են պետականության, բանակի, եկեղեցու և ընտանիքի գաղափարները։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:01 14.06.2021
Կառավարման համակարգը թևակոխել է թվայնացման նոր փուլ. ամբողջությամբ թվայնացված է պետական կառավարման համակարգի մարմինների ներքին փաստաթղթաշրջանառությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։ «2021թ. ապրիլից մեկնարկել է քաղաքացիների և պետական մարմինների ու կազմակերպությունների միջև հաղորդակցության ամբողջական թվայնացման գործընթացը։ E-request.am համակարգով հնարավոր է էլեկտրոնային եղանակով դիմում, հարցում, բողոք կամ այլ տեսակի […]
20:33 14.06.2021
Հունիսի 8-ից ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում Նուբարաշենի աղբավայրում: Հունիսի 14-ին Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հիշեցնենք, որ հունիսի 8-ին, ժամը 10։04-ին […]
20:27 14.06.2021
Հունիսի 10-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները մետրոյի «Բարեկամություն» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին 18 և 19 տարեկան երկու երիտասարդի, որոնցից մեկը Աբովյան քաղաքի բնակիչ էր, մյուսը` Նորաշեն թաղամասի: Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին դեղնականաչավուն յուրահատուկ հոտով բուսական զանգվածներ: Ըստ բերման ենթարկվածների՝ հայտնաբերվածը թմրանյութ է, […]
20:15 14.06.2021
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ: Հանդիպման սկզբում նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել սերտ համագործակցության համար` կարևորելով ԱՄՆ-ի ցուցաբերած ուշադրությունն ու մարտահրավերների դեմ միասնական պայքարելու աջակցությունը թե՛ հետպատերազմյան շրջանում, թե՛ համավարակի ամբողջ ընթացքում: Դեսպան Թրեյսին, ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան առաքելության նորանշանակ տնօրեն Ջոն Ալելոյին ներկայացնելով Անահիտ Ավանեսյանին, խնդրեց վերջինիս ներկայացնել, […]
15:58 14.06.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. հունիսի 11-ի N 935-Ա/2 հրամանով հաստատվել է ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և (կամ) թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության մրցույթի արդյունքներով ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ղեկավարների ցուցակը: Ցուցակում ընդգրկված են 154 գիտական թեմաների ղեկավարներ: Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի մրցույթն […]
15:57 14.06.2021
Վիեննայում իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) շուրջը բանակցություններում կողմերը համաձայնեցրել են բոլոր սեկտորային պատժամիջոցների, ներառյալ նավթային պատժամիջոցների չեղարկումը: Հունիսի 14-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիփզադեն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Այսօրվա դրությամբ համաձայնեցված է բոլոր սեկտորային պատժամիջոցների չեղարկումը, ներառյալ պատժամիջոցները էներգետիկայի ոլորտում»,- ասել է նա: […]
15:53 14.06.2021
Տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի, Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության և Վրաստանի մշակութային ժառանգության պահպանման ազգային գործակալության կազմակերպած երրորդ տարածաշրջանային երկօրյա առցանց համաժողովը՝ նվիրված «Մշակութային ժառանգության նշանակությունը հասարակության համար» (Ֆարոյի) ԵԽ շրջանակային կոնվենցիային: Միջոցառումը տեղի է ունեցել «Ֆարոյի կոնվենցիան հանուն մշակութային ժառանգության հստակ գործողությունների» խորագրի ներքո: Համաժողովին մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍՆ արտաքին կապերի […]
15:47 14.06.2021
5-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ս․ Գրիգորյանի ուղեկցությամբ տեղական ինքնակառավարման մարմինների մի խումբ ներկայացուցիչներ այցելել են մարտական հենակետեր, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ ՏԻՄ ներկայացուցիչները ծանոթացել են զինծառայության իրականացման պայմաններին, դիրքերում ընթացող ինժեներական և ամրաշինական աշխատանքներին, զրուցել զինծառայողների հետ, հայտնել իրենց պատրաստակամությունն անհրաժեշտության դեպքում աջակցելու զորամիավորմանը։
15:38 14.06.2021
Այսօր տեղի է ունեցել Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի պաշտոնական վերաբացման արարողությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից՝ հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությանը կից Արտերկրում ֆրանսիական կրթության գործակալության (ԱՖԿԳ) տնօրեն Օլիվիե Բրոշեն, […]
15:33 14.06.2021
Հունիսի 14-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, մեկնարկեց մարզչական Բ կարգի արտոնագրի դասընթաց։ Մասնակիցների թվում են նախկին հայտնի ֆուտբոլիստներ Արամայիս Տոնոյանը, Էդգար Մանուչարյանը, Գևորգ Կասպարովը, Աղվան Մկրտչյանը, Արամ Բարեղամյանը, Հակոբ Ուզունյանը և այլոք։ Դասընթացի մեկնարկային օրվա մասին ՀՖՖ TV-ի պատրաստած տեսանյութը` ստորև:
15:24 14.06.2021
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն այս տարի վարկանշավորվել է բարձրագույն կրթության վարկանշավորման հեղինակավոր THE TIMES Impact Ranking աղյուսակում։ THE TIMES Impact Ranking-ը միակ համաշխարհային վարկանիշավորման համակարգն է, որով աշխարհի բոլոր համալսարանները գնահատվում են՝ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին համապատասխանության սկզբունքով։ Ընդհանուր առմամբ վերոնշյալ վարկանիշում գնահատվում է համալսարանի գործունեության չորս հիմնական ցուցանիշ՝ հետազոտություններ, առաջնորդություն, տեղեկատվական և կրթական գործունեություն, […]