TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+26.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Բաց դռների օր Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի օտարերկրյա դիմորդների համար

13:26 06.05.2021

Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանը 2021 թ. մայիսի 23-ին օտարերկրյա դիմորդների համար իրականացնում է առցանց բաց դռների օր: Միջոցառումը հասանելի է հետևյալ լեզուներով. ռուսերենով՝ https://openday.msu.ru/ru, անգլերենով՝ https://openday.msu.ru/en և չինարենով՝ https://openday.msu.ru/ch: Բաց դռների օրը ելույթ կունենա Մոսկվայի պետական ​​համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Վ. Ա. Սադովնիչին, ինչպես նաև կիրականացվի տեղեկատվական դասընթաց օտարերկրյա դիմորդների համար 2021-ի ընդունելության առանձնահատկությունների վերաբերյալ, և առցանց խորհրդատվություն […]

̰
Էրդողանը հանդիպել է Պոլսո Հայոց պատրիարքի և փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ

13:13 06.05.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռամադան ամսվա (մուսուլմանական պահքի ամիս) հերթական իֆթարի (հյուրասիրություն, ընթրիք՝ ծոմապահությունից դուրս գալու համար) արարողությունն անցկացրել է ազգային և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը, Անկարայի Չանքայա պալատում մատուցված իֆթարին հայ համայնքից մասնակցել են Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը և Թուրքիայում «Հայկական հիմնադրամների միության» Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ […]

̰
Խարդախության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն

13:07 06.05.2021

Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 5-ին բաժին է ներկայացել 33-ամյա Վիրաբ Ղ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

̰
Սելավների պատճառով խցանվել է Ստեփանակերտին ջուր մատակարարող խողովակաշարը

00:10 06.05.2021

Ստեփանակերտի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ սելավների պատճառով խցանվել է Ստեփանակերտին ջուր մատակարարող խողովակաշարը, ինչի հետևանքով քաղաքի զտիչ կայան հասնող ջրի ծավալները զգալիորեն նվազել են: Բացի այդ, ջուրը պղտորված է, և այն մաքրելու համար սովորականից ավելի երկար ժամանակ է պահանջվում: Ուստի բաժանորդներին մատակարարվող ջրի ծավալները նույնպես կկրճատվեն, իսկ որոշ դեպքերում՝ նաև ժամանակավոր անջատումներ կլինեն: «Ջրմուղ-կոյուղի» ընկերության […]

̰
ՀՀ տարածքում կա դժվարանցանելի ավտոճանապարհ

23:57 05.05.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա դժվարանցանելի ավտոճանապարհ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց ավտոճանապարհը բաց է, իսկ Քարի լիճ տանող ավտոճանապարհը՝ դժվարանցանելի։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

̰
Ամենադժվար իրավիճակում անգամ լուծումներ կան․ զրույց Դավիթ Հակոբյանի հետ

23:50 05.05.2021

Ամենադժվար իրավիճակում անգամ լուծումներ կան, այսպիսի տեսակետ է այսօր Արամ Աբրահամյանի հետ զրույցում հայտնել Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Դավիթ Հակոբյանը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 1,5 հա տարածքում բռնկված հրդեհները

23:41 05.05.2021

Ապրիլի 28-ից մայիսի 5-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 400 քմ, Արագածոտնի մարզի Կարբի գյուղում՝ 1000 քմ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 1500 քմ, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ 200 քմ, Գեղարդ գյուղում՝ […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:30 05.05.2021

Հանրապետության տարածքում` Մայիսի 5-ի ցերեկը, 7-ին, 10-ին ժամանակ առ ժամանակ, 9-ի կեսօրից հետո բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ՝ տեղ-տեղ ինտենսիվ: Մայիսի 6-ին, 8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ: Օդի ջերմաստիճանը […]

̰
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դարձյալ կոչ են արել վերադարձնել բոլոր գերիներին

23:21 05.05.2021

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) դարձյալ կոչ են արել վերադարձնել բոլոր պահվող անձանց, կալանավորվածներին, ինչպես նաև օպերատիվորեն իրականացնել աճյունների փոխանակման գործընթացը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է համանախագահների տարածած հաղորդագրությունում: «Համանախագահները ողջունում են Ադրբեջանի կողմից ձերբակալված հայազգի Ռոբերտ Վարդանյանի, Սամվել Շուխյանի և Սեյրան Թամրազյանի ազատ արձակումը […]

̰
«Սպանված հայ զինվորների և շղթայված գերիների պուրակ Բաքվում. մարդկային տառապանքների թանգարան և ռասիզմի խթանում»․ ՄԻՊ-ի զեկույցը

22:59 05.05.2021

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ներկայացրել է սպանված հայ զինվորների և շղթայված գերիների պուրակ Բաքվում. մարդկային տառապանքների թանգարան և ռասիզմի խթանում» անունով նոր արտահերթ զեկույցը (անգլերենով)։ «Այս զեկույցն այն մասին է, թե ինչ ազդեցություն է ունեցել 2021 թվականի ապրիլի 12-ին Բաքվում բացված Ռազմավարի պուրակը ադրբեջանական ընկալումներում: Ստորև այդ ընկալումների մի քանի օրինակ` 1. Վազգեններին շան պես […]

̰
Ինչո՞ւ է Բաքուն «կորցրել» Շուշիում հայտնաբերած «Իսկանդերի» բեկորները

22:51 05.05.2021

Ռուսական մի շարք լրատվամիջոցներ այսօր հայտնել են, թե Ադրբեջանը «կորցրել» է իբր Շուշիում հայտնաբերված «Իսկանդեր-ԷՄ» տեսակի հրթիռի բեկորները: Մինչ այդ տեղեկություն էր տարածվել, որ Բաքուն հրաժարվել է ներկայացնել այդ բեկորները ռուսական կողմի փորձագետներին: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
Վաղը տեղի կունենա  Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը

22:43 05.05.2021

Վաղը՝ մայիսի 6-ին՝ ժամը 11։45-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը՝ Արաբկիր), դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ, տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։ Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա ապրիլին Ռ․ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ […]

̰
SHANTNEWS

22:00 05.05.2021

̰
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գրասենյակները պատասխանել են Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկին

21:41 05.05.2021

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջարկում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին արտահերթ ընտրություններին մասնակցել «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը, պատասխանելով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` արտահերթ խորհրդարանական ընտրություններին միասին գնալու առաջարկությանը, նշել է, որ արդեն ընտրվել է մասնակցության այլ ձևաչափ: ՀՀ երկրորդ […]

̰
Ավելի քան 30 դպրոցական հյուրընկալվել է ԱԻՆ-ում

21:24 05.05.2021

Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 հիմնական դպրոցի 7-րդ և 9-րդ դասարանի աշակերտները մայիսի 4-ին հյուրընկալվել են Արտակարգ իրավիճակների նախարարությունում: Հաստատության սաներին ընդունել է ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը: Այնուհետև, աշակերտներն այցելել են նախարարության տարբեր ստորաբաժանումներ. սերվերային կենտրոն, Բժշկական ապահովման վարչություն, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, շրջել են ԱԻՆ թանգարանում: Երեխաները եղել են նաև Երևանի թիվ 13 […]

̰
Զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է ծառայակիցը

21:15 05.05.2021

Զինծառայող Արտյոմ Մելքոնյանի մահվան դեպքի առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու կասկածանքով ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող Ա.Ա-ն: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

̰
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում մայիսի 5/6-ին

16:58 05.05.2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 5-ին՝ ժամը 22.00-ից մինչև մայիսի 6-ը ժամը 22:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

16:56 05.05.2021

04.05.2021թ.՝ ժամը 20:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում՝ ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով գլխի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Հովիկի Մելքոնյանը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել […]

̰
Քաղաքացիական պաշտպանության միջոցառումները Երևանում և մարզերում շարունակվում են

16:54 05.05.2021

Վերջերս Երևանում և մի շարք մարզերում արտակարգ իրավիճակներում քաղաքացիական պաշտպանության, առաջին օգնության թեմաներով տեղի են ունեցել շտաբային ուսումնավարժություններ, դասընթացներ, վարժանքներ: Բերդ համայնքի 4-րդ հիմնական, Չինարի և Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրերի միջնակարգ դպրոցներում Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների կողմից անցկացվել է արտակարգ իրավիճակներում քաղաքացիական պաշտպանության և առաջին օգնության հիմնահարցերով դասընթացներ։ Դասընթացի ավարտից հետո հարցերի միջոցով գնահատվել […]

̰
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը ենթարկվում է քրեական հետապնդումների

16:51 05.05.2021

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ հետաքննություն է սկսել: Իմամօղլուն մեղադրվում է նախորդ տարի Ֆաթիհ Սուլթան Մեհմեդի (Օսմանյան սուլթան) դամբարան կատարած այցի ընթացքում ձեռքերը գոտկատեղի հետևում դրած քայլելու համար: Այդ կապակցությամբ պատկան մարմինները ինքնախոստովանական ցուցմունք են վերցրել Իմամօղլուից: Նշվում է, որ Իմամօղլուի այդ արարքը ընկալվել է որպես անհարգալից վերաբերմունքի դրսևորում։ Այս մասին […]

̰
Ֆուտզալի Բարձրագույն խմբի փլեյ-օֆֆի եզրափակչում կմրցեն «Արարատ-Արմենիան» և «Լեոն»

16:49 05.05.2021

Մայիսի 4-ին կայացան ֆուտզալի Բարձրագույն խմբի առաջնության փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակիչների երկրորդ հանդիպումները: Ինչպես հաղորդում է ՀՖՖ-ն, «Արարատ-Արմենիան» հաղթեց «Լուսառատին» 13։4 հաշվով: Գործող չեմպիոն «Լեոն» 5։1 հաշվով առավելության հասավ ՀՊՏՀ-ի նկատմամբ: Այսպիսով՝ Ֆուտզալ Բարձրագույն խմբի չեմպիոնությունը կվիճարկեն «Արարատ-Արմենիան» և «Լեոն»։ Չեմպիոնը կհռչակվի եզրափակչում 2 հաղթանակ տարած թիմը:

̰
̰
Շարունակվում են ԱՀ ԱԺ պատվիրակության հանդիպումները Երևանում

16:46 05.05.2021

Այսօր՝ մայիսի 5-ին, Արցախի խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը Երևանում հանդիպել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի հետ։ Կարևորելով Օպերատիվ շտաբի անհրաժեշտությունը ստեղծված իրավիճակում ՀՀ-ում ժամանակավոր բնակություն հաստատած (տեղահանված) արցախցիների սոցիալ-տնտեսական խնդիրների համակարգման, դրանց վերհանման և լուծման հնարավոր տարբերակների որոնման հարցում՝ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը մանրամասն ներկայացրել է շտաբի կազմավորման […]

̰
Հանրապետությունում մեկնարկել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները

16:44 05.05.2021

Հանրապետությունում մեկնարկել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները։ Կարևորելով պատվաստումային գործընթացը` առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շարունակում է աշխատանքային այցերն առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ: Այս անգամ նախարարը հանդիպել է ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի աշխատակիցներին, եղել է նաև քաղաքապետարանի ենթակայության թիվ 17 պոլիկլինիկայում: Անահիտ Ավանեսյանը հետաքրքրվել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումային գործընթացի հաջողություններով, լսել […]

̰
̰
Հայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի՝ ԱԱ 2023 որակավորման փուլի խաղացանկը

16:38 05.05.2021

Հայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի՝ ԱԱ 2023 որակավորման փուլի խաղացանկը։ Շուրջ տասը տարվա դադարից հետո կանանց Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի պաշտոնական առաջին հանդիպումը ԱԱ 2023 որակավորման խմբային փուլում՝ հյուրընկալվելով Նորվեգիային։ Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից։ Հաստատվել է կանանց Աշխարհի 2023 թվականի առաջնության որակավորման F խմբի հանդիպումների խաղացանկը․ Սեպտեմբերի 16, 2021 – Նորվեգիա-Հայաստան Սեպտեմբերի 21, […]

̰
Մեղադրանք ընկերության տնօրենին

16:32 05.05.2021

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի 25-ամյա բնակիչը՝ հանդիսանալով ճանապարհաշինարարական ընկերության տնօրեն, ընկերություններից մեկից վարձակալության հիմունքներով վերցրել է «ԿՈՄԱՑՈ ՄՂԱՆ Դ-155» մակնիշի մեքենամեխանիզմը՝ պարտավորվելով իրականացնել պայմանագրի պայմանները։ Վերջինս ենթավարձակալության պայմանագրով մեքենամեխանիզմը տրամադրել է […]

̰
ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիներին աշխատանքի ընդունելու համար առաջարկվում է ստեղծել միասնական հարթակ

16:26 05.05.2021

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այն խորհրդարանի մայիսի 5-ի նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը: «Առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները պայմանավորված են ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիներին աշխատանքի ընդունելու համար միասնական էլեկտրոնային հարթակի […]

̰
Իրականացվել է պատերազմի զոհերի 3 հազար 750 անձի ԴՆԹ փորձանմուշ

16:22 05.05.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է առողջապահության նախարարություն՝ ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, փոխնախարարները, նախարարության ենթակա կառույցների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք: Նախքան քննարկումը Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է. «Ուզում եմ արձանագրել՝ կան առաջին նախանշանները, որ աշխարհը գտնվում է կորոնավիրուսի համավարակի […]

̰
76-ամյա թոշակառու հարևանը հայհոյել է, ապա նաև գազային ատրճանակով օդ կրակել

16:18 05.05.2021

Մայիսի 3-ին ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ «911» ծառայություն է զանգել Չարենցի փողոցի առանձնատներից մեկի բնակիչ մի կին և հայտնել, որ կողքի տան բնակիչը ատրճանակը ձեռքին սպառնում է սպանել հարևաններին: Բաժնից և Մարաշի բաժանմունքից շտապ մեկնել են դեպքի վայր: Օպերատիվ խումբը պարզել է, որ ահազանգից րոպեներ առաջ, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, […]

̰
BACK_TO_TOP