TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+35.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

̰
Աշոցքի, Ամասիայի, Արագածի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

15:52 13.04.2021

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ ապրիլի 13-ին՝ ժամը 14։30-ի դրությամբ‚ Աշոցքի, Ամասիայի, Արագածի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: «Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, զգոնություն ցուցաբերել, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- ասված է հաղորդագրության մեջ։

̰
ՀՔԾ-ն քրեական գործ չի հարուցի Հակոբ Արշակյանի և Փայլակ Ֆահրադյանի միջև տեղի ունեցած միջադեպով

15:48 13.04.2021

ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև տեղի ունեցած միջադեպով նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին հանցակազմի բացակայության հիմքով: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՔԾ լրատվական ծառայությունից: Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև տեղի […]

̰
Հայաստանն իմ տունն է, և ես կանեմ հնարավոր ամեն բան, որպեսզի այս երկիրը զարգանա. Մաքս Ֆլորիանի

15:46 13.04.2021

Մաքսիմիլիանո Ֆլորիանին արդեն 4-րդ տարին է՝ ապրում է Հայաստանում: Տեղափոխվել է Իտալիայից, ամուսնացել երևանաբնակ Մարիամ Զաքարյանի հետ, ու երկուսով տեղափոխվել են Գյումրի: Սակայն քչերը գիտեն, որ Մաքսը կարևոր դեր է ունեցել Իտալիայի մի շարք քաղաքների կողմից Արցախի անկախության ճանաչման գործում։ Նա համահեղինակն է այն փաստաթղթի, որը ստորագրել են իտալական ավելի քան 20 քաղաքներ, այդ թվում՝ […]

̰
Ովքեր կարող են դիմել սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու համար

15:39 13.04.2021

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը սկսում է 2021 թվականի համար սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգումների անցկացման աշխատանքները: Այս մասին ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել: «Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու համար կարող է դիմել 63 տարին չլրացած այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն, որակավորման համար դիմելու օրվան նախորդած վերջին հինգ տարվա ընթացքում ունի իրավաբանական, հաշվապահական […]

̰
Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

15:26 13.04.2021

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, փոխանցում է Ermenihaber-ը։ Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ Չավուշօղլու-Բլինքեն հանդիպմանը քննարկվել է Աֆղանստանի խաղաղության գործընթացին և այդ համատեքստում Ստամբուլում անցկացվող կոնֆերանսին առնչվող մի շարք հարցեր: Նշվում է, որ զրուցակիցները նաև անդրադարձել են Սիրիայի ու Մերձավոր Արևելքի վերջին զարգացումներին:

̰
SHANTNEWS

15:00 13.04.2021

̰
Խծաբերդում գերեվարված Շիրակի մարզի 62 զինծառայողների ու կամավորների ծնողները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքերը

14:55 13.04.2021

Խծաբերդում գերեվարված Շիրակի մարզի 62 զինծառայողների ու կամավորների ծնողները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքերը։ Նրանք պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետի հետ։ Այսօր առավոտյան ծնողների հետ հանդիպել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ Ըստ ծնողների՝ զրույցից պարզ է դարձել, որ իրենց որդիների վերադարձը, ըստ էության, սկսվում է զրոյական կետից։ ՄԻՊ-ը, ըստ ծնողների, առաջարկել է դիմումներ ներկայացնել միջազգային […]

̰ ̰
Դպրոցականներին հնարավորություն կտրվի անվճար այցելել Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգներին

14:41 13.04.2021

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մեկնարկել է «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիրը: Այն կրում է «ԴՈ-ից ՍԻ» խորագիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամեն երկուշաբթի՝ ժամը 15:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահի դռները կբացվեն երաժշտասեր պատանիների համար: ՀՀ ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանի խոսքերով՝ մշակույթը և, հատկապես, դասական երաժշտությունը միշտ կրթության մաս է կազմել: «Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագիրը […]

̰
Նաիրա Զոհրաբյանի՝ որպես ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին որոշումը համապատասխանում է Սահմանադրությանը․ ՍԴ

14:27 13.04.2021

Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» Ազգային ժողովի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ ԱԺՈ-014-Ա որոշման՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանը որոշեց․ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա […]

̰
Թուրքիայի արտգործնախարարը մտահոգություն է հայտնել Կանադայի դիրքորոշման վերաբերյալ

14:16 13.04.2021

Ապրիլի 12-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Կանադայի արտգործնախարար Մարկ Գարնոյի հետ: Նշենք, որ Կանադան չեղարկել է ռազմական արտադրանք Թուրքիա արտահանելու թույլտվությունները: Կանադայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ իրենց արտադրանքի նմանատիպ կիրառումը չի համապատասխանում ո՛չ Կանադայի արտաքին քաղաքականությանը, ո՛չ էլ Թուրքիայի կողմից տրված հավաստիացումներին, թե դրանց վերջնական օգտագործողն ինքն է լինելու: Նկատենք, որ […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

14:08 13.04.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Ռուսական կողմում կա մոտ 400 կուտակված բեռնատար […]

̰
Չիվա գյուղի մոտակայքում մեքենան մոտ 30 մ գլորվել է ձորը․ կան տուժածներ

14:01 13.04.2021

Ապրիլի 13-ին՝ ժամը 11։34-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չիվա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի 101-րդ կմ-ին Mitsubishi Pajero iO (վարորդ՝ Ռ․ Շ․) մակնիշի ավտոմեքենան դուրս է […]

̰
Ռոբերտ Քոչարյանը ներկա չէ դատական նիստին․ բժշկական ցուցումով նա կորոնավիրուսի թեստ է հանձնել

13:45 13.04.2021

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ելնելով իր մոտ առկա սիմպտոմատիկայից, բժշկի ցուցումով հանձնել է Covid-19-ի թեստ։ Այս մասին դատական նիստի ժամանակ հայտնել է նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը։ Նա նաև տեղեկացրել է, որ կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպք է եղել Քոչարյանի մերձավոր շրջապատում։ Թե կոնկրետ ում մասին է խոսքը, Ալումյանը չտեղեկացրեց՝ խնդրելով, որ այդ մասը քննարկվի դռնփակ […]

̰
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Բաքվում Արցախյան պատերազմին նվիրված «պուրակի» բացման վերաբերյալ

13:43 13.04.2021

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Բաքվում Արցախյան պատերազմին նվիրված «պուրակի» բացման վերաբերյալ․ «Ապրիլի 12-ին Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ Բաքվում բացվել է Արցախյան պատերազմին նվիրված «պուրակ», որտեղ հայկական զինվորական տեխնիկայի հետ մեկտեղ ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), Հայաստանի ու Արցախի զինվորների անձնական իրեր և զոհված հայ զինվորականների սաղավարտներ: «Պուրակի» բացման արարողությունը և դրանում Ադրբեջանի նախագահի ելույթն […]

̰
Տեղի է ունեցել Հանրային խորհրդի նիստ՝ նվիրված արտակարգ իրավիճակներում քաղաքացիական պաշտպանության խնդիրներին

13:29 13.04.2021

Սույն թվականի ապրիլի 12-ին ՀՀ Հանրային խորհրդում տեղի ունեցավ հերթական նիստ, որը վարել է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանը: Այս մասին տեղեկացրին Հանրային խորհրդի քարտուղարությունից։ Նիստի օրակարգի միակ հարցն էր «Քաղպաշտպանության համապետական ու տեղային խնդիրները և անելիքները հետպատերազմյա Հայաստանում և Արցախում»: Նիստի հիմնական զեկուցողը ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ պարոն Արմեն Փամբուխչյանն էր: […]

̰
Դավիթ Բեկի փողոցում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, բեռնատար է այրվել

13:18 13.04.2021

Ապրիլի 13-ին՝ ժամը 10:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, այրվում է բեռնատար ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:05-ին, մարվել՝ 11:18-ին: Այրվել է Volvo (վարորդ` Ա. Պ.) մակնիշի բեռնատար ավտոմեքենայի խցիկը. տուժածներ […]

̰
Մահվան ելքով վրաերթ Երևանում. հարուցվել է քրեական գործ

13:10 13.04.2021

2021թ․ ապրիլի 12-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչն իր անձնական օգտագործման «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում՝ «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի դիմացի ճանապարհահատվածում, վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի՝ 1993թ․ծնված բնակչին՝ անզգուշությամբ պատճառելով մահ։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի […]

̰
Դատարանում մեկնարկել է կաշառք ստանալու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունը

13:06 13.04.2021

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) շարունակվում է կաշառք ստանալու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունը: Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին սույն քրեական գործը մասամբ կարճվել է։ Դատարանը, հիմք ընդունելով ՍԴ` 300.1 հոդվածն անվավեր ու հակասահմանադրական ճանաչելու որոշումը, արդարացրել էր Սեյրան Օհանյանին և Յուրի Խաչատուրովին, և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

23:57 12.04.2021

Ապրիլի 11-ից 12-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 3 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 8 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

23:55 12.04.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Ռուսական կողմում կա մոտ 400 կուտակված բեռնատար […]

̰
Քաջարանի բազմաբնակարան շենքերն արդիականացվում են և ջերմամեկուսացվում

23:47 12.04.2021

Քաջարանի բազմաբնակարան շենքերն արդիականացվում են և ջերմամեկուսացվում։ Այս մասին հայտնել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը։ Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագիրն իրականացվում է սուբվենցիոն փաթեթներով՝ ՏԿԵՆ և ՄԱԶԾ համագործակցության արդյունքում: Ծրագրով նախատեսվում է շենքերի արտաքին պատերի ու տանիքի ջերմամեկուսացում, ինչը մարզաբնակ քաղաքացիներին հնարավորություն կտա նվազեցնել էներգետիկ ծախսերը, արդիականացնել շենքերի արտաքին տեսքը և բարձրացնել համայնքների զբոսաշրջային գրավչությունը:

̰
Թուրքիայի ԱԳՆ-ն մեկնաբանել Է ավիահաղորդակցությունը սահմանափակելու Ռուսաստանի որոշումը

23:44 12.04.2021

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան մեկնաբանել է համաճարակային իրավիճակի սրման հետ Ռուսաստանի՝ ավիահաղորդակցությունը սահմանափակելու որոշումը։ Նրա խոսքով ՝ Մոսկվան կարող է փոխել իր մոտեցումը երկրում ռուսաստանցիների հանգստի անվտանգության գնահատման հարցում պատվիրակության այցից հետո, որը կգնահատի իրավիճակը տեղում: «Երեկ ես երկու անգամ խոսել եմ Ռուսաստանի առողջապահության նախարարի հետ։ Մոտ ժամանակներս նա պատվիրակություն կուղարկի, իսկ առողջարանային շրջաններում […]

̰
Արցախյան խնդրին նվիրված ի՞նչ զեկույց է ներկայացրել պատգամավորներին Վրաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրենը

23:27 12.04.2021

Արցախի հարցն այսօր քննարկվել է Թբիլիսիում: Հայ-ադրբեջանական հակամարտության խնդրի վերաբերյալ լսումներ են կայացել Վրաստանի խորհրդարանում: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
Բացառությո՞ւն, թե՝ մտածված սադրանք. հրադադարի խախտման ու հետպատերազմական շրջանի խնդիրների շուրջ զրույց Հայկ Խանումյանի հետ

23:15 12.04.2021

Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղում տեղի ունեցած միջադեպի մասին Արամ Աբրահամյանը զրուցել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հետ: Հարցազրույցի ընթացքում արծարծվել են նաև Արցախում էլեկտրամատակարարման ու ջրամատակարարման խնդիրները, ներդրումների անհրաժեշտության հարցը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

23:00 12.04.2021

Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 12-ի ցերեկը, 16-ին, 17-ի ցերեկը առանձին շրջաններում, 13-14-ը գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-17-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Ապրիլի 12-ի կեսօրից […]

̰
Բելլա Հարությունյանը պատմում է պատվաստվելու իր փորձի մասին

22:47 12.04.2021

Բելլա Հարությունյանը պատմում է պատվաստվելու իր փորձի մասին: «Պետք է ամեն ոք գիտակցի, որ սա արվում է ապահովելու իր, ընտանիքի ու հարազատների առողջությունը և ապագան»,- ասում է Բելլա Հարությունյանը։ Մանրամասները՝ առողջապահության նախարարության տարածած տեսանյութում։

̰
Դավիթ Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և «Մարտական ծառայություն» մեդալով

22:24 12.04.2021

Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած արիության, խիզախության և բացառիկ քաջության համար Արցախի Հանրապետության ՊԲ N զորամասի զինծառայող, ավագ սերժանտ Դավիթ Մանվելի Գրիգորյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և «Մարտական ծառայություն» մեդալով: Այս մասին հայտնում է Վայոց ձորի մարզպետարանը: «Դավիթը դեռ մանկուց աչքի է ընկել իր ազնվությամբ, հայրենասիրությամբ և ապագայի նկատմամբ […]

̰
Ծագումով ադրբեջանցի «օրենքով գող»-ը սպանվել է Մոսկվայի ֆիթնես-ակումբներից մեկում

22:11 12.04.2021

Մոսկվայի ֆիթնես-ակումբներից մեկում այցելուն հրազենի միջոցով սպանել է մեկ այլ այցելուի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, լրատվամիջոցները հայտնում են, որ մահացածը ծագումով ադրբեջանցի 40-ամյա «օրենքով գող» Ալի Հեյդարովն է: Դեպքի վայր են ժամանել քննիչներ, հարուցվել է քրեական գործ: Հեյդարովին մեկ անգամ չէ, որ դատել են: 2014 թվականին դատարանը նրան 7 տարվա ազատազրկման էր դատապարտել շորթման համար:

̰
BACK_TO_TOP