17:35 29.01.2023
«Կենդանիների աշխարհում» հաղորդման լեգենդար հաղորդավար Նիկոլայ Դրոզդովը վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել կողերի բազմաթիվ կոտրվածքներով, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով նրա ընկերոջը՝ նկարիչ Կոնստանտին Միրոշնիկին: Ինչպես Միրոշնիկը լրագրողներին ասել է հունվարի 29-ին, 85-ամյա Դրոզդովն անհաջող ընկել է Մոսկվայի պետական համալսարանում աշխատանքից հեռանալու ճանապարհին և կոտրել ութ կողերը: Վերակենդանացման բաժանմունքում նրան տանջում են ուժեղ ցավերը, բայց նա […]
17:10 29.01.2023
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին Երևանում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով: Նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը. «Ձերդ Գերազանցություն, Եգիպտոսի Արաբական Հանրապետության մեծարգո՛ նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսի, Հարգարժա՛ն հյուրեր, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Ձերդ Գերազանցության գլխավորած պատվիրակության […]
16:52 29.01.2023
Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի՝ այսօր Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ: Նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որոնցում մասնավորապես անդրադարձել են hայ-եգիպտական միջպետական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը:
16:45 29.01.2023
Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակի համար, հաղորդում է Vaticannews.va-ն։ Ստորև ներկայացնում ենք ելույթի արևմտահայերեն տեքստը․ «29 Յունուար 2023ի կիրակնօրեայ Մարեմեան Աղօթքը յատկանշուեցաւ Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետին նորոգուած կոչով` անյապաղ լուծում գտնելու Լաչինի Միջանցքին համար, «անմարդկային» նկատելով Արցախի մէջ շրջափակուած հայ բնակիչներուն իրավիճակը։ Անցեալ 18 դեկտեմբերին Ֆրանչիսկոս Սրբազան Պապը իր մտահոգութիւնը […]
16:32 29.01.2023
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն սերբ Նովակ Ջոկովիչը 10-րդ անգամ հաղթանակ տարավ Ավստրալիայի բաց առաջնությունում: Դա տեղի է ունեցել Australian Open-2023-ում։ Ջոկովիչը 6:3, 7:6 (7:4), 7:6 (7:5) հաշվով հաղթեց աշխարհի չորրորդ ռակետ հույն Ստեֆանոս Ցիցիպասին։ Նշենք, որ այդ տիտղոսի շնորհիվ Ջոկովիչը, առաջին հերթին, «Մեծ սաղավարտի» մրցաշարերում հաղթանակների քանակով հավասարվեց իսպանացի Ռաֆայել Նադալին, երկրորդ՝ կվերադառնա ATP […]
16:27 29.01.2023
Եթե Իսլամական Հանրապետության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) դեմ գործողություններ ձեռնարկվեն, որոնք ազդում են Իսլամական Հանրապետության արդյունավետ կառավարման մարմնի և երկրի պաշտոնական ռազմական հատվածի վրա, ապա Իրանի պատասխանը շատ կոշտ կլինի։ Այս մասին կիրակի հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։ Արտաքին գործերի նախարարը Իրանի խորհրդարանի չորս ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որոնց դեմ Եվրոպան պատժամիջոցներ է […]
16:03 29.01.2023
Հունվարի 29-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը: Սրբազան արարողությանը ներկա էին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, ՀՀ ԶՈւ բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի […]
15:45 29.01.2023
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով: Նախագահ Խաչատուրյանը ողջունել է Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն և նշել, որ այն պատմական է։ Նախագահի խոսքով՝ երկու երկրների ժողովուրդների բարեկամությունը […]
15:42 29.01.2023
Հունվարի 29-ին, ժամը 13:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևանի Արցախի պողոտայի թիվ 42 հասցեի մոտակայքում՝ ավտոպահեստամասերի շուկայի պահեստում: Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ջրատար, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային […]
15:18 29.01.2023
ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են՝ անխափան գազամատակարարման պարագայում հունվարի 30-ից կվերսկսվի Արցախի Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի (առանց սննդի, ժամը 9:00-13:00), 1-12-րդ դասարանների, արտադպրոցական (երաժշտական և արվեստի դպրոցներ, մարզադպրոցներ ու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ) և նախնական (արհեստագործական) ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։ Գազամատակարարման խափանման դեպքում կվերսկսվեն միայն 9-12-րդ դասարանների դասերը, համապատասխան պայմաններում՝ հատուկ գրաֆիկով, […]
14:55 29.01.2023
Իրանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 816-ի։ Ավելի վաղ հաղորդել էինք՝ Իրանի հյուսիս-արեւմուտքում Արևմտյան Ադրբեջան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 664-ի, երկուսը զոհվել են: Նախնական գնահատականների համաձայն՝ երկրաշարժը վնաս է հասցրել 2 քաղաքի և ավելի քան 70 գյուղի, ավերվել է շինությունների մինչև 50 տոկոսը, նշել է նա։ Հիշեցնենք՝ հունվարի 28-ին՝ տեղական […]
14:29 29.01.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արագածոտնի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արմավիրի մարզում, Աբովյան, Եղվարդ, Մասիս, Արարատ, Վեդի, Թալին, Արագած, Աշտարակ, Գյումրի և Արթիկ քաղաքներում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և […]
14:11 29.01.2023
Հունվարի 29-ին` ժամը 13:41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևանի Արցախի փողոցի թիվ 42 հասցեի մոտակայքում՝ ավտոպահեստամասերի շուկայի պահեստում: Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային […]
14:06 29.01.2023
Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին և Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը քննարկել են տնտեսական, քաղաքական և անվտանգության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի համար հայտարարության ժամանակ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին շնորհակալություն հայտնեց հայկական կողմին ջերմ ընդունելության համար։ «Ինձ համար շատ հաճելի է այցելել Երևան և իմ անկեղծ […]
14:00 29.01.2023
31-ամյա պատմություն ու բանակաշինության դժվարին ուղի։ ԶՈՒ կազմավորման օրը պաշտպանական գերատեսչությունում տեղի է ունեցել հավաք-խորհրդակցություն։ Բանակի այցեքարտը։ Անդրադարձ 30 տարի առաջ կազմավորված ԶՈՒ պատվո պահակային վաշտին։ Վերածննդի պատմություն մերօրյա հերոսի ընտանիքում։ Փոքրիկ Անգելինան դարձել է Մանուկյանների ապրելու նոր հույսն ու լույսը։
13:35 29.01.2023
Անվտանգության տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է Եկատերինբուրգում 20-ամյա աղջիկը Chevrolet մեքենայով հայտնվել մայթում և վրաերթի ենթարկել չորս հետիոտների: Տեսագրությունը տարածել է տեղի պետավտոտեսչությունը։ Գերատեսչությունում հայտնել են, որ վթարը տեղի է ունեցել հունվարի 28-ի երեկոյան Գոթվալդի փողոցում։ Վթարի հետևանքով տուժել է չորս մարդ, այդ թվում ՝ 17-ամյա մի տղա։ Բոլոր տուժածները հոսպիտալացվել են։
13:25 29.01.2023
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի դիմավորման պաշտոնական արարողությունը: Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին: Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Եգիպտոսի պետական օրհներգերը։ Այնուհետև, նախագահները միմյանց են ներկայացրել երկու երկրների պաշտոնական պատվիրակություններին:
13:05 29.01.2023
Հունվարի 29-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիին, որը Հայաստանում է գտնվում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի պատվիրակության կազմում: Արարատ Միրզոյանը կարևորել է երկկողմ հարաբերությունների պատմության ընթացքում Եգիպտոսի ղեկավարի կողմից առաջին պաշտոնական այցի իրականացումը Հայաստան։ Երկուստեք նշվել է, որ բարձրաստիճան փոխայցելությունները նոր լիցք են հաղորդում հայ-եգիպտական համագործակցության զարգացմանը։ Հայաստանի […]
13:03 29.01.2023
Հայ և եգիպտացի ժողովուրդների բարեկամությունը գալիս է դադերի խորքից, ինչն էլ իր հերթին շարունակում է ամրապնդվել Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության ավելի քան 30-ամյա կայուն հարաբերություններով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի համար հայտարարության ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության նախագահ Վագահն Խաչատուրյանը։ Հայաստանի նախագահը մեծ պատիվ է համարում հյուրընկալել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել […]
12:49 29.01.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արագածոտնի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Մասիս, Արարատ, Վեդի, Թալին, Արագած, Աշտարակ, Գյումրի և Արթիկ քաղաքներում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]
12:25 29.01.2023
Հանրապետության նախագահի նստավայրում ընթանում է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի և Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին նախ առանձնազրույց ունեցավ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, որին հաջորդեց ընդլայնված կազմով հանդիպումը։ Բացման խոսքում Վահագն […]
12:13 29.01.2023
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից վեց հիվանդներ՝ «Հանգուցավոր էրիթեմա, պսևդոմոնասային վարակ, միջփորոքային միջնապատի դեֆեկտ», «Միզաքարային հիվանդություն, ձախակողմյան հիդրոնեֆրոզ»,«Միզաքարային հիվանդություն, վիճակ ձախ միզածորանի ստենտավորումից և լիթոտրիպսիայից հետո, ձախ միզածորանի բազմաթիվ քարեր, քրոնիկական պիելոնեֆրիտ, աջ երիկամի քար», «Թոքերի սարկոիդոզ», «Առաջնային միջնորմի դիֆուզ խոշոր B- բջջային լիմֆոմա՝ […]
12:06 29.01.2023
Թաթարստանի առողջապահության նախարար Մարատ Սադիկովը մահացել է կիրակի օրը՝ կյանքի 54-րդ տարում, հայտնում է շրջանի առողջապահության նախարարությունը։ «Այսօր՝ հունվարի 29-ին, մահացել է Թաթարստանի Հանրապետության առողջապահության նախարար Սադիկով Մարատ Նաիլևիչը», – ասված է հաղորդագրության մեջ: Սադիկովը Թաթարստանի առողջապահության նախարարությունը գլխավորել է 2018 թվականից։
11:40 29.01.2023
Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Եգիպտոսի Արաբական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պետական օրհներգերը: Նախագահ Վահագն Խաչատուրյանը և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին պատվո պահակախմբի հրամանատարի ուղեկցությամբ կատարել են զինվորական […]
11:13 29.01.2023
Հունվարի 29-ին՝ ժամը 07:31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Ավանգարդ թաղամասի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ավանգարդ թաղամասի Սևյան փողոցի տներից մեկի նկուղային հարկում․ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել […]
10:59 29.01.2023
Իրանի հյուսիս-արեւմուտքում Արևմտյան Ադրբեջան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 664-ի, երկուսը զոհվել են: Ինչպես փոխանցում է IRNA գործակալությունը՝ այս մասին կիրակի հայտնել է նահանգի նահանգապետ Մոհամմադ Սադեգ Մոտամեդյանը։ Նախնական գնահատականների համաձայն՝ երկրաշարժը վնաս է հասցրել 2 քաղաքի և ավելի քան 70 գյուղի, ավերվել է շինությունների մինչև 50 տոկոսը, նշել է նա։ […]
10:40 29.01.2023
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ այսօր առավոտյան՝ ժամը 10.00-ից, վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը երեկ խափանվել էր ադրբեջանական կողմի միջամտությամբ: Արդեն սկսվել է շրջանների գազամատակարարումը, որից հետո կվերականգնվի Ստեփանակերտ քաղաքի գազամատակարարումը:
10:28 29.01.2023
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել է, որ այսօր հրդեհ որևէ կացարանում չի եղել: «Տարածվող տեսանյութը, նախնական ուսումնասիրությամբ, մի քանի տարվա վաղեմություն ունի: Տեսանյութը տարածող և այն իբր այսօր տեղի ունեցած դեպք ներկայացնող ԶԼՄ-ներին և ֆեյսբուքյան օգտատերերին հորդորում ենք սահմանված կարգով հերքել տեղեկությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
10:18 29.01.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արագածոտնի, Շիրակի մարզի Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների […]
23:53 28.01.2023
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 20-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը հյուրընկալվել էր «Կրեմոնեզե»-ի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկից ընդամենը 11 րոպե անց տան տերերին` «Կրեմոնեզե»-ի ֆուտբոլիստներին, հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ: Աչքի ընկավ Օկերեկեն: «Ինտեր»-ին հաջողվեց ոչ միայն խուսափել պարտությունից, այլ նաև հաղթանակի հասնել: Նախ 21-րդ, ապա երկրորդ կեսի 65-րդ րոպեին միլանյան ակումբի կազմում գոլերի հեղինակ դարձավ Լաուտարո […]