TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+24.09 oC
Արտակ Հովհաննիսյան

Արտակ Հովհաննիսյան

Ծառուկյանի հետ մենամարտը ամենադժվարներից մեկն էր. Մախաչև

21:54 19.12.2024

UFC-ի թեթև քաշային կարգում գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը խոստովանել է, որ կարիերայի ամենածանր մենամարտը եղել է ավստրալացի Ալեքսանդր Վոլկանովսկիի դեմ առաջին հանդիպումը։ «Ծառուկյանի հետ մենամարտը ամենադժվարներից մեկն էր, սակայն դա ամենածանրը չէր։ 5 ռաունդ Վոլկանովսկու հետ․ դա խենթություն էր։ Զարկերակս հասնում էր 200-ի»,- ռուսաստանցի մարտիկի խոսքերը մեջբերում է ESPN-ը։ Հիշեցնենք, որ հունվարի 18-ին Մախաչևը տիտղոսի […]

̰
Չեմպիոնական պայքարում «Ատալանտան» բադերն են, մենք` որսորդները. «Ինտերի» նախագահ

21:36 19.12.2024

Միլանի «Ինտերի» նախագահ Ջուզեպե Մարոտան կարծում է, որ «Ատալանտան» Իտալիայի Ա սերիայի չեմպիոնության գլխավոր հավակնորդներից է։ «Կան տարբեր բնավորություն ունեցող թիմեր, բայց «Ատալանտան» այժմ հաղթողի հոգեբանություն է ձեռք բերել, իսկ դա շատ բարդ գործընթաց է։ Նրանք, միանշանակ, կարող են դիմանալ ճնշմանը, որին բախվելու են մրցաշրջանի ընթացքում։ Չեմպիոնական պայքարում «Ատալանտան» բադերն են, մենք` որսորդները։ Համոզված եմ, […]

̰
340 000 քաղաքացի ՀՀ-ում ունի անհուսալի վարկեր, ի՞նչ լուծում է առաջարկում գործադիրը. զրույց ԱՍՀ փոխնախարարի հետ

21:20 19.12.2024

2025թ. փետրվարի 1-ից կգործարկվի մի ծրագիր, որից կարող են օգտվել վարկային պարտավորություն ունեցող անձինք, ում վարկերի մայր գումարների հանրագումարը փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը առնվազն 3 տարի դասակարգված են որպես անհուսալի։ Ի՞նչ ծրագիր է սա, ի՞նչ նպատակով է իրականացվում, և ի՞նչ հարցեր է առաջացրել հանրության շրջանում: Այս ամենի մասին «Հեռանկարն» այսօր զրուցել […]

̰
Սիրում եմ դեկտեմբերն ու սուրբծննդյան օրերը. Մեսսի

21:12 19.12.2024

MLS-ը ներկայացնող ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին սոցցանցերում հրապարակում է արել և անդրադարձել Արգենտինայի ազգային հավաքականի կազմում երկու տարի առաջ աշխարհի չեմպիոն դառնալուն։ «Սիրում եմ դեկտեմբերն ու սուրբծննդյան օրերը։ Երկու տարի առաջ վերջին ամիսը կարող էր շատ դառն ավարտվել, բայց այն դարձավ իմ կարիերայի ամենաքաղցր պահը։ Այժմ յուրաքանչյուր դեկտեմբերին այդ հիշողությունները վերապրում եմ։ Շնորհավորում […]

̰
Լավագույն ֆուտբոլիստները բրազիլացիներ են, ինչո՞ւ չենք կարող լավ խաղալ. Ռոնալդո

20:48 19.12.2024

Բրազիլիայի հավաքականի լեգենդար հարձակվող Ռոնալդոն կարծիք է հայտնել բրազիլական ֆուտբոլում ստեղծված իրավիճակի մասին: «Լավագույն ֆուտբոլիստները բրազիլացիներ են: Մենք ունենք Վինիսիուս, Նեյմար, Ռոդրիգո, Էստևան, Էնդրիկ, տաղանդները շատ են: Այդ դեպքում ինչո՞ւ չենք կարող լավ խաղալ: Մենք պետք է փոխենք դինամիկան: Բրազիլիան պետք է աշխարհի առաջնության ու Կոպա Ամերիկայի ֆավորիտը լինի, ինչպես նաև բաց չթողնի Օլիմպիական խաղերը: […]

̰
Այս անգամ ես հաղթեցի «Լուսաիլ» ստադիոնում. Մբապե

20:24 19.12.2024

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն Միջմայրցամաքային գավաթի եզրափակչում գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դառնալուց հետո կիսվել է իր տպավորություններով։ Կատարի Լուսաիլ քաղաքի համանուն ստադիոնում կայացած խաղում «Ռեալը» 3-0 հաշվով հաղթել էր մեքսիկական «Պաչուկային»։ «Միջմայրցամաքային գավաթը վերադառնում է Մադրիդ։ Երկրորդ տիտղոսը մրցաշրջանում։ Այս անգամ ես հաղթեցի «Լուսաիլ» ստադիոնում»,- սոցցանցերում գրել է Մբապենը։ Հիշեցնենք, որ 2022 […]

̰
Դոնարումայի դեմքին 10 կար են դրել

19:51 19.12.2024

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման վնասվածքի պատճառով չի կարողացել շարունակել «Մոնակոյի» դեմ Ֆրանսիայի Լիգա 1-ի 16-րդ տուրի հանդիպումը։ Խաղի 17-րդ րոպեին նա դեմքի վնասվածք է ստացել «Մոնակոյի» կոտդիվուարցի պաշտպան Ուիլֆրեդ Սինգոյի հետ բախման հետևանքով։ Դարպասապահի դեմքին 10 կար են դրել, հաղորդում է RMC-ն։ Այդ խաղում ՊՍԺ-ն արտագնա հաղթանակ էր տարել 4-2 հաշվով։ Le visage marqué de […]

̰
Աշխարհի նախկին առաջին ռակետը «սպիտակ քարտ» է ստացել և կմասնակցի Australian Open-ին

19:30 19.12.2024

Աշխարհի նախկին առաջին ռակետ Սիմոնա Հալեպը «սպիտակ քարտ» է ստացել, որով կմասնակցի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի` Australian Open-ի հիմնական փուլին, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ 33-ամյա ռումինուհին 2024 թ. մարտին վերադարձել է մեծ կորտ դոպինգային սկանդալի պատճառով երկու տարի որակազրկումից հետո։ Նա WTA-ի դասակարգման աղյուսակում այժմ 877-րդն է։ Հալեպը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի կրկնակի հաղթող […]

̰
Սիրիայի խոշորագույն ստադիոնում հրդեհ է բռնկվել

19:16 19.12.2024

Խոշոր հրդեհ է բռնկվել Սիրիայի Հալեպ քաղաքի միջազգային ստադիոնում։ Al Watan-ի համաձայն՝ անհայտ անձինք են հրդեհել մարզական կառույցը։ Սիրիայի քաղաքացիական պաշտպանությանը հաջողվել է մարել կրակը։ 2007 թվականին կառուցված ստադիոնը հյուրընկալում է 75 հազար հանդիսական։ Դա Սիրիայի խոշորագույն ստադիոնն է, որտեղ խաղեր է անցկացնում նաև երկրի ազգային հավաքականը։

̰
Կարծում եմ՝ կարող եմ ժամանակից շուտ հաղթել Ծառուկյանին․ Մախաչև

18:46 19.12.2024

UFC-ի թեթև քաշային կարգում գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը խոսել է դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանի հետ ռևանշ-մենամարտի մասին։ «Մեր առաջին մենամարտից հետո ես գիտեմ, թե ինչի է ընդունակ Արմանը։ Կարծում եմ՝ կարող եմ նրան վաղաժամ հաղթել։ Օլիվեյրայի հետ մենամարտում Չարլզը յուրքանչյուր ռաունդում քիչ էր մնում` խեղդեր նրան։ Ես համոզված եմ, որ իմ վարպետությունը […]

̰
Ռանոսը վերականգնվել է վնասվածքից

18:30 19.12.2024

Հայաստանի ազգային հավաքականի ու Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը վերականգնվել է մկանային վնասվածքից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Հոֆենհայմի» դեմ դեկտեմբերի 21-ին Բունդեսլիգայում կայանալիք խաղից առաջ 21-ամյա ֆուտբոլիստը մարզվել է թիմի ընդհանուր խմբի հետ։ Ընթացիկ մրցաշրջանում Ռանոսը գերմանական ակումբի կազմում մասնակցել է ընդամենը մեկ խաղի՝ անցկացնելով խաղադաշտում 9 րոպե: «Բորուսիայի» երիտասարդական թիմի կազմում հարձակվողն անցկացրել […]

̰
Հայտնի է Միջմայրցամաքային գավաթի լավագույն ֆուտբոլիստը

18:06 19.12.2024

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուսը ճանաչվել է Միջմայրցամաքային գավաթի խաղարկության լավագույն ֆուտբոլիստ։ Կատարի Լուսայիլ քաղաքում կայացած եզրափակչում բրազիլացի հարձակվողը մեքսիկական «Պաչուկայի» դեմ խաղում դարձել էր գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։ «Ռեալը» եզրափակչում հաղթել էր 3-0 հաշվով։

̰
Անչելոտիի պատմական նվաճումը

17:40 19.12.2024

Կառլո Անչելոտին Միջմայրցամաքային գավաթի խաղարկությունում հաղթելու շնորհիվ դարձել է Մադրիդի «Ռեալի» պատմության ամենատիտղոսակիր մարզիչը։ Opta-ն գրում է, որ «Ռեալը» իտալացի մասնագետի գլխավորությամբ նվաճել է արդեն 15 տիտղոս։ Այդ ցուցանիշով նա գերազանցել է Միգել Մունյոսին։ Վերջինս թիմը մարզել է 1960-1974 թվականներին։ Անչելոտին «Ռեալի» հետ երեքական անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող և ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր, երկուական անգամ` […]

̰
«Բարսելոնայի» վերադարձը «Կամպ Նոու» այս մրցաշրջանում հարցականի տակ է

15:52 19.12.2024

Կատալոնական «Բարսելոնայի» վերադարձը «Կամպ Նոու» ստադիոն այս մրցաշրջանում հարցականի տակ է, հաղորդում է Marca-ն։ Ակումբի նախագահ Ժոան Լապորտան հաստատել է, որ այդ գործընթացը հետաձգվում է առնվազն մինչև 2025թ․ մարտ։ Պատճառն այն է, որ վերականգնողական աշխատանքները սպասվածից դանդաղ են ընթանում։ Նախապես ծրագրված էր, որ «Բարսելոնան» վերադառնալու է «Կամպ Նոու» փետրվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում։ Ակումբում չեն բացառել, […]

̰
Սպերցյանն այս ձմռանը չի տեղափոխվի «Յուվենտուս»

15:30 19.12.2024

Ռուսական «Կրասնոդարի» ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում չի տեղափոխվի Թուրինի «Յուվենտուս», հաղորդում է «Спорт День за Днем»-ը։ Աղբյուրը նշում է, որ իտալական ակումբը մտադիր չէ տրանսֆերներ իրականացնել մինչև ամառ։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Յուվենտուսը» պատրաստ է ձմեռային տրասնֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել 24-ամյա ֆուտբոլիստին։ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» […]

̰
Շատերը չեն տեսնում Մխիթարյանի կատարած աշխատանքը. Բարելա

15:15 19.12.2024

Միլանի «Ինտերի» իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան նշել է, որ շատ բան է սովորել փորձառու ակումբակիցներից, այդ թվում՝ Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանից։ «Ես կատարելագործել եմ խաղային որոշ դետալներ: Ժամանակի ընթացքում փորձառու ֆուտբոլիստներից շատ բան եմ սովորել: Հիմա ավելի լավ եմ կարողանում նետվել մրցակցի ուղղությամբ ու գնդակ խլել: Հենրիխ Մխիթարյանը դրա վարպետն է: Բոլորը […]

̰
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը  ոչ-ոքի է խաղացել Ղազախստանի թիմի դեմ. Եվրո-2026

14:50 19.12.2024

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի 2026 թ. առաջնության որակավորման հիմնական փուլի երկրորդ խաղում գոլառատ պայքարում ոչ-ոքի է գրանցել Ղազախստանի թիմի դեմ` 4-4։ Հայաստանի հավաքականը 6-րդ խմբում միավորների քանակը հասցրել է 4-ի և երկրորդն է։ Ղազախստանը նույնպես 4 միավոր ունի և լրացուցիչ ցուցանիշներով առաջին տեղում է։ Ֆուտզալի Հայաստանի հավաքականը Եվրո-2026-ի որակավորման հիմնական փուլում հաջորդ հանդիպումը կանցկացնի […]

̰
Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդներ է սահմանել ԱԱ-ում

14:28 19.12.2024

Հայաստանի երկու ներկայացուցիչ մասնակցել է Բուդապեշտում կայացած լողի աշխարհի առաջնությանը: Վարսենիկ Մանուչարյանը մրցել է 100մ բաթերֆլայ և 50մ ազատ ոճում, իսկ Աշոտ Չախոյանը՝ 50մ և 100մ բրաս լողաոճերում։ Մանուչարյանը ցույց է տվել համապատասխանաբար 1,00.51 և 26,26 արդյունք և երկու դեպքում էլ գրանցել է Հայաստանի ռեկորդ, հաղորդում է ՀԱՕԿ-ը։ Չախոյանը 100 մետրում գրանցել է 1,02.57, իսկ […]

̰
Ինֆանտինոն հայտարարել է, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին պետք է որոշի ՖԻՖԱ-ն

23:12 18.12.2024

Միջազգային ֆուտբոլային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ աշխարհի լավագույն խաղացողներին պետք է որոշի հենց ՖԻՖԱ-ն։ «Սրանք լավագույններից լավագույններն են։ Եթե ուզում եք իմանալ, թե ով է պաշտոնապես աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, դա պետք է որոշի ՖԻՖԱ-ն, որովհետև այստեղ քվեարկում են բոլորը։ Սա թափանցիկ և օբյեկտիվ գործընթաց է»,-ասել է Ինֆանտինոն։ 2024 թվականին ՖԻՖԱ-ն աշխարհի […]

̰
Ռեքս Կալամյանը է տիտղոս է նվաճել NBA-ում

22:50 18.12.2024

Լաս Վեգասում կայացել է NBA-ի գավաթի եզրափակիչը: «Միլուոկի Բաքսը» 97-81 հաշվով հաղթել է «Օկլահոմա Սիթի Թանդերին» և դարձել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի պատմության երկրորդ գավաթակիրը: Եզրափակչի ամենաարժեքավոր բասկետբոլիստ է ճանաչվել «Միլուոկի Բաքսի» առաջատար Յանիս Ադետոկումբոն: Տիտղոսը նվաճողների թվում է նաև Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը, որը «Միլուոկի Բաքսի» մարզիչ Դոկ Ռիվերսի օգնականն է: NBA-ի գավաթի […]

̰
Մերաբ Դվալիշվիլին հայերեն գրառումով հաղթանակ է մաղթել Արման Ծառուկյանին

22:04 18.12.2024

UFC-ի թեթևագույն քաշային կարգի չեմպիոն Մերաբ Դվալիշվիլին հայերեն գրառում է կատարել: Վրացի մարտիկը տեղադրել է Արման Ծառուկյանի ու Իսլամ Մախաչևի լուսանկարը և հաղթանակ մաղթել հայ մարզիկին: Ծառուկյանի ու Մախաչևի ռևանշ մենամարտը կայանալու է հունվարի 18-ին:

̰
Դոմարաջու Գուկեշը աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու առթիվ բանջի ջամփինգի ցատկ է կատարել

21:16 18.12.2024

Շախմատի աշխարհի նորընծա չեմպիոն Դոմարաջու Գուկեշը տիտղոսը նվաճելու առթիվ բանջի ջամփինգի ցատկ է կատարել: Տեսանյութը հրապարակել է The Indian Express-ի յություբյան ալիքը: Դեկտեմբերի 12-ին հնդիկ գրոսմայստերը հաղթել էր չինացի Դին Լիրենին և դարձաել աշխարհի չեմպիոն: Շախմատային թագը նվաճելուց հետո նա խոստովանել էր, որ ցանկանում է տիտղոսը նշել բանջի ջամփինգով: 18-ամյա Գուկեշը շախմատի պատմության ամենաերիտասարդ աշխարհի […]

̰
ԱՄՆ-ում աշխատած մարզիչը գլխավորել է Հայաստանի Մ16 հավաքականը

20:52 18.12.2024

Բասկետբոլի կանանց Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Թադե Մարտիրոսյանը, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Մարտիրոսյանը երկար տարիներ մարզչական գործունեություն է ծավալել ԱՄՆ-ում: Նրա մի շարք սաներ հանդես են եկել կանանց Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում: 2000-2015 թվականներին Մարտիրոսյանը եղել է «Գլենդել» տղաների թիմի մարզչի օգնականը: 2015 թվականից նա գլխավորում է «Գլենդել» […]

̰
Սիրում եմ երկրորդ անգամ մենամարտել․ Մախաչև

20:20 18.12.2024

UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչևը խոսել է հայ մարտիկ Արման Ծառուկյանի դեմ կայանալիք մենամարտի մասին։ «Անկեղծ` սիրում եմ երկրորդ անգամ մենամարտել։ Չեմ սիրում ռևանշ մենամարտեր, բայց երբ երկրորդ անգամ եմ մենամարտում, բացարձակապես ամեն ինչ գիտեմ մրցակցիս մասին։ Ինձ համար որևէ անակնկալ չի լինելու։ Երբ գիտես մրցակցիդ ուժեղ ու թույլ կողմերը, հաղթելու ավելի […]

̰
«Բարսելոնան» վերջնագիր է ներկայացրել 2 ֆուտբոլիստի

19:47 18.12.2024

«Բարսելոնան» հատուկ զգուշացում է հայտնել ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոյին ու նիդերլանդցի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին: Կատալոնական ակումբը ցանկանում է նրանց հետ պայմանագիրը երկարաձգել, բայց ուզում է այդ հարցը հնարավորինս շուտ լուծել, գրում է Diario Sport-ը: «Բարսելոնան» երկու ֆուտբոլիստներին զգուշացրել է, որ պայմանագիրը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը չերկարաձգելու դեպքում, այդ խաղացողները տրանսֆերի կհանվեն: Թիմի երկրորդ ու […]

̰
Սպերցյանը կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսում»

19:24 18.12.2024

Ռուսական «Կրասնոդարի» ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել Թուրինի «Յուվենտուսում»։ «РБ Спорт»-ի հաղորդմամբ` «Յուվենտուսը» պատրաստ է ձմեռային տրասնֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել 24-ամյա ֆուտբոլիստին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև իտալական «Ատալանտան» ու Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն։ Սպերցյանը մինչև 2026 թ. հունիսի 30-ը պայմանագիր ունի «Կրասնոդարի» […]

̰
Կազմվել է տարվա խորհրդանշական հավաքականը

18:54 18.12.2024

FIFA The Best ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ հրապարակվել է 2024 թ. խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ. Էմիլիանո Մարտինես («Ասթոն Վիլա», Արգենտինա)։ Պաշտպաններ. Դանի Կարվախալ («Ռեալ Մադրիդ», Իսպանիա), Ռուբեն Դիաշ («Մանչեսթեր Սիթի», Պորտուգալիա), Վիլյամ Սալիբա («Արսենալ», Ֆրանսիա), Անտոնիո Ռյուդիգեր («Ռեալ Մադրիդ», Գերմանիա)։ Կիսապաշտպաններ. Ռոդրի («Մանչեսթեր Սիթի», Իսպանիա), Տոնի Կրոս (ավարտել է կարիերան, Գերմանիա), Ջուդ Բելինգեմ («Ռեալ Մադրիդ», Անգլիա)։ Հարձակվողներ. […]

̰
Ծանրամարտում նոր քաշային կարգեր են հաստատվել

18:32 18.12.2024

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան փոփոխել է տղամարդկանց և կանանց քաշային կարգերը: Դրանք կգործեն 2025 թվականի հուլիսից։ Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ-ը։ Տղամարդիկ կմրցեն 60 կգ, 65 կգ, 71 կգ, 79 կգ, 88 կգ, 98 կգ, 110 կգ և +110 կգ, իսկ կանայք՝ 48 կգ, 53 կգ, 58 կգ, 63 կգ, 69 կգ, 77 կգ, 86 կգ […]

̰
Անչելոտին ճանաչվել է լավագույն մարզիչ․ FIFA The Best

18:14 18.12.2024

Կառլո Անչելոտին FIFA The Best ամենամյա մրցանակաբաշխությունում կարիերայում առաջին անգամ ստացել է տարվա լավագույն մարզչի մրցանակը։ Մադրիդի «Ռեալը» 2024 թ. իտալացի մասնագետի գլխավորությամբ դարձել է Իսպանիայի չեմպիոն, սուպերգավաթակիր, հաղթել Չեմպիոնների լիգայի և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի մրցաշարերում։

̰
«Նոան» մեկնել է Սերբիա

17:56 18.12.2024

«Նոան» մեկնել է Սերբիա, որտեղ վաղը Կոնֆերենցիաների լիգայի փուլի վերջին խաղում կմրցի «Բաչկա Տոպոլայի» հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը: ԿԼ-ում «Նոան» 4 միավորով 31-րդ տեղում է: Նույնքան միավոր ունի սերբական թիմը, որը 27-րդ տեղում է: «Բաչկա Տոպոլայի» հետ հանդիպումը մեկնարկելու է Հայաստանի ժամանակով 00:00-ին:

̰
BACK_TO_TOP