TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+35.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Ադրբեջանի ԱԳՆ-ը զգուշացնում է Իրան այցելող իր քաղաքացիներին

13:12 31.01.2023

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում խորհուրդ է տալիս անհարկի չայցելել։ «Հաշվի առնելով Իրանի Իսլամական Հանրապետությունում անկայուն իրավիճակը և Ադրբեջանի դիվանագիտական ​​ներկայացուցչության դեմ իրականացված ահաբեկչությունը՝ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տրվում անհարկի չայցելել Իսլամական Հանրապետություն, և այցելուներին խորհուրդ է տրվում լինել չափազանց զգույշ»։ Հիշեցնենք՝ դեկտեմբերի 27-ի առավոտյան Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում է տեղի ունեցել։ […]

̰
Բևեռլի Հիլզի քաղաքապետը դատապարտել է հայերի դեմ ուղղված թռուցիկների տարածումը

12:52 31.01.2023

Անցած շաբաթ և կիրակի օրերին հայամետ ցուցարարների դեմ ատելության խոսք տարածող թռուցիկներ են փակցվել Բևեռլի Հիլզում, որտեղ ցուցարարները երթ էին իրականացնում՝ իրենց բողոքն արտահայտելով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում շարունակվող ճգնաժամի դեմ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Los Angeles Magazine» պարբերականին: Ցուցարարներին դիմավորել են լուսասյուներին փակցված թռուցիկներով, որոնք պարունակում էին հետևյալ սպառնալից խոսքերը. «Ադրբեջան+Թուրքիա+Պակիստան+ […]

̰
Արտակարգ պատահարից 3 տուժածների մոտ ախտորոշվել է վերին վերջույթների և դեմքի ջերմային այրվածք

12:46 31.01.2023

Պայթյունի հետևանքով Վանաձորի բժշկական կենտրոն տեղափոխված 3 տուժածների մոտ ախտորոշվել է վերին վերջույթների եւ դեմքի ջերմային այրվածք՝ 2-րդ եւ 3-րդ աստիճանի: «Վանաձորի բժշկական կենտրոնում ցուցաբերվել է համապատասխան առաջին բուժօգնություն: Հետագա մասնագիտական բուժում ստանալու նպատակով տուժածներից 2-ին տեղափոխվել են Երեւանի այրվածքաբանական կենտրոն»,- ասված է ԲԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

̰
Հայաստանը մասնակցում է Թեհրանի «Ֆաջր» փառատոնին

12:41 31.01.2023

Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան քաղաքում հունվարի 21-31-ն անցկացվում է «Ֆաջր» միջազգային 41-րդ թատերական փառատոնը: Հայաստանից փառատոնին մասնակցում է Երևանի կամերային պետական թատրոնը` «Համլետ» ներկայացմամբ: Ներկայացման բեմադրող ռեժիսորն է թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Արա Երնջակյանը: Նշենք, որ «Ֆաջր» թատերական փառատոնը Իրանում արվեստի ոլորտի կարևորագույն միջազգային իրադարձություններից է:

̰
Բացահայտվել են բազմաթիվ վարորդներից կաշառք ստանալու դեպքեր. ՃՈ երեք տեսուչ ձերբակալված է

12:31 31.01.2023

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ոստիկանության առանձին պաշտոնատար անձանց կողմից կաշառք պահանջելու և ստանալու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, ինչպես նաև քաղաքացիների կողմից ոստիկանության պաշտոնատար անձանց կաշառք տալու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ: Ինչպես տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից, քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ […]

̰
«Միավորված երաժշտությամբ». հայտնի է Եվրատեսիլի այս տարվա կարգախոսը

12:24 31.01.2023

«Միավորված երաժշտությամբ». հայտնի է Եվրատեսիլի այս տարվա կարգախոսը: Ինչպես տեղեկացնում է Առաջին ալիքը, այն արտահայտում է նախորդ տարվա հաղթող երկրի՝ Ուկրաինայի և մրցույթը հյուրընկալող կողմի՝ Միացյալ Թագավորության սերտ գործակցությունը: Երանգները ևս արտացոլում են երկու երկրների դրոշների գույները: Տարբերանշանը գունավոր էլեկտրասրտագրության տեսքով է (ECG), որն արտացոլում է մրցույթի մասնակիցների և միլիոնավոր երկրպագուների սրտի բաբախյունը: «Եվրատեսիլ 2023» […]

̰
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ

12:13 31.01.2023

Հունվարի 31-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ · անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 10.75%, · Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 12.25%, · Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 9.25%: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսը տեղի կունենա այսօր՝ […]

̰
SHANTNEWS

11:59 31.01.2023

̰
Որոշ ճանապարհներին երթևեկությունը խաթարվել է. Աշտարակի տարածաշրջանը սպասարկող կազմակերպության նկատմամբ կկիրառվեն պատժամիջոցներ

11:50 31.01.2023

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին Աշտարակի տարածաշրջանի միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող «Մ-բուատ» ՍՊ ընկերությունը ձյան տեղումների ժամանակ թերացել է ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներում, ինչի հետեւանքով որոշ ճանապարհահատվածներում խաթարվել է երթևեկությունը։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը մոբիլիզացրել է հարակից տարածաշրջանների ճանապարհները սպասարկող կապալառու կազմակերպությունների ուժերը՝ վերոնշյալ տարածաշրջանի ավտոճանապարհների ձյան շերտի […]

̰
Մեքենայում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել

11:44 31.01.2023

Հունվարի 30-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Իջևան-Սևան-Երևան ճանապարհի 53-րդ կմ-ին «Մերսեդես Ց-180» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով մեքենայում հրդեհ է բռնկվել: 20-ամյա վարորդ Գևորգ Բադոյանը և երկու ուղևորները՝ 25-ամյա Արմեն Քիշմիրյանն ու 25-ամյա Թոռնիկ Բադոյանը, մահացել են, իսկ երկու ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն։

̰
Արցախից ևս երեք հիվանդ տեղափոխվել է Հայաստան

11:30 31.01.2023

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երեք հիվանդներ, որոնցից երկուսը ուռուցքային հիվանդություններով և մեկը՝ վիրահատություն պահանջող ախտաբանությամբ, այսօր՝ հունվարի 31-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային […]

̰
Տեխասի հայկական եկեղեցին ճանաչվել է 2022թ. ԱՄՆ լավագույն շինություն` ըստ հեղինակավոր world-architects.com կայքի

11:28 31.01.2023

Տեխասի հայկական եկեղեցին ճանաչվել է 2022թ. ԱՄՆ լավագույն շինություն ըստ հեղինակավոր world-architects.com կայքի:Այս մասին գրել է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը: Նախորդ տարի մրցանակին արժանացել էր Martin Luther King Jr. Memorial-ը մայրաքաղաք Վաշինգտոնում:      

̰
Գազալցակայանում տեղի ունեցածի հետևանքով 3 տուժած տեղափոխվել է հիվանդանոց

11:15 31.01.2023

Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում գտնվող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով շտապ բուժօգնության մեքենաներով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 տուժած: Մինչ հիվանդանոց տեղափոխելը, վիրավորներին ցուցաբերվել է անհրաժեշտ առաջին բուժօգնություն: Տուժածները ներկայումս գտնվում են հետազոտման փուլում: Ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն: Վիճակների մասին կհաղորդվի ավելի ուշ:

̰
Թռչկանի ջրվեժի մոտ մեքենան սահել է դեպի ձորը

00:15 31.01.2023

Հունվարի 30-ին, ժամը 18:28-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թռչկանի ջրվեժի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Փրկարարները « VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված։

̰
Սպասվում է ձյուն և մառախուղ

23:55 30.01.2023

Հունվարի 30-ի լույս 31-ի գիշերը հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Հանրապետության տարածքում հունվարի 31-ին, փետրվարի 1-ին, 3-ի գիշերն առանձին շրջաններում, 2-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ։ Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, փետրվարի 2-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 3-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով: Երևան […]

̰
Սպառնալիքով հափշտակել էր գումարն ու դիմել փախուստի

23:41 30.01.2023

Հունվարի 28-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում տված 42-ամյա օտարերկրացին հայտնել էր, որ ժամը 05.00-ին ծանոթ համերկրացին ապօրինի մուտք է գործել իր բնակարան և դանակն ուղղելով իր կողմը՝ պահանջել է փող, իսկ չտալու դեպքում սպառնացել է սպանել, այնուհետև վերցրել է մոտը եղած ամբողջ գումարը, դանակի հետևի մասով խփել դաստակներին և դիմել փախուստի: Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

23:37 30.01.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Գավառի և Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սյունիքի մարզում, Վայք, Ջերմուկ, Եղեգնաձոր, Գյումրի, Քաջարան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Ապարանի, Չարենցավանի տարածաշրջաններում, «Մեղրու սար» […]

̰
Երևանում և երկու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

23:30 30.01.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16։00 Հանրապետության փ. 67 շենք, Վարդանանց փ. 7, 9, 11 շենքեր, Սայաթ- Նովայի պող. 19/1 շենքի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Բաբայան փ. 2/4–2/22 շենքեր, Չոլակյան փ. 14, 14/1, 16 շենքեր, […]

̰
Թուրքիայում ընդդիմադիր ուսանողները դատապարտվել են ընդհանուր 335 տարվա բանտարկության

23:19 30.01.2023

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից դեռևս 2021-ին թիրախավորված Ստամբուլի «Bogazici» համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի դեմ կազմակերպված ցույցերին մասնակցած 14 ուսանող դատապարտվել է 335 տարվա բանտարկության, փոխանցում է ermenihaber-ը: Ցույցերից մեկ օր անց Էրդողանը նրանց անվանել էր «ահաբեկիչներ»։ Դատարանը ցույցերի մասնակից ուսանողներից 12 հոգու 23 տարի 5 ամսվա, իսկ մյուս երկուսի նկատմամբ կայացրել էր 27 […]

̰
Հայաստանն ու Արցախը բախվում են Ադրբեջանի կողմից պատերազմի իրական սպառնալիքի հետ. Շիֆ

23:07 30.01.2023

Ցնցող էր տեսնել հայերի դեմ ցեղասպանություն քարոզող պաստառներ, գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը՝ հավելելով․ «Մենք բոլորս պետք է վճռականորեն դատապարտենք այս մոլեռանդությունը: Հայաստանն ու Արցախը բախվում են Ադրբեջանի կողմից պատերազմի իրական սպառնալիքի հետ: Համայնքին աջակցություն է պետք, ոչ թե ատելություն»:

̰
Դանակահարություն Փոքր Վեդի գյուղում

22:59 30.01.2023

Հունվարի 27-ի կեսգիշերին «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թափանցող կտրած-ծակած վերքերով բուժօգնության է ընդունվել Փոքր Վեդի գյուղի 27-ամյա մի բնակիչ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիվանդանոցային ահազանգից մոտ մեկ ժամ առաջ Փոքր Վեդի գյուղում, տուժածի տան մոտ, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ իրար էին բախվել երկու «Ժիգուլի», և […]

̰
56-ամյա վարորդի կյանքը փրկել չի հաջողվել

22:40 30.01.2023

Հունվարի 27-ին, ժամը 19.20-ին, Երևանի Ավետիսյան փողոցի շենքերից մեկի մոտ «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել ծառին և կայանված «Կիա» մակնիշի ավտոմեքենային: 56-ամյա վարորդ Արմեն Խարազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն։

̰
«Մարանգոպուլոս»-ի անվան հիմնադրամն անդրադարձել է Հաագայի դատարանում Ադրբեջանի դեմ ՀՀ-ի հայցին

22:37 30.01.2023

Մարդու իրավունքների «Մարանգոպուլոս»-ի անվան հիմնադրամը անդրադարձել է Հաագայի արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցին: «Այսօր առավոտյան Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում (ICJ) մեկնարկել են Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջոցներ ձեռնարկելու հայցի լսումները։ Ավելի քան 120 հազար հայեր ամբողջովին շրջափակված են Լեռնային Ղարաբաղում՝ առանց բժշկական օգնության, սննդի, էլեկտրաէներգիայի, ջեռուցման և այլ անհրաժեշտ ապրանքների։ Հայաստանը պահանջում […]

̰
Թովմասյանը Իսրայելում հայ երիտասարդների ծեծելու դեպքերի առնչությամբ գրություններ է ուղարկել օմբուդսմենին, Քնեսեթի հանձնաժողովի ղեկավարին

22:33 30.01.2023

Որպես Իսրայել-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամ՝ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը շտապ գրություններ է ուղարկել Իսրայելի օմբուդսմենին, Իսրայելի խորհրդարանի (Քնեսեթ) հանրային անվտանգության հանձնաժողովի ղեկավարին՝ Իսրայելում հայ երիտասարդների ծեծի ենթարկելու դեպքերի կապակցությամբ։ Այս մասին Թովմասյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ խիստ դատապարտելի համարելով Իսրայելում հրեա ծայրահեղականների անօրինական ու […]

̰
Շվեդացի գիտնականները միգրենի դեմ պայքարի արդյունավետ միջոց են գտել

22:15 30.01.2023

Շվեդիայի Մալմյոյի համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացնում միգրենի ցավը թեթևացնելու նոր մեթոդի վերաբերյալ: Աշխատանքի նախնական արդյունքները հրապարակվել են հունվարի 30-ին International Journal of Pharmaceuticals ամսագրում: Հեղինակները կարծում են, որ այսօր շուկայում առկա գլխացավի հաբերը չեն կարող արագ մտնել արյան մեջ՝ սպազմը մաքրելու համար: Ուստի նրանք որոշել են «կտրել ճանապարհը»՝ դեղամիջոցին բերանի լորձաթաղանթի միջոցով արյան մեջ […]

̰
Աշխարհի ամենահզոր բանակները 2023-ին

22:08 30.01.2023

ԱՄՆ-ում գործող «Global Firepower» միջազգային ընկերությունը հրապարակել է պետությունների զինված ուժերի մասին 2023 թվականի զեկույցը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ համաձայն այդ զեկույցի՝ աշխարհի թիվ մեկ բանակը պատկանում է ԱՄՆ-ին: Հզորագույն եռյակում ԱՄՆ-ին հաջորդում են Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) բանակները։ Առաջատար տասնյակում կան ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկիր՝ Ֆրանսիան (9-րդ տեղ), Մեծ Բրիտանիան (5-րդ […]

̰
SHANTNEWS

21:55 30.01.2023

̰
Դատավոր Սուքոյանը որդեգրման գործով կայացրել է չհիմնավորված վճիռ. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները

21:45 30.01.2023

Բարձրագույն դատական խորհուրդ խորհուրդը դադարեցրել է դատավոր Ալեքսեյ Սուքոյանի լիազորությունները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից՝ հավելելով, որ դատավոր Սուքոյանը գործի քննության արդյունքում կայացված վճռով հաստատել է այնպիսի երեխայի որդեգրում, որը փաստացի ենթակա չի եղել որդեգրման: «Արդարադատության նախարարը՝ 26.12.2022 թվականին, միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ՝ դատավոր Ալեքսեյ Սուքոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որի քննությամբ […]

̰
Դոլարը կեղծ էր. Կենտրոնականի ոստիկանների բացահայտումը

21:30 30.01.2023

Հունվարի 28-ին ոստիկանություն է զանգել մայրաքաղաքի բնակիչ մի կին և հայտնել, որ անցած տարվա դեկտեմբերի 21-ին Վերնիսաժում մի տղամարդ իրենից գնել է ոսկյա զարդ և վճարել է 50 դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամ: Մեկնել են ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները: Հենց Վերնիսաժում, կեղծ թղթադրամ իրացնելու հիմնավոր կասկածով, նրանք ձերբակալել և բաժին են տեղափոխել 53-ամյա մի […]

̰
Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորները մերժել են Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի հետ հանդիպումը

21:21 30.01.2023

Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատունը դիմել է Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովին՝ Ադրբեջանի ԱԳ փոխնախարարին հանդիպելու հարցով, սակայն հանձնաժողովը մերժել է դիմումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանձնաժողովի հրապարակած փաստաթղթում ասվում է, որ միայն խորհրդարանի DENK խմբակցությունն է կողմ եղել առաջարկին, CDA խմբակցությունը նշել է, որ չի կարող մասնակցել գործընթացին, այլ խմբակցություններից ոչ մի արձագանք չի եղել: Հանձնաժողովից նշել […]

̰
BACK_TO_TOP