22:00 19.04.2021
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը ներկայացրել է ԵԽԽՎ-ում իր ելույթը: Այն ներկայացնում ենք ստորև․ «2021թ. ապրիլի 12-ին Ադրբեջանի պետական հեռուստատեսությամբ հեռարձակվող 1 ժամանոց ռեպորտաժով ներկայացվել է Բաքվում բացված թանգարանը, որը նվիրված է Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմին: Այս ահաբեկչական ցուցադրության մեջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես էր գալիս զինվորական համազգեստով` […]
21:51 19.04.2021
Ադրբեջանը հրաժարվում է ռուսական կողմին ներկայացնել իբր Շուշիում հայտնաբերված «Իսկանդեր»-ի հրթիռի բեկորները: Այդ մասին տեղեկացնում է մոսկովյան «Ավիա պրո» պարբերականը: Ի՞նչ կարող է նշանակել այն, որ Բաքուն չի շտապում ռուս փորձագետներին հնարավորություն տալ հետազոտել հրթիռի բեկորները, որոնք ներկայացնում են որպես «Իսկանդեր»-ի մասեր: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
21:42 19.04.2021
Այսօր մեկնարկել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որի օրակարգում քննարկվել է մշակութային և կրոնական արժեքների պահպանության հարցը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսել է նոյեմբերի 10-ի կապիտուլյացիոն համաձայնագրից հետո ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած հայկական բնակավայրերում ադրբեջանական վանդալիզմի մասին՝ նշելով, որ 21-րդ դարում ֆաշիստական պետություն Ադրբեջանը պղծում և ոչնչացնում է հայկական մշակութային կոթողները, Ալիևը և իր […]
21:33 19.04.2021
Ապրիլի 17-ին Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ ինժեներասակրավորային զորամասերից մեկի կազմավորման 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառում: Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել զորամասի կազմավորման պատմությանն ու անցած մարտական ուղուն, ներկայիս գործունեությանն ու ինժեներական ապահովման այն մարտական խնդիրներին, որոնց կատարման արդյունքներով զորամասը բազմիցս ճանաչվել է լավագույնը զինված ուժերում: Զորամասն անմասն չի մնացել նաև […]
21:24 19.04.2021
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Երևանի 1-03 շտապօգնության թիվ 63 բրիգադի բժիշկների խումբը «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու, որտեղից տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Շենգավիթի բաժին: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ «աջ քունքային շրջանի սալջարդ, դեմքի շրջանի քերծվածքներ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ, […]
21:15 19.04.2021
Ապրիլի 19-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրի նախագիծը բանակցելու նպատակով փորձագետների 5-րդ հանդիպումը՝ առկա և հեռավար ձևաչափերով։ Հանդիպմանը մասնակցեցին Հայաստանի Հանրապետության, Բուլղարիայի Հանրապետության, Վրաստանի, Հունաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությունները։ Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանն ու ՀՀ տարածքային կառավարման […]
16:00 19.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 295 կուտակված բեռնատար ավտոմեքենա։
15:57 19.04.2021
Հանրապետությունում շարունակվում են արձանագրվել թունաքիմիկատներով թունավորումների դեպքեր, որոնք հիմնականում պայմանավորված են թունաքիմիկատների անզգույշ կիրառմամբ։ 2020 թվականին 2019-ի համեմատ թունաքիմիկատներից թունավորման հիվանդացության ցուցանիշը նվազել է 1.3 անգամ (2019թ. գրանցվել էր 120, 2020թ.՝ 94 դեպք)։ Նախորդ տարի թունաքիմիկատներով թունավորումների գերակշիռ մասն արձանագրվել է անփութության՝ անհատական պաշտպանիչ միջոցների բացակայության, ոչ ճիշտ մակնշման և պահպանման պատճառով, ինչպես նաև ծնողների […]
15:47 19.04.2021
Թուրքիայի իշխանությունների գործուն աջակցությամբ շարունակվում են ջնջվել հայկական հետքերը: «Թուրքիայի կառավարության բնակելի շենքերի հարցերով զբաղվող վարչությունը» (TOKİ) քաղաքաշինական ծրագրի անվան տակ քանդել է Մուշ քաղաքի Քալե թաղամասի պատմական հայկական բոլոր տները, բացառությամբ մեկի: Մուշի քաղաքապետարանի և հիշյալ վարչության համագործակցությամբ քանդված հայկական տների տեղերում բազմաբնակարանային համալիր է կառուցվել: Նշվում է, որ հայկական տները ոչնչացնելու որոշումը հաստատվել […]
15:44 19.04.2021
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է դեղերի շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրության նպատակն է ստանալ ոլորտի ապրանքային շուկաների արդի վիճակի ամբողջական պատկերը, գնահատել մրցակցային միջավայրը, ի հայտ բերել մրցակցությունը սահմանափակող հնարավոր խոչընդոտները և ներկայացնել լուծման ուղիներ: Ուսումնասիրության համար ընտրվել է երեք շուկա՝ ?M01A- ոչ ստերոիդային, ցավազրկող, հակաբորբոքային դեղամիջոցներ, ?C07A- բետա ընկալիչների բլոկադորներ […]
15:44 19.04.2021
Իսրայելն ու Հունաստանը ստորագրել են երկու երկրների պատմության մեջ իր խոշոր ծավալներով աննախադեպ պայմանագիր։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Տեղի ունեցածը մեծ արձագանք է գտել թուրքական մամուլում՝ հաշվի առնելով թուրք-հունական հարաբերություններում առկա լարվածությունը մի շարք հարցերում: Պայմանագրով, որի արժեքը կազմում է 1.6 մլրդ դոլար, նախատեսվում է ստեղծել Հունաստանի ռազմաօդային ուժերի համար թռիչքային պատրաստության միջազգային կենտրոն։ […]
15:41 19.04.2021
Ապրիլի 18-ին ոստիկանության Կապանի բաժին հաղորդում էր ստացվել, որ ապրիլի 17-ի ժամը 20։00-ից ապրիլի 18-ի ժամը 09։00-ն ընկած ժամանակահատվածում կոտրել են Կապան քաղաքի Հարությունյան փողոցի շենքերից մեկի հարակից հողամասի դարպասի փականը և փախցրել այնտեղ կայանված «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենան։ Կապանի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ավտոմեքենան փախցրել է Կապանի 28-ամյա մի բնակիչ, […]
15:40 19.04.2021
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին գերատեսչության առաջնահերթություններից մեկը, հաստատեց արտաքին գործերի նախարարի խորհրդականը: Նշեց՝ տարբեր հարթակներում հարցը բարձրացնելու առիթը բաց չեն թողնում: «Ձգտում ենք, որ հասնենք մեր հիմնական խնդրին. դա Հայոց ցեղասպանության հնարավորինս լայն ճանաչումն է»,- ասաց Մարթա Այվազյանը: Արդյո՞ք նախատեսված են կամ արդեն իսկ ընթանում են բանակցություններ Հայաստանի և […]
15:33 19.04.2021
Ապրիլի 18-ին նշվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը: Տոնի շրջանակում «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» կազմակերպությունը ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2020 թ. դրամաշնորհային ծրագրով իրականացված «Հայաստանի 7 հրաշալիքները» նախագիծը` նվիրված մեծ հայագետ Ղևոնդ Ալիշանի 200-ամյակին՝ ի նշանավորումն մեր պատմամշակութային ժառանգությանը նվիրված՝ նրա արժեքավոր աշխատությունների: Նախագծի արդյունքում ստեղծվել են 2D ձևաչափով 7 անիմացիոն հոլովակներ Հայաստանի հայտնի և […]
15:29 19.04.2021
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2021 թվականի ապրիլի 20-ին Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է», 3.18.2՝ «Ձախ շրջադարձն արգելվում է», 3.27՝ «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11։00−24։00)», 8.23՝ «Աշխատում է տարհանիչը» ցուցանակները, որոնք ձմռան […]
15:20 19.04.2021
Տավուշի մարզային փրկարարական վարչության կողմից Դիլիջան համայնքի Խաչարձանի և Բերդավանի միջնակարգ դպրոցներում անցկացվել է պարապմունք՝ «Բնակչության վարվելակերպի կանոնները «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում», քաղաքացիական պաշտպանության և առաջին օգնության հիմնահարցերի թեմաներով։ Դպրոցում տեղադրված շչակի միջոցով իրականացվել է բնակչության ազդարարում, տարահանում։ Խաչարձան բնակավայրում իրականացվել է նաև «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարահանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք:
15:10 19.04.2021
«Էրազմուս» ուսանողական ցանցը միջազգային ուսանողական ամենամեծ կազմակերպություններից է, որի առաքելությունն է ներկայացնել և աջակցել միջազգային ուսանողներին՝ նրանց ընձեռելով այդ երկրի կրթամշակութային ճանաչման և ինքնազարգացման հնարավորություններ։ «Էրազմուս» ուսանողական ցանցի կարգախոսն է՝ ուսանողներին օգնող ուսանողները։ Ներկայում «Էրազմուս» ուսանողական ցանցը միավորում է 42 երկրների 540 քաղաքներում գտնվող ներկայացուցչություններ, որոնց 2020 թվականի նոյեմբերին տեղի ունեցած համաժողովում որպես թեկնածու միացել է նաև երևանյան թիմը։ Հայաստանում Էրազմուս+ […]
15:03 19.04.2021
Թուրքիայի նախագահականի համակարգմամբ, ապրիլի 20-ին Հայոց ցեղասպանությունը ժխտող միջազգային գիտաժողով կանցկացվի: Ըստ Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տարածած հայտարարության՝ գիտաժողովը կանցկացվի 3 տարբեր պանելային քննարկումներով։ Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, դրանք կունենան իրենց ղեկավարներն ու առանձին խորագրերը: Առաջինը կունենա «1915-ի իրադարձություններն ու հայկական հարցը պատմական գործընթացում» խորագիրը ու կանցկացվի Թուրքիայի պալատների ու բորսաների միության տնտեսագիտական ու […]
14:56 19.04.2021
Առողջապահության նախարարությունը հորդորում է ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Ծիծեռնակաբերդ այցելելիս պահպանել հակահամաճարակային կանոնները: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում նախարարության ներկայացուցիչը ընդգծել է, որ մարդկանց շփումներին զուգահեռ մեծանալու է հիվանդության տարածման ռիսկը: Իսկ վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ ապրիլի 23-ին և 24-ին նախատեսված է հիշատակի համերգ: Ապրիլի 24-ին՝ առավոտյան 9-10-ը, կսահմանափակվի […]
14:44 19.04.2021
Թուրքական ATV-ի «Akıncı» հեռուստասերիալի վերջին սերիայում ցուցադրվել է տարածաշրջանի քարտեզը, որում Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության տարածքների վրա գրված է եղել Armenia (Հայաստան): Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Միջադեպը մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում և Ադրբեջանում, լրատվամիջոցները շտապել են արձագանքել այդ սկանդալին՝ այն որակելով տեխնիկական լուրջ սխալ։ Չնայած սոցցանցերում հեռուստասերիալի աշխատակազմի հասցեին հնչած սուր քննադատություններին՝ […]
14:21 19.04.2021
Չնայած Ադրբեջանի հակառակ ջանքերին, քիչ առաջ ԵԽԽՎ օրակարգը հաստատվեց, համաձայն որի՝ պլենար նիստում կքննարկվի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը: Այս մասին տեղեկացնում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը։ «Քվեարկության արդյունքները՝ 93 կողմ, 21 դեմ և 18 ձեռնպահ»,- գրել է նա։
14:17 19.04.2021
ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանությունն ամփոփում է շաբաթը. 2021 թվականի ապրիլի 12-19 ընկած ժամանակահատվածում ոստիկանության ծառայողների արագ ու օպերատիվ աշխատանքի շնորհիվ՝ բացահայտվել է նախկինում կատարված հանցագործությունների 2 դեպք: Հանրապետության տարածքում նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարները: Մեկ շաբաթվա կտրվածքով գրանցվել է 15 ՃՏՊ, որից 5-ը մարմանական վնասվածքով, 10-ը՝ նյութական: Անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է խարդախության 2, գողության՝ 3, […]
14:07 19.04.2021
Ապրիլի 12-18-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 420 դեպք, որից 174-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 97 հրդեհի, 1 փլուզման, 2 պայթյունի, 1 քարաթափման, 9 ինքնասպանության փորձի դեպք, 60 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև 151 կենցաղային կանչ. տուժել է 108 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 8 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել […]
13:54 19.04.2021
Այսօր առավոտյան Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Պահպանողականների և ռեֆորմիստների քաղաքական խմբի առավոտյան նիստում քննարկվեց հայ ռազմագերիների հարցը, որտեղ կային նաև ադրբեջանցիներ։ Այս մասին հայտնում է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը: «Այդ խմբում նրանց թիվը մեծ է։ Մենք ներկայացրեցինք ստեղծված իրավիճակը. նրանք ռազմագերիներ են, բայց, ըստ էության, պատանդի կարգավիճակում են գտնվում, և այն խայտառակ իրավիճակը, […]
13:47 19.04.2021
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը կորուստներ ունի Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ: Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Ազատ ոճային ըմբիշ 92 կգ քաշային Մարզպետ Գալստյանը ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը: Հավաքականի կազմում հանդես կգան Գևորգ Թադևոսյանը, Արման Անդրեասյանը, Հրայր Ալիխանյանը, Արման Ավագյանը՝ համապատասխանաբար 65 կգ, 70 կգ, 74 կգ, 79 կգ քաշային կարգերում: Եվրոպայի […]
13:41 19.04.2021
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցը հուշարձանների տարածք կատարած հերթական շրջայցի ժամանակ վանդալիզմի դեպք է արձանագրել։ Նոր Երզնկա համայնքում հաշվառված Քարայր-կացարանների համալիր «Ծաղկավանք» /պետ․ցուցիչ՝ 6․50․5/ հուշարձանի հարակից տարածքում գտնվող խաչքարերից երկուսը ջարդված են եղել։ Չնայած խաչքարերն ընդգրկված չեն ոչ նորահայտ հուշարձանների, և ոչ էլ` հուշարձանների պետական ցուցակում և չեն գտնվում կազմակերպության պահպանության ներքո, […]
13:34 19.04.2021
Եվրոպայի 12 ֆուտբոլային ակումբներ համաձայնության են եկել նոր մրցաշարի՝ Եվրոպական Սուպերլիգայի ստեղծման վերաբերյալ։ Սուպերլիգայի հիմնադիր ակումբների թվում են Իսպանիայի, Անգլիայի և Իտալիայի առաջատար թիմերը՝ «Բարսելոնան», «Ռեալը», «Ատլետիկոն»,«Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին»,«Արսենալը»,«Տոտենհեմը», «Միլանը»,«Ինտերը», «Յուվենտուսը»: Առաջին մրցաշրջանի մեկնարկից առաջ ևս 3 թիմ կմիանա նրանց: Ըստ նախնական տեղեկությունների՝ խոսքը «Բավարիայի», «Լեյպցիգի» և «Պորտուի» մասին է: Ըստ հիմնադիր ակումբների […]