16:14 05.05.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Նորա Կարապետյանը նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի ապրիլի 26-ի ԲԴԽ-26-Ո-40 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նորա ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,- ասված է ՀՀ նախագահի […]
16:07 05.05.2021
Ղազախտանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ պաշտոնապես հաստատվել է Ակտաու-Երևան «SCAT» ավիաընկերության DV 5035 չարտերային չվերթը, որը կայանալու է մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը՝ ժամը 02։00-ին։ Տոմսի նախնական արժեքը կազմում է 300$։ Տոմսերը վաճառվելու են տեղում՝ օդանավակայանում, իսկ ավիաընկերության պաշտոնական կայքում տոմսերի վաճառք չի բացվելու: Հիշեցնում ենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ 2020 թ. սեպտեմբերի 11-ին […]
16:00 05.05.2021
Արցախում մեկնարկել է COVID-19-ի դեմ պատվաստման գործընթացը: Համավարակի տարածման կանխարգելման նպատակով, արդեն մի քանի օր է հանրապետական բժշկական կենտրոնում ռիսկային խմբերում աշխատող (ծառայող) անձինք կամավոր սկզբունքով պատվաստվում են SPUTNIK-V պատվաստանյութով: ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության տնօրեն, գնդապետ Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ այսօր մի խումբ ծառայողներ ևս պատվաստվել են՝ ապահովագրվելով կորոնավիրուսային ռիսկերից։ ԱԻՊԾ ծառայողներին այնուհետև տրվել է […]
15:54 05.05.2021
Մայիսի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Աշտարակի Սիսակյան փողոցի գեղեցկության սրահից գողություն էին արել։ Գողացել էին հեռուստացույց, փող, վարսահարդարման սարքեր ու հարդարանքի պարագաներ։ Բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների համատեղ միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինեն 23 և 30 տարեկան երկու տղամարդ, որոնցից մեկը՝ Դիլիջան քաղաքի, մյուսը Երևանի բնակիչ են։ Ինչպես տեղեկացնում […]
15:47 05.05.2021
Մայիսի 4-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հերթափոխի ընթացքում, ծառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Հովիկի Մելքոնյանը (ծնվ. 2002թ. 2020-2 զորակոչ, ՊՆ ԶԶՀԾ Գեղարքունիքի ՄՏՍ)։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Կատարվում է քննություն: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը […]
15:46 05.05.2021
ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ ԱՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն, սոցիալական որոշ խմբերի պատկանող անձանց հիշարժան օրերի առթիվ տրամադրվող ֆինանսական աջակցության վճարումների իրականացումը սկսված է: 2020-ին չվճարված՝ դեկտեմբերի 10-ի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա կապակցությամբ և ընթացիկ տարվա համար՝ Մայիսի 9-ի՝ Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի […]
15:41 05.05.2021
Գյումրի քաղաքի Ակադեմիական վարժարանը շուտով կունենա հիմնանորոգված շենք: Դպրոցի վերակառուցումն իրականացվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ՝ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում: Այդ նպատակով ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ներկայացուցիչներն ամփոփիչ այց են իրականացրել վարժարան՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին: Նրանք փաստել են, որ բոլոր աշխատանքներն իրականացվել են՝ համաձայն սեյսմիկ անվտանգության […]
15:35 05.05.2021
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարումը խթանելու գործում Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավմամբ համատեղ աշխատանքը Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը (ENNHRI) համարել է միջազգային առաջատար փորձ այլ երկրների մարդու իրավունքների ազգային հաստատությունների համար։ Մասնավորապես, ENNHRI-ին կարևորել է նման համագործակցությունը, որի արդյունքում, միավորելով տարբեր կողմերի ջանքերը, հնարավոր է դառնում էլ ավելի բարձրացնել ՄԻԵԴ […]
15:30 05.05.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 5-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Կարեն Բորիսի Դանիելյանն ազատվել է արդարադատության նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով` Ժիրայր Մելսիկի Միրզոյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարար։
15:24 05.05.2021
Ապրիլի 24-ին՝ ժամը 3։30-ի սահմաններում, ոստիկանության Սպիտակի բաժին հաղորդում էր ստացվել, որ Հարավկովկասյան երկաթուղու Սպիտակի տարածքի երկաթգծերից գողացել են 27 ազդանշանային պղնձե ազդակ: Ոստիկանության Սպիտակի բաժնի քրեական հետախույզները «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության անվտանգության ծառայության աշխատակիցների հետ ձեռնարկած միջոցառումներով տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Լոռու մարզի Արևաշող գյուղի 32-ամյա մի բնակիչ։ Մայիսի […]
15:16 05.05.2021
Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են հանդիպման լուսանկարները: Ինչպես փոխանցում է 1tv.ge-ն՝ Իլհամ Ալիևը «Զագուլբայի» պալատում հյուրընկալել է Իրակլի Ղարիբաշվիլիին: Նախատեսվում է, որ Վրաստանի կառավարության ղեկավարը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Ալի Ասադովի հետ: Վարչապետը հանդիպում կունենա նաև Ադրբեջանի Հանրապետության Միլի մեջլիսի խոսնակ […]
14:53 05.05.2021
Առողջապահության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկել ենք զինծառայողների ու նրանց ընտանիքների բուժօգնության կազմակերպմանը, առողջապահական ենթակառուցվածքների զարգացմանն ու ոլորտում նախատեսվող ծրագրերին առնչվող հարցեր: Այս մասին գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ու կից տեսանյութ հրապարակել։
14:40 05.05.2021
«Գլոբուս» կրթական նորարարական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը հրավիրում է մասնակցելու «Սովորում ենք աշխատել առանց սթրեսի և հուզմունքի» անվճար վեբինարին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից՝ այն նախատեսված է հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների և ուսուցիչների համար՝ հաշվի առնելով նրանց աշխատանքի առանձնահատկությունները։ Վեբինարը կանցկացվի մայիսի 18-ին՝ ժամը 18:00-ին (Մոսկվայի ժամանակով): Մասնակիցների գրանցումը կատարվում է https://webinar.mirglobus.com/ կայքի միջոցով:
14:27 05.05.2021
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ցավով է արձանագրում, որ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում չեն դադարել հայոց հոգևոր և մշակութային ժառանգության հանդեպ Ադրբեջանի կողմից իրականացվող բարբարոսական գործողությունները։ Այսօր, հարաբերական խաղաղության պայմաններում, շարունակվում են թիրախավորվել հայոց սրբավայրերը՝ նպատակ հետապնդելով վերացնել Արցախի պատմական մեր հողի վրա հայկական ինքնության հետքերն ու վկայությունները։ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում […]
14:23 05.05.2021
ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ ձևավորված շարժական պատվաստումային խումբը տեղակայվել է Հյուսիսային պողոտայում: «Արդեն իսկ բազմաթիվ քաղաքացիներ դիմել և ստացել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստում»,- ասված է ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
14:18 05.05.2021
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն Աշտարակի բժշկական կենտրոնում պատվաստվել է COVID-19-ի դեմ: Այս մասին տեղեկացնում է Արագածոտնի մարզպետարանը։
14:11 05.05.2021
Մայիսի 5-ին, տեղական ժամանակով ժամը 13:16-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 09:16-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.83⁰ և արևելյան երկայնության 45․02⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան-Նախիջևան սահմանային գոտի` Վայոց ձորի մարզի Ելփին գյուղից 8 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 […]
14:03 05.05.2021
Եվրոպայի խորհրդի երիտասարդական դեպարտամենտը սկսել է «Enter» առաջարկությունների նախագծի մշակման աշխատանքներում փորձագետներ ներգրավելու գործընթացը։ «Enter» նախագիծը ներդրվել է Եվրոպայի խորհրդի կողմից` խթանելու երիտասարդների՝ մասնավորապես սոցիալական բացառման, խտրականության և բռնության ենթարկված անձանց սոցիալական իրավունքների հասանելիությունը` տեղական, ազգային և եվրոպական մի շարք միջամտություններով, որոնք մեկտեղում են երիտասարդական քաղաքականություն մշակողներին, երիտասարդական աշխատանքի ակտիվ դերակատարներին և առհասարակ երիտասարդներին։ Փորձագետների […]
13:56 05.05.2021
Վերջին տարիներին խաթարված Թուրքիա-Եգիպտոս հարաբերությունների կարգավորման համար երկու երկրների իշխանությունների կողմից դրական ազդակներ են նկատվում, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալի գլխավորած պատվիրակությունը խորհրդատվական բանակցություններ անցկացնելու համար մայիսի 5-ին կմեկնի Կահիրե: Օնալը հանդիպում կունենա եգիպտոսցի գործընկերոջ՝ Համդի Սանադ Լոզայի հետ: Այդ մասին հայտնում է Թուրքիայի արտգործնախարարությունը: Սա 8 տարի անց Թուրքիայի և Եգիպտոսի միջև առաջին […]
13:32 05.05.2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ առողջապահության նախարարությունում: «Առողջապահության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցությանն անդրադարձել եմ կորոնավիրուսային իրավիճակին, պատվաստվման կարևորությանն ու անհրաժեշտությանը: Կան հիմքեր մտածելու, որ առաջիկայում ճամփորդելու համար պարտադիր պայման կդառնա կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը: Այս գործընթացը կարևոր է ոչ միայն Հայաստանից մեկնողների, այլև մեր երկիր այցելողների բնականոն հոսքն ապահովելու առումով»,- ֆեյսբուքյան […]
13:26 05.05.2021
Մայիսի 5-ին` ժամը 10:01-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհին՝ 2-րդ շրջադարձի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով երթևեկությունը դարձել է միակողմանի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ տանող ճանապարհահատվածի սկզբնամասում թափվել են […]
13:19 05.05.2021
Թուրք-ամերիկյան հարաբերություններում խորացող լարվածության ֆոնին թուրքական մամուլում սկսել են քննարկել Ադանայի նահանգում տեղակայված Ինջիրլիք ավիաբազայի հնարավոր փակման թեման: ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ՌՕՈւ-ի կողմից օգտագործվող ավիաբազան փակելու կամ դրանից օգտվելու վրա սահմանափակումներ դնելու մասին խոսակցությունները սովորաբար Թուրքիայում օրակարգ են բերվում ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրների հետ հարաբերությունների վատացման ժամանակահատվածներում: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, թեմային անդրադարձել […]
00:46 05.05.2021
Այսօր՝ մայիսի 4-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 22:00-ից 22:10-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Վազգեն 1-ին փողոցում կրակոցներ են հնչել: Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանները պարզել են, որ նշված վայրից հրազենային վնասվածքներով «Վաղարշապատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել երիստասարդ տղայի դի: Այս պահին դեպքի վայրի զննություն են […]
00:00 05.05.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա դժվարանցանելի ավտոճանապարհ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց ավտոճանապարհը բաց է, իսկ Քարի լիճ տանող ավտոճանապարհը՝ դժվարանցանելի։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
23:55 04.05.2021
Մայիսի 3-ին, ժամը 20:51-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատեկ գյուղում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 29-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:54-ին, մարվել՝ 23:09-ին: Այրվել […]
23:51 04.05.2021
Մայիսի 3-ից 4-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ցեխակույտի մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Վայոց ձորի մազի Ջերմուկ, Տավուշի մարզի Դիլիջան, Արագածոտնի մարզի Ապարան և Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա և 4 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
23:44 04.05.2021
Այսօր՝ ժամը 20:40-ի սահմաններում Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ, 58-ամյա Հովհաննես Յարաղյանը իր վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենայով Բամբակաշատ գյուղի կենտրոնական փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ընկուզենուն: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է մահացած, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական […]
23:40 04.05.2021
Մայիսի 1-ից 3-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 3 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 23 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:
23:32 04.05.2021
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրել է. «ԵԱՀԿ գործող նախագահին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եմ պաշտոնական նամակներով ուղարկում Ադրբեջանի նախագահի վերջին ելույթների այն հատվածները, որոնք հայատյացության ու թշնամանքի քաղաքականության վկայություն են: Այդ ելույթներում Ադրբեջանի նախագահը խոսում է ուժի ու սպառնալիքի լեզվով, օգտագործում է այնպիսի բառեր, որոնք նսեմացնում են ողջ հայ ժողովրդի, Հայաստանի ու […]