Նպատակ ունենք, որ մեր ջերմոցները 100%-ով ապահովեն Երևանի պահանջարկը. Հայկ Մարության – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 07 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 447.36
WEATHER
+37.09 oC

Նպատակ ունենք, որ մեր ջերմոցները 100%-ով ապահովեն Երևանի պահանջարկը. Հայկ Մարության

15:39 06.04.2021

2020 թվականից Երևանի բնապահպանական խնդիրների լուծումը վստահվեց նորաստեղծ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային կազմակերպությանը: Գործը սկսելու առաջին նախապայմաններից էր անհրաժեշտ տեխնիկայի ձեռքբերումը:

Ինչպես հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շուրջ մեկ տարվա ընթացքում համայնքային կառույցը ձեռք բերեց ավտոաշտարակներ, ծառերի սրսկման, բեռնատար շուրջ երեք տասնյակ միավոր տեխնիկա: Ավտոհավաքակայանի հագեցվածությանն ու հնարավորություններին ծանոթանում է քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Կանաչապատման ՀՈԱԿ-ը ստեղծվել է մի նպատակով՝ կենտրոնացնել ամբողջ ներուժը մի տեղում և քաղաքի կանաչապատման համար մշակել մեկ քաղաքականություն: Դրա համար նախ պահանջվում էր տեխնիկայի մեծ ծավալ, որը, ցավոք, բացակայում էր: Բավականին մեծ թվով տեխնիկա գնվեց, որն այսօր արդեն օգտագործվում է»,- նշում է քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Վերջերս ձեռք ենք բերել 18 բեռնաուղևորատար մեքենաներ, որոնք սպասարկելու են վարչական շրջաններում աշխատող այգեպան-բանվորներին: Հերթում են մոտ 10 տարբեր տիպի՝ ինքնաթափեր, ջրցաններ, ավտոաշտարակներ, հատուկ սրսկման սարքավորումներ և աղբատար մեքենաներ, որոնց ձեռքբերման դեպքում էապես կարագացնենք և ավելի արդյունավետ կդարձնենք քաղաքում իրականացվող աշխատանքները: Հեռանկարում նախատեսվում է կանաչապատման ոլորտի տեխնիկայի քանակը այսօրվա 50-ից հասցնել 70 միավորի»,- ասում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արա Աղայանը:

Մեքենաներն այժմ կայանում են քաղաքային ջերմոցների հարևանությամբ: Շուտով այստեղ կկառուցվի 4300քմ տարածքով ավտոհավաքակայան՝ մեքենաների տեխսպասարկման և նորոգման կայանով, կից պահեստով ու վարչական տարածքով՝ ավտոհավաքակայանի և ջերմոցատնկարանային վարչության աշխատակիցների համար։ Այժմ նախագծման գործընթացն է:

Կընդլայնվի նաև ջերմոցային և տնկարանային հատվածը: Շուրջ 25 հա տարածքից այսօր փաստացի օգտագործվում է մոտ 5-ը: Գործունեության 1 տարին վերջերս բոլորած համայնքային կառույցն արդեն հասցրել է սեփական կանաչ տնտեսության հիմքերը դնել: Հենց այստեղ՝ ջերմոցում ու տնկարանում է ծնվում, մեծանում քաղաքին շունչ տվող ծառերի ու ծաղիկների զգալի մասը:

«Տնկարանային տնտեսությունը, ցավոք, զրոյական մակարդակի էր: Նպատակ դրեցինք զարգացնել ջերմոցային տնտեսությունը և ոչ թե գնված ծաղիկները այստեղ ժամանակավոր պահել և տնկել, այլ որոշեցինք ինքներս արտադրել այդ ամենը»,- ընդգծում է քաղաքապետ Մարությանը:

«Այստեղ ներդրվել է դպրոց-տնկարան գործելաոճը, որը սերմից մինչև վերջնական տեղափոխմանը ենթակա ծառաթփատեսակների աճ է ենթադրում»,- մանրամասնում է ջերմոցատնկարանային վարչության պետ Արթուր Խալաթյանը:

«Մեր կարևոր ուղղություններից մեկն այն է, որ բուսատեսակների մեծ մասը լինեն մշտադալար և բազմամյա: Մենք մտադիր ենք կանաչապատումն այնպես կազմակերպել, որ ապահովվի կենսաբազմազանություն և քաղաքի համար ունենա բնապահպանական նշանակություն»,- ասում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը:

Այսօր ջերմոցում ու տնկարանում շուրջ 30 աշխատակիցների ձեռքով աճեցվում է 30 անուն բույս՝ այդ թվում նաև Կարմիր գրքում գրանցված տեսակներ։ Ջերմոցն ունի նաև գիտական փորձադաշտ: Արդեն 30.000 թուփ, 100 հազար ծաղկի սածիլ և 5 հազար ծառ է աճեցվել այստեղ:

«Նպատակ ունենք, որ ջերմոցները 100 տոկոսով ապահովեն Երևանի պահանջարկը և գնում այլևս չլինի, իսկ գերնպատակը՝ նաև կարողանանք ապահովել Հայաստանի այլ քաղաքներին»,- ընդգծում է Երևանի քաղաքապետը:

Այս տարի նախատեսվում է նաև 30 կմ ոռոգման նոր ջրագիծ անցկացնել: Բնապահպանության ու կանաչապատման ոլորտում քաղաքի անելիքները շատ են. ավելացնել Երևանի կանաչ գոտիների ծավալները, մշակել նոր, երկարաժամկետ ծրագրեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավարտվել է Միքայել Աջապահյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

16:00 28.07.2025

Ավարտվել է Միքայել Աջապահյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Մ.Ա.-ն լրատվական ալիքներից մեկին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ ինքը ՀՀ նախկին երկու նախագահներին բազմիցս առաջարկել է բանակում, ոստիկանությունում և ազգային անվտանգությունում պաշտոնավարող իրենց […] ...

Թրամփը պատերազմ չի ուզում․ Լավրով

16:00 28.07.2025

Թրամփը պատերազմ չի ուզում․ Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պրագմատիկ է և չի ցանկանում որևէ պատերազմ։ «Նախագահ Թրամփը պրագմատիկ է, նա չի ցանկանում որևէ պատերազմ, և նա, ի տարբերություն իր նախորդի՝ պարոն Բայդենի, և ի տարբերություն ներկայիս եվրոպական էլիտաների, բաց է երկխոսության համար», – ասել է նա կրթական ֆորումի ընթացքում։   ...

Մակրոնը տեսանյութ է հրապարակել, որտեղ արտասվելով հիշում է Փարիզի Օլիմպիական խաղերը

15:50 28.07.2025

Մակրոնը տեսանյութ է հրապարակել, որտեղ արտասվելով հիշում է Փարիզի Օլիմպիական խաղերը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ում տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով, որ կարոտում է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերը: Տեսանյութը սկսվում է Ֆրանսիայի նախագահի՝ արհեստական բանականությամբ գեներացված արցունքներով, ինչից հետո ցուցադրվում են ուշագրավ դրվագներ Օլիմպիական խաղերից: Փարիզի Օլիմպիական խաղերը տեղի են ունեցել 2024 թվականի հուլիսի 24-ից մինչև օգոստոսի11-ը: pic.twitter.com/JhZ9SIBnqb — Emmanuel Macron (@EmmanuelMacron) July 26, 2025 ...

ՀՀ դեսպանը Լիբանանի ԱԳ նախարարի հետ քննարկել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության հեռանկարները

15:41 28.07.2025

ՀՀ դեսպանը Լիբանանի ԱԳ նախարարի հետ քննարկել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության հեռանկարները

Հուլիսի 28-ին դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպել է Լիբանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Յուսեֆ Ռաջիին: Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության հեռանկարները: Այս մասին հայտնում են Լիբանանում Հայաստանի դեսպանությունից։ ...

Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը

15:30 28.07.2025

Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Հավակնորդների քննությունները, ըստ ժամանակացույցի, տեղի կունենան օգոստոսի 19-ին, 20-ին, 21-ին, 22-ին, 26-ին, 27-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N 2): Հավակնորդներին խնդրում ենք ԿԳՄՍ նախարարություն ներկայանալ […] ...

Սպիտակում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթը

15:21 28.07.2025

Սպիտակում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Ալբերտ Հակոբյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Լոռու մարզ, ք. Սպիտակ) իրականացված ստուգման ընթացքում նմուշառում է կատարվել առկա արտադրատեսակներից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության։ Հետազոտությամբ պարզվել է, որ «Պանիր չանախ» և «Կարագ 82,5% յուղայնությամբ» արտադրատեսակների նմուշները ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) և ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ […] ...

BACK_TO_TOP