21:03 30.01.2023
Այսօր Արցախի ևս մի խումբ բնակիչներ կարողացան հայրենիք վերադառնալ: Ոմանք բուժման համար էին մոտ 50 օր առաջ Հայաստան մեկնել, ոմանք՝ բարեկամ-հարազատին այցելելու: Անցած շաբաթների ընթացքում բոլորին միավորողը կարոտն էր: Հենց այդ կարոտի ձայնին ունկնդիր՝ շտապել են ժամ առաջ հարազատ օջախ վերադառնալ: Սպասված տեղափոխությունն իրականացվել է Կարմիր Խաչի միջնորդությամբ ու մասնակցությամբ: Մանրամասները՝ Արցախի Հանրային ՀԸ-ի ռեպորտաժում։
20:43 30.01.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սարավանի լեռնանցքում, Սիսիանի Զանգեր կոչվող հատվածում ձյուն է տեղում։ Արթիկ-Ալագյազ, Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Անիի, Աբովյանի, Արարատի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով […]
20:30 30.01.2023
Հունվարի 29-ին, լուսադեմ ժամը 5-ին, ոստիկանություն զանգած տղամարդը հայտնել էր, որ Մյասնիկյան պողոտայում գործող գիշերային ակումբում վիճաբանություն և ծեծկռտուք է: Մեկնել են բաժանմունքի օպերատիվ խումբը, Երևան քաղաքի վարչության ծառայողներ ու պարեկներ: Նշված ակումբում տևական ժամանակ վիճաբանող և հայհոյանքներ հնչեցնող, այլ կերպ ասած` հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող քաղաքացիները` բալահովիտցի չորս երիտասարդ և երևանցի մի […]
20:15 30.01.2023
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Արգիշտի Ղազարյանին Վարչական դատարանի նախագահ նշանակելու մասին: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունվարի 23-ի ԲԴԽ-8-Ո-27 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանին նշանակել վարչական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,- ասված է հրամանագրում:
15:32 30.01.2023
Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը հունվարի 29-ին Ստեփանակերտի տարբեր թաղամասերում հանդիպումներ է ունեցել բնակչության հետ: Ինչպես անցած շաբաթվա ընթացքում համայնքներում, այնպես էլ Ստեփանակերտում հանրային հանդիպումների ընթացքում Ռուբեն Վարդանյանը խոսել է այն մարտահրավերների և խնդիրների մասին, որոնց պետությունն ու հասարակությունն առերեսվում են ադրբեջանական շրջափակման պատճառով: Պետնախարարը ներկայացրել է Օպերատիվ շտաբի կողմից ճգնաժամային […]
15:21 30.01.2023
ԱՀ տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակման պատճառով առաջացած ֆինանսական ճգնաժամի մեղմման անհրաժեշտությունից ելնելով` Արցախի ներդրումային հիմնադրամի և Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի խորհուրդները որոշում են կայացրել հիմնադրամների նկատմամբ ունեցած պարտավորությունների գծով տոկոսների և տույժերի հաշվեգրումը ժամանակավորապես դադարեցնել 2023թ․ փետրվարի 1-ից։ Որոշումները չեն տարածվում 100 մլն դրամից […]
14:39 30.01.2023
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ ԱՄՆ ու Եվրոպա մեկնող կամ արդեն այնտեղ գտնվող իր քաղաքացիներին՝ զգուշացնելով հնարավոր հարձակումների մասին: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ուշագրավ է, որ այս հայտարարությունները տարածվել են ԱՄՆ-ի ու մի քանի Եվրոպական երկրների կողմից Թուրքիա մեկնող իրենց քաղաքացիներին զգուշացնող հայտարարություններ տարածելուց հետո: Այդ երկրներն իրենց քաղաքացիներին զգուշացրել էին Թուրքիայում հնարավոր ահաբեկչական գործողության մասին: Թուրքիայի […]
14:33 30.01.2023
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հանձնարարությամբ, Երևանում և մարզերում, ուսումնասիրություններ են նախաձեռնվել՝ հանրապետությունում գործող ջրօգտագործողների ընկերություններում պետական շահերի պաշտպանության վիճակը պարզելու նպատակով: Ուսումնասիրությունները կիրականացվեն երկամսյա ժամկետում: Աննա Վարդապետյանի հանձնարարության համար հիմք են հանդիսացել Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրված Հաշվեքննիչ պալատի կողմից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեում կատարված հաշվեքննության արդյունքները: Մասնավորապես՝ «Էջմիածին» և […]
13:47 30.01.2023
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Պետր Պավելին Չեխիայի նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով: «Ակնկալում ենք շարունակել կառուցողական և արդյունավետ երկխոսությունը երկկողմ գործընկերությունը խորացնելու ուղղությամբ»,- գրել է Խաչատուրյանը: Հիշեցնենք՝ հունվարի 28-ին Չեխիայի նախագահական ընտրությունների նախագահ է ընտրվել պաշտոնաթող գեներալ Պետր Պավելը: Նրա հիմնական մրցակիցը Չեխիայի նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշն էր:
13:29 30.01.2023
Տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակում Երևանում ավտոբուսների համար նախատեսվում են առանձնացված գծեր, որպես նախագծի մեկնարկ դիտարկվում են Մյասնիկյան և Գայի պողոտաները: Նոր ավտոբուսներով հասարակական տրանսպորտի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով կանգառների սահմանները կմեծացվեն, այս կերպ հնարավոր կլինի նաև խուսափել խցանումներից: Երևանի և Թեհրանի միջև հաստատված գործակցության շրջանակում կյանքի կկոչվեն նոր ծրագրեր: Հաշվի առնելով ԻԻՀ մայրաքաղաքի փորձը՝ պայմանավորվածություն […]
13:22 30.01.2023
Առաջին անգամ ՄԻԵԴ վճիռների հիման վրա ՀՀ-ում դատավորի լիազորություն է դադարեցվել, մեկ դատավորի հայտարարվել է խիստ նկատողություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։
00:16 30.01.2023
Հունվարի 29-ին, նախնական տվյալներով զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ն: Զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:
00:02 30.01.2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հարաբերությունները որակել է ազնիվ և հարգալից: Այս մասին հայտնում է TRT հեռուստաալիքը։ «Ռուսաստանի հետ հարաբերություններում մենք ունենք հարգանք, վստահություն։ Իսկ իմ հարաբերությունները պարոն Պուտինի հետ հիմնված են ազնվության վրա»,- ընդգծել է Թուրքիայի առաջնորդը։ Թուրք առաջնորդը նաև հիշեցրել է, որ Ռուսաստանի ղեկավարին առաջարկել է հանդիպում […]
23:55 29.01.2023
Իրանում Ադրբեջանի դեսպանությունն ամբողջությամբ դադարեցրել է գործունեությունը: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին լրագրողներին հայտնել է արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը։ «Մենք ամբողջությամբ դադարեցրել ենք դեսպանատան դիվանագիտական գործունեությունը։ Այնտեղ մնում է 5 մարդ՝ դեսպանատան վարչական շենքի և գույքի պահպանության հետ կապված, դեսպանատանը մնացածները դիվանագիտական գործունեություն չեն իրականացնի»,- ասել է Խալաֆովը։ Հիշեցնենք՝ դեկտեմբերի 27-ի առավոտյան Իրանում […]
23:05 29.01.2023
Երուսաղեմում փորձել են բարձրանալ Հայոց պատրիարքարանի տանիք և հանել խաչակիր և ՀՀ դրոշները, ինչպես նաև երկու հարձակում են կատարել հայերի վրա։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Աղան Գոգչեանը։
22:59 29.01.2023
Իսպահան քաղաքում Իրանի պաշտպանության նախարարության զինամթերքի գործարանին անօդաչու թռչող սարքերի օգնությամբ հարված է հասցրել Իսրայելը։ Նման պնդմամբ կիրակի օրը հանդես է եկել The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին և այլ անձանց։ «Իսրայելը գաղտագողի անօդաչու թռչող սարքով հարվածներ է իրականացրել Իրանի պաշտպանական օբյեկտի վրա, քանի որ ԱՄՆ-ն և Իսրայելը նոր հնարավորություններ են փնտրում՝ զսպելու […]
22:52 29.01.2023
Հանրապետության տարածքում hունվարի 30-31-ը, փետրվարի 1-2-ը, 3-ի գիշերն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ։ Փետրվարի 3-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 30-ի ցերեկը կբարձրանա 1-3 աստիճանով։ Երևան քաղաքում hունվարի 30-31-ը, փետրվարի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է թույլ ձյուն և մառախուղ: Փետրվարի 3-ին […]
22:47 29.01.2023
Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասր» ֆուտբոլային ակումբի նորեկ, «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուի սիրելին՝ մոդել Ջորջինա Ռոդրիգեսը, որը հունվարի 27-ին դարձավ 29 տարեկան, ծննդյան արարողությունը նշել է Ռիադում գտնվող հայկական «Լավաշ» ռեստորանում, փոխանցում է vnews.am-ը։ Ջորջինան ծննդյան արարողությունը նշել է ընտանեկան միջավայրում: Մոդելը լուսանկարներ է հրապարակել արարողությունից: View this post on Instagram […]
22:41 29.01.2023
Թուրքիան կարող է որոշում կայացնել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ, որը ցնցելու է Շվեդիային: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բիլեջիկ քաղաքում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ: «Եթե պահանջվի, մենք կարող ենք այլ մեսիջ տալ (պատասխան- խմբ.): Շվեդիան ցնցված կլինի, երբ մենք այլ ուղերձ տանք Ֆինլանդիայի հարցով»,- ասել է պետության ղեկավարը։ Անցյալ շաբաթ Ստոկհոլմում […]
22:31 29.01.2023
Մոգադիշոյի օդանավակայանում գնդակոծվել է ՄԱԿ-ի հումանիտար առաքելությանը մասնակցող ռուսական ուղղաթիռը, հայտնում է ՌԴ դեսպանատունը: «Իզվեստիայի» աղբյուրի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հունվարի 21-ին։ Անհայտ անձինք գնդակոծել են Մի-8ՄՏՎ-1 ուղղաթիռը, վնասվել է մեքենայի աջ շարժիչի կափարիչը։ Դեսպանատնից հայտնել են, որ ուղղաթիռի գնդակոծմանը մասնակցել է ՌԴ-ում արգելված «Աշ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորումը: «Միջադեպի հետևանքով տուժածներ չկան, ռուս օդաչուները շարունակում […]
21:56 29.01.2023
Հունվարի 29-ի լույս 30-ի գիշերը և առավոտյան Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Արարատում, Արմավիրում, Վայոց ձորում և Երևանում ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն։
21:50 29.01.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16։00 Անտառային փ. 158/1, 166 շենքեր և 45-184 առանձնատներ, Սարմենի փ. 43-90 առանձնատներ, 11։00-17։00 Վարդաշեն 1փ. 41-142 առանձնատներ, Արմավիրի մարզի 11։00-17։00 Նալբանդյան գյուղեր, Արարատի մարզի՝ 12։00-15։00 Վերին Արտաշատ գյուղ մասնակի, Կոտայքի մարզի՝ […]
19:24 29.01.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին: Նախ տեղի է ունեցել Հայաստանի և Եգիպտոսի առաջնորդների առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմերով: Առանձնազրույցի սկզբում վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում: Դուք Եգիպտոսի Արաբական Հանրապետության առաջին ղեկավարն եք, որ այցելում է Հայաստանի […]
19:12 29.01.2023
Հունվարի 29-ին, տեղական ժամանակով ժամը 18:41-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:41-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.35⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 22 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 5.0 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է […]
18:59 29.01.2023
Հունվարի 29-ին, ժամը 13:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևանի Արցախի պողոտայի թիվ 42 հասցեի մոտակայքում՝ ավտոպահեստամասերի շուկայի պահեստում: Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ջրատար, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային […]
18:23 29.01.2023
Կայացել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 18-րդ արտահերթ համաժողովը` ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ։ Համաժողովին ներկա էր նաև ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, որը բարձր գնահատեց ֆեդերացիայի աշխատանքն ու ձեռքբերումները։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ համաժողովի օրակարգում հետևյալ հարցերն էին․ 1. Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի 2021-2022թթ․ հաշվետվության ներկայացում։ 2. Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի անդամ տարածքային կառույցների՝ […]
17:44 29.01.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին:
17:41 29.01.2023
Կրասնոդարի երկրամասի Օկտյաբրսկոյե գյուղում տեղի ունեցած սարսափելի հրդեհի հետեւանքով երեք մանկահասակ երեխաներ ողջ-ողջ այրվել են, տեղեկացնում է Interfax-ը։ Քննչական կոմիտեի տվյալներով՝ բազմազավակ ընտանիքի տան ծուխը նկատել են հարևանները և անմիջապես կանչել հրշեջներին։ Հրդեհը մարելուց հետո շենքում գտել են զոհված երեխաների մարմինները։ Նրանց մայրը, ինչպես նաև նրա 7 և 12 տարեկան դուստրերը հոսպիտալացվել են։