22:16 06.04.2021
Հանրապետության 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Ռուսաստանի հանրային հեռուստատեսությանը։ Զրուցավարը՝ Վլադիմիր Պոզները, զրույցը սկսել է այն հարցից, թե ինչու է Քոչարյանը Մոսկվայում և արդյոք չի հանդիպել Պուտինի հետ։ Քոչարյանը պատասխանել է, որ չի հանդիպել։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:06 06.04.2021
Մարտի 16-ից 19-ն ընկած ժամանակահատվածում գողություն էր եղել Սիսիանի Ույծ համայնքում: Պատուհանից մտել ու հափշտակել էին կենցաղային իրեր՝ տանտիրոջը պատճառելով 130 հազար դրամի վնաս: Հարուցվեց քրեական գործ: Սիսիանի ոստիկանները ձեռնամուխ եղան բնակարանային գողության բացահայտմանը: Շուտով նրանք օպերատիվ տվյալ ստացան, որ գողությունը կատարել են տուժողի հարևանները՝ 34 և 26 տարեկան երկու տղամարդիկ: Մարզային վարչության գործընկերների և […]
21:55 06.04.2021
Ապրիլի 5-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի և մի խումբ այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ, այցելել է Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնք և մասնակցել նոր այգու տնկման աշխատանքների մեկնարկին, որը նախաձեռնվել է արմատներով Հադրութից սփյուռքահայ գործարարի կողմից։ «Հադրութի և բռնազավթված մյուս շրջանների վերադարձի և Հայրենիքի կայուն անվտանգության ապահովման նպատակներին հասնելու ճանապարհը սկսում է […]
21:48 06.04.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ամեն օր տվյալներ է ստանում AstraZeneca պատվաստանյութի մասին: ԱՀԿ-ն այս պահին կապ չի տեսնում այդ դեղամիջոցի պատվաստման և թրոմբների ձևավորման միջև, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ-ի կարգավորման և կանխարգելման դեպարտամենտի տնօրեն Ռոժերիու Պինտու Դե սա Գասպարը: «Այժմ գոյություն ունեն մի շարք կոմիտեներ և կարգավորող մարմիններ, որոնք նայում են տվյալներին, և նոր տվյալները […]
21:41 06.04.2021
Ադրբեջանական զինվորականների կողմից Սյունիքում քաղաքացիական մեքենայի ուղղությամբ քարեր նետելը հաստատում է անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը։ Այս մասին գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Այսօր մամուլում լայնորեն տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ առավոտյան ժամը 4:00-ից 5:00-ի սահմաններում Կապան – Երեւան միջպետական ավտոճանապարհի Դավիթ Բեկ-Շուռնուխ գյուղերի հատվածում տեղակայված ադրբեջանական զինվորականները քարեր են նետել հայկական […]
21:32 06.04.2021
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ ապրիլի 5-ին տեղի է ունեցել Արցախի ներքին անվտանգության ապահովման որոշ հարցերի շուրջ խորհրդակցություն՝ իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախում հասարակական կարգի պահպանմանը, հանցագործությունների կանխարգելմանը, իրավապահների կողմից հանրային հնչեղության ստացած հարցերին արագ և արդյունավետ արձագանքելու հետ կապված հարցեր: «Վերջին ամիսներին Հանրապետությունում […]
21:24 06.04.2021
Ապրիլի 7-ին Մոսկվա կատարելիք աշխատանքային այցի նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Ինտերֆաքս»-ին և ՌԻԱ «Նովոստի»-ին։ Վարչապետը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների ապագայի իր տեսլականի, տնտեսական կապերի, ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարների ու Վլադիմիր Պուտինի հետ առաջիկա հանդիպման մասին: Մանրամասները՝ռեպորտաժում։
21:07 06.04.2021
Ապրիլի 6-ին` ժամը 20:07-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մխչյան գյուղում. այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 20:28-ին, մարել՝ 20:46: Այրվել է տունը՝ մոտ 50 քմ. տուժածներ չկան:
21:00 06.04.2021
Զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքներն այսօր Հադրութի շրջանում արդյունք չեն տվել: Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը 1529 է: Որոնողական աշխատանքները վաղը կշարունակվեն Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:
20:52 06.04.2021
Ապրիլի լույս 2-ի գիշերը ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ Գայի պողոտայում տեղադրված վճարային տերմինալից գողություն է արվում։ Տեղեկությունը ստանալուց րոպեներ անց, ժամը 2.40-ին, քրեական հետախույզները վճարային տերմինալի մոտ էին։ Արագ արձագանքման շնորհիվ հանցագործությունն ավարտին չէր հասել։ Հենց դեպքի վայրում լինգը թողած ու փախած երիտասարդին նրանք կարճ ժամանակում Մոլդովական փողոցում բռնեցին […]
20:30 06.04.2021
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, արդեն մի քանի օր է՝ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» հնավայարի հարևանությամբ պեղումներ են սկսել:
20:23 06.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
16:00 06.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Ռուսական կողմում կա մոտ 400 կուտակված բեռնատար […]
15:58 06.04.2021
Ապրիլի 6-ին` ժամը 03:07-ին, «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ահազանգ է ստացվել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 15 հասցեում գտնվող Երևանի պահածոների գործարանից։ Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հրդեհաշիջման և փրկարարական […]
15:53 06.04.2021
Տեղի է ունեցել երկրաշարժագիտության արդի հիմնախնդիրներին և Հայաստանում սեյսմիկ կայանների ցանցի կազմակերպման նորարարական տեխնոլոգիաներին նվիրված հայ-չինական առցանց սեմինարների շարքի վերջին հանդիպումը: Սեմինարները կազմակերպվել էին Չինաստանի երկրաբանական ծառայության զարգացման հետազոտական կենտրոնի, Չինաստանի սեյսմաբանական ծառայության Երկրաֆիզիկայի ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի կողմից՝ ՉԺՀ առևտրի նախարարության հովանավորությամբ: Սեմինարների շարքը մեկնարկել է […]
15:39 06.04.2021
2020 թվականից Երևանի բնապահպանական խնդիրների լուծումը վստահվեց նորաստեղծ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային կազմակերպությանը: Գործը սկսելու առաջին նախապայմաններից էր անհրաժեշտ տեխնիկայի ձեռքբերումը: Ինչպես հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շուրջ մեկ տարվա ընթացքում համայնքային կառույցը ձեռք բերեց ավտոաշտարակներ, ծառերի սրսկման, բեռնատար շուրջ երեք տասնյակ միավոր տեխնիկա: Ավտոհավաքակայանի հագեցվածությանն ու հնարավորություններին […]
15:37 06.04.2021
Հատուկ քննչական ծառայությունը Գլխավոր դատախազությունից ստացել է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի դիմումը և նախապատրաստվում են նյութեր։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: Փետրվարի 25-ին ԶՈՒ ԳՇ-ն հայտարարությամբ հանդես եկավ, որտեղ բարձրաստիճան սպայակազմը պահանջեց վարչապետի եւ կառավարության հրաժարականը։ Վարչապետը դա որակեց ռազմական հեղաշրջման փորձ։ Նա նույն […]
15:30 06.04.2021
Ապրիլի 7-ին Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպում «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Ժամը 12:00-ին գործարկվելու են համայնքում առկա շչակները: «Նախապես հայցում ենք Ձեր ներողամտությունը: Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասված է ԱԻՆ հաղորդագրության մեջ:
15:21 06.04.2021
Վարչապետի որոշմամբ՝ Քրիստիննե Գրիգորյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից՝ նշանակվելով արդարադատության նախարարի առաջին տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Քրիստիննե Գրիգորյանին նշանակել արդարադատության նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
15:17 06.04.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի` աշխատանքային այցով Հայաստան ժամանած նախագահ Էրիկ Կարպանոյին և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Ողջունելով Էրիկ Կարպանոյի այցը ԿԳՄՍՆ՝ նախարար Վահրամ Դումանյանն ընդգծել […]
15:15 06.04.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արշակ Կարապետյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արշակ Կարապետյանին ազատել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
15:13 06.04.2021
Վերջին 15 տարում Ադրբեջանից Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվն աճել է։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Թուրքիայի զբոսաշրջության և մշակույթի նախարարությունը։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2018 թվականին Ադրբեջանից Թուրքիա էր մեկնել 858.506 զբոսաշրջիկ, 2019-ին՝ 901.723 զբոսաշրջիկ։ 2020 թվականին, սակայն, այդ թվերը կորոնավիրուսի պատճառով նվազել են 73.7 տոկոսով։ 2021-ի հունվար-փետրվարին գրանցվել են նվազման միտումներ։ Ադրբեջանից Թուրքիա մեկնողների […]
15:03 06.04.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Գրիգորյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սուրեն Գրիգորյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
15:02 06.04.2021
Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գևորգ Կոստանյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի, 202-րդ հոդվածի 1-ին մասի, 259-րդ հոդվածի 2-րդ մասի, 394-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 75-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով […]
14:51 06.04.2021
Ապրիլի 5-ին՝ ժամը 20:40-ին, Մարտունի քաղաքի բնակչից հաղորդում է ստացվել, որ Գարեգին Նժդեհի փողոցում նռնակ են պայթեցրել: Այս մասին հայտնում են ԱՀ ոստիկանությունից։ Ոստիկանության շրջանային բաժնի պետ Ս. Դանիելյանի գլխավորությամբ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 20:35-ի սահմաններում, Մարտունի քաղաքի 33-ամյա բնակիչ Ն. Ղ.-ն նռնակ է նետել Ա. Ա. -ի առանձնատան ուղղությամբ, […]
14:35 06.04.2021
Ապրիլի 6-ին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանին: Քննարկվել են պատերազմական գործողությունների հետևանքով հարկ վճարողների մոտ առաջացած խնդիրների կարգավորման հետ կապված հարցեր: Հարկային բեռի թեթևացման, գործարարության համար առավել բարենպաստ հարկային դաշտի ձևավորման նպատակով Ազգային ժողովի կողմից ընդունվել են 2 նոր օրենքներ, 17 օրենքներում կատարվել են փոփոխություններ: Ընդունված օրենքների կիրարկումն ապահովելու […]
14:26 06.04.2021
Թուրք ուժայինները բերման են ենթարկել դեռևս մարտի 20-ին Դենիզլի քաղաքում Էրդողանի դեմ կազմակերպված բողոքի ակցիային մասնակցած Իրանի քաղաքացիներ Իսմայիլ Ֆաթթահին, Լեիլի Ֆարաջին, Զեյնաբ Սահաֆիին և Մոհամմադ Փուրաքբարին: Այս մասին հաղորդում է Ermnihaber-ը։ Վերոհիշյալ բողոքի միջոցառումը կապված է եղել Ստամբուլյան կոնվենցիային Թուրքիայի անդամակցությունը պաշտոնապես չեղարկելու մասին նախագահ Էրդողանի որոշման հետ։ Նշյալ կոնվենցիան «Կանանց դեմ բռնության և […]