21:46 31.05.2021
ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներն ինը օր շարունակ հրդեհաշիջման աշխատանքներ և հերթապահություն են իրականացրել Մասիս քաղաքի աղբավայրում: Հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են։ Հետագա կանխարգելիչ աշխատանքներն իրականացվելու են Մասիս քաղաքի աղբավայրի աշխատակիցների կողմից։ Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի աղբավայրում հրդեհ է բռնկվել […]
21:41 31.05.2021
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ICRC) պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է 2021թ. մայիսի 27-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված ՀՀ 6 զինծառայողների իրավունքներին վերաբերող հարցեր, ինչպես նաև պատվիրակության արդեն իսկ ձեռնարկած անհրաժեշտ քայլերը: Պաշտպանն ու աշխատակազմը կապի մեջ են նաև մեր բոլոր տղաների ընտանիքների հետ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի […]
21:30 31.05.2021
Հաշվի առնելով լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, որտեղ կասկածի տակ է առնվում դիահերձարաններում պահվող մասունքների ու դիակների ստույգ թիվը, առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ նշում է, որ խոսք չի կարող լինել նոր կամ «թաքցրած» դիերի ու մասունքների մասին: «Հարկ է հիշեցնել, որ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, զոհվածների հարազատները եղել են բոլոր դիահերձարաններում, և դիակների պահման հետ […]
21:21 31.05.2021
Այսօր գումարած արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում առաջադրված 22 կուսակցությունների և կուսակցությունների 4 դաշինքների ընտրական ցուցակները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վիճակահանությամբ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների հերթական համարները սահմանել է հետևյալ կերպ. «ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ԶԱՐԹՈՆՔ» ԱԶԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ […]
21:18 31.05.2021
Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 29-ին Պուշկինի և Փարպեցու փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել 42-ամյա Լիլիթ Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: `
21:03 31.05.2021
Խորվաթիա–Հայաստան ընկերական հանդիպմանն ընդառաջ, մայիսի 31-ին՝ Վելիկա Գորիցայի «Քաղաքային» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և պաշտպան Վարազդատ Հարոյանի նախախաղային մամուլի ասուլիսը: -Վարազդատ, ինչպե՞ս ստացվեց Ձեր տեղափոխությունը «Կադիս», և երբվանի՞ց կմիանաք Ձեր նոր ակումբին: -Հուլիսի 1-ից արդեն կմիանամ «Կադիսին»: Մեծ սպասումներ ունեմ և շատ ուրախ եմ, որ տեղափոխվել եմ […]
20:49 31.05.2021
Հինգերորդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են տեսական և գործնական ցուցադրական պարապմունքներ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացազատված ուսումնական կետերում զինծառայողներին ներկայացվել են հաստիքային սպառազինության մարտավարական և տեխնիկական բնութագրերը, շահագործման և անվտանգության պահպանման կանոնները, կապի միջոցների կիրառման և առաջին բուժօգնության կազմակերպման կարգերը։
20:40 31.05.2021
Մայիսի 31-ին, ժամը 06:31-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ոռոգման ջուրը լցվել է Սարդարապատ գյուղի 26-րդ փողոցի տներից մեկի նկուղը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ջրալցվել է նաև հարակից տան նկուղը։ Փրկարարները երկու տան նկուղներից […]
20:31 31.05.2021
Հրամանատարական և կառավարման կետերում իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով վարժանքներ են անցկացվում 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերում։ Իրադրության զարգացմանը զուգընթաց` զորամիավորման շտաբը զորամասերին առաջադրում է նոր խնդիրներ, ըստ իրավիճակի՝ խաղարկվում են տարբեր սցենարներ, գնահատվում զինծառայողների պատրաստվածության մակարդակն ու մասնագիտական գիտելիքները։
20:23 31.05.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության կազմակերպությունները հունիսի 1-ին կիրականացնեն բազմաթիվ միջոցառումներ՝ նվիրված Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան: Հետաքրքիր, գունեղ, ինտերակտիվ, ուսուցողական և երաժշտական միջոցառումները կապահովեն երեխաների հունիսմեկյան տոնը: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ. Ազատության հրապարակը կվերածվի հեքիաթային վայրի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Երևանի քաղաքապետարանի և Հանրային հեռուստաընկերության համագործակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահի հարակից տարածքն ու Ազատության հրապարակը կվերածի […]
20:15 31.05.2021
Հանրապետության օրվա կապակցությամբ Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի զինծառայողները կազմակերպել են հանդիսավոր միջոցառում: Հյուրերին ներկայացվել է Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման պատմությունն ու համագործակցությունը միջազգային կազմակերպությունների և կառույցների հետ։ Միջոցառմանը մասնակցել են ՆԱՏՕ-ի «Կոսովոյի ուժերի» (KFOR, Kosovo Force) հրամանատարության ներկայացուցիչներ: «Կոսովոյի ուժերի» հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Շոպֆը բարձր է գնահատել հայկական զորախմբի ծառայությունը և շեշտել […]
15:59 31.05.2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանն արձագանքել է Արա Այվազյանի՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնից հրաժարական տալու պատճառների մասին հայտարարությանը: «Մենք պարոն Այվազյանին շնորհակալություն ենք հայտնում կատարված աշխատանքի համար, այնուամենայնիվ կարծում ենք մեր պետական և ազգային շահը պարտադրում է, որ պարոն Այվազյանը հրապարակային պարզաբանի այդ ո՞վ, ե՞րբ, որտե՞ղ և ինչպե՞ս էր պատրաստվում ինչ-որ քայլ […]
15:54 31.05.2021
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց «Արդար Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Դավիթ Ալեքսանդրի Գրիգորյանի գրանցումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԿԸՀ նիստում կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման հարցի քննարկմանը ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանն ասաց. «Կուսակցության կողմից ներկայացված ցուցակում ունեցել ենք մեկ թեկնածուի մասով բացթողում, որին ԿԸՀ-ի կողմից տրամադրվել է 48 ժամ՝ բաղթողումը լրացնելու համար: Բացթողումը […]
15:37 31.05.2021
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) մեկնարկել են 3 միջազգային սեմինարներ, որոնց մասնակցելու համար Հայաստան են ժամանել 12 երկրների 106 մասնակիցներ: Սեմինարները Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ համատեղ կազմակերպել է «Կոպեռնիկուս Բեռլին» կազմակերպությունը, որը երիտասարդներին տրամադրում է կրթաթոշակներ միջազգային սեմինարներին, թրեյնինգներին, աշխատաժողովներին և ուսումնական պրակտիկաներին մասնակցելու համար, ինչպես, օրինակ, գերմանական 4 բուհերում 1 կիսամյակ փոխանակման ծրագրով […]
15:22 31.05.2021
Մայիսի 22-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 23-րդ կմ-ին իրար էին բախվել «Օպել» և «Շակման» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 50-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Մայիսի 29-ին, ժամը 12.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում է ստացվել, որ հիվանդանոց տեղափոխված 50-ամյա Արմեն Գևորգյանը մահացել է: Քննությունը շարունակվում է։ `
15:20 31.05.2021
Մայիսի 23-ին, ժամը 23.55-ին, ոստիկանության Արարատի բաժին հաղորդում էր ստացվել, որ ժամը 20.30-ից 21.30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կարմիր ներկ է լցրել Ավշար համայնքի Շիրազի փողոցի երկհարկանի շենքի վրա փակցված նախընտրական 4 պաստառների վրա ու վնասել դրանք: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Արարատի բաժնի համայնքային ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ պաստառները վնասել է Ավշար գյուղի բնակիչ, 41-ամյա […]
15:16 31.05.2021
= Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 29-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բաժին է ներկայացել 38-ամյա Գևորգ Ն.-ն, որը 2020 թ. հունիսի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
15:12 31.05.2021
Մայիսի 30-ին Ադրբեջանի սոցիալական ցանցերում տեղեկություններ տարածվեցին այն մասին, թե իբր Ադրբեջանի պետական սահմանը հատելու ընթացքում հայ զինվորականներ են գերեվարվել։ Չնայած հանգամանքին, որ այդ տեղեկությունը արագ հերքեցին հենց ադրբեջանական պետական կառույցները, այդ թվում՝ համապատասխան հայտարարությամբ հանդես եկավ նաև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը, հայկական սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր և լրատվամիջոցներ շարունակում են շրջանառել այն։ «Պաշտպանության նախարարությունը […]
14:57 31.05.2021
2020 թվականին սկսված նորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են, ու կենտրոնն այսօր հիմնովին նորոգված ու վերազինված է նորագույն սարքավորումներով: Կենտրոնի բացման արարողությանը մասնակցել ու բարելավված պայմաններին է ծանոթացել առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը: Շնորհավորելով բժշկական կենտրոնի անձնակազմին` նախարարի պաշտոնակատարն ասել է, որ վերջին 3 տարիներին բժշկական հաստատությունների շենքային վիճակի բարելավումը, սարքավորումներով վերազինումը, ամբողջական վերակառուցումը գերատեսչության ուշադրության […]
14:52 31.05.2021
Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի 24-25-րդ կմ-ի վրա (Արտաշատին մոտեցող տեղամաս) ավարտվել են համապատասխան գծանշումները, որոնց միջոցով ստեղծվել է աղմուկի հատուկ գոտի, որպեսզի վթարավտանգ այդ հատվածում հնարավորինս կանխվեն ճանապարհատրանսպորտային պատահարները։ Նշված հատվածում՝ մինչև շրջադարձի ավարտը, երթևեկության առավելագույն արագությունը 100 կմ/ժ-ից իջեցվել է 80 կմ/ժ-ի, ապա 80 կմ/ժ-ից՝ 60 կմ/ժ-ի։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» […]
14:48 31.05.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Հանրապետության գետերում ջրի ելքերը։ Մայիսի 30-31-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այս հասցեով։
14:37 31.05.2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող հերթական փոփոխությունը վերաբերում է երեխային կրծքով կերակրող աշխատող կանանց տրամադրվող ընդմիջումների տևողության վերանայմանը։ Նախարարության տեղեկացմամբ, գործող կարգավորումներով՝ երեխային կրծքով կերակրելու համար աշխատող մորը յուրաքանչյուր երեք ժամը մեկ տրամադրվում է լրացուցիչ ընդմիջում՝ նվազագույնը կես ժամ տևողությամբ։ […]
14:33 31.05.2021
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մշտապես թափանցիկ կերպով ներկայացրել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների վերաբերյալ բոլոր տվյալները: Այս հարցի շուրջ բողոքի ակցիա են իրականացնում պատերազմում անհետ կորածների հարազատները, որոնք երկկողմանի փակել էին Երևանի Հերացու փողոցը: Նրանք պնդում էին, որ իրենց երեխաների աճյուններն այսքան ժամանակ պահվել են սառնարաններում և իրական տվյալները չեն ներկայացվել: ՀՀ առողջապահության […]
14:27 31.05.2021
Այսօրվանից ուժի մեջ է մտել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2021 թվականի մարտի 3-ի ՀՕ-92-Ն օրենքը, որով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքն ամբողջությամբ շարադրվել է նոր խմբագրությամբ՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=152662 : Այս մասին տեղեկացնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից։ 2021 թվականի մայիսի 31-ից ուժի մեջ է մտել նաև Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի աշխատակարգը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docID=152989, որով կարգավորվում […]
14:23 31.05.2021
Մայիսի 30-ին, ժամը 10.50-ի սահմաններում, Հրազդան-Զովաբեր ճանապարհին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին. 38-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 82-ամյա ուղևորուհի Մանիկ Ապրեսյանը մահացել է: Կատարվում է քննություն։
14:22 31.05.2021
Գիտության կոմիտեն գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում կազմակերպում է երկակի նշանակության ծրագրերի աջակցության գիտական թեմաների hայտերի ընտրության մրցույթ: Դրամաշնորհները կտրամադրվեն 4-6 անձից բաղկացած գիտական խմբերի 12 կամ 24 ամիս տևողությամբ՝ «Բնական գիտություններ» և «Ճարտարագիտություն և տեխնոլոգիա» բնագավառների հետևյալ մասնագիտություններով հետազոտությունների իրականացման համար. ինֆորմատիկա և համակարգչային գիտություններ, ֆիզիկա և աստղագիտություն, քիմիա, էլեկտրատեխնիկա, էլեկտրոնիկա, […]
14:15 31.05.2021
Ոստիկանության Վայքի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 29-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում Վայքի բաժնի ծառայողներին է ներկայացել է 40-ամյա Գարիկ Խ.-ն, որը մարտի 19-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Գարիկ Խ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
14:08 31.05.2021
Հունաստանը կոշտ է արձագանքել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, թե պաշտոնական Աթենքը Արևմտյան Թրակիայում ապրող փոքրամասնություններին և թուրքերին չի շնորհում քաղաքացիական հավասար իրավունքներ: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Հունաստանի ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Ալեքսանդրոս Պապաիոաննուն: Նշենք, որ Չավուշօղլուն մայիսի 30-ին պաշտոնական այցով մեկնել է Հունաստան: Մայիսի 31-ին Թուրքիայի ԱԳ նախարարը հանդիպումներ […]