19:55 13.01.2025
Մոսկվայի «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովն անդրադարձել է թիմի հայ պաշտպան Նաիր Թիկնիզյանի` իսպանական «Սևիլիա» հնարավոր տրանսֆերի վերաբերյալ տեղեկությանը, հայտնում է ռուսական Sport24-ը: «Կա իրականություն, կա վիրտուալություն, սրանք տարբեր բաներ են: Այս պահին տվյալ ակումբից առաջարկներ չկան։ Հենց որ լինի, կքննարկենք»,- ասել է Միխայիլ Գալակտիոնովը: Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը 2021 թվականի օգոստոսից է հանդես […]
19:17 13.01.2025
Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) պաշտոնական կայքում հրապարակել է դասակարգման թարմացված աղյուսակը։ Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը (1280 միավոր) բարելավել է դիրքը երեք տեղով և այժմ 41-րդն է։ 22-ամյա թենիսիստուհին գրանցել է կարիերայի լավագույն արդյունքը։ Առաջատարը շարունակում է մնալ Արինա Սաբալենկան (Բելառուս, 9656), որին հաջորդում են Իգա Շվյոնտեկը (Լեհաստան, 8120), Կոկո Գաուֆը (ԱՄՆ, 6888), Յասմին Պաոլինին (Իտալիա, […]
18:50 13.01.2025
UFC-ի նախագահ Դանա Ուայթը պատասխանել է թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևի և դասակարգման աղյուսակի առաջատար, հայ մարտիկ Արման Ծառուկյանի միջև մենամարտի վայրի հնարավոր փոփոխման մասին հարցին։ «Եթե հրդեհը սաստկանա, մենք մրցաշարը կտեղափոխենք Լաս Վեգաս, բայց դա կանենք միայն այն դեպքում, եթե իրավիճակը շատ վատ լինի։ Ներկա պահին ամեն ինչ մեր վերահսկողության տակ է։ Մրցաշարի […]
18:26 13.01.2025
«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան մեկնաբանել է Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տարած հաղթանակը՝ 5-2 հաշվով։ Այս մասին գրում է Marca-ն։ «Անչափ ուրախ եմ, քանի որ հաղթեցինք։ Ակումբի շահերն ամենաառաջնայինն են։ Ինձ համար կարևոր չէ՝ լա՞վ եմ խաղում, թե՞ վատ. ցանկանում եմ միայն տիտղոսներ նվաճել։ Այս տիտղոսը վստահություն կհաղորդի թիմին մրցաշրջանի մնացած հատվածի համար։ Գիտենք, […]
18:07 13.01.2025
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը վստահ է, որ ևս մեկ մենամարտ կանցկացնի Իսլամ Մախաչևի դեմ, գրում է Ringside24-ը։ «Վստահ եմ, որ Իսլամի դեմ ևս մեկ մենամարտ կանցկացնեմ։ Դա ինձ համար լավագույն տարբերակը կլինի։ Ինչպես ասում են` մեկ գնդակով երկու նապաստակ կորսամ, հետևաբար հանգստյան օրերին խաղադրույք կատարեք իմ հաղթանակի համար. ես կնվաճեմ […]
17:35 13.01.2025
Միլանի «Ինտերն» Իտալիայի Ա Սերիայի 20-րդ տուրում մրցակցի դաշտում 1-0 հաշվով հաղթել էր «Վենեցիային» և ակումբային ռեկորդ գրանցել, հայտնում է Opta-ն։ «Ինտերը» Իտալիայի առաջնության արտագնա խաղերում 6 անընդմեջ հաղթանակ է տարել` առանց գոլ բաց թողնելու։ Դա լավագույն ցուցանիշն է ակումբի պատմության մեջ։ Գործող չեմպիոնը, բացի «Վենեցիայից», հյուրընկալվելիս «չոր» հաշվով հաղթել է նաև «Կալյարիին» (3-0), «Լացիոյին» […]
17:16 13.01.2025
Իտալիայի Ա սերիայի դեկտեմբերի լավագույն մարզիչ է ճանաչվել Սիմոնե Ինձագին («Ինտեր»), հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը։ «Ինտերը» նախորդ ամիս Ինձագիի գլխավորությամբ Ա սերիայում անցկացրած բոլոր չորս խաղերում հաղթել է։ Գործող չեմպիոնը 18 խաղից հետո վաստակել է 43 միավոր և երկրորդ տեղում է` առաջատար «Նապոլիից» հետ մնալով 4 միավորով։ Միլանցիները սակայն մրցակցի համեմատ, երկու հանդիպում պակաս […]
23:26 11.01.2025
Երևանում հունվարի 1-ից ներդրվել է հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգը, իսկ ամբողջական անցումը կլինի փետրվարի 1-ից: Ինչպե՞ս է ընթանում անցումը նոր համակարգին, ի՞նչ խնդիրների են հանդիպում քաղաքացիները, ի՞նչ արտոնություններ են սահմանվել և ո՞ր խմբերի համար: Այս և թեմային առնչվող բազմաթիվ այլ հարցերի շուրջ «Հեռանկարը» զրուցել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի հետ: […]
17:50 11.01.2025
Թենիսիստուհի Էմմա Ռադուկանուն պատմել է բավականին արտասովոր հիվանդության մասին, որին առերեսվել է Ավստրալիայում՝ նախապատրաստվելով Ավստրալիայի բաց առաջնությանը, հայտնում է Daily Mail-ը։ Մրջյունների հարձակումը շատ տհաճ պահեր է առաջացրել Ռադուկանի համար, քանի որ նա ստիպված է եղել դադարեցնել խայթոցները հանգստացնող սփրեյի օգտագործումը։ Նկատի ունենալով թենիսում վերջին շրջանում տարածված դոպինգային սկանդալները՝ մարզուհին որոշել է ռիսկի չդիմել, որպեսզի […]
17:23 11.01.2025
Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում կայացած Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության «Ռեալ Մադրիդ»-«Մալյորկա» կիսաեզրափակիչ հանդիպման ժամանակ (3:0) սկանդալային միջադեպ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Bild-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մալյորկայի» ֆուտբոլիստների կանայք դժգոհել են, որ տեղի երկրպագուներն իրենց նկատմամբ ծայրահեղ անհարգալից են վարվել։ «Մենք ճամփորդել ենք առանց անվտանգության աշխատակիցների և ենթարկվել ենք ոտնձգությունների: Տեղացի տղամարդիկ մեզ նկարում էին ու […]
17:00 11.01.2025
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար ֆուտբոլիստ Ուեյն Ռունիի կինը պատմել է ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման մասին: «Մենք հանդիպեցինք Սուրբ Ծննդյան տոների ընթացքում, այդ ժամանակ Ռունին հանդես էր գալիս «ԴԻ Սի Յունայթեդում»: Երբ ես ներս մտա, նա որդուն ասաց. «Տեսնո՞ւմ ես, որ բոլոր ֆուտբոլիստների կանայք էլ գեղեցիկ են»»,- Քոլին Ռունիի խոսքերը մեջբերում է The […]
16:11 11.01.2025
Եվրոպական մի շարք գրանդ ակումբներում հանդես եկած Պյեր-Էմերիկ Օբամեյանգը որոշել է փոխել մասնագիտությունը։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ գաբոնցի ֆուտբոլիստը ապագայում իրեն տեսնում է կինոմատոգրաֆիայում։ Օբամեյանգը ցանկանում է դերասան դառնալ՝ հանդես գալով միայն կատակերգական ֆիլմերում։ «Ես ինձ տեսնում եմ կատակերգական ֆիլմերում։ Դժվար թե ինձ տեսնեք լուրջ ֆիլմում, բայց կատակերգությունում հնարավոր է»,- ասել […]
15:07 11.01.2025
Անգլիական «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը ճանաչվել է Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: Ամսվա լավագույնի կոչման համար քվեարկության արդյունքում 25-ամյա ֆուտբոլիստը շրջանցել է Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին («Լիվերպուլ»), Մորգան Գիբս-Ուայթին («Նոթինգեմ Ֆորեսթ»), Դին Հեյսենին («Բորնմութ»), Ջեյկոբ Մերֆիին («Նյուքասլ»), Քոլ Փալմերին («Չելսի»), Էնթոնի Ռոբինսոնին («Ֆուլհեմ») և Մոհամեդ Սալահին: («Լիվերպուլ»): Ալեքսանդր Իսակը նախորդ ամիս Պրեմիեր […]
14:16 11.01.2025
Մադրիդի «Ատլետիկոն» դժգոհ է մնացել Լա լիգայի կողմից «Բարսելոնայի» խաղացողներ Դանի Օլմոյի և Պաու Վիկտորի գրանցման հաստատումից։ Մադրիդյան ակումբը կատարվածի վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել՝ հայտնելով իր բողոքը։ ««Ատլետիկոն» խորը մտահոգություն է հայտնում իսպանական ֆուտբոլում տիրող իրավիճակի կապակցությամբ՝ սպորտի բարձրագույն խորհրդի որոշումից հետո։ Մենք կարծում ենք, որ այս որոշումը սպառնում է գործող համակարգին ու […]
13:37 11.01.2025
Ուզբեկստանի հավաքականի և ֆրանսիական «Լանսի» պաշտպան Աբդուկոդիր Խուսանովը, ամենայն հավանականությամբ, ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կտեղափոխվի անգլիական «Մանչեսթեր Սիթի», հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն: Թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան տվել է իր համաձայնությունը և հույս ունի, որ գործարքն արագ ավարտին կհասնի: «Մանչեսթեր Սիթին» արդեն կապ է հաստատել ֆրանսիական կողմի հետ և 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար առաջարկել է […]
13:00 11.01.2025
«Բարսելոնան» ձեռքից բաց թողեց Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հյուն-Մին Սոնի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Euro-football-ը։ Նշվում է, որ «Բարսելոնան» մածում էր հաջորդ ամառ հարավկորեացի ֆուտբոլիստին ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերելու մասին: Կատալոնական ակումբը կորեացի աստղին համարում էր հարձակման գիծն ուժեղացնելու հիանալի տարբերակ, սակայն գործարքն այլևս չի կայանա, քանի որ վերջերս խաղացողը ևս […]
12:20 11.01.2025
«Բարսելոնան» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է բաժանվել մի քանի թանկարժեք խաղացողներից։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։ Նրանց թվում են՝ Ռոնալդ Արաուխոն, Ֆրենկի դե Յոնգը և Էրիկ Գարսիան, որոնց պայմանագրի ժամկետները ավարտվում են մեկուկես տարուց։ «Բարսելոնան» կարող է բաժանվել նաև Անսու Ֆատիից, ում պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2027 թվականի կեսը։ Նշվում է, որ […]
11:38 11.01.2025
Իսպանիայի մարզական բարձրագույն խորհուրդը (CSD) «Բարսելոնային» թույլ է տվել ժամանակավորապես գրանցել ակումբի կիսապաշտպան Դանի Օլմոյին ու հարձակվող Պաու Վիկտորին: As-ի հաղորդմամբ` CSD-ն ֆուտբոլիստների ապագայի հարցում վերջնական որոշում կայացնելու է երեք ամսվա ընթացքում։ Օլմոն ու Վիկտորը կարող էին մասնակցել Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակչին, սակայն չէին ընդգրկվել Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ հանդիպման հայտացուցակում։ Ավելի վաղ Լա լիգան և […]
11:10 11.01.2025
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» բանակցում է ֆրանսիական «Լանսի» հետ` պաշտպան Աբդուկոդիր Խուսանովին ձեռք բերելու համար։ Ակումբն ուզբեկ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը գնելու համար պատրաստ է վճարել 30 միլիոն ֆունտից ավելի։ «Մանչեսթեր Սիթին» 20-ամյա պաշտպանի համար պայքարում առաջ է անցել Լոնդոնի «Տոտենհեմից» ու «Նյուքասլից»։ Գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Խուսանովին համարում է պաշտպանության ամրապնդման հիմնական թեկնածուն։ «Լանսը» Աբդուկոդիր […]
10:41 11.01.2025
Հնգակի օլիմպիական չեմպիոնը կորցրել է բոլոր մեդալները և իր տունը։ Կալիֆոռնիայում տուժել է լողորդ Գերի Հոլ կրտսերը, որը երեք Օլիմպիական խաղերում անընդմեջ նվաճել էր ոսկե մեդալներ։ Նրա բոլոր մրցանակները ոչնչացել են հրդեհի հետևանքով, ինչպես նաև իր բնակարանը։ Այրվել է նաև «Գոլդեն Սթեյթ Վորիորս» թիմի գլխավոր մարզչի տունը։ Հրդեհի վտանգավոր գոտիներից տարհանված հարյուրավոր ընտանիքների թվում են […]
09:49 11.01.2025
Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում (70 կգ) UFC չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի ընտանիքում ծնվել է երրորդ երեխան։ «Ես ունեմ երեք երեխա՝ մեկ դուստր և երկու որդի։ Երրորդ երեխաս ծնվել է 10 օր առաջ»,- ասել է 33-ամյա Իսլամ Մախաչեւը UFC նախկին չեմպիոն Դեմետրիուս Ջոնսոնի յութուբյան ալիքի եթերում։ Հունվարի 198-ին Լոս Անջելեսում Իսլամ Մախաչեւը տիտղոսը կպաշտպանի թեթեւ […]
08:57 11.01.2025
Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման, որը նախկինում հանդես է եկել Մադրիդի «Ռեալում», խոսել է ակումբի հարձակվող Վինիսիուս Ժունիորի՝ «Ոսկե գնդակը» ստանալու հնարավորությունների մասին։ «Վինիսիուսը դեռ կնվաճի «Ոսկե գնդակը», քանի որ նա շարունակում է ցույց տալ, որ լավագույնն է: Նա պետք է շարունակի տիտղոսներ նվաճել «Ռեալի» հետ, դա ամենակարևորն է»,- Բենզեմայի խոսքերն է մեջբերում Madrid […]
21:42 10.01.2025
«Մանչեսթեր Յունայթեդը» միացել է «Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիայի համար պայքարին, հայտնում է ESPN-ը։ Ըստ աղբյուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է առաջարկել Կվարացխելիային փոխանակել հարձակվող Մարկուս Ռեշֆորդի հետ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ վրացի հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Լիվերպուլը»։ Խվիչան «Նապոլիում» հանդես է գալիս 2022 թվականից։ Վրացի հարձակվողի պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 […]
21:12 10.01.2025
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորել է Երևանի «Արարատի» և ԽՍՀՄ հավաքականի նախկին հարձակվող Խորեն Հովհաննիսյանին ծննդյան 70-ամյակի առթիվ։ Խորեն Հովհաննիսյանն «Արարատի» հետ դարձել է ԽՍՀՄ գավաթակիր, 1982-ին մասնակցել է աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարին։ Մարզչական կարիերայի ընթացքում նա գլխավորել է Հայաստանի հավաքականը, Երևանի «Փյունիկը»։
20:50 10.01.2025
Հունվարի 6-9-ը Աշոցքում կայացել է Հայաստանի դահուկավազքի առաջնության առաջին փուլը, որի արդյունքներով առաջնության բացարձակ հաղթողներ են դարձել Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը: Աշոցքը ներկայացնող մարզիկները Հայաստանի չեմպիոնությունը նվաճել են արագավազքի 1.1 կմ դասական, 10 կմ դասական և 10 կմ ազատ ոճերում: Խաղարկված 18 մեդալներից 14-ին (6 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե) արժանացել են Աշոցքը […]
20:20 10.01.2025
Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց թիմի ներկայացուցիչները կրկին հանդես կգան պրոֆեսիոնալ ռինգում: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի և IBA-ի համագործակցության արդյունքում հունվարի 17-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում 2-րդ անգամ տեղի կունենա «Չեմպիոնների երեկո-IBA» պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոն, որի ընթացքում ռինգ դուրս կգան նաև հայ բռնցքամարտիկներ։ Օլիմպիական խաղերի մասնակից Դավիթ Չալոյանը գերծանր քաշային կարգի IBA-ի «Ուժեղագույն ընտրանու» 1/4 եզրափակչի շրջանակներում […]
19:55 10.01.2025
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահի ընտրությունը տեղի կունենա մարտի 20-ին՝ Հունաստանի մայրաքաղաք Աթենքում, հաղորդում է կազմակերպության կայքը։ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնին հավակնում է ՄՕԿ անդամ 7 թեկնածու։ 2024թ․ օգոստոսին ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը հայտարարել էր, որ կհեռանա պաշտոնից։ Ավարտվում է նրա պաշտոնավարման ժամկետը։ Թոմաս Բախը ՄՕԿ-ը գլխավորում է 2013 թվականից։ ՄՕԿ նախագահի թեկնածուներն են՝ 1.Հորդանանի […]
19:20 10.01.2025
Մադրիդի «Ռեալը» դարձավ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակչի երկրորդ մասնակիցը: Իսպանիայի չեմպիոնը Սաուդյան Արաբիայում ընթացող մրցաշարի կիսաեզրափակչում 3-0 հաշվով հաղթեց «Մալյորկային»: Հաշիվը բացեց անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը, իսկ ավելացված ժամանակում նախ` սեփական դարպասը գրավեց Վալյենտը, այնուհետև բրազիլացի Ռոդրիգոն հաշիվը դարձրեց խոշոր: Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հունվարի 12-ին Սուպերգավաթը կվիճարկի Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» հետ:
18:55 10.01.2025
Աշխարհի ամենահարուստ մարդը` Իլոն Մասկը, ցանկանում է գնել անգլիական «Լիվերպուլը», Times Radio-ի եթերում ասել է նրա հայրը՝ Էրոլ Մասկը: «Իլոնը «Լիվերպուլը» գնելու ցանկություն հայտնել է, բայց դա չի նշանակում, որ նա կգնի ակումբը: Իհարկե, նա շատ կուզեր դա անել, ես` նույնպես: Նրա տատը ծնվել է Լիվերպուլում, մենք ազգականներ ունենք այդ քաղաքում: Բախտ ենք ունեցել ճանաչելու […]
18:41 10.01.2025
Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլյալի» հարձակվող Նեյմարը չի բացառել, որ կրկին հանդես կգա Լիոնել Մեսսիի ու Լուիս Սուարեսի հետ: Այս մասին հայտնում է CNN-ը։ «Իհարկե, Մեսսիի ու Սուարեսի հետ կրկին խաղալը հետաքրքիր կլիներ։ Նրանք իմ ընկերներն են, և մինչև օրս շփվում ենք։ Երջանիկ եմ Սաուդյան Արաբիայում և «Ալ Հիլյալում», բայց չեմ բացառում ոչինչ։ Ֆուտբոլը լի […]