17:07 20.01.2025
Չարենցավանի «Վանը» հունվարին ընկերական հանդիպում է անցկացրել Ռուսաստանի երկրորդ լիգան ներկայացնող «Չայկայի» դեմ և 2-1 հաշվով կամային հաղթանակ տարել։ Ռուսաստանի Կրիմսկ քաղաքում կայացած խաղում Վահե Գևորգյանի թիմից աչքի են ընկել հարձակվողներ՝ նիգերիացի Մալիկ Օդեյինկան ու գվինեացի Մոմո Տուռեն։
16:52 20.01.2025
Դահուկավազքի Հայաստանի հավաքականի առաջատար Միքայել Միքայելյանը Ֆրանսիայի Լե Ռուս քաղաքում մասնակցել է աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին և կարիերայի լավագույն արդյունքը գրանցել։ Շիրակի մարզը ներկայացնող 25-ամյա մարզիկը մասնակցել է 10 կմ ազատ ոճի մրցմանը և եզրագիծը հատել 30-րդը։ Նա վաստակել է 53,35 միավոր։ Միքայելյանը հունվարի 19-ին կայացած 20 կմ դասական ոճի մրցապայքարում էլ զբաղեցրել է […]
18:47 19.01.2025
Վրաստանի ազգային հավաքականի և իտալական «Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան կարիերան կշարունակի ֆրանսիական ՊՍԺ-ի կազմում, հաստատում է փարիզյան ակումբի կայքը: 23-ամյա Խվիչան 4,5 տարվա պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ և դարձել ֆրանսիական ակումբի պատմության մեջ առաջին վրացի ֆուտբոլիստը, ինչպես նաև 50-րդ ազգության ներկայացուցիչը: «Այստեղ լինելը երազանք է: Ես շատ դրական խոսքեր եմ լսել ՊՍԺ-ի վերաբերյալ: Մեծ […]
17:23 19.01.2025
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը քվեարկության արդյունքում ճանաչվել է Բրատիսլավայի «Սլովանի» աշնանային շրջանի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 31-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանի առաջին շրջանում 29 խաղում խփել է 17 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ Посмотреть эту публикацию в Instagram Публикация от ŠK Slovan Bratislava (@skslovanbratislava)
10:45 18.01.2025
Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» տանը 3-1 հաշվով կամային հաղթանակի է հասել հետնապահ «Սաութհեմփթոնի» նկատմամբ: Մինչև 82-րդ րոպեն Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմը պարտվում էր, սակայն կոտդիվուարցի կիսապաշտպան Ամադ Դիալոն 12 րոպեում հեթ-տրիկի հեղինակ է դարձել և հաղթանակ պարգևել տանտերերին: «Մանչեսթեր Յունայթեդը» 26 միավորով 12-րդն է, «Սաութհեմփթոնը» 6 միավորով վերջին` 20-րդ տեղում […]
21:55 17.01.2025
Ռուս թենիսիստ Դանիիլ Մեդվեդևը Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում աշխարհի 121-րդ ռակետ Լերներ Թինին պարտվելուց հետո չի ներկայացել մամուլի ասուլիսին։ Աշխարհի 5-րդ ռակետը «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարում սենսացիոն պարտությունից հետո չի ցանկացել պատասխանել լրագրողների հարցերին, ասուլիսների սեղանին դրվել է նրա ջրի շիշը։
21:30 17.01.2025
Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր ղեկավարությունը որոշել է շարունակել աշխատանքն ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովի հետ: «Չերչեսովը կշարունակի աշխատանքը Ղազախստանի հավաքականում: Նա հանդիպել է ֆեդերացիայի նախագահի հետ, քննարկել ԱԱ-2026-ի ընտրական փուլի նախապատրաստական շրջանը»,- Matchtv.ru-ի հետ զրույցում ասել է ՂՖՖ տնօրեն Կայսար Բեկենովը: Ավելի վաղ ղազախական մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ֆեդերացիայի նոր ղեկավարները նոր մարզիչ […]
21:05 17.01.2025
«Բարսելոնան» 30 տարով վաճառել է «Կամպ Նոու» ստադիոնի VIP տեղերից 475-ը, հայտնում է ակումբի կայքը: Գնորդներն իրավունք կունենան ոչ միայն օգտագործելու այդ տեղերը, այլ նաև վերավաճառելու: Գործարքի արդյունքում «Բարսելոնան» կստանա 100 միլիոն եվրո: Վերակառուցումից հետո «Կամպ Նոուն» կունենա 9600 VIP տեղեր:
20:30 17.01.2025
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 15-րդ տուրում գործող չեմպիոն «Ալ Հիլյալը» տանը 9-0 հաշվով հաղթել է «Ալ Ֆաթեհին», որի կազմում մինչև հունվար հանդես էր գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը: Հեթ-տրիկի հեղինակ է դարձել բրազիլացի հարձակվող Մարկոս Լեոնարդոն: Նրա հայրենակիցներ Ռենան Լոդին, Մալկոմը, սերբ Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը, սենեգալցի Կալիդու Կուլիբալին, սաուդցի Աբդուլահ Ալ-Հաամդանը մեկական գոլ են […]
20:24 17.01.2025
Փիթերսի բժշկական կենտրոնի և մի քանի այլ ինստիտուտների գիտնականները պարզել են, թե ինչպես կարող է մարդու գենետիկան կապված լինել մասնագիտության ընտրության հետ: Պարզվում է, որ կարիերայի ճանապարհների վրա գեների ազդեցություն կա, բայց աննշան է։ Աշխատանքը հրապարակվել է Nature Human Behavior (NHB) ամսագրում: Հետազոտության մեջ օգտագործված պոլիգենային միավորները չափում են, թե որքանով է գենետիկորեն հակված մարդը […]
20:05 17.01.2025
UFC-311 մրցաշարից առաջ կայացած մամուլի ասուլիսում թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը խոսել է Իսլամ Մախաչևի դեմ կայանալիք մենամարտի մասին, հայտնում է MMA Fighting-ը։ «Ինձ Լոս Անջելեսում ընդունեցին այնպես, կարծես ես տանն եմ մենամարտելու։ Շատ հայեր կգան՝ դիտելու այս մենամարտը։ Այս անգամ ես փորձելու եմ լսել իմ օգնականների խորհուրդները, չնայած սիրում եմ ամեն […]
19:47 17.01.2025
«Նապոլիի» վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան սոցցանցերում հրապարակած տեսանյութով հրաժեշտ է տվել նեապոլիտանական ակումբին։ «Շնորհակալություն, «Նապոլի»»,- վերնագրել է տեսանյութը Վրաստանի հավաքականի առաջատարը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կվարացխելիան հունվարին բուժզննում կանցնի և կտեղափոխվի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ: Կողմերի միջև կստորագրվի չորս տարվա պայմանագիր: Տրանսֆերի արժեքը կկազմի շուրջ 70 միլիոն եվրո, վրացի ֆուտբոլիստի աշխատավարձը` տարեկան 7,5 միլիոն […]
19:05 17.01.2025
Իրանի ներկայությունը ԵԱՏՄ-ում մեծ խթան կհաղորդի հանրապետության և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը, կարծում է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող Իրանի նախագահը հանդիպել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ «Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մեր համագործակցությանը, ապա ես խորապես համոզված եմ, որ մեր ներկայությունը այս ասոցիացիայի շրջանակներում նույնպես մեծ խթան […]
18:52 17.01.2025
Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում Յանիկ Սիները հաղթել է Տրիստան Սկուլկեյթին: Առաջին սեթը եղել է աշխարհի 173-րդ ռակետի օգտին, բայց հաջորդ երեքում առավելության է հասել մրցաշարի գործող հաղթողը: Գրանցվել է 4:6, 6:4, 6:1, 6:3 հաշիվը: Կամային հաղթանակից հետո աշխարհի առաջին ռակետը դուրս է եկել 1/16 եզրափակիչ: Հիշեցնենք, որ երկու հաղթանակից հետո 1/16 եզրափակիչ է դուրս […]
18:25 17.01.2025
Նիկոլա Յոկիչը դարձել է NBA-ի պատմության ամենաարագ բասկետբոլիստը, որ վաստակել է 15 հազար միավոր, տիրել է 7.500 ռեբաունդի ու կատարել է 5 հազար արդյունավետ փոխանցում: Այս մասին տեղեկացնում է լիգայի պաշտոնական կայքը: «Դենվեր Նագեթսի» կենտրոնականն այս նվաճմանը հասել է 709 խաղում: Սերբը գերազանցել է Լարի Բյորդին, որը նման ցուցանիշ գրանցել էր 799 խաղում: Սերբը NBA-ի […]
18:11 17.01.2025
Ուլե Գունար Սուլշերն ամենայն հավանականությամբ կդառնա «Բեշիկթաշի» գլխավոր մարզիչը: Ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ բանակցություններ է սկսել նորվեգացու հետ: 51-ամյա մասնագետի նախկին թիմը եղել է «Մանչեսթեր Յունայթեդը», որտեղ նա աշխատել է 2018-2021 թվականներին: Անգլիական թիմը Սուլշերի գլխավորությամբ 2020/21 մրցաշրջանում դարձել էր երկրի փոխչեմպիոն ու հասել Եվրոպա լիգայի եզրափակիչ:
17:46 17.01.2025
«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հաստատել է, որ երկարաձգել է պայմանագրի ժամկետն Էրլինգ Հոլանդի հետ: Կողմերի միջև նոր համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2034 թվականի հունիսի 30-ը: Նորվեգացին նոր պայմանագրով դարձել է «Մանչեսթեր Սիթիի» պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Նրա հրաժարագնի մասին կետն ուժի մեջ է մտնելու 2029-ին: 24-ամյա հարձակվողը Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում 21 խաղում խփել […]
17:21 17.01.2025
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ հնարավոր կլինի վերջնականացնել Իրանում ատոմակայանի կառուցման վերաբերյալ պայմանավորվածությունները։ «Ատոմակայանի կառուցման վերաբերյալ մեր պայմանավորվածությունները լավ նորություն են, կարծում եմ՝ վերջնական տեսքի կբերվեն»,- ասել է Փեզեշքիանը։ Պուտինն իր հերթին ասել է, որ Մոսկվան և Թեհրանը կարող են նոր համատեղ նախագծեր սկսել էներգետիկ ոլորտում, […]
17:16 17.01.2025
Ռուսաստանի հավաքականի հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանը դուրս է մնացել «Ռեալ Սոսիեդադի» հայտացուցակից և չի մասնակցել «Ռայո Վալյեկանոյի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի հանդիպմանը, հայտնում է ТАСС-ը։ «Հունվարի 15-ի մարզմանը Զախարյանը ցավեր ուներ կոճի հատվածում։ Նա այդ հատվածում է վիրահատության է ենթարկվել»,- նշել են ակումբի մամուլի ծառայությունից։ 21-ամյա ֆուտբոլիստը վերջերս էր ապաքինվել ծանր վնասվածքից և […]
17:07 17.01.2025
Հնդկաստանն ու Ռուսաստանը պայմանավորվում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Նյու Դելի կատարելիք այցի ժամկետների շուրջ: Նյու Դելիում 2025 թվականին տեղի կունենա ռուս-հնդկական ամենամյա գագաթնաժողովը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջեյսվալը։ «Այցի ժամկետները համաձայնեցվում են դիվանագիտական ուղիներով»,- ասել է Ջեյսվալը։ 2024 թվականի նոյեմբերի 19-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի […]
16:56 17.01.2025
UFC-311-ից առաջ Իսլամ Մախաչևը խոսել է Արման Ծառուկյանի հետ մենամարտի մասին. «Ես լավագույնն եմ աշխարհում, մենամարտի ժամանակ կապացուցեմ դա: ԱՄՆ-ում շա՞տ են Արման Ծառուկյանի աջակիցները: Ես Ավստրալիայում մենամարտել եմ Վոլկանովսկիի դեմ, ԱՄՆ-ում էլ՝ Պորյեի: Օկտագոնում նրան ոչ ոք չի կարողանա օգնել»,- թեթև քաշային կարգի չեմպիոնի խոսքերը մեջբերում է UFC-ի մամուլի ծառայությունը: Հունվարի 19-ին Լոս Անջելեսում […]
16:46 17.01.2025
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին չի մասնակցի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը, որը տեղի կունենա հունվարի 20-ին։ Այս մասին հայտնում է New York Times-ը։ Աղբյուրը չի հստակեցրել, թե ինչու Փելոսին բաց կթողնի արարողությունը, սակայն, ինչպես նշում է NYT-ը, նա երբեք չի թաքցրել իր բացասական վերաբերմունքը Թրամփի նկատմամբ։ Փելոսիի Ներկայացուցիչների պալատը երկու անգամ […]
16:41 17.01.2025
Աշխարհի 5-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդևն անսպասելիորեն պարտվել է «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշար Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում: Ռուս թենիսիստը պարտվել է աշխարհի 121-րդ ռակետ, ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լերներ Թինին` 3-6, 6-7, 7-6, 6-1, 6-7: 19-ամյա թենիսիստը հաղթանակի է հասել 4 ժամ 47 րոպեում: Թինի հաջորդ մրցակիցը կլինի ֆրանսիացի Կորանտեն Մուտեն: Իդեպ Մեդվեդևը նախորդ տարի հասել […]
16:28 17.01.2025
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տակեշի Իվայան մամուլի ասուլիսում ասել է, որ հունվարի 19-ին կմեկնի ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը։ «Ամերիկյան կողմի հրավերով հունվարի 19-23-ը կլինեմ ԱՄՆ-ում՝ մասնակցելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը: Առաջին հերթին ուզում եմ դա օգտագործել որպես հնարավորություն վստահության վրա հիմնված հարաբերություններ հաստատելու նոր վարչակազմի ներկայացուցիչների հետ»,- ասել է Իվայան։ Իվայան կլինի […]
16:24 17.01.2025
Ռուփոլդինգում ընթացող բիաթլոնի աշխարհի գավաթի խաղարկությունում Յոհանես Բյոն գրանցել է կարիերայի վատագույն ցուցանիշը, հայտնում է Nordic Mag-ը: Գործող գավաթակիրը տնային մրցաշարում զբաղեցրել է 85-րդ տեղը: Մրցափուլի հաղթող դարձած Վեբորն Սորումը Բյոյին գերազանցել է 7 րոպե 48 վայրկյանով: Նախկինում աշխարհի 20-ակի չեմպիոնի վատագույն արդյունքը 68-րդ տեղն էր, որը գրանցվել էր 10 տարի առաջ:
16:08 17.01.2025
Ռուսաստանցի մարտիկ, UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը տիտղոսի պաշտպանության համար մենամարտից առաջ հրաժարվել է բրիտանական Sky Sports-ին հարցազրույց տալուց, հեռուստաընկերության եթերում հայտարարել է հաղորդավար Ռավինդեր Խունիան։ «Ենթադրվում էր, որ մեզ հյուր կգա Իսլամ Մախաչևը։ Սակայն նա մեզ տեղեկացրեց, որ լավ չի զգում»,- ասել է Sky Sports-ի հաղորդավարը: Հունվարի 19-ին Լոս Անջելեսում կկայանա […]
15:42 17.01.2025
Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 4-2 հաշվով հաղթեցլ է 5-րդ լիգան ներկայացնող «Էսպալի» ակումբին։ Փարիզյան թիմը մեծ դժվարությամբ է հաղթահարել համեստ մրցակցի դիմադրությունը։ Լուիս Էնրիկեի թիմը երրորդ րոպեին գնդակ է բաց թողել, իսկ մինչև 88-րդ րոպեն հաշիվը հավասար էր։ Ֆրանսիայի գործող գավաթակիրը շարունակում է պայքարը և հանդես կգա 1/8 եզրափակիչում։
15:09 17.01.2025
Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Լիոնը» հետխաղյա 11-մետրանոցներով սենսացիոն պարտություն է կրել 5-րդ լիգան ներկայացնող «Բուրգուին Ժալյո» ակումբից։ Հիմանական ժամանակն ավարտվել է 2-2 հաշվով։ 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ «Բուրգուին Ժալյոյի» դարպասապահը հետ է մղել մրցակցի երկու հարված։ «Լիոնը» լքել է պայքարը, իսկ «Բուրգուին Ժալյոն» դուրս եկել գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ։
14:13 17.01.2025
Տեղի է ունեցել Արման Ծառուկյանի ու Իսլամ Մախաչևի հայացքների մենամարտը, որից առաջ մարտիկները պատասխանել են լրագրողների հարցերին: «Եկել եմ այստեղ, որ նվաճեմ չեմպիոնական գոտին: Գիտեմ, որ աշխարհի լավագույն մարտիկներից մեկն եմ: Վստահ եմ՝ ամեն ինչով գերազանցում եմ Իսլամին, այդ պատճառով էլ չեմպիոնական մենամարտի հնարավորություն եմ ստացել»,- ասել է Արման Ծառուկյանը ասուլիսի ժամանակ: Հունվարի 19-ին Լոս […]
13:58 17.01.2025
Ամբողջ աշխարհը փորձում է գրավել Գրենլանդիան, որպեսզի կարողանա օգտագործել բնական ռեսուրսները՝ առանց բնակիչների կարծիքը հարցնելու, RIA Novosti-ին հայտնել է Գրենլանդիայի խորհրդարանի պատգամավոր, խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ «Նալերակայի» նախագահ, ԱԳՆ նախկին ղեկավար Պելե Բրոբերգը։ «Բոլորն ուզում են Գրենլանդիան՝ Եվրամիությունը, ԱՄՆ-ն նույնպես: ԵՄ-ն այստեղ նաև գրասենյակ է բացում: Բոլորը փորձում են գրավել Գրենլանդիան: Մեզ չեն հարցնում, թե […]