18:46 09.01.2025
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուսին որակազրկել է երկու խաղով։ Բրազիլացի ֆուտբոլիստը որակազրկվել է «Վալենսիայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրից հետաձգված խաղում (2-1)՝ մրցակցի դարպասապահ Ստոլե Դիմիտրևսկիին հրելու և կարմիր քարտ ստանալու պատճառով։ 24-ամյա եզրային հարձակվողը բաց կթողնի «Լաս Պալմասի» ու «Վալյադոլիդի» դեմ Լա լիգայի հանդիպումները։
18:30 09.01.2025
Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Բարսելոնան» 2-0 հաշվով հաղթել է Բիլբաոյի «Աթլետիկին»։ Գոլերը խփել են Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Գավին ու Լամին Յամալը։ 20-ամյա Գավին 2023թ. նոյեմբերից ապաքինվում էր ծնկի խաչաձև կապանների վնասվածքից և խաղադաշտ է վերադարձել նախորդ տարվա հոկտեմբերին։ «Բարսելոնան» դուրս եկավ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ հունվարի 12-ին տիտղոսը կվիճարկի «Ռեալ Մադրիդ» – «Մալյորկա» […]
18:12 09.01.2025
Կատալոնական «Բարսելոնան» որոշել է աճուրդի հանել հին «Կամպ Նոու» ստադիոնի իրերը, հայտնում է beIN SPORTS-ը: Վաճառվող թանկարժեք իրերի ցուցակում են հայտնվել ակումբի լեգենդների և գործող ֆուտբոլիստների անվանական պահարանները: Ամենաթանկարժեքը «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսսիի պահարանն է, որը գնահատվում է 350 հազար դոլար: Երկրորդ տեղում լեգենդար Դիեգո Մարադոնայի պահարանն է (200 հազար դոլար): Թանկարժեք եռյակը […]
17:55 09.01.2025
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայերին արգելել են մեքենա վարել, հայտնում է BBC-ն: 31-ամյա ֆուտբոլիստը ամիսներ առաջ Մանչեսթերի օդանավակայան տանող ճանապարհին Range Rover մակնիշի սեփական մեքենայով 136 կմ/ժ արագություն էր զարգացրել: Տեսանկարահանող սարքը ֆիքսել էր խախտումը, իսկ Բոլթոնի դատարանը դրա հիման վրա կարգազանց վարորդին տուգանել էր մոտ 700 ֆունտով և որակազրկել է 56 օրով: Հարի […]
17:40 09.01.2025
Մադրիդի «Ռեալը» ձեռք է բերել «Լեգանեսի» պաշտպան Լամինի Ֆաթիին, հայտնում է «Լեգանեսի» պաշտոնական կայքը։ «Ռեալը» 18-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 100 հազար եվրո։ Նա հանդես է գալու մադրիդյան ակումբի երիտասարդական թիմերից մեկում` «Կաստիլյայում» կամ «Ռեալ C»-ում։ Լամինի Ֆաթին «Լեգանեսի» սան է։ Պատանի պաշտպանը նախորդ մրցաշրջանում հանդես է եկել ակումբի Մ19 թիմում և հասել է […]
17:24 09.01.2025
Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը գլխավորել է «Վեսթ Հեմը»: 49-ամյա մասնագետն այդ պաշտոնում փոխարինել է իսպանացի Խուլեն Լոպետեգիին: Փոթերը լոնդոնյան ակումբի մարզչի պաշտոնից հեռացվել էր 2023 թվականին, և 21 ամիս առանց աշխատանքի էր: Պրեմիեր լիգայի 20 տուրից հետո «Վեսթ Հեմը» վաստակել է 23 միավոր և 14-րդ տեղում է:
17:02 09.01.2025
UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևի և քաշային կարգում վարկանիշային աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանի միջև հունվարի 18-ին UFC 311-ի շրջանակներում կայանալիք ռևանշ մենամարտին ընդառաջ կազմակերպությունը ներկայացրել է մարտիկների առաջին մենամարտի տեսագրությունը: Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը 2019 թ. ապրիլի 20-ին UFC-ում նորամուտը նշել էր Մախաչևի դեմ մենամարտով և դիտարժան պայքարում պարտվել էր միավորներով։
16:34 09.01.2025
Մրցաշրջանի երկրորդ հատվածին նախապատրաստվող «Ունիվերսիտատյա Կլուժը» ընկերական խաղ է անցկացրել Հարավային Կորեայի փոխչեմպիոն «Կանվոնի» հետ: Հանդիպման 52-րդ րոպեին ռումինական թիմի կազմում գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը: Նա հաշիվը դարձրել է 3:1: Խաղն ավարտվել է 4:1 հաշվով: «Ունիվերսիտատյա Կլուժը» գլխավորում է Ռումինիայի առաջնության մրցաշարային աղյուսակը:
15:38 09.01.2025
Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանն ավստրալական Հոբարթում շարունակվող WTA 250 կարգի մրցաշարում դուրս է եկել կիսաեզրափակիչ: Քառորդ եզրափակիչում աշխարհի 44-րդ ռակետի մրցակիցն ամերիկուհի Ամանդա Անիսիմովան էր, սակայն վատառողջ լինելու պատճառով նա հրաժարվել է պայքարից: Եզրափակչի ուղեգրի համար Էլինան կմրցի ԱՄՆ-ի մեկ այլ ներկայացուցիչ Մաքարթնի Կեսլերի հետ:
15:12 09.01.2025
«Բարսելոնայի» ու Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Լամին Յամալը նշել է իր ֆուտբոլային կուռքին: Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Նեյմարը միշտ եղել է իմ կուռքը։ Նա աստղ է, լեգենդ։ 5 տարեկան էի, երբ նրան «Սանթոսում» տեսա, իսկ 7 տարեկանում «Նոու Կամպում» դիտեցի նրա խաղը։ Անհավանական էր։ Մեսսին էլ էր այդ թիմում և նա նույնպես […]
21:05 04.01.2025
«Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից հաստատվել է և ուղարկվել Ազգային ժողով, իսկ վերջերս նոր օրինագծի շուրջ լսումներ են կայացել խորհրդարանում: Ինչի՞ մասին է այս օրենքը, ի՞նչ խնդիրների լուծմանն է միտված: Ինչո՞ւ է երիտասարդության տարիքային շեմը սահմանվում 13-35 տարեկան, ինչո՞ւ են հին երիտասարդական կենտրոնները փակվել ու նորերն են բացվում, ո՞րն է լինելու […]
11:02 31.12.2024
«Մանչեսթեր Սիթիի» 24-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը հայր է դարձել։ Այդ մասին հայտնել է մանչեսթերյան թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։ «Երբեմն Էրլինգին շատ խիստ են դատում, բայց անհաջողություններն էլ ֆուտբոլի մի մասն են։ Հիմա նա շատ է խաղում և շատ է հոգնում։ Մի քանի օր առաջ էլ նա հայր է դարձել։ Հիմա շատ հուզիչ ժամանակ […]
10:11 31.12.2024
Կիլիան Մբապեն ճանաչվել է Մադրիդի «Ռեալի» լավագույն խաղացող դեկտեմբերին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում, հաղորդում է ակումբի կայքը։ Քվեարկության արդյունքում՝ Կիլիան Մբապեն հետ է թողել գերմանացի Անտոնիո Ռյուդիգերին, անգլիացի Ջուդ Բելինգեմին, ուրուգվայցի Ֆեդերիկո Վալվերդեին եւ բրազիլացի Ռոդրիգոյին։ Դեկտեմբերին Մբապեն «Ռեալի» հետ մասնակցել է 6 հանդիպման, խփել է 5 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
09:42 31.12.2024
Ֆրանսիայի լողի հավաքականի կազմում Փարիզի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ Կլեման Սեկին և Յոան Նդոե-Բրուարը սոցիալական ցանցերում ցուցադրել են իրենց խաղերի մեդալները՝ քննադատելով դրանց որակը։ Այս մասին գրում է L’Équipe-ը ։ Սեկին և Նդոյե-Բրուարը բրոնզե մեդալ էին նվաճել 4×100 մ խառը փոխանցումալողի մրցումներում: Սեկին Instagram Stories բաժնում հրապարակել է մեդալի գունաթափված լուսանկարը մակագրելով՝ «կոկորդիլոսի կաշի»։ Օլիմպիական […]
09:16 31.12.2024
Transfermarkt պորտալը հրապարակել է ֆուտբոլային ակումբների թոփ-10 ցուցակը՝ ըստ խաղացողների ընդհանուր շուկայական արժեքի: Առաջատարն այս տարի Մադրիդի «Ռեալն» է՝ 1,23 միլիարդ եվրո արժողությամբ կազմով: Այսպիսով, «Ռեալը» դարձավ աշխարհի ամենաթանկ ակումբը: Երկրորդ տեղում է Անգլիայի գործող չեմպիոնը՝ «Մանչեսթեր Սիթին», որի կազմը գնահատվել է 1,19 միլիարդ եվրո: Երրորդ տեղը զբաղեցրել է վերջին երկու մրցաշրջանների Անգլիայի փոխչեմպիոնը՝ լոնդոնյան […]
08:52 31.12.2024
Անգլիայի առաջնության 19-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվել էր Պրեմիեր լիգայի նորեկ «Իպսվիչին» և պարտություն կրել 0:2 հաշվով։ Դաշտի տերերից գոլերը խփել են հարձակվողներ Լիամ Դելապն ու Օմարի Հաթչինսոնը։ «Չելսին» 35 միավորով չորրորդն է, «Իպսվիչը» 18-րդն է 15 միավորով։
08:30 31.12.2024
Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը երկրորդ հաղթանակն է տարել Բրիսբենի WTA-500 շարքի մրցաշարում։ Հիշեցնենք, որ աշխարհի 43-րդ ռակետի առաջին մրցակցիը Ռեբեկա Շրամկովան էր (Սլովակիա, 46-րդ ռակետ)։ էլինան վստահ էր անցկացրել մրցամարտը և հաղթել է 1:6, 6:2, 6:2 հաշվով: Շրամկովայի արգելքը հաղաթահարելուց հետո երկրորդ փուլում Էլինան մրցել է աշխարհի 12-րդ ռակետ, իսպանուհի Պաուլա Բադոսայի դեմ և հաղթել […]
08:05 31.12.2024
Անգլիացի լեգենդար ֆուտբոլիստ, BBC հեռուստաընկերության «Match of the Day» հաղորդաշարի հաղորդավար Գարի Լինեկերը մեկնաբանել է «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի` Մադրիդի «Ռեալ» հավանական տեղափոխության մասին լուրը։ «Դա շատ տրամաբանական քայլ կլինի, քանի որ նա ջերմ հարաբերություններ ունի Ջուդ Բելինգեմի հետ և թիմի խաղին հեշտ կինտեգրվի։ Նրան մեծ հաջողություն է սպասվում այնտեղ։ «Ռեալում» Ալեքսանդր-Առնոլդի խաղը պաշտպանությունում այդքան […]
23:52 30.12.2024
Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Խիմկին» ցանկանում է ձեռք բերել «Օրենբուրգի» կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոյին, հայտնում է «Чемпионат»-ը։ Մերձմոսկովյան ակումբն այժմ տրանսֆերային արգելք ունի և չի կարող նոր ֆուտբոլիստներ գրանցել։ «Խիմկին» 21-ամյա Կովալենկոյի հետ պայմանագիր կարող է կնքել միայն այդարգելքը հանվելուց հետո։ Ալեքսանդր Կովալենկոն 2024 թ. ամռանն է «Զենիթից» 2 միլիոն եվրոյով համալրել «Օրենբուրգի» կազմը։ Նա նոր […]
23:41 30.12.2024
Ռուսաստանը ներկայացնող թենիսիստներ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը Հոնկոնգի ATP-250 շարքի մրցաշարի զուգախաղում դուրս են եկել քառորդ եզրափակիչ: Խաչանովն ու Ռուբլյովը 1/8 եզրափակիչում 6-1 6-4 հաշվով հաղթել են Ջի Սուն Նամին և Չակ Լամ Քոլման Վոնին։ Մրցախաղը տևել է 53 րոպե: Նրանց հաջորդ մրցակիցը կլինի Յուկի Բհամբրի-Ալբանո Օլիվետի զույգը:
23:23 30.12.2024
Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» հետ մեկնել է Սաուդյան Արաբիա` մասնակցելու Իտալիայի Սուպերգավաթի խաղարկությանը։ Մրցաշարը երկրորդ տարին անընդմեջ անցկացվելու է չորս ակումբով, որին մասնակցելու են Իտալիայի չեմպիոն «Ինտերը», փոխչեմպիոն «Միլանը», երկրի գավաթակիր Թուրինի «Յուվենտուսն» ու եզրափակչի մասնակից «Ատալանտան»։ Սուպերգավաթի առաջին կիսաեզրափակչում «Ինտերը» հունվարի 2-ին` մրցելու է «Ատալանտայի» դեմ։ Մյուս դիմակայությունում հունվարի […]
23:00 30.12.2024
«Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահն Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը մեկ մրցաշրջանի 8 խաղում և՛ գոլ է խփել, և՛ գոլային փոխանցում կատարել, հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը: Նախորդ ռեկորդը եղել է 7 խաղում գոլ և գոլային փոխանցում գրանցելը: Այդ ռեկորդը գրանցել էին Ալան Շիրերը (1994/95), Թիերի Անրին (2002/03), Ռոբին վան Պերսին (2011/12), […]
20:41 30.12.2024
Transfermarkt-ը ներկայացրել է Եվրոպայի թոփ-5 լիգաներում հանդես եկող հետխորհրդային երկրների ամենաթանկարժեք ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը։ 11 ֆուտբոլիստներից 6-ը ներկայացնում են Ուկրաինան, երկուական՝ Ռուսաստանը և Վրաստանը, ևս մեկ ֆուտբոլիստ՝ Ուզբեկստանը։ Խորհրդանշական հավաքականում է նաև իսպանական «Ռեալ Սոսյեդադի» և Ռուսաստանի ազգային հավաքականի հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 18 միլիոն եվրո: Եվրոպայի թոփ-5 լիգաներում հանդես […]
19:54 30.12.2024
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջատար, նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենը Նյու Յորքում կմասնակցի կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը: Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) արագ շախմատի աշխարհի առաջնության ժամանակ որակազրկել էր Կառլսենին սահմանված դրես-կոդը չպահելու պատճառով: Նորվեգացին մրցման վայր էր եկել ջինսե տաբատով, ինչը հակասում է կանոններին։ «Երեկ մենք շատ քննարկումներ ունեցանք: Լավ հարաբերություններ ունեմ ՖԻԴԵ-ի նախագահ Դվորկովիչի հետ: Նրա […]
19:20 30.12.2024
Արգենտինական «Բելգրանոն» բոլոր հարթակներից հեռացրել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանի տրանսֆերի մասին հայտարարությունն ու լուսանկարները: 32-ամյա ֆուտբոլիստի շնորհանդեսը պետք է անցկացվեր դեկտեմբերի 27-ին, սակայն այն չի կայացել: Ակումբը շնորհանդեսի չեղարկման վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել: «Տեղեկացնում ենք, որ Սաուդյան Արաբիայի սպորտի նախարարության հետ շարունակվող գործընթացների պատճառով ստիպված ենք հետաձգել Սելարայանի շնորհանդեսը: Թեև ակումբների […]
18:57 30.12.2024
Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է ելույթները շարունակել Սաուդյան Արաբիայում, հայտնում է Marca-ն։ Աղբյուրը նշում է, որ «Ալ Նասրի» առաջատարի նպատակն է` նվաճել Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի չեմպիոնական տիտղոսը: Այնուամենայնիվ, 39-ամյա ֆուտբոլիստը լավ առաջարկի դեպքում պատրաստ է փոխել թիմը: «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը 2023 թվականի հունվարի 1-ից է խաղում «Ալ Նասրում»: Գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2025 թվականի […]
18:34 30.12.2024
UFC-ն ներկայացրել է կոմերցիոն առումով ամենաեկամտաբեր մարտիկների լավագույն հնգյակը: Բրազիլացի Ալեքս Պերեյրան այս վարկանիշում առաջատարն է: Նրան հաջորդում են չորս ամերիկացիներ` Մաքս Հոլոուեյը, Դասթին Պորյեն, Շոն Օ՛Մելլին և Ջոն Ջոնսը։ «Այս մարտիկները մեծ տպավորություն թողեցին UFC-ի երկրպագուների վրա ավարտվող տարվա ընթացքում»,- նշված է UFC-ի հաղորդագրությունում:
18:19 30.12.2024
Transfermarkt-ը ներկայացրել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տարեվերջյան տասնյակը: 1-2-րդ տեղերը 200 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով բաժանում են Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը և Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը: Կիլիան Մբապեն 5-րդն է 160 միլիոն եվրո արժեքով: Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տարեվերջյան տասնյակը. 1. Վինիսիուս Ժունիոր («Ռեալ») – 200 միլիոն եվրո 2. Էրլինգ […]
17:54 30.12.2024
Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկան հեռացվեց իտալական «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 51-ամյա Ֆոնսեկան Իտալիայի փոխչեմպիոնի գլխավոր մարզչի ղեկը ստանձնել էր հուլիսին: Նրա գլխավորությամբ «Միլանն» անցկացրել է 24 խաղ, տարել 12 հաղթանակ, գրանցել 6 ոչ-ոքի և պարտվել 6 խաղում: Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկացնում է, որ «Միլանի» նոր գլխավոր մարզիչը կլինի պորտուգալացի Սերժիու Կոնսեյսաուն: […]
17:25 30.12.2024
«Վաշինգտոն Քեփիթալզի» ռուս հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը վնասվածքից ապաքինվելուց հետո երկրորդ խաղում անընդմեջ գոլի հեղինակ է դարձել: 39-ամյա հոկեյիստը «Դեթրոյթ Ռեդ Վինգզի» դեմ NHL-ի կանոնավոր առաջնության հերթական տուրի արտագնա խաղում դարպասի գրավմամբ է աչքի ընկել, սակայն մայրաքաղաքային թիմը պարտվել է 2-4 հաշվով: Օվեչկինը Հոկեյի ազգային լիգայի (NHL) պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն է (870 գոլ), առաջատար կանադացի […]