TIME
Ամսաթիվ
28 07 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 447.36
WEATHER
+28.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Մեկ ժամից «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք կկատարի հայ ռազմագերիներին Բաքվից Երևան տեղափոխող հերթական ինքնաթիռը․ Freenews.am

21:43 08.04.2021

Freenews.am-ի տեղեկություններով՝ մեկ ժամից «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք կկատարի հայ ռազմագերիներին Բաքվից Երևան տեղափոխող հերթական ինքնաթիռը։ Այս պահին հայտնի չէ, թե քանի ռազմագերի է վերադառնում։

̰
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմն Աշխարհի առաջնությունում

21:37 08.04.2021

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն ապրիլի 10-24-ը կմասնակցի Լեհաստանի Կելց քաղաքում կայանալիք Աշխարհի առաջնությանը: Երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ ԱԱ-ում հանդես կգա 11 բռնցքամարտիկ։ Ինչպես տեղեկացնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից, հավաքականի կազմում Լեհաստան կմեկնեն 52 կգ քաշային Գարբոյան Ռուբենը, 56 կգ քաշային Ասլիկյան Ռուսլանը, 60 կգ քաշային Սահակյան Արթուրը, 64 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանը, […]

̰
Չինաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Թուրքիայում որոշ ուժեր «ձեռնոց են նետում» իր տարածքային ամբողջականությանը

21:30 08.04.2021

Վերջին օրերին թուրք-չինական լարվածությունը  Չինաստանի Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանում ապրող թյուրքական ծագում ունեցող ույղուրների հարցով չի մարում։ Ապրիլի 5-ին Թուրքիայի ազգայնական ընդդիմադիր «Լավ» կուսակցության (İYİ Parti) ղեկավար Մերալ Աքշեները Twitter-ում գրառում էր արել, որտեղ հայտնել էր, որ Չինաստանի Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանի արևմտյան տարածքները «մի օր անպայման անկախանալու են»։ Ի պատասխան դրան՝ պաշտոնական Պեկինը հանդես էր եկել դատապարտող […]

̰
Լոռու ՄՓՎ փորձագետը՝ հաշմանդամային բազկամարտի առաջնության հաղթող

21:24 08.04.2021

Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի կազմակերպած հաշմանդամային բազկամարտի պաշտոնական առաջնությունում 65 կիլոգրամ քաշային կարգում աջ և ձախ ձեռքերով առաջին տեղ է զբաղեցրել Լոռու մարզային փրկարարական վարչության ՃԿԿ փորձագետ Հարություն Մխիթարյանը՝ պարգևատրվելով դիպլոմներով, մեդալներով և գավաթներով: Մրցաշարն անցկացվել է բազկամարտի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգին համապատասխան: Մասնակցել է հաշմանդամություն ունեցող 64 մարզիկ` Հայաստանից և Արցախից։ Առաջնությունն իրականություն է դարձել […]

̰
Զորամիավորումներում անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ

21:17 08.04.2021

Կրակի վարման անհատական վարժվածության կատարելագործման նպատակով ապրիլի 7-ից 8-ը զորամիավորումներում անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։ Այս մասին տեղեկացին ՀՀ ՊՆ-ից։ Զինծառայողները ցուցաբերել են բարձր պատրաստվածություն և գերազանց կատարել առաջադրված կրակային խնդիրները։

̰
ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազները հայտարարություն են ստորագրել՝ ուղղված համագործակցության զարգացմանը

16:00 08.04.2021

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը ստորագրել են համատեղ հայտարարություն՝ ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև համագործակցության զարգացման մտադրությունների վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Խաչատրյանը գրել է, որ հայտարարությունն ուղղված է դատախազների որակավորման բարձրացմանը և բազմաթիվ ուղղություններով գործընկերության ամրապնդմանը:

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում

16:00 08.04.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Ռուսական կողմում կա մոտ 430 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

̰
Կառավարության երրորդ մասնաշենքի դիմաց այսուհետ Անվախ աղջկա արձանն է

15:58 08.04.2021

Արձանի աղջիկը կանգնած է դեմքով դեպի շենքը՝ վստահ ու համարձակ կեցվածքով խրախուսելու կանանց ու աղջիկների մասնակցությունը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ կառավարման, որոշումների ընդունման, իրավունքների պաշտպանության գործում։ Աղջիկների հզորացումը խրախուսող ու խորհրդանշող նմանատիպ արձաններ կան աշխարհի տարբեր քաղաքներում․ մեր տարբերակում հայ աղջիկ է՝ հայկական տարազով ու գլխազարդով: Արձանի բացման արարողությանը ԱՍՀ նախարարի առաջին տեղակալ […]

̰
Արցախի հյուրանոցներում ազատ սենյակ չկա. արցախցիներին բնակեցնելու գործընթացն առայժմ դադարեցվում է

15:56 08.04.2021

Պատերազմի հետևանքով տեղահանված Արցախի քաղաքացիներին 2020 թվականի նոյեմբեր ամսից սկսած ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը բնակեցնում է Ստեփանակերտի և ԱՀ շրջանների հյուրանոցներում և հյուրատներում: Այս մասին հաղորդում է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: «Մինչ այսօր Արցախի Հանրապետությունում գտնվող հյուրանոցներում և հյուրատներում բնակեցվել են մոտ 1200 քաղաքացի: Հյուրանոցներում քաղաքացիները բնակեցվում են ըստ առաջնահերթության (հաշմանդամություն […]

̰
«Կարմիր բլուր» հնավայրում իրականացվում են պեղումներ. հայտնաբերվել է ուրարտական շերտ

15:50 08.04.2021

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղում իրականացվում են պեղումներ: «Հյուսիս-հարավ» մայրուղու կառուցման Արգավանդ-Շիրակ հանգույցը կապող հատվածի շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է խեցեղեն, ինչի մասին շինաշխատողները տեղեկացրել են «Կարմիր բլուր» մասնաճյուղի ղեկավար Վահե Սարգսյանին: Տարածքն ընդգրկում է 25 մ քառակուսի, շինարարական աշխատանքներն այդտեղ դադարեցվել են: ԿԳՄՍ նախարարության թույլտվությամբ՝ «Էրեբունի» թանգարանի՝ պեղումներ իրականացնող խումբը՝ թանգարանի տնօրեն, հնագետ […]

̰
ԿԲ-ն դոլար կներարկի շուկա

15:43 08.04.2021

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարել է, որ ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։ Սա նշանակում է, որ ԿԲ-ն արտարժույթ (դոլար) կվաճառի։ Ինչպես նշում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, ՀՀ Կենտրոնական բանկը շարունակում […]

̰
Մահացել է գեղանկարիչ Արմեն Աթայանը

15:40 08.04.2021

Կյանքից հեռացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Արմեն Աթայանը: Միությունից հայտնում են, որ նկարչի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին: Արմեն Աթայանը ծնվել է 1922 թվականին: 1941 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1952 թվականին՝ Երևանի գեղարվեստի ինստիտուտը: 1954 թվականից ստեղծագործել է Կիևում, իսկ 1965-ից՝ Երևանում: Դասավանդել է ԵԳԻ-ում։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին […]

̰
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը մեկնաբանել է թուրք-ամերիկյան հարաբերությունները

15:35 08.04.2021

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Մուրաթ Մերջանը թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է թուրք-ամերիկյան հարաբերություններին: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ Մերջանը նշել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի  միջև առկա խնդիրները չպետք է փչացնեն համագործակցությունը: Նա խոստացել է ջանքեր գործադրել ընդլայնելու թուրք-ամերիկյան համագործակցությունն այնպիսի հնարավոր ոլորտներում, որտեղ կողմերն իսկապես ունեն ընդհանուր շահեր: Մերջանը, անդրադառնալով այն հարցին՝ […]

̰
Հայաստան է ներկրվել ռուսական Sputnik-V պատվաստանյութի 15000 դեղաչափ՝ 7500 անձի համար. ԱՆ

15:26 08.04.2021

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի կանխարգելման գործընթացում առանցքային դեր ունի պատվաստանյութի կիրառումը: Ապրիլի 8-ի գիշերը Հայաստան է ներկրվել ռուսական Sputnik-V պատվաստանյութի 15000 դեղաչափ՝ 7500 անձի համար: Պատվաստանյութը նախատեսված է ռիսկի խմբի շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների իրականացման համար։ «Կպատվաստվեն մասնավորապես 65 և բարձր տարիքի անձինք, 18-64 տարեկան քրոնիկ հիվանդներ, բուժաշխատողներ, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչներ և […]

̰
10 մարզում կստեղծվեն ցերեկային կենտրոններ

15:11 08.04.2021

Կառավարությունը հաստատել է Տարեցներին մատուցվող խնամքի ծառայությունների բարելավման և համայնքահեն ծառայությունների ներդրման ու զարգացման ծրագիրը և դրա իրականացումն ապահովող միջոցառումների 2021-2023 թթ. պլան-ժամանակացույցը: Ծրագրի ընդունման նպատակը տարեց մարդկանց համար բարենպաստ և առողջ միջավայրի ստեղծումն է, նրանց իրավունքների պաշտպանության, արժանավայել, առողջ և ակտիվ երկարակեցության ապահովումն ու խնամքի ծառայությունների բարելավումը: Նախատեսվում է իրականացնել խնամքի ինստիտուցիոնալ ծառայություններից աստիճանաբար […]

̰
Կարևոր է, որպեսզի ՌԴ նախագահի հետ քննարկումների բովանդակությունը նաև կիսեմ Ձեզ հետ. վարչապետը՝ ԱՀ նախագահին

15:06 08.04.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մեծարգո պարոն նախագահ, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Մենք գործնականում 44-օրյա պատերազմի ավարտից հետո ամենօրյա ռեժիմով աշխատում ենք Արցախում բնականոն կյանքը վերականգնելու ուղղությամբ, և կարող եմ արձանագրել, որ այս ընթացքում լայնածավալ ծրագրեր ենք իրականացրել իրար հետ: Արդեն համատեղ մի […]

̰
Կառավարությունն ավելի քան 2 մլրդ-ով ավելացնում է գիտության ֆինանսավորումը

14:59 08.04.2021

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և գումար հատկացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեին: Առաջարկվում է «ՀՀ 2021 թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերի միջոցառումների իրականացման համար հատկացված ֆինանսական միջոցներն ավելացնել 2,784,565.4 հազար դրամով։ Ավելացվող միջոցներն ուղղվելու են՝ թեմատիկ գիտական հետազոտություններին, ենթակառուցվածքի արդիականացման ծրագրերին (լաբորատորիաներ, արդիականացված սարքավորումներ […]

̰
SHANTNEWS

14:55 08.04.2021

̰
Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը հանդիպում են ունեցել

14:52 08.04.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպում եմ ունեցել: Վարչապետը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել։

̰
Ստեփանակերտից մոտ 15 կմ հեռավորության վրա հրդեհ է բռնկվել. ԱՀ ԱԻՊԾ

14:47 08.04.2021

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Ստեփանակերտից մոտ 15 կմ հեռավորության վրա՝ անտառային գոտում բռնկված հրդեհի մասին: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից: Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ, այնուհետև օգնության են գնացել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը։ Կրակը տարածվել է մոտ 10 հա տարածքի վրա, […]

̰
Վայոց ձորի մարզի դպրոցներում ուսումնավարժություններ են անցկացվել

14:41 08.04.2021

Վայոց ձորի մարզի Ազատեկի և Գոմքի միջնակարգ դպրոցներում անցկացվել են «Անձնակազմի պատսպարման իրականացումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ: Մասնակցել են շուրջ 140 աշակերտներ: Ուսումնավարժության ավարտից հետո մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչները վերլուծել են արդյունքները և տվել մասնագիտական խորհուրդներ:

̰
Քննություն է տարվում՝ պարզելու Ջրառատ գյուղում 15 և 17 տարեկան քույրերի թունավորման դեպքի հանգամանքները

14:35 08.04.2021

2021թ. ապրիլի 7-ին՝ ժամը 10:25-ին, «Հրազդան ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել  Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի 17-ամյա բնակչուհին, ինչպես նաև վերջինիս 15-ամյա քույրը՝ մահացած վիճակում: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական […]

̰
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է COVID-19-ի դեմ պայքարի ծախսերի հաշվետվություն

14:11 08.04.2021

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված ծախսերի մասով կից տրվում է տեղեկատվություն 2021 թվականի հունվարից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածի համար: Աղյուսակում ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։ Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում […]

̰
ԱՄՆ-ն դատապարտել է Կիպրոսի հայկական Մակարավանքում թուրքերի կազմակերպած խնջույքը

14:07 08.04.2021

Նիկոսիայում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Յուդիթ Գարբըրը դատապարտել է թուրքերի վերահսկողության տակ անցած Կիրենիայի հայկական պատմական Մակարավանքում անցկացված միջոցառումը: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, դեսպանն այդ մասին գրառում  է արել Twitter-ում: «ԱՄՆ դեսպանատունը խստորեն դատապարտում է Սուրբ Մակարի հայկական վանքի չարարկումը (վատ նպատակով օգտագործումը): Կրոնական ազատությունը հիմնարար արժեք է, և մենք կրկնում ենք կրոնական առաջնորդների […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի վարչապետին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

13:50 08.04.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Էդուարդ Հեգերին վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ընդունեք խնդրեմ ջերմ շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս Սլովակիայի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ Սլովակիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Վստահ եմ, որ փոխադարձ […]

̰
Նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել

13:42 08.04.2021

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 7-ին ստորագրել է «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Բանկային […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

13:37 08.04.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Ռուսական կողմում կա մոտ 430 կուտակված բեռնատար […]

̰
Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Արցախի հերոսներ Իգոր Մուրադյանի ու Վիգեն Շիրինյանի հարազատների հետ

13:24 08.04.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 8-ին Հայաստանում ԱՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել Արցախի հերոսներ Իգոր Մուրադյանի ու Վիգեն Շիրինյանի հարազատների հետ և նրանց հանձնել «Ոսկե Արծիվ» շքանշան։ ԱՀ պետական բարձրագույն պարգևին Իգոր Մուրադյանը և Վիգեն Շիրինյանն արժանացել են Արցախյան ազգային-ազատագրական պայքարում ունեցած նշանակալի ավանդի ու Հայրենիքին մատուցած ծառայությունների համար։ Իր խոսքում Արայիկ Հարությունյանը […]

̰
Մեքենան բախվել է գնացքին. վարորդը մահացել է

13:08 08.04.2021

Ապրիլի 8-ին՝ ժամը 01.25-ին, հաղորդում է ստացվել, որ Արարատի մարզի Մխչյան գյուղի մոտ գնացքը բախվել է մեքենային, կա զոհ: Պարզվել է, որ ժամը 00.20-ի սահմաններում «Դեու» մակնիշի ավտոմեքենան Մխչյան գյուղի ուղեփակոցի մոտ բախվել է բեռնատար գնացքին. «Դեուի» 35-ամյա վարորդ Նահապետ Հովհաննիսյանը մահացել է: Կատարվում է քննություն։

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

00:00 08.04.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Ռուսական կողմում կա մոտ 430 կուտակված բեռնատար […]

̰
BACK_TO_TOP