16:51 16.06.2021
2021թ. հունիսի 16-ին` ժամը 00:45-ի սահմաններում, Լոռու մարզի Շնող բնակավայրի բնակիչն իր կողմից վարվող «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով LT-16 միջպետական ավտոճանապարհով երթևեկելիս կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից, բախվել է գազատար խողովակին և կողաշրջվել, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է, իսկ ուղևորը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է «Նոյեմբերյանի բժշկական կենտրոն»: Դեպքի առթիվ […]
16:48 16.06.2021
Հունիսի 16-21-ը Հայաստանի Մ-17 հավաքականը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Գլխավոր մարզիչ Մհեր Միրումյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ Դարպասապահներ Հայկ Խաչատրյան – «Ակադեմիա-05» Դավիթ Դավթյան – «Լոռի ՖԱ» Արսեն Թուրվանդյան – «Ուրարտու 2-05» Պաշտպաններ Բաբկեն Խաչմանյան – «Ակադեմիա-05» Մարկ Ավետիսյան – «Ակադեմիա-05» Վազգեն Վարդանյան – «Ակադեմիա-05» Վահե Վարդանյան – «Ակադեմիա-05» […]
16:44 16.06.2021
Հունիսի 16-ին՝ ժամը 15:40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Պարույր Սևակի փողոցում՝ նորակառույց շենքի շինհրապարակում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «1 ԲԻՍ» կանչի․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության […]
16:33 16.06.2021
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Եղեգնաձոր քաղաքի 37-ամյա բնակչի նկատմամբ կատարված սպանության փորձի դեպքի բոլոր հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021 թ. ապրիլի 3-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, 34-ամյա տղամարդը, ընկերոջ հետ Եղեգնաձոր քաղաքում ավտոմեքենայով երթևեկելու ընթացքում նկատելով Եղեգնաձորի 37-ամյա բնակչին, […]
16:31 16.06.2021
Ոստիկանության հորդորներին հակառակ` ամռանը շատերն են բաց թողնում դուռ ու լուսամուտ՝ մոռանալով, որ գողերը հենց նման առիթի են սպասում: Հունիսի 14-ի գիշերն այդպես էլ եղել էր։ Ժամը 3-ի սահմաններում օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում ստացվեց, որ Նորք-Մարաշի 7-րդ փողոցի մի տնից գողություն են արել։ Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր։ Պարզվեց, որ, օգտվելով դուռը […]
16:25 16.06.2021
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի նեղ կազմով բանակցությունները սկսվել են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը: Երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպման անցկացման վայր է դարձել Ժնևի La Grange վիլլան։ Բանակցությունների մեկնարկից առաջ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարները լուսանկարվել են Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելենի հետ շենքի պատշգամբում, միմյանց ձեռք սեղմել և շենք մտել։ […]
16:19 16.06.2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ժնևի գագաթնաժողովից առաջ կատակել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Այն պահին, երբ անվտանգության ծառայության աշխատակիցները լրագրողներին և հեռուստաօպերատորներին խնդրել են դուրս գալ շենքից, Ռուսաստանի առաջնորդը ժպիտով ինչ-որ բան է ասել իր ամերիկացի գործընկերոջը, նրանք երկուսն էլ ծիծաղել են: Արարողակարգային տեսալուսանկարահանումից հետո նախատեսված է նախագահների հանդիպումը նախ նեղ կազմով, որին ներկա […]
16:15 16.06.2021
Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է հունիսի 11-ին տեղի ունեցած օտար լեզուների (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, պարսկերեն) միասնական քննությունների արդյունքները։ Քննությունների արդյունքների նախնական վերլուծությամբ՝ «Անգլերեն» առարկայի համար հայտագրված 4346 դիմորդներից քննությանը մասնակցել են 4271-ը։ Բարձր գնահատական՝ 18-20 միավոր ստացել են 1233 դիմորդներ, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 612 դիմորդ, 19-19.75՝ 590, իսկ 20 միավոր՝ […]
15:59 16.06.2021
Հունիսի 17-ին՝ երևանյան ժամանակով ժամը 12:00-ին, Գերմանիայի Դաշնության կանցլեր Անգելա Մերկելը վիրտուալ այց կկատարի Բեռլինի Թումո կենտրոն` Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանի ընկերակցությամբ: Ուղիղ միացման միջոցով կանցլերը կծանոթանա Թումո Բեռլինի կրթական տարածքին, առաջընթացին և ապագա պլաններին: Շրջայցից հետո Գերմանիայի կրթության նախարարի և Թումոյի գործընկեր KfW բանկի գործադիր տնօրենի մասնակցությամբ տեղի կունենա քննարկում կրթության ապագայի վերաբերյալ: […]
15:53 16.06.2021
2021թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է 2016-2020թթ. ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը: Ընտրանքային ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մի շարք դեպքերում պետական գույքի օտարման գործընթացն իրականացնելիս ՀՀ պետական գույքի կառավարման […]
15:45 16.06.2021
Ներկայանալով որպես ադրբեջանցի զինծառայող՝ թրաֆիքինգի է ենթարկել Արցախյան պատերազմում անհետ կորած զինծառայողների՝ իգական սեռի հարազատներին: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմում […]
15:41 16.06.2021
Ամերիկյան Fitch Ratings վարկանիշային գործակալությունը նվազեցրել է Թուրքիայի տնտեսական աճի կանխատեսման գնահատականը, տեղեկացնում է Ermenihаber-ը: Ըստ այդմ՝ ավելի վաղ Թուրքիայի համար 2021թ. կանխատեսված 6․7 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը փոխարինվել է 6․3 տոկոս կանխատեսմամբ։ Գործակալության հունիսին հրապարակած զեկույցի տվյալներով, 2021թ. վերջին ակնկալվում է, որ Թուրքիայում գնաճը կկազմի 15.5 տոկոս (մարտի տվյալներով՝ 11.5 տոկոս), իսկ ԱՄՆ դոլարի […]
15:33 16.06.2021
Հունիսի 14-ին՝ ժամը 20։45-ին, հիվանդանոցից ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 19-ամյա երիտասարդ: Օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց, սակայն, ըստ բժշկի տեղեկանքի` երիտասարդն ի վիճակի չէր բացատրություն տալու: Ձեռնարկվեցին անհետաձգելի միջոցառումներ, և շուտով ստացվեց օպերատիվ տեղեկություն՝ ժամեր առաջ տեղի ունեցած վիճաբանության և դանակահարության վերաբերյալ: Արդեն […]
15:25 16.06.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում հունիսի 15-ին մեկնարկել է տրանսպորտի ոլորտում Լիտվայի և Հայաստանի միջև համագործակցության շրջանակներում «Անվտանգ տրանսպորտային համակարգ Հայաստանում» փորձագիտական ծրագրով նախատեսված՝ փորձագիտական երկրորդ այցը։ Լիտվայի տրանսպորտային անվտանգության վարչության կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում եռօրյա այցի ընթացքում լիտվացի մասնագետները ՏԿԵ նախարարության համապատասխան վարչությունների մասնագետներին կներկայացնեն ավտոմոբիլային, երկաթուղային և օդային տրանսպորտի ոլորտում Լիտվայի համապատասխան […]
15:19 16.06.2021
Հունիսի լույս 15-ի գիշերը ոստիկանության Արմավիրի բաժնից Բաղրամյանի բաժին տեղեկություն էր փոխանցվել, որ Վանանդ գյուղից «Արմավիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդի դի՝ հրազենային վիրավորումով: Հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական խմբերը մեկնեցին Վանանդ։ Տեղում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Արմավիրի և Բաղրամյանի բաժինների ծառայողները պարզեցին դեպքի մի շարք հանգամանքներ։ Նախնական տվյալներով՝ գյուղի մի քանի բնակչի մասնակցությամբ վեճ էր եղել։ […]
15:16 16.06.2021
Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 15-ին բաժին է ներկայացել 35-ամյա Վահագն Ղ.-ն, որը ապրիլի 15-ից Մոսկվա քաղաքի Հյուսիսարևմտյան վարչական շրջանի ոստիկանների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագրծման կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է մահ) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
15:05 16.06.2021
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Արցախի Շահումյանի շրջանի օկուպացիայի 29-րդ տարելիցի կապակցությամբ․ «Այս օրերին լրանում է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի օկուպացիայի 29-րդ տարելիցը։ 1992 թ. հունիսի 12-ին ձեռնարկված լայնամասշտաբ հարձակման արդյունքում 1992 թ. հունիսի կեսերին ադրբեջանական զորամիավորումներն ամբողջովին գրավեցին Շահումյանի շրջանը։ Օկուպացիայի ընթացքում ադրբեջանական բանակը կատարեց ռազմական և մարդկայնության դեմ ուղղված բազմաթիվ հանցագործություններ, այդ […]
14:55 16.06.2021
Երևանի պետական համալսարանի «Կիրառական մանրէաբանություն» մագիստրոսական ծրագիրը ստեղծվել է աշխատաշուկայի, պահանջվող մասնագիտական հմտությունների ուսումնասիրության հիման վրա և առաջատար համալսարանների կենսաբանության ու մանրէաբանության մագիստրոսական ծրագրերին համապատասխան: Մագիստրոսական ծրագրի ղեկավարը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն է: Նա ԵՊՀ պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է, որ ծրագրի նպատակն է տրամադրել մասնագիտական խորը գիտելիքներ կիրառական մանրէաբանության […]
14:49 16.06.2021
Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներն առավել հասանելի դարձնելու նպատակով հանրային վայրերում շարունակվում են իրականացվել պատվաստումներ շարժական կետերում: Երևանում շարժական պատվաստումային կետեր են տեղակայված Հյուսիսային պողոտայում, «Դալմա Գարդեն մոլի» կայանատեղիում, «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի տարածքում և «Կասկադ» համալիրում։ Աշխատանքներ են իրականացվում առաջիկայում շարժական պատվաստումային կետ տեղակայել նաև «Ռոսիա մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի տարածքում։ Շարժական պատվաստումային կետեր […]
14:43 16.06.2021
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանի գլխավորությամբ հունիսի 15-ին տեղի է ունեցել աշխատաժողով ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից ՀՀ ՏԿԵ նախարարությանը 2020 թ․ տրամադրված տեխնիկական աջակցության շրջանակում իրականացված՝ հանքարդյունաբերության ոլորտում աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևի մշակման համար իրականացված հետազոտության շուրջ։ Աշխատաժողովին մասնակցել են ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների գրասենյակի և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի շրջակա միջավայրի և […]
14:30 16.06.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սկսում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2021-2022 ուսումնական տարում ՀՀ նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար: Օտարերկրյա քաղաքացիները՝ սփյուռքահայ և օտարազգի դիմորդները, փաստաթղթերը պետք է ԿԳՄՍ նախարարություն ներկայացնեն հետևյալ ժամկետներում. Անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար՝ 2021 թ. […]
14:15 16.06.2021
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 15-ին Կրասնոդար-Գյումրի չվերթի ինքնաթիռով վերադարձել և Վաղարշապատի բաժին է ներկայացել 42-ամյա Կարեն Ղ.-ն, որը 2017 թ. հունիսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (Սուտ մատնությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
14:15 16.06.2021
Ադրբեջանը և Թուրքիան համատեղ կգործեն երրորդ պետության կողմից սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում, ինչպես նաև կշարունակեն զինված ուժերի համաձայնեցված արդիականացումը։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասվում է Շուշիի հռչակագրի տեքստում, որը ստորագրվել է երեքշաբթի՝ հունիսի 15-ին, երկու երկրների նախագահների կողմից։ «Երրորդ պետության կամ պետությունների կողմից Ադրբեջանի և Թուրքիայի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անձեռնմխելիության կամ նրանց միջազգայնորեն ճանաչված սահմանների […]
14:07 16.06.2021
Մարզերում շարունակվում են իրականացվել շտաբային և տակտիկական ուսումնավարժանքները: Օրերս Գեղարքունիքի մարզի Արծվանիստ, Ծովինար, Զոլաքար և Աստղաձոր համայնքների միջնակարգ դպրոցներում, համայնքապետարաններում և մանկապարտեզներում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով: Իրականացվել են մանկավարժական անձնակազմի և աշակերտների տարահանում և պատսպարում: Վայոց ձորի մարզի Հերմոն և Տավուշի մարզի Ոսկեվան գյուղերի հիմնական դպրոցներում ևս անցկացվել են վարժանքներ՝ […]
14:00 16.06.2021
Հունիսի 14-ին Բրյուսելում ՆԱՏՕ գագաթնաժողովի շրջանակներում առաջին անգամ կայացել էր Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ջո Բայդենի հանդիպումը։ Հանդիպումից առաջ Հայոց ցեղասպանության ճանաչման թեմայի վերաբերյալ Էրդողանն ասել էր․ «Սա մեզ համար շատ ցավոտ գործընթաց էր։ Մենք չենք կարող այս հարցն անտեսել ու օրակարգ չբերել, դա ճիշտ չի լինի, որովհետև Թուրքիան պատահական երկիր […]
13:54 16.06.2021
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 15-ին Կրասնոդար-Գյումրի չվերթի ինքնաթիռով վերադարձել և Վաղարշապատի բաժին է ներկայացել 42-ամյա Կարեն Ղ.-ն, որը 2017 թ. հունիսի 8-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (Սուտ մատնությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
13:49 16.06.2021
ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Բանգլադեշի կառավարությունը տրամադրում են «Բանգաբանդու շեյխ Մուժիբուր Ռահման ստեղծագործական տնտեսության» մրցանակ: Մրցանակի նպատակն է պարգևատրել այն նորարարական նախագծերը կամ ծրագրերը, որոնք ձեռնարկել են անհատը, հաստատությունը կամ հասարակական կազմակերպությունները: Հայտերը կարող են ներկայացվել միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ ազգային հանձնաժողովի միջոցով, ուստի թեկնածուներին առաջադրելու համար հարկավոր է մինչև 2021 թվականի հուլիսի 12-ը ՀՀ ԱԳ նախարարության [email protected] էլփոստին […]
13:46 16.06.2021
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Բրյուսելում ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի, ԵԽ նախագահ Շառլ Միշելի ու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման ավարտին համատեղ հայտարարություն է հրապարակվել: Հրապարակման մեջ մի շարք միջազգային ու տարածաշրջանային թեմաներին զուգահեռ անդրադարձ կա նաև Թուրքիայի հետ հարաբերություններին ու Արևելյան Միջերկրածովում առկա լարվածությանը, փոխանցում է Ermenihaber-ը։ Միջերկրականում թուրք-հունական լարվածության […]
13:42 16.06.2021
Կոտայքի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի՝ 2020 թվականի ամառային զորակոչի արդյունքների ամփոփման և 2021 թվականի ամառային զորակոչի նախապատրաստման և անցկացման վերաբերյալ նիստ, որը վարում էր Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, որը նաև զորակոչային հանձնաժողովի նախագահն է, տեղեկացնում են մարզպետարանից։ Նիստին ներկա էին ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի տեղակալ, գնդապետ Սուրեն Կարապետյանը, ՀՀ […]