21:53 12.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Ռուսական կողմում կա մոտ 400 կուտակված բեռնատար […]
21:45 12.04.2021
Ապրիլի 12-ին, ժամը 09։30-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 11-ին, ժամը 16:00-ի սահմաններում Թասիկ գյուղի բնակիչ Ա․ Ա․-ն (ծնված 1937 թ․) տանից դուրս է եկել ՈՒյծ գյուղի ուղղությամբ և չի վերադարձել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ժամը 20:05-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել […]
21:29 12.04.2021
Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով Եվրոպական խորհրդարանում մեկնարկել է քննարկում, որի ընթացքում հատուկ զեկույցով հանդես կգա ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Քննարկմանը կարող եք հետևել հետևյալ հղումով՝ https://us04web.zoom.us/j/73016302596… Գաղտնաբառ ՝ 837761»,- տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից։
21:22 12.04.2021
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ շուտով Զինվորի տունը կունենա լավագույն վիրահատարանը Հայաստանում։ «Լավագույնը` լավագույններին Շուտով Զինվորի տունը կունենա լավագույն վիրահատարանը Հայաստանում։ Հիշեցնեմ, որ Բելգիայի արտաքին գործերի նախարարությունն ապրիլի 8-ին հաստատել է «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» հասարակական կազմակերպության ներկայացրած ծրագրին դրամաշնորհի տրամադրումը: «Բելգիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ […]
21:14 12.04.2021
Հայաստանի և Լիտվայի հավաքականները չպարզեցին հաղթողին, իսկ Հորդանանն առավելության հասավ Լիբանանի նկատմամբ: Հայաստանում ավարտվեց Our Game կանանց ֆուտբոլի միջազգային մրցաշարը: Ինչպես հաղորդում է ՀՖՖ-ն, Հայաստանի և Լիտվայի հավաքականների միջև հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով: Մեր ընտրանու կազմում գոլերի հեղինակներ դարձան Օլգա Օսիպյանը և Նենսի Ավեսյանը: Հանդիպման ավարտից հետո կայացավ առաջնության մրցանակաբաշխությունը: Լավագույն դարպասապահ ճանաչվեց Մելդա […]
20:40 12.04.2021
Եգիպտոսի արտգործնախարար Սամիհ Շուքրին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին խոսել է եգիպտական հեռուստաեթերում: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, Շուքրին նշել է, որ գնահատում են վերջին ժամանակաշրջանում Թուրքիայի արած հայտարարությունները և ժեստերը: Նրա խոսքով՝ Եգիպտոսը պատրաստակամ է Թուրքիայի հետ միջազգային իրավունքի հիման վրա հարաբերություններ հաստատել, ինչպես նաև սկսել երկխոսություն, որից կշահեն երկու կողմերն էլ: […]
20:30 12.04.2021
Ռուսաստանը սահմանափակում է Թուրքիայի հետ կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը ապրիլի 15-ից մինչև հունիսի 1-ը, հայտնել է Գոլիկովան: Գոլիկովան հավելել է, որ Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը կվերականգնվի, եթե այնտեղ իրավիճակը կայունանա: Մի քանի շաբաթվա ընթացքում Թուրքիայում աճում է COVID-19-ի դեպքերի թիվը։ Եթե մարտի կեսերին երկրի իշխանությունները գրանցել են 6-8 հազար հիվանդ, ապա ապրիլի սկզբից այդ թիվը հասել […]
20:19 12.04.2021
Վարուժան Ավետիքյանը ֆեյսբուքյան գրառում է արել` տեղեկացնելով, որ վայր է դրել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենի լիազորությունները։ «Հարգելի հայրենակիցներ, Ժամանակն է եկել, որ վայր դնեմ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենի լիազորություններս: Այս որոշումս, որը մանրամասն քննարկել եմ Հիմնադրամի նորանշանակ խորհրդի հետ, պայմանավորված է նրանով, որ Հիմնադրամի առջև ծառացել են բոլորովին նոր մարտահրավերներ, և այն պետք է ղեկավարվի […]
16:00 12.04.2021
Սահմանամերձ դարձած Որոտան բնակավայրում այգիներ հասնելու համար անհրաժեշտություն է առաջացել նոր ճանապարհ կառուցել, որպեսզի բնակիչները իրենց վարելահողին հասնեն անվտանգ ճանապարհով։ Խնդիրը համայնքի ղեկավարին էին ներկայացրել բնակավայրի բնակիչները․ կարճ ժամանակ անց, ընթացք է տրվել։ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հանձնարարականով ճանապարհի կառուցման աշխատանքները մեկնարկել են։ Աշխատանքների ավարտին շուրջ 100 տնտեսություն հնարավորություն կունենա անվտանգ ճանապարհով հասնել դեպի […]
15:56 12.04.2021
ՏՄՊՊՀ-ում կաթնամթերք արտադրողների հետ քննարկում է տեղի ունեցել անբարեխիղճ մրցակցության դրսևորումները կանխարգելելու թեմայով։ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում այսօր տեղի է ունեցել «Կաթնամթերքի շրջանառության ոլորտում անբարեխիղճ մրցակցության որոշ դրսևորումների կանխարգելումը» խորագրով քննարկում: Քննարկմանը ներկա է գտնվել և բացման խոսքով հանդես է եկել ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, մասնակցել են հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը, ՀՀ էկոնոմիկայի […]
15:53 12.04.2021
ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում ավարտվել է Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիի և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիի կողմից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմին որպես վարձկան-ահաբեկիչներ մասնակցելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ նախաքննության ընթացքում պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ձեռք բերված և գնահատված ապացույցների […]
15:50 12.04.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդոդանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը մեկնել է Ադրբեջան։ Նա մասնակցելու է թյուրքախոս երկրների համագործակցության խորհրդի մեդիայի և տեղեկատվության հարցերով պատասխանատու նախարարների ժողովին։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Ալթունը մեկնել է Ադրբեջանի զինուժի կողմից օկուպացված Աղդամ (Ակնա) քաղաք, ապա այցելել Գյանջա (Գանձակ) քաղաք, որը հրթիռակոծման էր ենթարկվել Արցախի զինուժի […]
15:47 12.04.2021
ԱՀ առողջապահության նախարարության, Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ), Ամերիկայի հայ բժիշկների միության (AAHPO), Առաջադեմ բժշկություն ՀԿ-ի համատեղ ջանքերով մեկնարկել է «Բժիշկները Արցախի համար» ծրագիրը, որի հիմնական նպատակն է լրացնել պատերազմից հետո համակարգում առաջացած նեղ մասնագետների պակասը՝ Արցախ գործուղելով ՀՀ բժշկական կենտրոնների առաջատար բժիշկներին, իրականացնելով Արցախի բուժանձնակազմի վերապատրաստումներ առկա և առցանց տարբերակներով, ինչպես նաև պարբերաբար կազմակերպելով վարպետության […]
15:45 12.04.2021
ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է գիտությամբ զբաղվող կանանց համար նախատեսված «Լորեալ – ՅՈՒՆԵՍԿՕ» միջազգային մրցանակ 2022 թվականի համար: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Մրցանակը շնորհվում է այն կին գիտնականներին, որոնք տարիներ շարունակ գնահատելի ներդրում են ունեցել ֆիզիկայի, մաթեմատիկայի և համակարգչային գիտությունների ոլորտում: Մրցանակի մասին այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ կից նյութից և www.forwomeninscience.com կայքէջից: Հայտերը անհրաժեշտ է […]
15:39 12.04.2021
ՀՀ կառավարության ապրիլի 8-ի որոշմամբ հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը, որը կիրառվելու է ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարագայում: Սահմանվում է, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունը իրավաբանական անձ է, որը գործում է լիցենզիայի հիման վրա և իրականացնում է նախադպրոցական կրթական առնվազն մեկ տեսակի ծրագիր և (կամ) նախադպրոցական ծառայություններ: Այն ունի […]
15:38 12.04.2021
Ապրիլի 9-ին կյանքից հեռացավ բազմավաստակ գիտնական, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ադոլֆ Հայրապետի Մանթաշյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից։ Աադոլֆ Մանթաշյանը ծնվել է Երևանում՝ 1932թ. օգոստոսի 16-ին: Նա իր գիտական գործունեությունը սկսել է 1956թ., երբ գերազանցությամբ ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը և, որպես լավագույն շրջանավարտ, հրավիրվել […]
15:32 12.04.2021
ԱՀ ԱԻՊԾ-ից տեղեկացնում են, որ այսօր 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մետաքսագործներ փողոցի բնակելի տներից մեկի հարակից հողամասում և Վ. Վաղարշյան թաղամասում հայտնաբերվել է չպայթած կասետային ռումբ: «Սակրավորները քիչ հետո տեղում այն կվնասազերծեն: Պայթյունի ձայն լսելու դեպքում՝ չանհանգստանալ»,- ասված է ԱՀ ԱԻՊԾ-ի հաղորդագրության մեջ:
15:30 12.04.2021
ՀՀ գլխավոր դատախազությունն ամփոփել է 2020-ի ընթացքում հանրապետությունում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունքները՝ 2019թ. հետ համեմատությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, 2020-ի ընթացքում ՀՀ իրավասու մարմինների վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստվել է 1810 նյութ, որոնցից 1232-ով հարուցվել են քրեական գործեր: Այսինքն՝ 2019-ի համեմատ 2020թ. 11.9%-ով կամ 167-ով նվազել է կոռուպցիոն բնույթի […]
15:27 12.04.2021
Տեղի է ունեցել մամուլի ասուլիս` Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի ձեռքբերման, բաշխման և պատվաստման գործընթացը սկսելու վերաբերյալ: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է, որ պատվաստումն առանցքային դեր ունի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի կանխարգելման գործընթացում և հավելել, որ արդեն իսկ Հայաստան է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ռուսական Sputnik-V պատվաստանյութի 15000 դեղաչափ՝ 7500 անձի համար և […]
15:24 12.04.2021
Ապրիլի 8-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին։ Իրավապահները ժամը 13։30-ի սահմաններում Սայաթ-Նովայի պողոտայից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Էջմիածին քաղաքի 29-ամյա մի բնակչի։ Կասկածվողի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շագանակագույն զանգվածով ապակյա գլանակ և 10 փաթեթ հաշիշի նմանվող շագանակագույն զանգված: Նշանակվել են փորձաքննություններ: […]
15:20 12.04.2021
Հայաստանում Ռուսաստանի հետ «Սպուտնիկ V» պատվաստանյութի համատեղ արտադրություն կազմակերպելու հարցով տարվում են բանակցություններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հերքելով լուրը, թե Հայաստանը հրաժարվել է համատեղ արտադրության ռուսաստանյան առաջարկից: «Հայաստանը որևէ բանից չի հրաժարվել: Մեր գործընկերները էկոնոմիկայի նախարարության հետ տանում են բանակցություններ՝ նաև Հայաստանում նման արտադրություն կազմակերպելու»,- ասաց Ավանեսյանը: Նա […]
15:13 12.04.2021
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Վերիշեն բնակավայրի բնակչի կողմից համագյուղացու առողջությանը դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու, ինչպես նաև վերջինիս կնոջ նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Նախաքննությամբ պարզվել է, որ 2021թ. ապրիլի 7-ին՝ ժամը 00:15-ի […]
15:10 12.04.2021
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 13-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Գոմաձոր» թաղամասի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրության մեջ:
15:06 12.04.2021
Ապրիլի 12-ին՝ ժամը 09։30-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Թասիկ գյուղի բնակիչ Ա․ Ա․-ն (ծնված 1937 թ․) տանից դուրս է եկել ՈՒյծ գյուղի ուղղությամբ և չի վերադարձել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Որոնողական աշխատանքներում ներգրավված են փրկարարներ, […]
15:03 12.04.2021
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ապրիլի 8-ին ապօրինի պահվող զենք-զինամթերք առգրավվեց։ Քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Մասիս քաղաքի Հանրապետության փողոցի 22-ամյա մի բնակիչ ապօրինի զենք-զինամթերք ունի։ Տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո քրեական գործ հարուցվեց: Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց նշված տանը։ Նկուղից հայտնաբերվեց «Ֆ-1» տեսակի 2 նռնակ, […]
14:45 12.04.2021
2 ոսկի, 2 արծաթ, 4 բրոնզ նվաճած հայ ծանրորդները վերադարձան հայրենիք։ «Զվարթնոց» օդանավակայանում հայ ծանրորդներին դիմավորեցին մեծ ոգևորությամբ: Հիշեցնենք, որ ապրիլի 3-11-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացել էր Եվրոպայի ծանրամարտի տղամարդկանց 99-րդ և կանանց 33-րդ առաջնությունը, որը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, հետաձգվել էր նախորդ տարվանից: Հայաստանն առաջնությունում ներկայացրել է 14 մարզիկ-մարզուհի, որոնք նվաճել են երկամարտի 2 […]
14:43 12.04.2021
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 18 դեպք, որից 17 դեպքով հաշվարկվել է 7.072.652 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 5 դեպքով նշանակվել է 360.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրվել է 22 դեպք, որից 2 դեպքով հաշվարկվել է 674.354 ՀՀ դրամի չափով […]