14:29 28.05.2021
1918թ. այս օրերին մենք հռչակեցինք մեր առաջին անկախ Հանրապետությունը։ Մեր պատմական հայրենիքում անկախ պետականության` մոտ հազարամյա բացակայությունից հետո դժվարին պայմաններում կրկին հնարավորություն ստացանք աշխարհում ունենալ մեր անկախ ու ինքնիշխան պետությունը։ Պետություն ունենալու մեր իրավունքը վաստակեցինք Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի գոյամարտերում։ Այս մասին գրել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։ «Շնորհավորում եմ մեր անկախ պետականությունը խորհրդանշող […]
14:25 28.05.2021
COVID-19 համավարակից մեկ տարի անց պարզ է, թե այն ինչ ազդեցություն է ունենում մարդու օրգանիզմի վրա: ԱՆ սրտաբանության գծով խորհրդատու Համլետ Հայրապետյանը խոսում է կորոնավիրուսային հիվանդության բարդությունների ու դրանց կանխարգելման մասին:
14:13 28.05.2021
Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը շնորհավորել է հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի էջում․ «Լավագույն մաղթանքներս հայ ժողովրդին՝ Առաջին հանրապետության օրվա առթիվ։ Հուսով եմ՝ գալիք տարիներն առողջություն, երջանկություն և խաղաղություն կբերեն բոլորին»։ Գալագերը նաև այցելել է Սարդարապատի հուշահամալիր և ծաղիկներ դրել հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ:
13:54 28.05.2021
2021թ. առաջին 4 ամսվա համար Թուրքիայում մամուլի և խոսքի ազատության ոտնահարումների վերաբերյալ զեկույց է հրապարակվել: Զեկույցի համաձայն՝ 4 ամսվա ընթացքում Թուրքիայում 14 լրագրողի նկատմամբ հետաքննություն է սկսվել, 213 լրագրող դատարանի առաջ է կանգնել և 20 լրագրող դատապարտվել է 57 տարի 10 ամիս ազատազրկման, փոխանցում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ Թուրքիայում մամուլի և խոսքի ազատության վիճակը […]
13:29 28.05.2021
Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի անունից կայցելեն Կովկասի երեք երկրներ՝ Հայաստան, Վրաստան և Ադրբեջան: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ այս մասին Լիսաբոնում ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: «Իմ անունից ԵՄ նախարարների խումբը կայցելի Կովկասի երեք երկրներ՝ հաստատելու մեր պատրաստակամությունը […]
13:28 28.05.2021
Մայիսի 27-ին՝ ժամը 23:15-ին, ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության հերթապահ մասում, միաժամանակ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Լիսագոր-Բերձոր ավտոճանապարհին ավտոմեքենա է գլորվել ձորը, մոտ 150 մ: Այս մասին տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։ Օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր են մեկնել ԱԻՊԾ Լիսագորի բաժանմունքի փրկարարները, ոստիկանության Բերձորի տարածքային բաժանմունքի և ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ […]
13:23 28.05.2021
Եթե ՀՀ քաղաքացին բնակչության պետական ռեգիստրում հաշվառված է Հայաստանի Հանրապետության որևէ համայնքում, սակայն քվեարկության օրը գտնվելու է այլ համայնքում, մինչև 10․06․2021թ. կարող է դիմում ներկայացնել հաշվառման կամ գտնվելու վայրի անձնագրային ծառայություն, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու մասին` նշելով քվեարկության օրը գտնվելու վայրի հասցեն: Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։ Անձնագրային ծառայությունը դիմումը ստանալուց […]
01:03 28.05.2021
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության 103-ամյակի առթիվ. «Այս մայիսի 28-ին՝ Առաջին Հանրապետության 103-րդ տարեդարձին, մաղթում եմ Հայաստանին՝ կարողանալ ապրել իր անկախությունը խաղաղության և բարգավաճման մեջ, մաղթում եմ Հայաստանին, որն իր պատմությունը չափում է հազարամյակներով, վստահություն ունենալ իր ապագայի նկատմամբ, մաղթում եմ Հայաստանին […]
23:51 27.05.2021
Ամառային զորակոչի շրջանակներում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին զինված ուժերի պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով հունիսի 10-ին և 11-ին N զորամասի տարածքում իրականացվելու է զորակոչիկների ընտրություն: «Զինված ուժերի պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող զորակոչի ենթակա քաղաքացիները մինչև հունիսի 7-ը կարող են դիմել ՊՆ զորակոչային զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ»,- ասված […]
23:37 27.05.2021
ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատները վեց օր շարունակ հրդեհաշիջման աշխատանքներ և հերթապահություն են իրականացնում Մասիս քաղաքի աղբավայրում: Այսօր՝ մայիսի 27-ին, ժամը 09։58-ին հրդեհաշիջման աշխատանքները շարունակելու նպատակով դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ իրականացվում է հերթապահություն։ Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն […]
23:30 27.05.2021
Ադրբեջանի հետ սահմանային հատվածներով ՀՀ տարածքների հաշվին Գեղարքունիքում և Սյունիքում անվտանգության գոտին կամ անվտանգության միջոցառումները կհանգեցնեն ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների նոր խախտումների: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Իսկ եթե դա վերաբերի նաև Ադրբեջանի հետ շփման ողջ գծին, ապա դա կառաջացնի նաև իրավունքների զանգվածային խախտումներ ու անգամ նոր տեղահանվածներ, քանի որ սահմանի այսպես […]
23:17 27.05.2021
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը: «Մենք մտահոգությամբ հետևում ենք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող զարգացումներին: Բոլոր ներգրավված մասնակիցներին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել՝ խուսափելու համար որևէ գործողությունից, որը կարող է սրել հետագա լարվածությունը»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ասել է Դյուժարիկը՝ ավելացնելով. «Հասկանում ենք, որ բանակցություններն ընթացքի մեջ են: Բոլոր […]
23:14 27.05.2021
Մայիսի 27-ին Ժնև այցելեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի գլխավորած պատվիրակությունը, որը հանդիպումներ ունեցավ ՄԱԿ Փախստականների հարցերով բարձր հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի, ՄԱԿ Մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատար Միշել Բաչելետի, ՄԱԿ Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայայի, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փիթեր Մաուրերի հետ: Արտակ Ապիտոնյանը զրուցակիցներին ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի […]
23:10 27.05.2021
ԱՄՆ-ին անհանգստացնում են Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով վերջին զարգացումները, այդ թվում` ադրբեջանական ուժերի կողմից մի քանի հայ զինծառայողների ձերբակալումը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ: «Մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում շտապ և խաղաղ կարգավորել այս միջադեպը: Մենք նաև շարունակում ենք կոչ անել Ադրբեջանին՝ […]
22:52 27.05.2021
Քաղաքագետ Մարիամ Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Մոսկվայում ադրբեջանցին հարձակվել է ՌԴ քաղաքացի ազգությամբ հայի վրա, որի հետևանքով մեր հայրենակից Աշոտը ունի ծնոտի երկկողմանի կոտրվածք և գլխի վնասվածք: «Վիրահատությունը անցել է հաջող»,- գրել է նա:
22:40 27.05.2021
Հանրապետության տարածքում` Մայիսի 27-ի ցերեկը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-30-ը, հունիսի 1-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 27-29-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մայիսի 27-ի ցերեկը, […]
22:29 27.05.2021
Հաստատվում են Թուրքիայի նախագահ Էրդողանի Շուշի կատարելիք այցի վերաբերյալ տեղեկությունները: Հայտնի են դարձել այցին վերաբերող որոշ մանրամասներ: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
22:18 27.05.2021
Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամ Կարեն Մարգարյանը դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության 81 կգ քաշային կարգում Հայաստանից Կարեն Մարգարյանը պոկեց 152 կգ, հրեց 175 կգ և երկամարտի 327 կգ արդյունքով դարձավ ԱԱ-ի փոխչեմպիոն: 343 կգ արդյունքով ոսկե մեդալակիր դարձավ ուզբեկ Մահամադկոդիր Տոշտեմիրովը: Հայաստանի մեկ այլ […]
22:15 27.05.2021
Ֆրանսիան իր խորը մտահոգությունն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին միջադեպերի աճի կապակցությամբ, որոնցից ամենաթարմը 2021 թվականի մայիսի 26-ի լույս 27-ի գիշերը ադրբեջանական ուժերի կողմից 6 հայ զինվորների գերեվարումն է: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված է Ֆրանսիայի ԱԳ նախարարության տարածած հայտարարության մեջ: «Ֆրանսիան կողմերին կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ […]
21:58 27.05.2021
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Մայիսի 26-ին հերթական դեպքը բացահայտեցին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները։ Քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Էջմիածին քաղաքի Անդրանիկի փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման ենթարկեցին Երևան քաղաքի՝ նախկինում դատապարտված 43-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց փայլաթիթեղյա երկու փաթեթ՝ սպիտակ բյուրեղանման […]
21:52 27.05.2021
5-րդ զորամիավորման զորավարժարաններից մեկում, տարբեր ստորաբաժանումների ներգրավմամբ, անցկացվել է մարտավարական զորավարժություն՝ մարտական կրակով։ Ըստ զորավարժության մտահղացման, տանկային ստորաբաժանումները, հաղթահարելով բարդ լեռնային տեղանքը, զբաղեցրել նախորոշված շրջաններն ու հնարավորություն ստեղծել այլ ստորաբաժանումների՝ նպաստավոր դիրքերի զբաղեցման և պայմանական հակառակորդի գործողությունների վերահսկման համար։ Ստորաբաժանումներին առաջադրված խնդիրներն ամբողջությամբ կատարվել են: Զորամիավորման հրամանատարի մարտական գծով տեղակալ, գնդապետ Հ. Սևոյանը բարձր է […]
21:40 27.05.2021
Գյուղատնտեսության ոլորտի պրոֆիլային կառույցի՝ նախարարության բացակայություն, թուրքական գյուղմթերքի ներմուծում, տեղական արտադրանքի իրացում ու արտահանում, Լարսի հետ կապված ու հաճախ ի հայտ եկող խնդիրներ՝ այս և բազմաթիվ այլ խնդիրների վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննակում է ունեցել գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Մանրամասները՝ տեսանյութում։
21:32 27.05.2021
Ազգային ժողովը մայիսի 27-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Օտարերկրացիների, Պետական տուրքի և Սոցիալական աջակցության մասին ՀՀ օրենքների, ինչպես նաև Վարչական իրավախախտումների և ՀՀ աշխատանքային օրենսգրքերում փոփոխությունների փաթեթը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն ծառայությունից, այդպիսով, հնարավորություն է ստեղծվում ունենալ ՀՀ ժամանող աշխատանքային միգրանտների ամբողջական պատկերը, ինչը կարևոր է ինչպես անկանոն […]
21:24 27.05.2021
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում: Անահիտ Ավանեսյանը մարզպետարանում հանդիպել է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և մարզի բժշկական կազմակերպությունների ղեկավարների հետ: Նախարարի պաշտոնակատարը մասնակցել է կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ պատվաստումների գործընթացին վերաբերող հարցուպատասխանին: «COVID-19-ի հիվանդացության առումով Լոռու մարզի ցուցանիշները բարձր են եղել, բայց, ցավոք, պատվաստումների մասով նույն բարձր ցուցանիշը չի […]
21:18 27.05.2021
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։
16:00 27.05.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում է: Նա հանդիպում է ունեցել Կութ համայնքի բնակիչների հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
15:56 27.05.2021
Մայիսի 27-ին Բարձրագույն դատական խորհուրդն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ, եղել մարզի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերում, ծանոթացել շենքային և աշխատանքային պայմաններին, որից հետո խորհրդակցություն անցկացրել մարզային բոլոր դատավորների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացրին Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից։ Խորհրդի անդամները լսել են դատավորների մտահոգություններն ու առաջարկները համակարգում առկա խնդիրների […]