13:24 21.04.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այց է կատարել Արտաշատ: Համայնքի ղեկավար Կարեն Բենիամինյանի հետ նախարարի տեղակալն այցելել է Արտաշատի քաղաքային մարզադաշտ, որտեղ շուտով մեկնարկելու են շինարարական և տարածքի բարեկարգման աշխատանքները: ՀՀ ԿԳՄՍ նախարարության և հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի համագործակցությամբ մարզադաշտում կառուցվելու են […]
13:20 21.04.2021
Երևան-Գյումրի-Երևան երթուղու ԷՊ2Դ արագընթաց էլեկտրագնացքները, որոնց ուղերթները ժամանակավորապես կասեցվել են տեխնիկական պատճառներով, վերսկսում են իրենց աշխատանքը: Այսուհետ ուղևորները կարող են գնել տոմսերը նաև առցանց՝ նախապես ամրագրելով տեղերը https://www.railway.am/arm/forpassaj կայքում: Չվացուցակն անփոփոխ է. Երևանից արագընթացները կմեկնեն ամեն ուրբաթ, շաբաթ և կիրակի ժամը 09:15-ին, Գյումրիից՝ 17:55-ին:
13:13 21.04.2021
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված տվյալների հիման վրա ամփոփվել են 2021 թվականի մարտ ամսվա ցուցանիշները: Մասնավորապես, 2021թ. մարտ ամսվա տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 622.5 հազար, ինչը 2020թ. մարտի համեմատ ավելի է շուրջ 2.5 հազարով, […]
23:59 20.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 295 կուտակված բեռնատար […]
23:45 20.04.2021
Հանրապետության տարածքում` Ապրիլի 20-22-ը՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 22-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, 23-ին կնվազի 4-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 22-23-ը կնվազի 8-10 […]
23:42 20.04.2021
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արման Ավագյանը պարտվեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար գոտեմարտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վարշավայում ընթացող Եվրոպայի առաջնության 79 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Արման Ավագյանը մրցեց Վրաստանից Նիկա Կենտչաձեի հետ և զիջեց 0։10 հաշվով։ Ավելի վաղ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արման Անդրեասյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: […]
23:37 20.04.2021
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է, թե ինչ տեսք կունենան նոր ավտոբուսները։ «Արդեն տեղեկացրել եմ, որ այսօր ստորագրեցի 161 հատ 8,6 մետրանոց նոր քաղաքային ավտոբուսների ձեռքբերման պայմանագիրը։ CNG Green line («կանաչ») շարժիչով ավտոբուսների մատակարարը միջազգային բարձր որակավորում ունեցող, Չինաստանում գործող «Ժոնգ տոնգ» (Zhong Tong) ընկերությունն է։ Նոր ավտոբուսները հագեցած կլինեն եվրոպական ժամանակակից […]
23:33 20.04.2021
Գյումրիում մոտ երեք ժամ առաջ սպանություն է տեղի ունեցել: Շիրակացի փողոցի տներից մեկում 1956 թվականին ծնված կին է սպանվել: «Հայկական ժամանակի» հետ զրույցում ՇՄ դատախաց Գուգեն Գևորգյանն ասել է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ կինը ժամը 20:00-ի սահմաններում հարևանի տուն հյուր է գնացել: Կնոջ հետևից նույն բնակարան է գնացել ամուսինը: Վերջինս եղել է բարկացած, ոգելից խմիչքի […]
23:30 20.04.2021
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վլադիմիր Պուտինին առաջարկել է հանդիպում անցկացնել Դոնբասում ։ «Պարոն Պուտին, ես պատրաստ եմ առաջարկել Ձեզ հանդիպել Դոնբասի ցանկացած կետում, որտեղ պատերազմ է ընթանում», – ասել է Ուկրաինայի նախագահը: Ընդ որում, ավելի վաղ նա հայտարարել էր, որ Կիևը սատարում է միջազգային գործընկերներին, որոնք ավելի խիստ պատժամիջոցներ են պատրաստում Մոսկվայի դեմ Ուկրաինայի հարավ-արևելքում […]
22:55 20.04.2021
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արման Անդրեասյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վարշավայում ընթացող Եվրոպայի առաջնության 70 քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշն ուժերը չափեց մոլդովացի Միխայիլ Սավայի հետ ու առավելության հասավ 4։3 հաշվով: Ավելի ուշ բրոնզե մեդալի համար կգոտեմարտի Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ` Արման Ավագյանը: Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը […]
22:46 20.04.2021
Աննա Նաղդալյանի պատասխանել է Ադրբեջանի նախագահի հայտարարության վերաբերյալ լրատվականների հարցին․ Հարց. Ադրբեջանի նախագահն ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում հանդես է եկել Հայաստանի նկատմամբ ուժի կիրառման սպառնալիքներով: Խնդրում ենք Ձեր մեկնաբանությունն այդ առնչությամբ: Պատասխան. Խստորեն դատապարտում ենք Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի նախագահի նկրտումները և ուժ կիրառելու սպառնալիքները: Նման հայտարարությունները լրջորեն վնասում են տարածաշրջանային խաղաղությանը և […]
22:12 20.04.2021
Ապրիլի 20-ին 2-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել են նորակոչիկ զինծառայողների զինվորական երդման հանդիսավոր արարողություններ: Նորակոչիկ զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամաններն ու լինել հայոց բանակի արժանի զինվորներ:
21:58 20.04.2021
Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ռաշիդ ալ Սալամին ապրիլի 20-ին ներկա է գտնվել ՀՀ Արարատի մարզում 80 կարիքավոր ընտանիքներին սննդի արկղեր բաժանելու արարողությանը: Ինչպես տեղեկացրին Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունից, օժանդակությունը դեսպանության միջոցով տրամադրել է Էմիրաթական Կարմիր մահիկի կազմակերպությունը 2021թ. Ռամադան ամսվա ամենամյա ծրագրի շրջանակում: «Միաժամանակ ձեռնարկվել են մարդկանց կուտակումները կանխելու կանխարգելիչ […]
21:47 20.04.2021
ՀՀ Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինվորականները շարունակում են կրակոցներ արձակել (Ագարակ, Եղվարդ և այլ գյուղեր): Այս մասին երեկ և այսօր Սյունիքի մարզի համայնքներ այցերի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրին խաղաղ բնակիչները, ինչպես նաև համայնքային մարմինները: Ըստ բնակիչների՝ կրակոցներն արձակվում են օրվա ինչպես ցերեկային, այնպես էլ գիշեր ժամանակ, պարզ լսվում են գյուղերում, նպատակ ունեն […]
21:31 20.04.2021
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ հայ գերիներին նվիրված նիստում Հայաստանի պատվիրակության անդամ, պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն իր ելույթի սկզբում դիմեց եվրոպացի գործընկերներին՝ հարցնելով՝ արդյոք նրանց երբևէ անվանել են շուն կամ խելագար։ «Ինձ և իմ ազգին անվանել են։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Ղարաբաղից հայերին քշել է շների պես։ Հետո նա ասել է, որ հայ ազգը […]
21:24 20.04.2021
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) պետք է կոնկրետ գործողություններ ձեռնարկի, որպեսզի Ադրբեջանում պահվող 200 հայ գերիները վերադարձվեն Հայաստան։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում մեկնարկած «Հայ ռազմագերիների, այլ գերիների և տեղահանվածների վերաբերյալ» քննարկմանը հայտարարեց Հայաստանի ներկայացուցիչ, պատգամավոր Միքայել Մելքումյանը։ «Գործընկերներ, մենք ի՞նչ ենք քննարկում։ Հայաստանը վերադարձրել է Ադրբեջանին բոլոր […]
21:21 20.04.2021
Ֆրանսիացի պատգամավոր Բեռնար Ֆուրնյեն ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի իր ելույթում Ադրբեջանի կառավարությանը կոչ արեց ազատ արձակել հայ ռազմագերիներին: «ՄԻԵԴ-ը հակամարտության ընթացքում և դրանից հետո կողմերին կոչ է արել կատարել Գերիների մասին կոնվենցիայի դրույթները: ՄԻԵԴ-ը ձերբակալված անձանց վերաբերյալ բազմաթիվ դիմումներ է ստացել, որոնք ներկայացվել են կառավարությունների և հարազատների կողմից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է նա: Քաղաքական գործչի խոսքով՝ […]
21:18 20.04.2021
Ադրբեջանը չի կատարում անցյալ տարվա նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության շրջանակներում ստանձնած պարտավորությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին ԵԽԽՎ լիագումար նիստում հայտարարել է պորտուգալացի պատգամավոր Պոլ Սոչպիսկոն՝ ավելացնելով, որ պատգամավորները պետք է պնդեն հայ ռազմագերիների և ձերբակալվածների վերադարձը: «Հայաստանը կատարել է համաձայնագրի իր մասը, սակայն Ադրբեջանը մինչ այժմ դա չի արել: Իսկ որտե՞ղ են հիմա Թուրքիան ու […]
21:14 20.04.2021
Կայացել է ՈՒԵՖԱ-ի հերթական՝ 45-րդ կոնգրեսը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել են ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը, Մարքեթինգի և հաղորդակցության դեպարտամենտի պետ Գեորգի Մաթևոսյանը: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Կոնգրեսին ելույթ է ունեցել ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը, ով առաջարկել է ընդունել Սուպերլիգայի ստեղծումը դատապարտող տեքստ: ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր 55 ասոցիացիաների ներկայացուցիչները միաձայն քվեարկել են […]
21:07 20.04.2021
4-րդ զորամիավորումում անցկացվել է «Բանակային խաղեր-2021» միջազգային մրցաշարի «Խաղաղության մարտիկ» մրցաձևի համաբանակային մրցույթի ընտրական փուլը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից, համառ ու լարված պայքարի արդյունքում ձևավորվել է զորամիավորման հավաքական թիմը, որը կմասնակցի համաբանակային մրցույթի եզրափակիչ փուլին:
20:58 20.04.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության հուշարձանի պահապանը հերթական շրջայցի ժամանակ իրավախախտում է արձանագրել Իջևան համայնքում հաշվառված Սուրբ Անդրե (Վարդան Արևելցու մենարան) միջնադարյան հուշարձանի տարածքում։ Վանքի խորանի հատվածում անհայտ անձը կամ անձինք փոս են փորել, ջարդել խորանի քարերը։ ՊՄՊ Տավուշի մարզային ծառայությունը ահազանգել է ոստիկանություն։
20:53 20.04.2021
Ապրիլի 14-ի երեկոյան ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ճոճկան գյուղի տներից մեկում գողություն է կատարվում։ Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր և, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Թումանյանի բաժին բերման ենթարկել նույն գյուղի 31-ամյա մի բնակչի։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նշված բնակարան նա առաջին անգամ չէր ապօրինի մուտք գործում։ Մարտ ամսին, նախապես […]
20:48 20.04.2021
Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը` առողջապահության նախարարությունը հրապարակում է COVID-19-ից գրանցված մահացության ցուցանիշները` ըստ սեռի և տարիքի: 2020 թվականի ապրիլից մինչև 2021 թվականի ապրիլի 20-ն արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 3919 դեպք: Ընդ որում` 2020 թվականի ապրիլից մինչև դեկտեմբեր գրանցվել է 3045 մահվան դեպք, իսկ 2021 թվականի հունվարից մինչև ապրիլի 20-ը` 874: COVID-19-ից մահերի 57% -ը […]
20:41 20.04.2021
ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադում ապրիլի 20-ին մեկնարկել են սպառազինության և ռազմական տեխնիկայի սեզոնային սպասարկման աշխատանքները: Ռազմական տեխնիկան սպասարկման ամառային ռեժիմի փոխադրելու և մարտունակ վիճակում պահելու նպատակով իրականացվել են սարքինության ստուգման, հայտնաբերված անսարքությունների շտկման, տեխնիկայի մաքրման և յուղման աշխատանքներ։
20:34 20.04.2021
Արցախի ԱԺ պաշտպանության, անվտանգության, օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 20-ին հերթական նիստն է գումարել: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, ԱՀ ոստիկանության պետ, գնդապետ Ա. Հարությունյանը հանձնաժողովի 2-րդ երկրորդ ընթերցմանն է ներկայացրել «Բնակչության պետական ռեգիստրի մասին», «Հանրային ծառայությունների համարանիշի մասին», «Նույնականացման քարտերի մասին», «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու […]