TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+32.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

ԵԱՀԿ գործող նախագահը հայ-ադրբեջանական սահմանի իրադրության դիվանագիտական լուծման ակնկալիք ունի

13:47 31.05.2021

ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին` ստեղծելու վստահության մթնոլորտ, որպեսզի սահմանային իրադրության լարվածությունը մեղմվի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ-ում Շվեդիայի նախագահությունից, այս մասին նշել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն՝ Հայաստանի և Ադրբեջանի իր պաշտոնակիցների հետ զրույցներում, որոնց ընթացքում նա կարևորել է խնդրի խաղաղ և դիվանագիտական ճանապարհով լուծումը: «Գործող նախագահը ողջունում […]

̰
Թուրքական լիրայի արժեզրկման նոր հակառեկորդ է գրանցվել

13:36 31.05.2021

Թուրքիայի արտարժույթի շուկայում շարունակում է պահպանվել անկայունությունը։ Վերջին 1 տարում դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ անընդհատ անկումներ գրանցող թուրքական ազգային արժույթը՝ թուրքական լիրան մայիսի 28-ին արժեզրկման պատմական ռեկորդ է գրանցել, փոխանցում է Еrmenihaber-ը։ 2020թ. նոյեմբերին 1-ին դոլարի նկատմամբ սահմանված 8.58 լիրա փոխարժեքից հետո, որը լիրայի պատմական հակառեկորդն էր, մայիսի 28-ին սահմանվել է 1 դոլարի […]

̰
Համադասարանցիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

13:28 31.05.2021

2021 թվականի մայիսի 28-ին՝ ժամը 19:50-ին, «Էրեբունի» ԲԿ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Այնթապ գյուղի 18-ամյա բնակիչ: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ մայիսի 28-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Արարատի մարզի Այնթապ գյուղի խաչմերուկում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում վերոնշյալ գյուղի 17-ամյա երիտասարդը իր մոտ պահվող ծալովի դանակով երկու […]

̰
Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային լարվածության խնդիրը

13:25 31.05.2021

Մայիսի 31-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Ռազմավարական դաշնակից երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը և դրա հանգուցալուծման շուրջ նախորդ շաբաթ Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ճանապարհները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Զրուցակիցներն […]

̰
Մաշտոցի բաժնի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին օդանավակայանում

13:17 31.05.2021

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, մայիսի 29-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 28-ամյա Արմեն Ա.-ին, որը մայիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) և 362-րդ (Դասալքությունը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

̰
Արա Այվազյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱԳՆ անձնակազմի հետ

13:14 31.05.2021

Մայիսի 31-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժեշտի հանդիպում ունեցավ ԱԳՆ անձնակազմի հետ. «Ես շատ դժվարությամբ եմ այս որոշումն ընդունել, բայց երբ ստանձնել եմ այս պաշտոնը, ինձ համար եղել է մի չափանիշ. այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության, պետք է անշեղորեն պաշտպանի մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր պետական, ազգային շահերը։ Հուսով եմ, որ ձեզ ամոթով […]

̰
Հետախուզվողը հայտնաբերվեց «Շիրակ» օդանավակայանում

13:07 31.05.2021

Ոստիկանության «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի և Կումայրիի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 30-ին Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել և Կումայրիի բաժին բերման է ենթարկվել 30-ամյա Միքայել Դ.-ն, որը մայիսի 6-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

23:59 30.05.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

̰
Կիպրոսում ավարտվել են խորհրդարանական ընտրությունները

23:55 30.05.2021

Կիպրոսի նախագահական ընտրություններում հաղթում Է Դեմոկրատական հավաք կուսակցությունը, որը քվեաթերթիկների 98,1 տոկոսի հաշվարկից հետո հավաքել է ձայների 27,75 տոկոսը, հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Երկրորդ տեղում Կիպրոսի աշխատավոր ժողովրդի ընդդիմադիր կոմունիստական առաջադիմական կուսակցությունն է՝ 22,33 տոկոս ձայներով: Երրորդ տեղում կենտրոնամետ Դեմոկրատական կուսակցությունն է ՝ 11,28 տոկոսով։ Չորրորդ կուսակցությունը ազգայնական «Ազգային ժողովրդական ճակատ» կուսակցությունն է ՝ […]

̰
ԽՍՀՄ տարիներին Ադրբեջանի իշխանությունները զավթում էին հայերի հողերը, ապա «քննարկումների» առարկա դարձնում․ ՄԻՊ

23:50 30.05.2021

Արխիվային փաստաթղթերը վկայում են, որ Խորհրդային տարիներին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վեճերում տարածված են եղել դեպքերը, երբ ադրբեջանական իշխանությունները մասնակցել են պաշտոնապես հայտարարված քննարկումների, բայց զուգահեռ տեղերում կազմակերպել են հարձակումներ հայ գյուղացիների նկատմամբ, զավթել նրանց հողատարածքները և հետո այդ զավթած հողատարածքները դարձրել «քննարկումների» առարկա (Բարանա, իսկ ներկայում՝ Նոյեմբերյան, Կողբ, Կոթի, Դովեղ և այլ գյուղեր): […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 5.1 հա տարածքում բռնկված հրդեհները

23:44 30.05.2021

Մայիսի 29-ից 30-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 21 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 700 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 16300 քմ, Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 1․5 հա, Կենտրոն վարչական շրջանում՝ 4000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 2500 քմ, Աջափնյակ […]

̰
Մասիս քաղաքի աղբավայրում բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են

23:37 30.05.2021

ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատները ինը օր շարունակ հրդեհաշիջման աշխատանքներ և հերթապահություն են իրականացնում Մասիս քաղաքի աղբավայրում: Այսօր՝ մայիսի 30-ին, ժամը 09։45-ին հրդեհաշիջման աշխատանքները շարունակելու նպատակով դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են․ իրականացվում է հերթապահություն։ Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն […]

̰
Կրեմլյան նախկին խոհարարը բացահայտել է՝ ինչ սննդային նախասիրություններ ունի Պուտինը

23:33 30.05.2021

Ֆրանսիացի խոհարար Ժերոմ Ռիգոն, որը Կրեմլում աշխատել է մինչև 2012 թվականը, բացահայտել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և երկրի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի սննդային նախապատվությունները: Այս մասին հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը» ՝ վկայակոչելով Paris Match պարբերականը։ Ռիգոյի խոսքով ՝ Պուտինն ունի մսի նկատմամբ հակվածություն, մինչդեռ Մեդվեդևն ավելի շատ նախընտրում է թթվաքաղցր սոուսով ձուկ։ Նախկին […]

̰
Եկատերինբուրգում տղամարդը բնակարանից կրակել է անցորդների վրա․ կան տուժածներ

23:21 30.05.2021

Եկատերինբուրգում տղամարդը բնակարանի պատուհաններից կրակել է անցորդների վրա, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Նա առնվազն 10 կրակոց է արձակել»,- հայտնել է ոստիկանության աշխատակիցներից մեկը։ Կրակոցների հետևանքով տուժել է Ռոսգվարդիայի աշխատակիցն ու երեխա։ Ինչպես նշում են իրավապահները, տղամարդը ուժեղ հարբածության վիճակում է եղել։ Ավելի ուշ նա ձերբակալվել է։ Ձերբակալվածը ՆԳՆ-ից հեռացվել է ավելի քան 10 տարի առաջ, հայտնում […]

̰
Եգիպտոսում հայտնաբերել են «սև բորբոսի» 7 դեպք

23:10 30.05.2021

Եգիպտոսում հայտնաբերվել է մուկորոմիկոզ սնկային հիվանդության 7 դեպք։ Այս մասին հայտնել է երկրի հյուսիսում Զակազիկ համալսարանի ռեկտոր Օսման Շաալյանը, որի հիվանդանոցային համալիրում բուժվում են հիվանդները, հայտնում է Al Ahram պարբերականը։ Շաալյանի խոսքով ՝ վարակման բոլոր դեպքերը Շարկիա նահանգում ախտորոշվել են ցածր դիմադրողականությամբ բնակիչների մոտ՝ տարած հիվանդությունների ֆոնին, այդ թվում՝ կորոնավիրուսից հետո: «Երեք վարակվածների կատարվել են […]

̰
Սաակաշվիլիի կուսակցությունը յոթամսյա բոյկոտից հետո կմտնի խորհրդարան

22:55 30.05.2021

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, որի հիմնադիրը երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին է, կմտնի խորհրդարան յոթամսյա բոյկոտից հետո: Այս մասին որոշումն ընդունվել է քաղաքական խորհրդի այսօրվա նիստում։ Այդ մասին տեղեկացրել է «Ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիան։ Դրա հետ մեկտեղ, չնայած խորհրդարան մտնելուն, «Ազգային շարժում» կուսակցությունում հայտարարում են, որ չեն ստորագրելու Շառլ Միշելի փաստաթուղթը։ Վրացական […]

̰
Մ15 ԵԱ․ Մեր ըմբիշները ևս 7 մեդալ են նվաճել Սոֆիայում

22:45 30.05.2021

Բուլղարիայի մայրաքաղաքում ավարտվեց Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Մրցումային վերջին օրը հայ ազատ ոճայինները նվաճել են 7 մեդալ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Արծաթե մեդալ է նվաճել Արեն Սերոբյանը (52կգ): Բրոնզե մեդալ են նվաճել 38 կգ Գագիկ Ղազարյանը, 44կգ Սաշա Պետրոսյանը, 48 կգ Սամվել Գևորգյանը, 57կգ Վլադիմիր Ազարյանը, 68 կգ Ռազմիկ Եփրեմյանը և75 կգ […]

̰
Չինաստանը բեռնատար նավն ուղեծիր է արձակել

22:37 30.05.2021

Չինաստանում գործարկվել է Tianzhou-2 բեռնատար տիեզերանավը, որը ուղեծրային կայան է հասցրել ջրի, մթերքի, վառելիքի և սարքավորումների բեռներ, որոնք անհրաժեշտ են անձնակազմի ապագայի կենսագործունեության համար: Այս մասին հայտնում է SciNews-ը։ Tianzhou-2-ի մեկնարկը կատարվել է Wenchang-ի մեկնարկային համալիրից, Hainan Island Long March-7 հրթիռակրի կողմից:

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:26 30.05.2021

Հանրապետության տարածքում` Մայիսի 30-ի ցերեկը, հունիսի 1-2-ը՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 31-ին, հունիսի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Մայիսի 30-ի ցերեկը, […]

̰
Վրաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 723 նոր դեպք

22:15 30.05.2021

Վրաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 723 նոր դեպք, ապաքինվել է 1 407մարդ։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայքէջում: Կորոնավիրուսից վերջին մեկ օրում մահացել է 18 մարդ, մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4 757:

̰
Սոֆլու, Բարխուդարլու և Ոսկեպար գյուղերը ունեն ռազմավարական նշանակություն ՀՀ բնակչության անվտանգության երաշխավորման տեսանկյունից. ՄԻՊ

00:05 30.05.2021

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Դիլիջանի գավառին պատկանող Սոֆլու, Բարխուդարլու եւ Վերին Աքսիփարա (Ոսկեպար) գյուղերը` ընդհանուր 3104 դեսյատին տարածքով, Անդրկովկասյան Դաշնության Կենտրոնական գործադիր կոմիտեի հողային եւ անտառային վեճերը լուծող տեղական հանձնաժողովի 1929 թ. հուլիսի 19–20-ի որոշմամբ հանձնվել են Դիլիջանի գավառին: Այդ և մի շարք այլ գյուղեր միշտ էլ ռազմավարական, կենսական […]

̰
Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում մեքենաներ են բախվել․ մեկ անձ հոսպիտալացվել է

00:00 30.05.2021

Մայիսի 29-ին, ժամը 20:30-ի սահմաններում, Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում բախվել Nissan X-Trail և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել թիվ 1 Համալսարանական հիվանդանոց: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը: Բախման հետևանքով Nissan-ը առաջ է ընթացել, կոտրել բենզալցակայանի մոտ տեղադրված բազալտե սալիկներն ու երկու […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

23:57 29.05.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

̰
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

23:46 29.05.2021

Մայիսի 28-ից 29-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում, Արգավանդ գյուղում, Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 23 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված […]

̰
Մասիս քաղաքի աղբավայրում բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են

23:38 29.05.2021

ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատները ութ օր շարունակ հրդեհաշիջման աշխատանքներ և հերթապահություն են իրականացնում Մասիս քաղաքի աղբավայրում: Այսօր՝ մայիսի 29-ին, հրդեհաշիջման աշխատանքները շարունակելու նպատակով դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ իրականացվում է հերթապահություն։ Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է […]

̰
Արտաքին լուսավորության նոր ցանց է տեղադրվել Խանջյան փողոցի թունելում

23:38 29.05.2021

Շարունակվում են Երևանի տրանսպորտային թունելների լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքները։ Ինչպես հաղորդում են Երևանի քաղաքապետարանից, այս անգամ արտաքին լուսավորության նոր ցանց է տեղադրվել Խանջյան փողոցի թունելում։ Նոր տեղադրված լուսադիոդային էներգախնայող լամպերը ապահովում են լավ տեսանելիություն և էլեկտրաէներգիայի զգալի խնայողություն: Հունիսի վերջին նախատեսում ենք ավարտել Երևանի բոլոր տրանսպորտային թունելների լուսավորության արդիականացումը:

̰
Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ

23:15 29.05.2021

Հանրապետության տարածքում` Մայիսի 29-ի ցերեկը, 30-ին, հունիսի 1-2-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 31-ին, հունիսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Մայիսի 29-ի ցերեկը, […]

̰
Արմավիր քաղաքում այրվել են ավտոմեքենաների թափքեր

23:00 29.05.2021

Մայիսի 29-ին, ժամը 20:39-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի վերջնամասում այրվում են ավտոմե­քենաներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արմավիր-Հացիկ ավտոճանապարհի 1-ին կմ-ի ձախակողմյան հատվածում։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 21:00-ին, մարել` 21:37-ին: […]

̰
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունը հրաժարվել է Շուշիում դպրոց կառուցելու ծրագրից

22:30 29.05.2021

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին հայտնել է, որ կուսակցությունը հրաժարվում է Շուշիում դպրոց կառուցելու ծրագրից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բահչելին ծրագրից հրաժարվելու մասին հայտնել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ։ Նա հավելել է, որ այդ ծրագրին աջակցող իրենց համակիրների կողմից հանգանակված գումարները կվերադարձվեն։ Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության կողմից Շուշիում դպրոց կառուցելու մտադրության մասին հայտնի էր […]

̰
Ադրբեջանական ուժերի` ՀՀ տարածքը լքելու դեպքում կքննարկվի սահմանային կետերի ճշտման հարցը. Մհեր Գրիգորյան

22:21 29.05.2021

Հայ-ադրբեջանական սահմանային կետերի ճշտումը կարող է քննարկվել միայն ադրբեջանական զորամիավորումների՝ ՀՀ տարածքը լքելու դեպքում։ Այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը` պատասխանելով Ադրբեջանի վարչապետի հայտարարության վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին։ -Ադրբեջանի վարչապետը հայտարարել է, թե հայ-ադրբեջանական սահմանային ճգնաժամի լուծման ռուսական առաջարկը ընդունելի է Ադրբեջանի համար։ Ո՞րն է հայկական կողմի դիրքորոշումը։ -Հայաստանի համար ընդունելի են հայ-ադրբեջանական […]

̰
BACK_TO_TOP