15:11 09.04.2021
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործողությունների շնորհիվ՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախումբը նախաձեռնել է երկկուսակցական ստորագրահավաք, որով ԱՄՆ նախագահ Բայդենին կոչ է արվում ապրիլի 24-ի ուղերձում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Ինչպես հայտնեցին ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակից, ստորագրահավաքը նախաձեռնել են հայտնի կոնգրեսականներ և մեր ժողովրդի մեծ բարեկամներ Ադամ Շիֆը, Գուս Բիլիրակիսը, Ֆրենք Փալոնը, Դեյվիդ Վալադաոն, Ջեքի […]
15:07 09.04.2021
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։ Նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը, անձամբ դեսպանին Հայաստանի հակակոռուպցիոն և ոստիկանության բարեփոխումներին աջակցելու համար և այդ համատեքստում կարևորել նաև ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի առաքելության և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանի հետ արդյունավետ համագործակցությունը։ Նախարարը դեսպանի հետ […]
15:04 09.04.2021
Հաշվի առնելով այն, որ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի ավտոբուսը, որը թիմը տեղափոխում էր Գյումրի՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ 19-րդ տուրի «Շիրակի» հետ հանդիպմանը, ճանապարհի արգելափակման պատճառով չի կարողանում մտնել Գյումրի, «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպման մեկնարկը հետաձգվում է 1 ժամով: ՀՖՖ-ն լրացուցիչ տեղեկություններ կտրամադրի՝ կապված իրավիճակի հետ:
14:57 09.04.2021
«Զինանոց 2021» համալիր կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է։ Այս շրջանակներում, ոստիկանության Մալաթիայի և Քանաքեռ-Զեյթունի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հիշյալ ստորաբաժանումներում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների կամավոր հանձնման դեպքեր։ Ինքնաձիգները կամավոր հանձնած անձինք ոստիկանություն են բերել նաև փամփուշտներ։ «Կալաշնիկովը» Մալաթիայի բաժին բերած տղամարդը կամավոր հանձնել է նաև պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Արարատի և […]
14:49 09.04.2021
Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը Լիտվայում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ապրիլի 8-ին ընդունել է ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանին (խմբ. Տիգրան Մկրտչյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետ է կանչվել Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանի պաշտոնից)։ Ինչպես հայտնեցին Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանությունից, նախարար Լանդսբերգիսը բարձր է գնահատել դեսպան Մկրտչյանի ավանդը Լիտվայի և Հայաստանի միջև […]
14:40 09.04.2021
Պաշտպանության նախարարության դիմաց իրավիճակը շարունակում է լարված մնալ, անհետ կորած զինծառայողների ծնողների պահանջն անփոփոխ է. անհապաղ հանդիպում ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանի և ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ: Քիչ առաջ ծնողների հետ հանդիպման եկավ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը, նրանց հետ առանձնազրույց ունեցավ, ապա նախարարության մուտքով ներս գնաց: Ոստիկանությունը շարունակում է տարածքում պատ կազմած ծառայություն իրականացնել: Այստեղ […]
14:34 09.04.2021
2021-22 ուսումնական տարում ասպիրանտուրայի ընդունելությունն անցկացվելու է համաձայն ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշմամբ սահմանված ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգի պահանջների, այսինքն` մինչ կորոնավիրուսային համավարակը եղած կարգավորումներով: Ըստ այդմ՝ ասպիրանտուրայի դիմորդները քննություն կհանձնեն «Օտար լեզու» և «Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ» առարկաներից ընդունելության համար ներկայացնելով ատեստավորման վկայական կամ դրան […]
14:32 09.04.2021
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ հիմնավորվել է, որ ընկերության կողմից Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի դպրոցը և մարզասրահը էլեկտրական հոսանքով ապահովելու աշխատանքների կատարման ղեկավարումը հանձնարարված է եղել նույն ընկերության աշխղեկին, որը 2020թ. ապրիլի 17-ից աշխատելով նշված պաշտոնում, աշխատանքային պայմանագրով ստանձնած լինելով […]
14:10 09.04.2021
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանում տարեկան զեկույցի ավարտից հետո իր համերաշխությունն է հայտնել ուկրաինացիներին: «Ես չեմ ցանկանում ավարտել իմ ելույթը այսօր՝ ապրիլի 9-ով, որը մեր Անկախության ու անկախության ամրապնդման օրն է: Չեմ ուզում չնշել մեր ուկրաինացի ընկերների ներկայիս պայքարը և իմ համերաշխությունը չհայտնել նրանց: Կարծում եմ, որ այսօր, ի նշան այս համերաշխության, անհրաժեշտ է անհապաղ […]
13:38 09.04.2021
Երեկ առավոտից ՊՆ շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում անհետ կորած զինծառայողների ծնողները: Նրանք գիշերել են նախարարության դիմաց և հիմա էլ շարունակում են փակ պահել նախարարության բոլոր մուտքերը՝ պահանջելով նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպում: Նշենք, որ երեկ լուրեր էին շրջանառվում, որ Բաքվից ինքնաթիռով հայ գերիներ են Երևան տեղափոխվելու, սակայն պարզվեց, որ ինքնաթիռում հայ գերիներ չկան: […]
13:24 09.04.2021
Ապրիլի 9-ին կկայանա ՈՒԵՖԱ ֆուտզալի ԵՎՐՈ 2022-ի որակավորման խմբային փուլի 5-րդ մրցափուլի Հայաստան-Ռուսաստան հանդիպումը: Այս մասին հաղորդում է ՀՖՖ-ն։ Հայաստանի հավաքականը կորուստներով է մոտենում հանդիպմանը: Վնասվածքի պատճառով թիմին չի կարողանա օգնել Վիտինյոն: Նրա փոխարեն հավաքական է հրավիրվել Հակոբ Ուզունյանը: Որակազրկման պատճառով խաղին չի մասնակցի Սարո Գալստյանը: Հավաքականին չի միացել նաև դարպասապահ Ռոբերտ Բոյարկինը: Այսպիսով, մեր թիմի կազմում այսօրվա խաղին նախապատրաստվում […]
00:27 09.04.2021
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն անընդունելի պոպուլիստական հռետորաբանություն է անվանել Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հայտարարությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին, Թուրքիայի ԱԳՆ-ում աղբյուրը հայտնել է Իտալիայի դեսպանին կանչելու մասին: «Մենք վճռականորեն դատապարտում ենք Իտալիայի վարչապետ Դրագիի անընդունելի պոպուլիստական հռետորաբանությունն ու մեր նախագահի մասին նրա աղաղակող ու կոպիտ հայտարարությունները, որն իր պաշտոնը զբաղեցրել է ընտրությունների արդյունքում, […]
00:15 09.04.2021
Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին բնութագրել է որպես բռնապետ ՝ նշելով նրա հետ համագործակցության անհրաժեշտությունը։ «Այդ բռնապետների հետ, որոնց հետ, սակայն, պետք է համագործակցել, դուք պետք է անկեղծ լինեք, որպեսզի հաստատեք ձեր դիրքորոշումը, բայց նաև պատրաստ լինեք համագործակցել՝ ի շահ ձեր երկրի։ Պետք է գտնել ճիշտ հավասարակշռություն»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել […]
23:59 08.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Ռուսական կողմում կա մոտ 430 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
23:51 08.04.2021
Ապրիլի 8-ին, ժամը 18։32-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պառավաքար գյուղի լճին հարակից տարածքում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր են մեկնել Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հենակետերից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:58-ին, մարվել` 21:20-ին: Այրվել են մոտ 17 հա […]
23:45 08.04.2021
Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված ապրիլի 8-9-ն օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։ Ապրիլի 8-9-ն օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Սյունիքի հովտային գոտում կհասնի +30…+33, Արարատյան դաշտում և Երևանում՝ +27…+29 աստիճանի։ Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 10-13-ը շրջանների […]
23:37 08.04.2021
Ապրիլի 6-ից 8-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Իջևան քաղաքում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 76 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:
23:30 08.04.2021
Արցախի ԱԻՊԾ-ից հայտնում են, որ Ջրականի շրջանում այսօր Արցախի փրկարարները որոնումների արդյունքում հայտնաբերել են 7 աճյուն: Եվս 2 աճյուն հայկական կողմին՝ ենթադրաբար Թալիշի ուղղությունից, փոխանցել են ադրբեջանցիները: Հայ զինծառայողների ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն: 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքների […]
23:08 08.04.2021
Ապրիլի 8-ին՝ ժամը 17։58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մազի Բյուրեղավան քաղաքի «Սյուն Էլեկտրաշին» ՓԲԸ-ի կաթսայատան տանիքում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «Սյուն Էլեկտրաշին» ՓԲԸ-ի գործարանի տանիքում (500 քմ)։ Հրդեհը […]
22:51 08.04.2021
Գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։ «Բանակցությունները ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում են, եւ հույս ունենք, որ ադրբեջանական կողմը ի վերջո կհարգի ստորագրված հայտարարությունը ու […]
22:49 08.04.2021
Արցախի Հանրապետություն այցի ընթացքում Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Նախագահի հետ քննարկել են շրջակա միջավայրի արդյունավետ կառավարման ու պահպանության ոլորտում փոխգործակցության և Հայաստանի կառավարության կողմից անհրաժեշտ օժանդակությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Հստակ արձանագրել են առաջիկա անելիքներն անտառային ռեսուրսի վերականգնման և գրագետ անտառկառավարման համատեքստում։ Շրջակա միջավայրի նախարարությունն […]
22:46 08.04.2021
Ապրիլի 7-ին, ժամը 02.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Վերիշեն գյուղի 36-ամյա մի բնակիչ։ Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չի եղել բացատրությաւն տալու: Նույն օրը Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (Սպանության փորձը) 1-ին մասի հատկանիշներով: […]
22:34 08.04.2021
Երեկ Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հարցը: Մինչ այդ հայկական կողմը առարկայական առաջարկներ է արել այդ նախագծի իրականացմանը Ռուսաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ: Հարցի շուրջ կայացրած որոշումների մասին ոչինչ հայտնի չէ: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
22:25 08.04.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ՀՀ 3 քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մարտի 28-ապրիլի 3-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Հրազդանում՝ մարտի 28-ին, 31-ին, ապրիլի 3-ին:
22:17 08.04.2021
Ապրիլի 8-ին` ժամը 19։19-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ախուրյանի խճուղու 3 հասցեում այրվում է չոր խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է քարաշեն շինության ծածկը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:32-ին, մարվել՝ 19:46-ին: Այրվել են շինության […]
22:11 08.04.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջաններում ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ ապրիլի 2-ին և 3-ին, Արաբկիրում՝ ապրիլի 1-ին, 2-ին, 4-ին, 6-ին և 7-ին: Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ապրիլի 3-6-ը: Ծծմբի երկօքսիդի պարունակությունը […]
22:00 08.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Ռուսական կողմում կա մոտ 430 կուտակված բեռնատար […]
21:50 08.04.2021
Մարտի 28-ին ոստիկանության Ջերմուկի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գնդեվազ գյուղի մի տնից գողություն են արել: Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր։ Պարզվել էր՝ մարտի 1-ից մարտի 28-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին տանիքից խոհանոց տանող մետաղյա դռնակը, մտել ներս և գողացել կենցաղային ապրանք, մոտ 60 մետր մալուխ, աշխատանքային գործիքներ: Գողության փաստով հարուցվեց […]