20:21 20.04.2021
Հայաստանը հարգեց պայմանավորվածությունը, իսկ Ադրբեջանը հրաժարվում է կատարել այն և վերադարձնել գերիներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին ԵԽԽՎ լիագումար նիստում նշեց պատգամավոր Ալեքսանդրա Լուին: «Ադրբեջանը հրաժարվում է մարդասիրություն ցուցաբերել: Գերիներին չվերադարձնելը մարդու իրավունքների, Ժնևյան կոնվենցիայի խախտում է: Սա շատ կարևոր սկզբունք, է որի համաձայն չպետք է որևէ մեկին պահել ռազմական գործողություններից հետո: Ադրբեջանը հայտարարում […]
20:20 20.04.2021
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանն ապրիլի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին: Հայկ Չոբանյանը ողջունել է դեսպանին, առաջարկել է քննարկել այն հիմնական հարցերի շրջանակը, որոնց ուղղությամբ հնարավոր կլինի զարգացնել երկու երկրների միջև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը։ Կարևորելով նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն ու իրականացված նախագծերը՝ […]
20:13 20.04.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գրասենյակն արձագանքել է հայ պատմաբանների նամակին՝ Ցեղասպանություն եզրույթը գործածելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: «Հայոց ցեղասպանություն. Թուրքիայի պատասխանատվությունը երեկ և այսօր» խորագրով կլոր-սեղան քննարկման ժամանակ Աշոտ Մելքոնյանը հրապարակեց ԱՄՆ նախագահի վարչակազմի նամակագրության բաժնից ստացված պատասխանի բովանդակությունը: Նամակում ԱՄՆ նախագահ Բայդենի և […]
20:09 20.04.2021
Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովում քննարկվում է Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ վերադարձման հարցը: Պատգամավոր Ստեֆան Շենեխն իր խոսքում նշեց, որ այսօր ելույթ է ունենում ոչ թե որպես Ադևբեջանի հարցով համազեկուցող, այլ որպես ԵԽԽՎ պատգամավոր: «Մենք պետք է օգտագործենք այս ֆորումը հակամարտությունների կարգավորման, խաղաղության հասնելու համար: Ադրբեջանում դեռևս կան մարդիկ, որոնք անհետ կորած են, կան մեծ […]
15:51 20.04.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշմամբ՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն և Տաջիկստանի Հանրապետություն: «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. Տաջիկստանի Հանրապետությունում (Դուշանբե) 2021 թվականի ապրիլի 28-29-ը կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (այսուհետ՝ ՀԱՊԿ) անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին մասնակցելու և Ռուսաստանի Դաշնությունում […]
15:35 20.04.2021
Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 10-13-ը կկայանա մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի անունը կրող պատանի կոմպոզիտորների հանրապետական ամենամյա մրցույթը, որն այս տարի կանցկացվի 8-րդ անգամ: Մրցույթն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Երևանի պետական կոնսերվատորիայի գործընկերությամբ: Մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը, որը մայիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, տեղի կունենա «Արամ […]
15:32 20.04.2021
Ապրիլի 14-ին՝ ժամը 10։10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնական բաժին հաղորդեցին, որ սպանության վերաբերյալ ահազանգ է ստացվել։ Լեոյի ու Պարոնյան փողոցների խաչմերուկում երթուղային «ԳԱԶել»-ում ուղևորներից մեկը դանակահարել էր մյուսին։ Իրավապահ տարբեր կառույցների ծառայողների հետ մեկտեղ դեպքի վայր մեկնեց նաև շտապօգնության խումբը։ Բժիշկներն արձանագրեցին, որ մոտ 40 տարեկան տղամարդը մահացել է. վնասվածքը կրծքավանդակին […]
15:23 20.04.2021
Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ապրիլի 24-ին՝ ժամը 06։00-ից մինչև հատուկ կարգադրություն, մայրաքաղաքի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը: Մասնավորապես, կարգելվի երթևեկությունը Լենինգրադյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի ուղղությամբ, Իսակովի և Աթենքի փողոցների խաչմերուկից Աթենքի փողոց ուղղությամբ և Հրազդանի կիրճի Երևանի հէկի հարակից կամրջից Իսակովի պողոտա ուղղությամբ:
15:12 20.04.2021
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նոր կարգավորմամբ` միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած, բայց ավարտական կուրսում սովորող և պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացուն ՀՀ կառավարության որոշմամբ մեկ անգամ կտրվի տարկետում մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան […]
14:55 20.04.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է 2021/2022 ուսումնական տարվա համար բարձրագույն ուսումնական հաստատություններին հատկացնել պետական կրթաթոշակով, ուսման վճարի փոխհատուցմամբ 151 առկա և 35 հեռակա ուսուցմամբ տեղ: Եվս 24 անվճար տեղ կհատկացվի միջպետական համաձայնագրերի շրջանակում` պետական կրթաթոշակի ձևով` ուսման վճարի փոխհատուցմամբ: ԿԳՄՍ նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել ասպիրանտուրայի ընդունելության տեղերը հաստատելու […]
14:41 20.04.2021
ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով Սյունիքի մարզի ոստիկանապետը, նրա տեղակալներից մեկը, Գորիսի ոստիկանապետն ազատվել են պաշտոններից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: «ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով պաշտոնից ազատվել է Սյունիքի մարզի ոստիկանապետ Ալեքսանդր Հակոբյանը և ուղարկվել կադրերի ռեզերվ: Կադրերի ռեզերվից արվել է նշանակում՝ Ալիկ […]
14:28 20.04.2021
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը նոր պարզաբանում է ներկայացրել Բորիս Ավագյանին ԱԻՊԾ տնօրենի տեղակալի պաշտոնից ազատելու վերաբերյալ: ԱԻՊԾ-ն պարզաբանում է․ «Ի պատասխան որոշ լրատվամիջոցների շահարկումների՝ ևս մեկ անգամ պարզաբանենք, որ Բորիս Ավագյանին աշխատանքից հեռացնելու պատճառը պաշտոնեական դիրքի չարաշահումն է և աշխատանքային էթիկայի կանոնների խախտումը։ Բորիս Ավագյանը հանրային հարթակում խոսել է այնպիսի […]
14:20 20.04.2021
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Եվրոպայի խորհրդի գերակայությունների քննարկման ընթացքում ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների թեմային: Նաիրա Զոհրաբյանը կոչ է արել Վեհաժողովին գնահատական տալ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը և օգտագործել իր բոլոր լծակները հայ գերիների ազատության համար։ «Այսօր մենք շատ կարևոր զեկույց ենք քննարկում՝ մեր […]
14:00 20.04.2021
ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանը ծառայության պատասխանատուների և ստորաբաժանումների ղեկավարների հետ անց է կացրել հերթական աշխատանքային խորհրդակցությունը։ Հանդիպմանը քննարկվել են ծառայության ուսումնական պլանով նախատեսված պարապմունքներին, առաջիկայում նախատեսվող տեսչական ստուգումներին, ամառային ամենօրյա համազգեստի կրմանն անցնելու, ինչպես նաև համավարակի դեմ պայքարի համար նախատեսված միջոցառումների մասին հարցերի լայն շրջանակ։ Ծառայության ղեկավարը նշել է, որ […]
13:40 20.04.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի գերեզման: Վարչապետը ծաղիկներ է խոնարհել լեգենդար ռազմական գործչի շիրիմին և հարգանքի տուրք մատուցել Արկադի Տեր-Թադևոսյանի հիշատակին:
13:35 20.04.2021
«ՇՏԱՊ 0(I) rh- (Առաջին բացասական) արյան կարիք ունենք: Այս մասին հայտարարություն է տարածել Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը «Խնդրում ենք արյան նշված կարգն ունեցող անձանց մոտենալ Արյունաբանական կենտրոնի արյան բանկ․ Ձեր արյունը ԽԻՍՏ անհրաժեշտ է այս պահին: Խնդրում ենք մոտենալ անձնագրով՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09։00-ից մինչև 12։30-ը»,- ասված է հայտարարության մեջ:
13:22 20.04.2021
Պետական եկամուտների կոմիտեն վարկառուներին (համավարկառուներին) հիշեցնում է, որ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումը, ինչպես նաև ֆինանսական կազմակերպություններից ստացած տեղեկանքը հարկային մարմին կարող են ներկայացնել էլեկտրոնային եղանակով: Այս մասին տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Ստորագրված ու սկանավորված դիմումը և տեղեկանքը պետք է ուղարկել ձեռք բերված […]
13:13 20.04.2021
2021 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, տարածքում հերթական շրջայց կատարելիս, բնակելի գոտու մասնաշենքերից մեկի հետնամասում նկատել են ներնետված փաթեթ: Զննությամբ փաթեթում հայտնաբերվել են մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,7 գրամ քաշով բյուրեղանման և մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 5,4 և 1,7 գրամ քաշերով առանձնացված զանգվածներ, ինչպես նաև բջջային […]
00:00 20.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 295 կուտակված բեռնատար […]
23:57 19.04.2021
Եվրոպական խորհրդի նախագահը վաղը կժամանի Վրաստան, ասել է Շառլ Միշելը՝ Օրբելիանիների պալատում առցանց միացման ժամանակ: «Ինձ համար պատիվ է հայտնել, որ վաղը կժամանեմ Վրաստան, որպեսզի հանդիպեմ ձեզանից յուրաքանչյուրի հետ` իմ հարգանքը հայտնելու և ձեզ հետ քննարկելու, թե ինչպես ենք միասին ձեռնարկելու հաջորդ քայլերը՝ Վրաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների ամրապնդման համար: Ես անհամբեր սպասում եմ ձեզ […]
23:53 19.04.2021
Վրաստանի նախագահի նստավայրում քիչ առաջ Վրաստանում ԵՄ և ԱՄՆ դեսպանների և երկրի նախագահի միջնորդությամբ ավարտվեց իշխանության և ընդդիմության հանդիպումը: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։ Կողմերը գրեթե 6 ամիս տևած անհամաձայնությունից հետո եկան ընդհանուր հայտարարի: ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի փաստաթղթի շուրջ համաձայնության հասան իշխող «Վրացական երազանքը», «Լելոն», «Քաղաքացիները», «Շինարար ռազմավարությունը», «Գիրչին» և «Հանրապետականները»: Համաձայնության հասնելուց […]
23:49 19.04.2021
Հայաստանի սուսերամարտի հավաքականը ապրիլի 21-ին կմեկնի Մադրիդ, որտեղ կանցկացվի օլիմպիական վարկանիշային մրցաշար: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը։ Մրցաշարին նախապատրաստվելու համար մեր թիմը Ծաղկաձորում անցկացրել է ուսումնամարզական հավաք, որի ընթացքում մարզչական խումբը անհատական պարապմունքների շնորհիվ բարելավել են սուսերամարտիկների ընդհանուր պատրաստականությունը՝ ինչպես տեխնիկատակտիկական, այնպես էլ՝ ֆիզիկական։ Մադրիդում ճկասուսերակիրների ավագ մարզիչ Գագիկ Հովհաննիսյանը […]
23:27 19.04.2021
Ապրիլի 18-ից 19-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում՝ 3000 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 500 քմ, Արաբկիր արչական շրջանում՝ 200 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 500 քմ, Աշտարակ-Փարպի ավտոճանապարհին՝ 600 քմ, Գեղարքունիքի […]
23:15 19.04.2021
ԱՀ առողջապահության նախարարությունն իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ այսօրվանից Արցախում մեկնարկել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման կանխարգելիչ գործընթացը: Առաջին պատվաստվողն էր ակադեմիկոս Գրիգորի Գաբրելյանցը: Պատվաստումներն իրականացվում են ռուսական «Sputnik-V» և «AstraZeneca» պատվաստանյութերով: «Խորհուրդ ենք տալիս և, միաժամանակ, խնդրում թիրախային խմբերին, մասնավորապես, բուժաշխատողներին, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, քրոնիկ հիվանդներին և պատվաստման ցանկություն ունեցող […]
23:03 19.04.2021
Հանրապետության տարածքում` Ապրիլի 19-22-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Ապրիլի 19-22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և […]
22:52 19.04.2021
Առողջապահության նախարարությունը հորդորում է ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Ծիծեռնակաբերդ այցելելիս պահպանել հակահամաճարակային կանոնները: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում նախարարության ներկայացուցիչն ընդգծել է, որ մարդկանց շփումներին զուգահեռ մեծանալու է հիվանդության տարածման ռիսկը: Վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանն էլ հայտնել է, որ ապրիլի 23-ին և 24-ին նախատեսված է հիշատակի համերգ:
22:42 19.04.2021
Ապրիլի 17-ին՝ ժամը 20-00-ին, Սպիտակի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք է դիմել Լոռու մարզի Սարահարթ գյուղի բնակիչ՝ «սնկային թունավորում» ախտորոշումով։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Հետազոտության արդյունքում պարզվել է, որ վերջինս կերել է դաշտից իր իսկ հավաքած սունկը՝ «ոչխարասունկ» տեսակի, ջրով խաշած և ձվով տապակած վիճակում։ Դիմելու պահին հիվանդն ունեցել է սրտխառնոց, անզուսպ փսխում, […]
22:33 19.04.2021
Ապրիլի 17-ին ոստիկանության Էրեբունու բաժին ընտանեկան բռնության վերաբերյալ ահազանգ էր ստացվել: Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ ապրիլի 15-ին, ժամը 19.00-ին, Գաջեգործների փողոցի շենքերից մեկում, վիճաբանության ժամանակ, 48-ամյա տղամարդը դանակով հարվածել է կնոջ քթին, ապա կտրվածքներ արել կրծքավանդակի շրջանում, նաև խփել ձեռքերով ու ոտքերով՝ կնոջը պատճառելով մարմնական վնասվածքներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, տղամարդը բերման […]
22:15 19.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 295 կուտակված բեռնատար ավտոմեքենա։