ԿԳՄՍ նախարարն ընդունել է Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 07 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 447.36
WEATHER
+37.09 oC

ԿԳՄՍ նախարարն ընդունել է Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահին

15:17 06.04.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի` աշխատանքային այցով Հայաստան ժամանած նախագահ Էրիկ Կարպանոյին և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Ողջունելով Էրիկ Կարպանոյի այցը ԿԳՄՍՆ՝ նախարար Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ հայ-ֆրանսիական բարեկամությունը և համագործակցության հարուստ փորձը հավելյալ ներկայացման կարիք չունեն, իսկ դրանց ամրապնդման և ընդլայնման լավագույն միջոցը համատեղ կրթամշակութային ծրագրերն են:

«Կորոնավիրուսի համավարակով և պատերազմով պայմանավորված՝ նախորդ տարին մեր երկրի համար շատ բարդ էր, սակայն մենք մշտապես զգացել և շատ բարձր ենք գնահատում Ֆրանսիայի աջակցությունը, Ձեր երկրի՝ մեր ժողովրդի և արդարության նկատմամբ վերաբերմունքը: Մենք հաստատակամ ենք, վստահաբար հաղթահարելու ենք բոլոր դժվարությունները և դրա համար գործուն քայլեր ենք ձեռնարկում՝ զարգացնելու կրթական ոլորտը, քանի որ յուրաքանչյուր երկրի անվտանգության կարևորագույն երաշխիքը կրթական բարձր մակարդակն է»,- ասել է նախարար Վահրամ Դումանյանը և հավելել, որ պատրաստ է քննարկել Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի աջակցությամբ Հայաստանում իրականացվող գիտակրթական գործունեության հեռանկարները:

Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահ Էրիկ Կարպանոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ պատրաստ է շարունակել և ընդլայնել գործընկերային հարաբերությունները:

Է. Կարպանոն ընդգծել է, որ ընդամենը 3 ամիս առաջ է գլխավորել Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանը և նախագահի կարգավիճակում սա իր առաջին պաշտոնական այցն է:

«Արդեն իսկ հնարավորություն եմ ունեցել շփվելու Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողների հետ և պետք է փաստեմ, որ հիացած եմ նրանց կրթական մակարդակով: Հայաստանի ապագան երիտասարդներն են, իսկ բուհական ոլորտում կատարած ներդրումները ներդրում են ուժեղ ապագայի համար: Այս տեսանկյունից դուք կարող եք ապավինել մեզ հետ համագործակցությանը»,- ասել է Է. Կարպանոն:

Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարը ևս ընդգծել է, որ ՀՖՀՀ-ն շարունակելու է ընթանալ առաջընթացի ճանապարհով՝ ի նպաստ հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման և Հայաստանի զարգացման: Բերտրան Վենարի խոսքով՝ ՀՖՀՀ-ն դիտարկում է կրթական ծրագրերն ընդլայնելու, ուսանողների թիվը զգալիորեն ավելացնելու և  համալսարանը որպես ֆրանկոֆոն տարածաշրջանային կրթահամալիր (կամպուս) դարձնելու հնարավորությունները: ԿԳՄՍ նախարար Վ. Դումանյանը, բարձր գնահատելով Հայաստանում ֆրանսիական համալսարանի արդյունավետ գործունեությունը, հաստատության ընդլայնմանը միտված նախաձեռնություններին աջակցելու պատրաստակամություն է հայտնել:

Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաև Հայաստանում «Ակադեմիական քաղաք» ստեղծելու գաղափարի վերաբերյալ՝ երկուստեք ընդգծելով այդպիսի բուհական համալիր ունենալու կարևորությունը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավարտվել է Միքայել Աջապահյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

16:00 28.07.2025

Ավարտվել է Միքայել Աջապահյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Մ.Ա.-ն լրատվական ալիքներից մեկին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ ինքը ՀՀ նախկին երկու նախագահներին բազմիցս առաջարկել է բանակում, ոստիկանությունում և ազգային անվտանգությունում պաշտոնավարող իրենց […] ...

Թրամփը պատերազմ չի ուզում․ Լավրով

16:00 28.07.2025

Թրամփը պատերազմ չի ուզում․ Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պրագմատիկ է և չի ցանկանում որևէ պատերազմ։ «Նախագահ Թրամփը պրագմատիկ է, նա չի ցանկանում որևէ պատերազմ, և նա, ի տարբերություն իր նախորդի՝ պարոն Բայդենի, և ի տարբերություն ներկայիս եվրոպական էլիտաների, բաց է երկխոսության համար», – ասել է նա կրթական ֆորումի ընթացքում։   ...

Մակրոնը տեսանյութ է հրապարակել, որտեղ արտասվելով հիշում է Փարիզի Օլիմպիական խաղերը

15:50 28.07.2025

Մակրոնը տեսանյութ է հրապարակել, որտեղ արտասվելով հիշում է Փարիզի Օլիմպիական խաղերը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ում տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով, որ կարոտում է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերը: Տեսանյութը սկսվում է Ֆրանսիայի նախագահի՝ արհեստական բանականությամբ գեներացված արցունքներով, ինչից հետո ցուցադրվում են ուշագրավ դրվագներ Օլիմպիական խաղերից: Փարիզի Օլիմպիական խաղերը տեղի են ունեցել 2024 թվականի հուլիսի 24-ից մինչև օգոստոսի11-ը: pic.twitter.com/JhZ9SIBnqb — Emmanuel Macron (@EmmanuelMacron) July 26, 2025 ...

ՀՀ դեսպանը Լիբանանի ԱԳ նախարարի հետ քննարկել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության հեռանկարները

15:41 28.07.2025

ՀՀ դեսպանը Լիբանանի ԱԳ նախարարի հետ քննարկել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության հեռանկարները

Հուլիսի 28-ին դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպել է Լիբանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Յուսեֆ Ռաջիին: Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության հեռանկարները: Այս մասին հայտնում են Լիբանանում Հայաստանի դեսպանությունից։ ...

Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը

15:30 28.07.2025

Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Հավակնորդների քննությունները, ըստ ժամանակացույցի, տեղի կունենան օգոստոսի 19-ին, 20-ին, 21-ին, 22-ին, 26-ին, 27-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N 2): Հավակնորդներին խնդրում ենք ԿԳՄՍ նախարարություն ներկայանալ […] ...

Սպիտակում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթը

15:21 28.07.2025

Սպիտակում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Ալբերտ Հակոբյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Լոռու մարզ, ք. Սպիտակ) իրականացված ստուգման ընթացքում նմուշառում է կատարվել առկա արտադրատեսակներից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության։ Հետազոտությամբ պարզվել է, որ «Պանիր չանախ» և «Կարագ 82,5% յուղայնությամբ» արտադրատեսակների նմուշները ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) և ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ […] ...

BACK_TO_TOP