TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+22.09 oC
Արտակ Հովհաննիսյան

Արտակ Հովհաննիսյան

Մենք Ուսիկ-Ֆյուրի երրորդ մենամարտն ենք ցանկանում տեսնել. Տուրկի Ալ աշ Շեյխ

23:35 20.12.2024

Սաուդյան Արաբիայի սպորտի և ժամանցների կառավարման գլխավոր վարչության (Riyadh Season) քարտուղար Տուրկի Ալ աշ Շեյխը խոսել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկի և բրիտանացի Թայսոն Ֆյուրիի միջև կայանալիք ռևանշ մենամարտի մասն: «Ես ցանկանում եմ, որպեսզի հաղթի Թայսոնը, բայց ենթադրում եմ, որ այս անգամ էլ Ուսիկն առավելության կհասնի: Մենք երրորդ մենամարտն […]

̰
Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կարճ ծրագրում

23:20 20.12.2024

Հայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կարճ ծրագրում։ 17-ամյա մարզուհին ելույթի համար ստացել է 85,78 միավոր և առաջ անցել Ալինա Գորբաչովայից (77,57)։ Լավագույն եռյակն էլ եզրափակել է Աննա Ֆրոլովան (75.01)։

̰
«Լիվերպուլը» փորձում է խափանել Մադրիդի «Ռեալի» աղմկահարույց տրանսֆերը

23:03 20.12.2024

«Լիվերպուլը» ակտիվորեն աշխատում է թիմի աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի հետ պայմանագրի ժամկետի երկարաձգման ուղղությամբ: Այս մասին հայտնում է Transfer News Live-ը։ Լիվերպուլյան ակումբը Տրենտին առաջարկել է բարելավված պայմանագիր՝ յուրաքանչյուր մրցաշրջանում մոտ 20 միլիոն ֆունտ ստերլինգ աշխատավարձով: Այնուամենայնիվ, նշվում է, որ Մադրիդի «Ռեալը» հաջորդ ամառ կփորձի Տրենտին ազատ գործակալի կարգավիճակով «խլել» անգլիական ակումբից: Նշվում է, որ […]

̰
Գվարդիոլան գտել է «Մանչեսթեր Սիթիի» անհաջողությունների պատճառը

22:45 20.12.2024

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հասկացել է թիմի անհաջողությունների պատճառը, հայտնում է Hayters TV-ն։ «Անցած մրցաշրջանում Ռոդրին անցկացրել է 75 հանդիպում։ Խաղացողներին մի քանի ամիս հանգիստ տվեք, հետո 80 հանդիպում ստիպեք անցկացնեն։ Հաջորդ մրցաշրջանում մեզ 30 խաղացող է հարկավոր։ «Չելսին» արդեն հոգացել է այդ մասին․ հերթը մերն է»,- նշել է իսպանացի մասնագետը։ Մանչեսթերյան ակումբը […]

̰
Ինչո՞ւ Թիկնիզյանը չի կարողանում տեղափոխվել «Սևիլյա»

22:20 20.12.2024

Մոսկվայի «Լոկոմոտիվը» պատրաստ է 6-ից 7 միլիոն եվրոյի դիմաց «Սևիլյա» թողնել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին։ Այս մասին հայտնում է Metaratings-ը։ Մայրաքաղաքային ակումբը մտադիր չէ զիջել խաղացողի տրանսֆերի գնի հարցում։ Իսպանական ակումբը ցանկանում է Թիկնիզյանի տրանսֆերը գնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, բայց ոչ «Լոկոմոտիվի» պայմաններով։ Իսպանական Լա Լիգան յուրաքանչյուր ակումբի համար սահմանում է ծախսերի սահմանափակում՝ […]

̰
Նեյմարը նշել է ՊՍԺ-ից «Ալ-Հիլալ» տեղափոխվելու իրական պատճառը

21:54 20.12.2024

«Ալ-Հիլալի» բրազիլացի հարձակվող Նեյմարը բացատրել է 2023 թվականի ամռանը ՊՍԺ-ից արաբական ակումբ տեղափոխվելու իրական պատճառը։ «Ես որոշեցի հեռանալ ՊՍԺ-ից, դրանից անմիջապես հետո առաջարկ ստացա «Ալ-Հիլալից»: Ես այլևս երջանիկ չէի Փարիզում: Ակումբն ու մարզիչն այլևս չէին ցանկանում, որ ես լինեի թիմում։ Նրանք արդեն խոսել էին ինձ հետ այդ մասին, և ես պետք է որոշում կայացնեի։ Ինձ […]

̰
Գվարդիոլան և Գյունդողանը համոզել են Հոլանդին ընտրել «Բարսելոնան» որպես՝ ապագա ակումբ, այլ ոչ թե «Ռեալը»

21:32 20.12.2024

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան և թիմի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը համոզել են հարձակվող Էրլինգ Հոլանդին ընտրել «Բարսելոնան» որպես՝ ապագա ակումբ, այլ ոչ թե «Ռեալը»։ Այս մասին հայտնում է El Chiringuito-ն։ Գվարդիոլան և Գյունդողանը նշել են, որ կատալոնական ակումբում նորվեգացի ֆուտբոլիստը կարող է դառնալ թիմի գլխավոր աստղը, մինչդեռ «Ռեալի» ճամբարում նա կլինի պարզապես օգտակար խաղացող։ […]

̰
Հայտնի ենԿոնֆերենցիաների լիգայի 8 լավագույն թիմերը

21:08 20.12.2024

Ավարտվեց Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլը: Ընթացիկ խաղարկությունն առաջինն է նոր ձևաչափով: Լիգայի փուլից հետո 8 լավագույնները («Վիտորիա», «Լեգիա», «Լուգանո», «Ռապիդ», «Սերկլ», «Ֆիորենտինա», «Չելսի», «Յուրգորդեն») դուրս են եկել 1/8 եզրափակիչ, իսկ 9-24-րդ տեղերը գրաված թիմերը կխաղան անցումային փլեյ-օֆֆում: Զույգերի հաղթողները կանցնեն 1/8 եզրափակիչ: Անցումային փլեյ-օֆֆի հանդիպումները կկայանան հունվարի 13-ից փետրվարի 20-ը, իսկ 1/8 եզրափակչի հանդիպումները՝ մարտի […]

̰
Հայտնի են Իտալիայի գավաթի քառորդ եզրափակչի բոլոր զույգերը

20:36 20.12.2024

Հայտնի են դարձել Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի զույգերը: Ուշագրավ է, որ հռոմեական 2 ակումբները հանդիպելու են Միլանը ներկայացնող 2 թիմերի հետ: «Լացիո» – «Ինտեր» «Միլան» – «Ռոմա» «Բոլոնիա» – «Ատալանտա» «Յուվենտուս» – «Էմպոլի» Քառորդ եզրափակչի հանդիպումները կայանալու են փետրվարին:

̰
Անդրե Սպայթ Մկրտչյանը փայլում է նոր թիմում

20:18 20.12.2024

Հայաստանի ազգային հավաքականի բասկետբոլիստ Անդրե Սպայթ Մկրտչյանը, որը հանդես է գալիս ուրուգվայական «Բիգուա դե Վիլյա Բիառիցում», հերթական անգամ աչքի է ընկել արդյունավետ խաղով: 29-ամյա Մկրտչյանը «Եբրայիկա Մաքքաբիի» դեմ խաղում ճանաչվել է լավագույն բասկետբոլիստ: Նա վաստակել է 29 միավոր: Հանդիպումն ավարտվել է «Բիգուա դե Վիլյա Բիառիցի» հաղթանակով (113:85):

̰
Մեսսին  կարող է տեղափոխվել ԱՊԼ

19:56 20.12.2024

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող է հեռանալ ամերիկյան թիմից և տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։ Ինչպես տեղեկացնում է Tuttosport-ը, «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան չափազանց հետաքրքրված է արգենտինացու տրանսֆերով։ Իսպանացին ցանկանում է վարձակալել Մեսսիին մինչև մրցաշրջանի ավարտը, որպեսզի բարելավի անգլիական թիմի ելույթը։ Նշվում է, որ «Ինտեր Մայամիի» համասեփականատեր Դեյվիդ Բեքհեմը պատրաստ է բաց թողնել խաղացողին, […]

̰
Չավին կարող է գլխավորել «Միլանը»

19:11 20.12.2024

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավին կարող է գլխավորել իտալական «Միլանը», եթե ներկայիս գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հրաժարական տա, կամ հեռացվի զբաղեցրած պաշտոնից: Այս մասին հայտնում է El Nacional-ը։ Չավին արդեն բանակցություններ է վարել ակումբի ղեկավարության հետ և դրական է տրամադրված Ա Սերիայի ակումբը գլխավորելու հարցում։ Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Չավին հրաժարվել է […]

̰
Օվեչկինը մի քանի օրից կվերադառնա սառցադաշտ

18:51 20.12.2024

«Վաշինգտոն Քեփիթալզի» գլխավոր մարզիչ Սպենսեր Կարբերին տեղեկացրել է, որ ռուս հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը կարող է սահադաշտ վերադառնալ մինչև Սուրբ Ծննդյան արձակուրդը։ «Հավանականություն կա, որ Ալեքսանդր Օվեչկինը կկարողանա խաղալ կիրակի կամ երկուշաբթի»,- Կարբերիի խոսքերը մեջբերում է Washington Post-ը։ Հիշեցնենք, որ «Վաշինգտոնի» ավագը նոյեմբերի 22-ին NHL-ի կանոնավոր առաջնության «Յուտայի» դեմ խաղում (6-2) կոտրվածք էր ստացել: Նա Հոկեյի […]

̰
Երբեք նման թույլ մարզիչ չեմ տեսել. Հակիմ Զիեշը հեռանում է «Գալաթասարայից»

18:26 20.12.2024

Թուրքական «Գալաթասարայի» և Մարոկկոյի հավաքականի կիսապաշտպան Հակիմ Զիեշը հայտարարել է ձմռանն ակումբից հեռանալու մասին: «Իմ կարիերան այստեղ ավարտված է: Այլևս չեմ ցանկանում խաղալ այս թիմում: Երբեք նման թույլ մարզիչ չեմ տեսել: Զղջում եմ, որ տեղափոխվել եմ այս ակումբ»,- 31-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal-ը: Հիշեցնենք, որ Զիեշը 2024-ին Լոնդոնի «Չելսիից» ազատ գործակալի կարգավիճակում էր տեղափոխվել […]

̰
Յամալի համար «Բարսելոնան» իր կյանքի ակումբն է

18:07 20.12.2024

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը որոշել է իր ապագան կատալոնական ակումբում։ Ըստ Sport.es-ի՝ 17-ամյա ֆուտբոլիստը հավատարիմ է «Բարսելոնային»: Յամալի համար «Բարսելոնան» իր կյանքի ակումբն է, և նա որոշել է երկարաձգել պայմանագիրը թիմի հետ: Յամալը «Բարսելոնայի» գլխավոր թիմում հանդես է գալիս 2023 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։ Այժմ նրա տրանսֆերային արժեքը […]

̰
«Վուլվերհեմփթոնը» նոր գլխավոր մարզիչ ունի

17:50 20.12.2024

Անգլիական «Վուլվերհեմփթոնը» հայտարարել է գլխավոր մարզչի պաշտոնում պորտուգալացի Վիտոր Պերեյրայի նշանակման մասին: 56-ամյա մասնագետը թիմի հետ կնքել է մեկուկես տարվա պայմանագիր։ Պերեյրայի նախկին աշխատավայրը Սաուդյան «Ալ Շաբաբն» էր: Նախկինում պորտուգալացին գլխավորել է նաև «Պորտուն», «Ֆեներբահչեն», «Օլիմպիակոսը», «Ալ Ահլին», «Կորինտիանսը» և «Ֆլամենգոն»: Հիշեցնենք, որ ավելի վաղ «Վուլվերհեմփթոնի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել էր անգլիացի Գարի Օ’Նիլը: «Վուլվերհեմփթոնն» […]

̰
11-մետրանոցից հետո մեր թիմը կոտրվեց. Մոտա

17:30 20.12.2024

«Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան «Բաչկա Տոպոլայից» կրած պարտությունից հետո մեկնաբանել է ԿԼ-ում վերջին խաղը: «Առաջին հերթին շնորհավորում եմ «Բաչկա Տոպոլային» փլեյ–օֆֆ դուրս գալու կապակցությամբ։ Մենք շատ լավ սկսեցինք, շատ–շատ լավ։ Շատ ուժեղ պահեր ստեղծեցինք։ Մենք խփեցինք շատ գոլեր, բայց կարող էինք խփել ավելի շատ։ Եթե մենք հաղթեինք 4-1 հաշվով առաջին խաղակեսում, դա ավելի արդար […]

̰
«Ռոման» պատրաստ է լսել Դիբալային

16:58 20.12.2024

«Ռոմայի» մարզական տնօրեն Ֆլորենտ Գիսոլֆին հայտնել է, որ իտալական ակումբի ղեկավարությունը պատրաստ է լսել արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի հնարավոր առաջարկներն ապագայի վերաբերյալ: 31-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը: «Ինչ վերաբերվում է Պաուլոյին, ապա ձմեռային տրանսֆերային պատուհանը մոտ է մեկնարկին, և առաջին խոսակցություններն են ի հայտ գալիս: Մենք գիտենք, […]

̰
Հանրահայտ Իվան Յուրիչը կգլխավորի «Սաութհեմփթոնը»

16:30 20.12.2024

Հանրահայտ խորվաթ մասնագետ Իվան Յուրիչը մեկնել է Անգլիա, որպեսզի պայմանագիր կնքի «Սաութհեմփթոնի» հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: 49-ամյա մարզիչն արդեն համաձայնության է եկել նոր ակումբի հետ և կփոխարինի շոտլանդացի Ռասել Մարտինին: Հիշեցնենք, որ Իվան Յուրիչի նախկին ակումբն իտալական «Ռոման» էր, որտեղից նա հեռացվել էր նշանակումից 2 ամիս անց: «Սաութհեմփթոնը» Պրեմիեր լիգայում վաստակել է 5 […]

̰
«Տոտենհեմը» գերգոլառատ խաղում հաղթել է

16:00 20.12.2024

Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում հայտնի դարձավ կիսաեզրափակչի վերջին մասնակիցը: Քառորդ եզրափակչի գլխավոր դիմակայությունում «Տոտենհեմը» Լոնդոնում ընդունել էր «Մանչեսթեր Յունայթեդին» և հաղթել է 4-3 հաշվով:  

̰
«Նոան» ցավալի պարտություն է կրել. ԿԼ

15:07 20.12.2024

Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» չկարողացավ նվաճել ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի ուղեգիր: Հիմնական փուլի վերջին` 6-րդ տուրում, Ռուի Մոտայի գլխավորած թիմը Սերբիայում հյուրընկալվել է «Բաչկա Տոպոլային» և պարտվել 3-4 հաշվով: «Նոան» խաղի առաջին 15 րոպեից հետո հաղթում էր 2-0 հաշվով: 5-րդ րոպեին հաշիվը բացել էր բրազիլացի Մաթեուս Այասը, 10 րոպե անց էլ կրկնապատկել պորտուգալացի Էլդեր Ֆերեյրան: […]

̰
Մոդրիչը՝ «Ռեալի» ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ

14:39 20.12.2024

Խորվաթիայի հավաքականի ավագ, կիսապաշտպան Լուկա Մոդրիչը դարձել է Մադրիդի «Ռեալի» ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը: 39-ամյա ֆուտբոլիստի համար ՖԻՖԱ-ի Միջմայրցաքամային գավաթը «Ռեալի» հետ նվաճած 28-րդ տիտղոսն է: Այս ցուցանիշով Մոդրիչը շրջանցել է Դանի Կարվախալին, որը «Ռեալի» հետ նվաճել է 27 տիտղոս: Հիշեցնենք, որ Մոդրիչը 2012 թվականի օգոստոսից է հանդես գալիս «Ռեալի» կազմում, նա մասնակցել է 559 հանդիպման, դարձել […]

̰
«Ինտերը» դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ

14:12 20.12.2024

Միլանի «Ինտերը» դարձավ Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի վերջին մասնակիցը: Իտալիայի գործող չեմպիոնը 1/8 եզրափակչում ընդունել էր «Ուդինեզեին» և հաղթեց 2-0 հաշվով: Աչքի ընկան Մարկո Արնաուտովիչը և Քրիստիան Ասլանին: Սիմոնե Ինձագին հանգստի հնարավորություն տվեց Հենրիխ Մխիթարյանին: 35-ամյա կիսապաշտպանը մնաց պահեստայինների նստարանին: «Ինտերը» կիսաեզրափակչի ուղեգիրը կվիճարկի Հռոմի «Լացիոյի» հետ:  

̰
Պոլ Պոգբայի եղբայրն ազատազրկման է դատապարտվել նրա առևանգմանը մասնակցելու համար

23:53 19.12.2024

Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան, 2018թ. աշխարհի չեմպիոն Պոլ Պոգբայի եղբայրը՝ Մաթիաս Պոգբան, ազատազրկման է դատապարտվել, հայտնում է RMC Sport-ը։ Մաթիաս Պոգբան մասնակցել է եղբոր առևանգմանը: Դեպքը տեղի է ունեցել 2022 թվականին, այդ ժամանակ Թուրինի «Յուվենտուսի» և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպանը հայտարարել էր, որ առևանգիչներն իրենից պահանջել են 13 միլիոն եվրո, բանկային քարտից էլ […]

̰
Խվիչա Կվարացխելիան դարձել է Ա Սերիայի երկրորդ ամենաթանկ խաղացողը

23:43 19.12.2024

Transfermarkt ինտերնետային պորտալը թարմացրել է իտալական Ա Սերիայի խաղացողների շուկայական արժեքները։ Իտալիայի առաջնության ամենաթանկ ֆուտբոլիստն «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսն է, որը գնահատվում է 100 միլիոն եվրո: «Նապոլիի» եզրային հարձակվող, վրացի Խվիչա Կվարացխելիան 85 միլիոն եվրոյով զբաղեցրել է երկրորդ տեղը: Նա 5 միլիոն եվրո աճ է գրանցել իր տրանսֆերային արժեքում: Ա Սերիայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների թոփ-10-ն ունի […]

̰
ՀՀ հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

23:30 19.12.2024

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային թարմացված աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է դիրքը զբաղեցնում է 100-րդ տեղը։ Այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։ Արգենտինայի ընտրանին պահպանել է առաջատարի դիրքը։ Իրենց տեղերը պահպանել են նաև առաջատար տասնյակի մյուս ընտրանիները։ 1․ Արգենտինա 2․ Ֆրանսիա 3․ Իսպանիա 4․ Անգլիա 5․ Բրազիլիա 6․ Բելգիա 7․ Նիդերլանդներ […]

̰
«Լոկոմոտիվը» պատրաստ է 6-7 միլիոն եվրոյով  Թիկնիզյանի տրանսֆերային իրավունքը վաճառել  «Սևիլիային»

23:15 19.12.2024

Մոսկվայի «Լոկոմոտիվը» պատրաստ է 6-7 միլիոն եվրոյով թիմի հայ պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերային իրավունքը վաճառել իսպանական «Սևիլիային», հայտնում է Metaaratings-ը: Անդալուզական ակումբը ցանկանում է հունվարին իրականացնել 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը, սակայն պահանջվող գումարը պատրաստ չէ վճարել: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը «Լոկոմոտիվ» է տեղափոխվել 2021 թվականի օգոստոսին Մոսկվայի ԲԿՄԱ-ից 5,5 միլիոն եվրոյով։ Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև […]

̰
Ա Սերիան կազմել է ամենաթանկ ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը

22:56 19.12.2024

Transfermarkt-ը ներկայացրել է Իտալիայի առաջնությունում հանդես եկող ամենաթանկ ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ․ Միկ Մենիան («Միլան»)՝ 35 միլիոն եվրո։ Պաշտպաններ․ Ֆեդերիկո Դիմարկո («Ինտեր»)՝ 60 միլիոն, Ալեսանդրո Բաստոնի («Ինտեր»)՝ 75 միլիոն, Բրեմեր («Յուվենտուս»)՝ 60 միլիոն։ Կիսապաշտպաններ․ Նիկոլո Բարելա («Ինտեր»)՝ 80 միլիոն, Էդերսոն («Ատալանտա»)՝ 50 միլիոն, Խվիչա Կվարացխելիա («Նապոլի»)՝ 85 միլիոն, Տեյանի Ռեյնդերս («Միլան»)՝ 50 միլիոն։ Հարձակվողներ․ Կրիստիան […]

̰
Այս տարին ֆանտաստիկ էր. Անչելոտի

22:32 19.12.2024

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Միջմայրցամաքային գավաթի եզրափակչում մեքսիկական «Պաչուկայի» նկատմամբ 3-0 հաշվով հաղթանակից ու կարիերայի հերթական տիտղոսը նվաճելուց հետո խոսել է իր տպավորությունների մասին։ «Ցանկանում եմ անկեղծ լինել։ «Ռեալի» հետ տիտղոսներ նվաճելն ավելի հեշտ է, քան որևէ այլ թիմում։ Սա ֆանտաստիկ ակումբ է, որն ունի երկրպագուական անհավանական աջակցություն ու աշխարհի լավագույն խաղացողներին։ Նման […]

̰
«Մանչեսթեր Սիթին» 4 տրանսֆեր կկատարի Գվարդիոլային աջակցելու համար

22:16 19.12.2024

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» մտադիր է չորս խոշոր տրանսֆեր իրականացնել այս ձմռանը, հաղորդում է Daily Mail-ը։ Այդ կերպ ակումբի ղեկավարությունը ցանկանում է աջակցել գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային, որը դժգոհում է կադրային խնդիրների պատճառքով։ Մանչեսթերցիները փնտրում են հենակետային կիսապաշտպանի, երկրորդ հարձակվողի, կենտրոնական ու աջ պաշտպանների։ Բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Սիթին» նախորդ 11 խաղում տարել է 1 հաղթանակ, […]

̰
BACK_TO_TOP