22:54 04.05.2021
ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որը ներկայացնում ենք ստորև. «Դիլիջանի միջազգային դպրոցում կարևոր ու օգտակար համաժողով էր կազմակերպվել՝ «Գործընկերություն՝ հանուն Արցախի» խորագրով՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից և ԱՀ կառավարության աջակցությամբ: Ես ներկայացրեցի 44-օրյա պատերազմի մարդասիրական հետևանքներն ու վնասները, կառավարության կողմից իրականացվող ու նախատեսվող ծրագրերը, ինչպես նաև արտաքին աջակցության […]
22:32 04.05.2021
Հաստատվում են տեղեկություններն այն մասին, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը ապամոնտաժվել է: Այս գործողության նպատակների վերաբերյալ տարբեր կարծիքներ կան: Մանրամասները՝ տեսանյութում։
22:24 04.05.2021
Հանրապետության տարածքում` Մայիսի 4-ին, 6-ին, 9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 5-ին, 7-ին ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ՝ տեղ-տեղ ինտենսիվ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում […]
21:56 04.05.2021
Արմավիր մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ Այդ մասին նա ըեղեկացրել է ֆեյսբույան իր էջում։ «Մեծամորի բժշկական կենտրոնում այսօր պատվաստվել եմ կորոնավիրուսի համավարակի դեմ: Արմավիրի մարզի ազգաբնակչությանը հորդորում եմ պատվաստվել և այդկերպ կանխել վարակի տարածումը»,- հայրենակիցներին հորդորել է մարզպետը:
21:45 04.05.2021
ԱԺ-ի օրակարգում առավել ուշադրություն են գրավել բացասական եզրակացություն ստացած նախագծերը: Իշխանությունը բարձրացրել է Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթի ապամոնտաժման հարցը, ընդդիմությունը թեման վիճաբանության առիթ է դարձրել : Մանրամասները՝ ռեպորտաժում։
21:31 04.05.2021
Կայացել է Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության բազմամարտի ծրագրով թիմային և անհատական բաց առաջնությունը, որին մասնակցել է 110 մարզուհի՝ Երևանից, Կապանից, Գյումրիից և Ռուսաստանի Դաշնությունից: Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Գայանե Ներսիսյանը տեղեկացրել է, որ առաջնության արդյունքներով ընտրելու են այն մարզուհիներին, որոնք Հայաստանը կներկայացնեն հունիսի 9-13-ը Վառնայում (Բուլղարիա) կայանալիք Եվրոպայի առաջնությունում: «Շատ կարևոր էր նախքան Եվրոպայի […]
21:20 04.05.2021
Ամերիկյան առաջատար պարբերականներից մեկը՝ The New York Times-ը Հայոց ցեղասպանությունը ճանաչելի դարձնելու նպատակով նոր արշավ է ձեռնարկել։ Նախաձեռնության մասին մանրամասներ է ներկայացնում Սագօ Արեանը։
21:09 04.05.2021
Դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Արցախի դեմ պատերազմի ժամանակ կալանված սիրիացի 2 վարձկաններին: Նիստն անցկացվել է դռնփակ: Ըստ մեղադրական եզրակացության՝ վարձկանները կազմակերպված խմբով մասնակցել են Արցախի դեմ պատերազմին և նրանց գործողություններն ուղղված են եղել քաղաքացիական անձանց ոչնչացնելուն կամ ծանր մարմնական վնասվածք պատճառելուն, խաղաղ բնակչությանն ահաբեկելուն: Այս պահին հետախուզման մեջ է ինքնությունը պարզված ավելի քան 30 […]
20:52 04.05.2021
Բաքվից Երևան է տեղափոխվել 3 հայ ռազմագերի: Նրանց տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանի «Էրեբունի» օդանավակայանում: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի արդյունքում և միջազգային հանրության օրեցօր աճող ճնշման պայմաններում Ադրբեջանը վերադարձրել է երեք հայ ռազմագերների: Լիահույս ենք, որ այս գործընթացը կունենա իր տրամաբանական շարունակությունն ու շուտափույթ ավարտը»,- «Արմենպրես»-ին ասացին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից:
20:45 04.05.2021
Հայաստանի Հանրապետությունում 2020-2022թթ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման Ազգային ծրագրով նախատեսված գործողությունների ծրագրի շրջանակներում, ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի նախաձեռնությամբ ՊՆ ռազմական ոստիկանության անձնակազմի համար, մայիսի 4-ին անցկացվել է սեմինար-դասընթաց: Մարդկանց թրաֆիքինգի, աշխատանքային շահագործման, հարկադիր աշխատանքի առանձնահատկությունների և օրենսդրության վերաբերյալ դասընթացը վարել է ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի անդամ, […]
20:38 04.05.2021
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խոսնակ Օմեր Չելիքը կուսակցության նիստից հետո կրկին անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դրա շուրջ ապագա զարգացումներին: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Թուրքիան միջոցներ ձեռնարկելու է Բայդենի հայտարարությունից հետո որոշ եվրոպական երկրների խորհրդարանների օրակարգ բերվող ցեղասպանության բանաձևերի ընդունումը […]
20:30 04.05.2021
ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության վերահսկիչ խումբը Վայոց ձորի կայազորի զորամասերում ստուգել է անցագրային ռեժիմի պահպանման, ներքին և պահակային ծառայությունների, ինչպես նաև մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը: Մարտական հերթապահության ստուգումները ներառել են անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմանները և հանդերձավորումը, զենք-զինամթերքի պահպանությունը, հատուկ պարտականությունների իմացությունը, անվտանգության կանոնների պահպանման պահանջների կատարումն ու անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը: Զորքերի ծառայության վարչության վերահսկիչ […]
20:22 04.05.2021
Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2021 թվականի մայիսի 5-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա-Կիևյան փողոց-Կասյան փողոց-Հր. Քոչարի փողոց խաչմերուկում (Բարեկամության հրապարակ)՝ Կիևյան և Հր. Քոչարի փողոցների տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վերևի հատվածում: Այս մասին տեղեկցնում են ՀՀ ոստիկանությունից։
20:16 04.05.2021
Արցախի Հանրապետությունում շարունակվում է իրականացվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19)-ի դեմ կանխարգելիչ պատվաստումների գործընթացը: Այսօր ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանն այցելել է ենթակա բուժահասատատություններ և հետևել պատվաստումների ընթացքին: ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից Արցախին տրամադրվել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին մեծ խմբաքանակը՝ 15,000 չափաբաժին, որով կպատվաստվեն 7500 քաղաքացի: Ընդհանուր առմամբ պատվաստվել է 89 քաղաքացի, որից 74-ը՝ այսօր քաղաք […]
16:00 04.05.2021
2021 թվականի մայիսի 4-ին՝ ժամը 05։05-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները շրջայցի ժամանակ հիմնարկի տարածքում նկատել են կասկածելի շարժ։ Անմիջապես կատարել են տարածքի զննում և հայտնաբերել ներնետված փաթեթ՝ պարուրված կպչուն ժապավենով, որին ամրացված է եղել նաև 30 մետրանոց պարան, ինչի միջոցով դատապարտյալները փորձել են փաթեթը ներքաշել իրենց խուց, սակայն գործողությունը մնացել […]
15:51 04.05.2021
Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ պատվաստվել է Sputnik V-ով: «Արցախում արդեն ամբողջությամբ մեկնարկել է Covid-19-ի դեմ պատվաստման գործընթացը, և այսօր արդեն մի քանի տասնյակ անձ է պատվաստվել, այդ թվում՝ ես: Կամավոր կերպով պատվաստվեցի Sputnik V պատվաստանյութով, որպեսզի և՛ ապահովագրվեմ կորոնավիրուսային ռիսկերից (հատկապես՝ մեկուսացման ռիսկից), և՛ օրինակ ծառայեմ այլոց […]
15:42 04.05.2021
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության մարզերում երիտասարդների ինքնազարգացման, սոցիալական ձեռներեցության, մշակութային-ժամանցային միջավայրերի ապահովման, նորարարական կենտրոնների ձևավորման միջոցառումների ծրագիրը, որի հիմնական շահառուները երիտասարդներն են: Դրամաշնորհային ծրագրերի շրջանակում մրցութային կարգով ընտրվել է վեց կազմակերպություն` մարզերում երիտասարդական մշակութային քաղաքականություն իրականացնելու նպատակով: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը խոսել է դրամաշնորհային ծրագրերի, ընտրված հայտերի, ռազմավարական ուղղությունների, անելիքների […]
15:37 04.05.2021
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսն անդրադարձել է նախորդ շաբաթ Ժնևում ՄԱԿ-ի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի ու Հունաստանի երաշխավորությամբ Կիպրոսի հարցով տեղի ունեցած բանակցություններին: Անաստասիադիսի խոսքերով՝ այդ բանակցություններն անարդյունք են ավարտվել Թուրքիայի ու Կիպրոսի թուրքական հատվածի առաջ քաշած լուծման տարբերակի պատճառով, ըստ որի՝ նրանք ցանկանում են հարցը լուծել կղզում 2 առանձին պետություն (թուրքական և հունական) ստեղծելու միջոցով, փոխանցում […]
15:30 04.05.2021
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները թմրանյութի անօրինական շրջանառության հերթական դեպքը բացահայտեցին։ Մարտի 18-ին ոստիկանները Երևան քաղաքի Բեկնազարյան փողոցից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին Հրազդան քաղաքի Նար-Դոսի փողոցի 47-ամյա մի բնակչի։ Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց բուպրենորֆին թմրանյութի նմանվող զանգված։ Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը սուբուտեքս էր։ Պարզվեց, որ թմրանյութը նրան 10 000 դրամով իրացրել էր Երևան քաղաքի […]
15:21 04.05.2021
18 տարեկանից բարձր բոլոր անձինք կարող են անվճար պատվաստվել COVID-19-ի դեմ ցանկացած պոլիկլինիկայում՝ անկախ գրանցման վայրից։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Պատվաստումներն անվճար են նաև օտարերկրյա քաղաքացիների համար։ «Պոլիկլինիկաներում պատվաստումների համար հերթապահություններ են սահմանվել նաև շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10։00-16։00-ը: Նախապես զանգահարի՛ր պոլիկլինիկա և գրանցվի՛ր պատվաստման համար»,- հորդորում են նախարարությունից։
15:14 04.05.2021
ՀՀ գլխավոր դատախազությունն ստացել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ Լոռու մարզի Սպիտակի համայնքապետարանի 2015-2020թթ. ֆինանսատնտեսական գործունեության ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթերը: Դրանց հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, պետական շահերի պաշտպանության հայցի հարուցման գործառույթի շրջանակներում իրականացված ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ 2015-2020թթ. ընթացքում Սպիտակ համայնքի ղեկավարի որոշումներով օրինականացվել են թվով 80 ինքնակամ կառույցներ, […]
15:11 04.05.2021
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում՝ դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ, մայիսի 4-ին մեկնարկել է Սիրիայի քաղաքացիներ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիի ու Յուսեֆ Ալաբեդ ալ-Հաջիի նկատմամբ հարուցված քրեական գործով առաջին դատական նիստը: Սիրիայի քաղաքացիները մեղադրվում են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում որպես վարձկան-ահաբեկիչներ ներգրավվելու համար: Ըստ մեղադրական եզրակացության՝ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջին, […]
15:04 04.05.2021
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Բերքանուշ գյուղի 47-ամյա մի բնակիչ մեքենայում թմրանյութ է պահում և օգտագործում: Տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո ոստիկանները մայիսի 3-ին Արտաշատ քաղաքի ռեստորաններից մեկի մոտից կասկածվողին, «ԳԱԶ-322132» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին ոստիկանության Արտաշատի բաժին: Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց թղթե տուփով կանեփանման բույսի մանրացված, չորացված զանգված: Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը […]
14:58 04.05.2021
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Քննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչը, անհայտ անձից ձեռք բերելով արտասահմանյան բանկերի տարբեր հաճախորդների պլաստիկ քարտերի ապօրինի եղանակով պատրաստված 64 կրկնօրինակ, 2019թ. հոկտեմբերի 29-ից 2020թ. օգոստոսի 12-ը […]
14:54 04.05.2021
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ գործող ցանցին գազատարի ներմիացման, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 5-ին՝ ժամը 09:00-ից մինչև մայիսի 6-ը՝ ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ, 4-րդ, 7-րդ, 8-րդ միկրոշրջանների և Ջրաբեր գյուղի գազասպառողների գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել […]
14:47 04.05.2021
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է Շիրակի մարզի Ղազանչի համայնքի նախկին ղեկավարի կողմից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր բացահայտելու մասին: ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրությունը՝ ստորև. «ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ […]
14:40 04.05.2021
Թուրքական ընդդիմադիր Cumhuriyet թերթի լրագրող Մուսթաֆա Բիրոլ Գյուգերն իր սյունակում անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցում Իրանի ունեցած պաշտոնական դիրքորոշմանը: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը` հոդվածի հեղինակը հետևյալ շեշտադրումներն է արել. «Իրանը, որը հանդիսանում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից գրեթե շրջափակման մեջ գտնվող Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը, պաշտոնապես չի ընդունել Հայոց ցեղասպանությունը։ Պատճառն այն է, որ Իրանը […]
14:32 04.05.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա դժվարանցանելի ավտոճանապարհ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց ավտոճանապարհը բաց է, իսկ Քարի լիճ տանող ավտոճանապարհը՝ դժվարանցանելի։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։