23:25 10.04.2021
Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյանը 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց պրոֆեսիոնալ ռինգում: Մոսկվայում կայացած բռնցքամարտի երեկոյի ընթացքում հայ բռնցքամարտիկը գեղեցիկ պայքարում հաղթեց Հարավային Աֆրիկան ներկայացնող Մաեմու Ռոֆիվային, որը պրոֆեսիոնալ ռինգում մինչև այս տոնել էր 19 հաղթանակ ու դարձել էր նաև WBA-ի վարկածով Աֆրիկայի չեմպիոն: Փորձառու մարզիկի հետ պայքարում Տոնականյանը բավականին գրագետ մենամարտ անցկացրեց։ Հայ մարզիկը […]
23:22 10.04.2021
Հայաստանի ծանրամարտի հավաքականի առաջար, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը հաջորդիվ սկսելու է նախապատրաստվել Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը: «Սիմոնը վնասվածք ուներ, սակայն այն օրեր առաջ բուժել վերջացրել էինք: Բայց կարծես նա չէր մտել մարզավիճակի մեջ: Երկամարտում զրոն չի անդրադառնում Օլիմպիական խաղերի մասնակցության վրա: […]
23:09 10.04.2021
Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն Արագածոտնի մարզում էր, որտեղ պաշտոնապես տրվեց «10 միլիոն ծառ» համահայկական նխաձեռնության 2021 թվականի ծառատունկերի մեկնարկը։ Նախարար Ռոմանոս Պետրոսյանը, ՇՄ նախարարության Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Արթուր Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պավել Ցուգունյանը, Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Կարեն Մինասյանը, Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը, Անտառագիտության և […]
22:52 10.04.2021
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Տաթև Հակոբյանը Եվրոպայի առաջնությունում 9-րդն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց 87կգ քաշային կարգում Հակոբյանը պոկեց 101 կգ և հրեց 120 կգ: Երկամարտում հայ ծանրորդը գրանցեց 221 կգ և զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը: Մինչ այս Եվրոպայի առաջնությունում Իզաբելլա Յայլյանը (55 կգ) երկամարտում զբաղեցրեց 4-րդհորիզոնականը, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ: 81 կգ […]
22:40 10.04.2021
Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով Եվրոպական խորհրդարանում ապրիլի 12-ին տեղի կունենա հատուկ քննարկում, որի ընթացքում հատուկ զեկույցով է հանդես գալու ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Զեկուցողներ` Լուկաս Ֆուրլաս Եվրախորհրդարանում ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար (շնորհակալություն նախաձեռնության համար) Մարինա Կալյուրանդ Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Արման Թաթոյան ՀՀ մարդու […]
22:27 10.04.2021
Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 10-ի ցերեկը, 11-ին, 13-14-ը շրջանների զգալի մասում, 12-ի կեսօրից հետո հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, ապրիլի 10-11-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 10-14-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով: Երևան քաղաքում՝ Ապրիլի 10-ի երեկոյան ժամերին, […]
22:04 10.04.2021
Այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդու` Նվեր Ծառուկյանի և նրա ընտրյալի՝ Արփի Ավետիսյանի հարսանիքն է։ Օգտատերերը համացանցում հարսանիքից տեսանյութեր են հրապարակել։
21:52 10.04.2021
Ապրիլի 10-ին, ժամը 15:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցում գտնվող տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։49-ին, մարվել՝ 16։04-ին։ Այրվել են տան տանիքի (մոտ 130 քմ) փայտե […]
21:44 10.04.2021
Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարության Առաջնորդության ծրագրի շրջանակներում ՀՀ առաջատար օնկոգինեկոլոգ, «Նաիրի» բժշկական կենտրոնի օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար, բ.գ.թ. Արտեմ Վյաչեսլավի Ստեփանյանը, գինեկոլոգ-սոնոգրաֆիստ Տաթևիկ Խաչիկի Հովհաննիսյանի հետ այցելել էր Ստեփանակերտ: Այս մասին տեղեկացրին ԱՀ առողջապահության նախարարությունից։ ԱՀ առղջապահության նախարարության «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում» Արտեմ Ստեփանյանը թիմով իրականացրել օնկոգինեկոլոգիական պրոֆիլի հիվանդների զննում, ախտորոշում, բուժական միջամտություններ՝ վերապատրաստելով […]
21:33 10.04.2021
Բուհերի ընդունելության առցանց հայտագրումը կսկսվի ապրիլի 15-ից dimord.am կայքում` մեկ բուհ մեկ մասնագիտություն սկզբունքով․ սա նպատակ ունի ընդգծել մասնագիտական կողմնորոշման կարևորությունը։ Հիմնական մրցույթից դուրս մնալու դեպքում դիմորդը կարող է երկրորդ փուլին մասնակցել՝ այս դեպքում հայտագրելով 6 մասնագիտություն տարբեր բուհերում: ՀՀ կառավարությունը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանի […]
21:21 10.04.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցությունների արդյունքում հայտարարել է, որ Թուրքիան և Ուկրաինան պայմանավորվել են շարունակել ռազմավարական գործընկերությունը։ Էրդողանը հայտարարել է, որ բանակցություններում հաստատել է «Ղրիմի բռնակցումը» չճանաչելու Թուրքիայի սկզբունքային որոշումը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է «Ղրիմի պլատֆորմին»: Թուրքիան կողմ է Ուկրաինայի արևելքում լարվածության նվազեցմանը, […]
21:12 10.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: Ռուսական կողմում կա մոտ 348 կուտակված բեռնատար […]
18:00 10.04.2021
Հայաստանում շարունակվում է պատմության մեջ առաջին անգամ անցկացվող կանանց միջազգային մրցաշարը: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Ապրիլի 10-ին կայացավ Our game կանանց ֆուտբոլի միջազգային ընկերական մրցաշարի երկրորդ տուրի առաջին հանդիպումը: Լիտվայի հավաքականը 7:1 հաշվով հաղթեց Լիբանանին: Ավելի վաղ, Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակով մեկնարկեց Our game ընկերական միջազգային մրցաշարում:
17:55 10.04.2021
Ստամբուլում մեկնարկել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու բանակցությունները։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն ՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի վարչակազմին։ «Թուրքիայի և Ուկրաինայի նախագահների բանակցությունները սկսվել են», – ասված է հաղորդագրության մեջ: Ստամբուլում ընթանում է թուրք-ուկրաինական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 9-րդ նիստը, որտեղ նախագահում են երկու նախագահները: Սպասվում է, […]
17:47 10.04.2021
Ինդոնեզիայի Ճավա կղզու ափերի մոտ շաբաթ օրը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վեց մարդ է զոհվել, հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը ՝ վկայակոչելով իշխանություններին: Ավելի վաղ տեղական իշխանությունները հայտնել էին մեկ զոհի մասին, մի քանի տներ վնասվել էին երկրաշարժի պատճառով: Ինդոնեզիայի օդերևութաբանության, կլիմայաբանության և երկրաֆիզիկայի ազգային վարչության ցունամիի և երկրաշարժերի բաժնի ղեկավար Ռահմաթ Տրիոն նշել է, […]
17:36 10.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: Ռուսական կողմում կա մոտ 348 կուտակված բեռնատար […]
17:27 10.04.2021
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը խոսել են Էդինբուրգի դուքսի մահվան մասին: Archwell հիմնադրամի կայքում ամուսինները հաղորդագրություն են հրապարակել։ «Ձերդ թագավորական մեծություն Էդինբուրգի դուքս։ 1921–2021. Շնորհակալություն ծառայության համար: Ձեր կարիքը շատ կզգանք», – գրել են Մեգանն ու Հարրին։ Ինչպես հայտնի է, Սասեքսի դուքսերն այժմ բնակվում են ԱՄՆ-ում և վիճում են արքայազնի հարազատների հետ։ Այս պահին հայտնի […]
17:18 10.04.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկրորդ բաղադրիչն առայժմ չի ստացել: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, որը չի հստակեցրել, թե երբ է նախագահը ստանալու պատվաստանյութի երկրորդ ներարկումը։ «Դեռ չի արել», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը ՝ պատասխանելով Պուտինի երկրորդ պատվաստման մասին հարցին: Պատվաստանյութի առաջին բաղադրիչը երկրի ղեկավարը ստացել […]
17:08 10.04.2021
Երկու երկրների նախագահները կանցկացնեն Ուկրաինայի եւ Թուրքիայի միջեւ բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի իններորդ նիստը Նախագահ Վլադիմիր Զելենսկին իր կնոջ ՝ Ելենայի հետ ապրիլի 10-ին ժամանել է Թուրքիա ։ Այս մասին Facebook-ում հայտնել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Սիբիգան։ «Սկսվել է Վլադիմիր Զելենսկու այցը Թուրքիա», – գրել է դեսպանը և հրապարակել ինքնաթիռի մոտ Զելենսկիների հանդիպման լուսանկարը: […]
17:00 10.04.2021
Ապրիլի 9-ին «Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնում տեղի է ունեցել վերապատրաստման դասընթացները հաջողությամբ ավարտած ՀՀ հանրակրթական դպրոցների ռուսաց լեզվի ուսուցիչների վկայականների հանձնման արարողությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, «Դոմ Մոսկվի» Երևանում մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը: Նախարարի տեղակալը […]
16:52 10.04.2021
Արդեն 10 ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակներ Վահե Մելքոնյանն ու Արթուր Խաչատրյանը ԱԻն ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարների հետ՝ ջոկատի հրամանատարի տեղակալ Մկրտիչ Մելքոնյանի գլխավորությամբ Հրազդան քաղաքի մի խումբ քաղաքացիների հետ Հրազդան քաղաքում գործող «Ծովինար» ռեստորանահյուրանոցային համալիրի հարևանությամբ գտնվող «Ծովինար» ջրամբարում […]
16:38 10.04.2021
Արցախի դեմ Թուրքիայի հովանավորությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված հայերի հիշատակին Կիպրոսում փոքր այգի է տնկվել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Greek City Times-ը: Նախաձեռնության հեղինակները կիպրական «Սոլիդարություն շարժում» կուսակցության անդամներն են՝ կուսակցության ղեկավար Էլենի Թեոխարիուսի գլխավորությամբ, ինչպես նաև Ստրովոլոսի քաղաքապետ Անդրեաս Պապաչարալամբուսը: Այգում ծառերի տնկմանը մասնակցել են նաև Կիպրոսի հայկական համայնքի […]
16:32 10.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: Ռուսական կողմում կա մոտ 348 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
16:24 10.04.2021
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է մեկ ռուս զբոսաշրջիկ, ևս 26-ը վնասվածքներ են ստացել, ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է Անթալիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը: «Ապրիլի 10 ին ՝ առավոտյան ժամը 9:30-ի սահմաններում, Կոնյա-Աքսարայ մայրուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ Կապադովկիա փոխադրող 32 ռուսաստանցի զբոսաշրջիկներից բաղկացած խմբի մասնակցությամբ, որոնք Անթալիայում հանգստանում էին», – ասել է նա: Տուժածներին […]
16:11 10.04.2021
Արցախի ԱԻՊԾ-ից հայտնում են,որ Ստեփանակերտի Բրյուսով թաղամասի բնակելի տների հարևանությամբ հայտնաբերվել է «Սմերչ» հրթիռային համակարգից արձակված կասետային ռումբ։ «Սակրավորները քիչ հետո այն կվնասազերծեն տեղում։ Պայթյունի ձայնը թեպետ բարձր չի լինելու, բայց հորդորում ենք լսելու դեպքում չանհանգստանալ»,- ասվում է ԱՀ ԱԻՊԾ-ի հաղորդագրության մեջ:
00:01 10.04.2021
Ապրիլի 9-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանդիպել է սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում գերեվարված և անհայտ կորած համարվող զինծառայողների ծնողներին և հարազատներին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Հանդիպման ընթացքում գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ներկայացրել է իրականացվող որոնողական աշխատանքներին առնչվող մանրամասներ, պատասխանել հնչեցված հարցերին։ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հավաստիացրել է, որ բարձրացված խնդիրները […]
00:00 10.04.2021
Բելգիայի արտաքին գործերի նախարարությունն ապրիլի 8-ին հաստատել է «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» հասարակական կազմակերպության ներկայացրած ծրագրին դրամաշնորհի տրամադրումը: Այս մասին հայտնում է Բելգիայում ՀՀ դեսպանատունը։ «Բելգիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ ներկայացված ծրագրի վերաբերյալ Բելգիայի ԱԳ նախարարն ընդունել է հավանություն տալու բացառիկ որոշում. դրամաշնորհը հաստատվել է չնայած նրան, որ Հայաստանը ներառված չէր աջակցության ծրագրերի՝ 2021թ. […]
23:57 09.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Ռուսական կողմում կա մոտ 480 կուտակված բեռնատար […]