TIME
Ամսաթիվ
25 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+35.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

4-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել են շտաբային մարզումներ

20:29 21.04.2021

Մարտական գործողությունների ժամանակ անձնակազմի գործնական հմտություններն ամրապնդելու, կտրուկ փոփոխվող իրավիճակներում արագ և նպատակային որոշումների կայացման ունակությունները զարգացնելու նպատակով ապրիլի 20-ից 21-ը 4-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել են շտաբային մարզումներ: Ձևավորվել են համապատասխան խմբեր, առաջադրվել հստակ ուսումնամարտական խնդիրներ, մշակվել հարձակողական մարտի նախապատրաստման և վարման գործողություններ:

̰
Սառը զենք պահելու կասկածանքով, մեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել մի քանի երիտասարդ

20:18 21.04.2021

«Զինանոց 2021» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ապրիլի 20-ին Արթիկի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, սառը զենք պահելու կասկածանքով, մեքենայով հանդերձ, բաժին բերման են ենթարկել մի քանի երիտասարդի։ Մեքենայի սրահում և բեռնախցիկում հայտնաբերվել են ծալովի դանակներ։ Նշանակվել է դատաքրեագիտական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։

̰
ԱՀ ԱԺ նախագահը հանդիպել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ

20:11 21.04.2021

Ապրիլի 21-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Մեկ րոպե լռությամբ ներկաները հարգել են  պատերազմում զոհված հայորդիների հիշատակը: Շուշիի տեխնոլոգիական համալսարանը 44- օրյա պատերազմի ընթացքում  50 զոհ է տվել: Հաղթահարել հոգեբանական բարդույթները ու միասին լուծում տալ երկրի առջև ծառացած խնդիրներին՝ սա էր օրենսդիրի ղեկավարի հիմնական ուղերձն արցախցիներին: Գնահատելով համալսարանի ներուժը՝ Արթուր Թովմասյանը կրթական գործը առավել նվիրվածությամբ կազմակերպելու, սերունդներ դաստիարակելու  կոչով է դիմել  համալսարանականներին: Նա շեշտել է,  որ բուհն անպայման պետք է պահպանի  «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» անվանումը՝ որպես Շուշի վերադառնալու իրավունքի առհավատչյա: Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է ետպատերազմյան խնդիրները լուծելու՝ իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերին, սոցիալական ծրագրերին ու դրանց համար հիմք հանդիսացող օրենսդրական նախաձեռնություններին: Պատասխանելով ներկաների հարցերին՝ Արթուր Թովմասյանը պարզաբանումներ է տվել առկա աշխարհաքաղաքական զարգացումների, պաշտպանության բանակի կարգավիճակի, ագրարային քաղաքականության  վերաբերյալ: Նա ընդգծել է, որ կարևորագույնն ու առաջնահերթությունն Արցախի կարգավիճակն ու ժողովրդի անվտանգությունն է։ Հանդիպմանը ներկա էին Ազգային ժողովի նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը, պատգամավոր Էլեոնորա Ավանեսյանը:

̰
Մարզերում ուսումնավարժությունները շարունակվում են

17:00 21.04.2021

Հանրապետության մարզերում շարունակվում են ուսումնական վարժանքները։ Տավուշի մարզային փրկարարական վարչության մասնագետները Դիլիջան համայնքի Աղավնավանքի և Դեբեդավանի միջնակարգ դպրոցներում անցկացրել են պարապմունքներ՝ «Բնակչության վարվելակերպի կանոնները «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում», արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության և առաջին օգնության հիմնահարցերի թեմաներով։ Աղավնավանք բնակավայրում իրականացրել են «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարահանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք։ Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքում և […]

̰
Վարչապետը Սյունիքի մարզպետարանում խորհրդակցություն է անցկացրել

16:58 21.04.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Սյունիքի մարզպետարանում անցկացրել է խորհրդակցություն։ «Անդրադարձել եմ 44-օրյա պատերազմի հետևանքով Սյունիքում ստեղծված իրավիճակին, կառավարության ձեռնարկած միջոցառումներին, սահմանային անվտանգության ապահովմանը, ինչպես նաև այսօր Ագարակում և Մեղրիում տեղի ունեցածին»,- գրել է վարչապետը։

̰
Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանի բացման խոսքը ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումին

16:54 21.04.2021

Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանի բացման խոսքը ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումին․ «Պարոն նախագահող Ձերդ գերազանցություններ Տիկնայք և պարոնայք Այսօր պատիվ ունեմ ազդարարելու ԵԱՀԿ անվտանգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) Հայաստանի նախագահության մեկնարկը: Թույլ տվեք նախ և առաջ շնորհակալություն հայտնել Գերմանիային, քանի որ այն ավարտում է ԵԱՀԿ անվտանգության համագործակցության ֆորումի Եռյակում իր գործունեությունը, շնորհավորել ֆորումի նախկին նախագահող ԱՄՆ-ին՝ […]

̰
Հարևանի տանն ամուսինը սպանել է կնոջը. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում

16:49 21.04.2021

Ապրիլի 20-ին՝ ժամը 20։10-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բժշկական կենտրոն են տեղափոխել Գյումրիի Շիրակացու փողոցի բնակչուհի, 65-ամյա մի կնոջ: Բժիշկներին, սակայն, մնում էր միայն արձանագրել կնոջ մահը. վնասվածքն անհամատեղելի էր կյանքի հետ: Ահազանգով հիվանդանոց, ապա նաև դեպքի վայր մեկնեցին Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ծառայողներ: […]

̰
«Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը թափուր հաստիքների մրցույթներ է կազմակերպում

16:31 21.04.2021

ԿԳՄՍ նախարարության «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամն աշխատակազմի համալրման նպատակով շարունակում է թափուր հաստիքների մրցույթների կազմակերպումը: Մասնավորապես ապրիլի 21-ին մրցույթներ են հայտարարվել հիմնադրամի Կրթության բովանդակության մշակման վարչության պետի, Գնահատման մշակման և զարգացման բաժնի 3 մասնագետների, գնումների 1 մասնագետի թափուր պաշտոնները զբաղեցնելու վերաբերյալ: Դիմումների ընդունման վերջնաժամկետն ապրիլի 29-ն է: Մրցույթների մասնակցության հայտերն ընդունվում են ամեն օր առցանց` էլեկտրոնային […]

̰
Արձանագրվել է 46 տարբեր ծառերի հատված կոճղ. բուսական աշխարհին 1,375,205 դրամի վնաս է պատճառվել

16:17 21.04.2021

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են․ «2021 թվականի ապրիլի 17-ին «Բնապահպանի տուն» քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքյան էջում «Դիլիջան» ազգային պարկի տարածքում կատարված ծառահատումների վերաբերյալ տեղադրված լուսանկարների հիման վրա շրջակա միջավայրի նախարարությունը համապատասխան գրություն էր ուղարկել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։ Տեսչական մարմնի տարածքային բաժնի աշխատակիցները տեղում կատարել են տարածքի ուսումնասիրություն, որի արդյունքում արձանագրվել է 46 տարբեր […]

̰
Էրեբունիում 22-ամյա երիտասարդի են դանակահարել

15:52 21.04.2021

Ապրիլի 14-ին Էրեբունու թանգարանի մոտ դանակահարություն էր եղել։ Իրար անծանոթ երկու երիտասարդ վեճի էին բռնվել, որն ավարտվել էր դանակահարությամբ։ Կատարվածի վերաբերյալ ոստիկանության Էրեբունու բաժնում տեղեկացան հիվանդանոցից։ Կեսգիշերին մոտ հերթապահ քույրն ահազանգել էր, թե աճուկային շրջանի կտրած-ծակած վերքով 22-ամյա երիտասարդ է բուժօգնության դիմել։ Ըստ հարազատների հայտարարության՝ նրան դանակահարել էին։ Հանցագործությունը բացահայտվեց քրեական հետախույզների արագ և օպերատիվ […]

̰
ԿԳՄՍՆ-ն հայտարարում է նախադպրոցական այլընտրանքային կրթական հաստատությունների ձևավորման դրամաշնորհի հատկացման մրցույթ

15:45 21.04.2021

ԿԳՄՍ նախարարությունը ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի «Հանրակրթության» ծրագրի «Նախադպրոցական այլընտրանքային ծախսաարդյունավետ մոդելների ներդրում» միջոցառման շրջանակում հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ: Մրցույթի նպատակն է ձևավորել նախադպրոցական այլընտրանքային կրթական հաստատություններ, որոնք հնարավորություն կընձեռեն մեծացնել նախադպրոցական ծառայություններում ընդգրկված երեխաների թիվը: Մրցույթի համար հիմք է հանդիսացել ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանով հաստատված «Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների և դրանց […]

̰
Չնայած Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի կտրուկ միջամտությանը՝ Միքայել Մելքումյանին հաջողվեց ձայնի իրավունք ստանալ

15:35 21.04.2021

Այսօր առավոտյան Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Պահպանողականների և ռեֆորմիստների քաղաքական խմբի նիստին Մարդու իրավունքների եվրոպական հանձնակատար Դունիա Միատովիչին այդ քաղաքական խմբի անունից հարց տալու իրավունքը տրվել է Միքայել Մելքումյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը: «Քննարկման ժամանակ սուր բանավեճ տեղի ունեցավ ադրբեջանցիների և Միքայել Մելքումյանի միջև, ընդհուպ մինչև […]

̰
Հաստիքների կրճատում չի իրականացվել․ նախարարության պարզաբանումը

15:32 21.04.2021

Ապրիլի 1-ից սոցիալական պաշտպանության ոլորտի 4 մարմինների գործունեությունը միավորվել է, և բոլոր ուղղություններով վերջիններիս ծառայությունների տրամադրումը և լիազորությունները վերապահել են Միասնական սոցիալական ծառայությանը։ Այս մասին հաղորդում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Ի պատասխան որոշ մտահոգությունների՝ տեղեկացնում ենք, որ սոցիալական ապահովության ծառայության, բժշկասոցիալական փորձաքննության, զբաղվածության պետական գրասենյակներում և սոցիալական աջակցության գործակալություններում ու բաժիններում եղած հաստիքների […]

̰
Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթի ժյուրին կղեկավարի Հովհաննես Չեքիջյանը

15:27 21.04.2021

Հունիսի 6-12-ը Երևանում անցկացվելիք Արամ Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթի ժյուրին կնախագահի Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար‚ Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանը։ Հիշեցնենք‚ որ մրցույթն այս տարի իր պատմության ընթացքում երկրորդ անգամ անցկացվելու է դիրիժորություն մասնագիտությամբ։ Հայ մեծ կոմպոզիտորի անունը կրող միջազգային այս ստուգատեսը մեծ հեղինակություն է վայելում երաժշտական աշխարհում։ Ամեն տարի մրցույթին մասնակցում […]

̰ ̰
Հայաստանը պաշտոնապես ստանձնեց ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) նախագահությունը

15:13 21.04.2021

Ապրիլի 12-ին Հայաստանը պաշտոնապես ստանձնեց ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) նախագահությունը։ Հայաստանի նախագահությունն անցնելու է “Վստահության վերականգնումը ռազմաքաղաքական հանձնառությունների իրականացման միջոցով” կարգախոսի ներքո։ Նախագահության առաջնայնություններն են՝ •Միջազգային մարդասիրական իրավունքը •Ահաբեկչության դեմ պայքարը •Սպառազինությունների վերահսկումը, զինաթափումը և չտարածումը, ինչպես նաև վստահության և անվտանգության կառուցման միջոցները •Կանայք, խաղաղությունը և անվտանգությունը։

̰
ՕԽ ֆուտբոլի մրցաշարի խմբերը հայտնի են

15:06 21.04.2021

Կայացել է Տոկիոյի oլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի վիճակահանությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Օլիմպիական խաղերի և աշխարհի նախկին չեմպիոնները` Բրազիլիայի և Գերմանիայի հավաքականներն ընդգրկվել են նույն խմբում: Վիճակահանության արդյունքում ձևավորվել են հետևյալ խմբերը. A խումբ՝ Ճապոնիա, Հարավային Աֆրիկա, Մեքսիկա, Ֆրանսիա B խումբ՝ Նոր Զելանդիա, Հարավային Կորեա, Հոնդուրաս, Ռումինիա C խումբ՝ Եգիպտոս, Իսպանիա, Արգենտինա, Ավստրալիա D խումբ՝ Բրազիլիա, Գերմանիա, […]

̰ ̰
SHANTNEWS

14:55 21.04.2021

̰
Քննություն է տարվում՝ 11-ամյա աղջնակի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ

14:51 21.04.2021

2021թ. ապրիլի 20-ին՝ ժամը 01:00-ին, «Իջևան» ԲԿ-ից ոստիկանության Իջևանի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ սննդային թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Տավուշի մարզի Գետահովիտ համայնքում բնակվող ընտանիքի 4 անդամներ: 2021թ. ապրիլի 19-ին՝ ժամը 23:30-ին, 11-ամյա անչափահաս աղջիկը բժշկական կենտրոնում մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ […]

̰ ̰
ՀՀ վարչապետը Սյունիքի մարզ այցի շրջանակում այցելել է ՊՆ N զորամաս

14:32 21.04.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ այցի շրջանակում այցելել է պաշտպանության նախարարության N զորամաս։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել օպերատիվ իրավիճակին և զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։ Կառավարության ղեկավարը զրուցել է զինծառայողների հետ, շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար և մաղթել խաղաղ ծառայություն։ Նիկոլ Փաշինյանը շրջել […]

̰ ̰
Համագործակցության հուշագիր. հայկական կինոարվեստի և կերպարվեստի բացառիկ նմուշները կներկայացվեն նորովի

14:03 21.04.2021

Հայկական կինոարվեստի և կերպարվեստի՝ մշակութային ժառանգության բացառիկ ու եզակի նմուշների նորովի հանրայնացման նպատակով ապրիլի 20-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հայաստանի ազգային պատկերասրահի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից երկկողմ գործակցության հուշագիրը միտված է դեպի թանգարան մշակութային կինոժառանգության նմուշների ուղղորդմանը՝ դասախոսությունների, ցուցադրությունների, կինոդիտումների միջոցով բացառիկ ու եզակի կադրերին նոր կյանք ու շունչ […]

̰
ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

14:00 21.04.2021

Ապրիլի 21-ին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն: Քննարկվել են ապրիլի 22-ին՝ ժամը 11:00-ին, կայանալիք ԱԺ հերթական նիստի օրակարգի հարցերը: Լիագումար նիստի քննարկմանն է ներկայացվում Արցախի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության 2020թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը: Օրակարգում երկրորդ ընթերցմամբ ընդգրկված են «Բնակչության պետական ռեգիստրի մասին», «Հանրային ծառայությունների համարանիշի մասին», «Նույնականացման քարտերի մասին», «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում […]

̰
Դեսպան Մինասյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի հետ

13:56 21.04.2021

Ռումինիայում դեսպան Սերգեյ Մինասյանն ապրիլի 15-ին հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Տիտուս Կորլացեանին: Այս մասին հայտնեցին Ռումինիայում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը ռումինական կողմից մասնակցել են նաև հանձնաժողովի փոխնախագահ Ռոբերտա-Ալմա Անաստասեն և քարտուղար Քրիստիան Բորդեյը։ Շնորհավորելով սենատորներին իրենց պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ դեսպանը զրուցակիցներին ներկայացրել է նախորդ տարիներին Ռումինիայի և Հայաստանի միջև միջխորհրդարանական երկխոսության […]

̰
Ապրիլի 20-21-ը Հանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում

13:50 21.04.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Հանրապետության գետերում ջրի ելքերը։ Ապրիլի 20-21-ը գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում: ՀՀ ջրամբարների ջրալցվածությանը, Սևանա լճի մակարդակին, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա տվյալներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ մեր պաշտոնական կայքում:

̰
Չավուշօղլուն՝ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականության մասին

13:42 21.04.2021

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն լայնածավալ հարցազրույց է տվել թուրքական «Habertürk» լրատվականին՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությանը: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Այս թեմայի առնչությամբ Չավուշօղլուն հետևյալ շեշտադրումներն է արել. «Ապրիլի 24-ի հարցում ԱՄՆ-ն ինքն էլ պետք է հարգի միջազգային իրավունքը/օրենքները: Ցեղասպանության սահմանումը տրված է ՄԱԿ-ի որոշումներում և պարզ կերպով նկարագրված […]

̰
Լարսը բաց է. ռուսական կողմում կա մոտ 295 կուտակված բեռնատար

13:35 21.04.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 295 կուտակված բեռնատար […]

̰
Գորիսում ապրիլի 22-ին վթարային ջրանջատում կլինի

13:30 21.04.2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. ապրիլի 22-ին՝ ժամը 10։00-20։00, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի՝ Վանքի Տափ թաղամասի 1, 2, 5, 7, 10, 11, 15 շենքերի, Ավանգարդ 5 թաղամասի 1-16 շենքերի, Սևյան թաղամասի 1, 3 շենքերի, Սարյան 1, 2 նրբանցքների, Խանզադյան, Արզումանյան փողոցների, Արցախյան խճուղու […]

̰
BACK_TO_TOP