17:56 18.12.2024
«Նոան» մեկնել է Սերբիա, որտեղ վաղը Կոնֆերենցիաների լիգայի փուլի վերջին խաղում կմրցի «Բաչկա Տոպոլայի» հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը: ԿԼ-ում «Նոան» 4 միավորով 31-րդ տեղում է: Նույնքան միավոր ունի սերբական թիմը, որը 27-րդ տեղում է: «Բաչկա Տոպոլայի» հետ հանդիպումը մեկնարկելու է Հայաստանի ժամանակով 00:00-ին:
17:30 18.12.2024
Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Վինիսիուսը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) կողմից ճանաչվել է 2024 թ. տարվա լավագույն ֆուտբոլիստ և ստացել հատուկ մրցանակ։ 24-ամյա ֆուտբոլիստն անցող տարում «Ռեալի» կազմում դարձել է Իսպանիայի չեմպիոն, երկրի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող, ինչպես նաև նվաճել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի տիտղոսը։
17:18 18.12.2024
Կատալոնական «Բարսելոնայի» և կանանց Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Այտանա Բոնմատին FIFA The Best ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստուհի։ 26-ամյա Բոնմատին «Բարսելոնայի» հետ 2023/24 մրցաշրջանում հաղթել էր Իսպանիայի առաջնությունում, գավաթում, Սուպերգավաթում և Չեմպիոնների լիգայում: Իսպանուհին երկու տարի անընդմեջ արժանացել է նաև կանանց ֆուտբոլի «Ոսկե գնդակին»։
17:00 18.12.2024
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» ու սերբական «Բաչկա Տոպոլայի» միջև Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի վերջին` 6-րդ տուրի հանդիպման մրցավարական անձնակազմը։ Հանդիպումը սպասարկելու են ռումինացի մրցավարները։ Գլխավոր մրցավար է նշանակվել Մարիան Բարբուն, որին կօգնեն Օվիդիե Արտենեն ու Իմրե Բուչին, չորրորդ պաշտոնյան լինելու է Ռարեշ Վիդիկանը, իսկ VAR համակարգի պատասխանատուները` Օվիդիու Հացեգանը և Սեբաստյան […]
16:39 18.12.2024
«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալն արձագանքել է ակումբի լեգենդ Լիոնել Մեսսիի հետ համեմատությանը: «Ինձ համար մեծ պատիվ է, սակայն ես փորձում եմ իմ պատմությունը գրել: Մեսսին պատմության լավագույն ֆուտբոլիստն է, իսկ ես դեռ առաջին քայլերն եմ անում: Երբեմն այդ համեմատությունն օգնում է: Բացի Մեսսիից հիշում եմ Նեյմարին և Ռոնալդինյոյին, նրանց խաղով եմ ժամանակին ոգեշնչվել»,- 17-ամյա իսպանացու […]
16:14 18.12.2024
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, ամենայն հավանականությամբ, ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալու է Մյոնխենգլադբախի «Բորուսիայից»։ Sky Sports-ը գրում է, որ Բունդեսլիգա-2-ը ներկայացնող Դյուսելդորֆի «Ֆորտունան» հետաքրքրված է 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով և պատրաստ է վարձակալել նրան։ Ակումբները արդեն բանակցում են։ Դեռ նախորդ ամռանը «Ֆորտունան» ցանկանում էր ձեռք բերել Ռանոսին, բայց գործարքը չկայացավ։ Ակումբը Բունդեսլիգա-2-ի ընթացիկ առաջնությունում […]
15:42 18.12.2024
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է մասնակցել Միջմայրցամաքային գավաթի եզրափակչի խաղին, հայտնում է Marca-ն: 25-ամյա ֆուտբոլիստն «Ատալանտայի» դեմ Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի խաղում ձգել էր մկանը և բաց էր թողել «Ռայո Վալյեկանոյի» դեմ Լա լիգայի 17-րդ տուրի հանդիպումը: «Ռեալը» Կատարում Միջմայրցամաքային գավաթի եզրափակչում մրցելու է մեքսիկական «Պաչուկայի» հետ:
15:17 18.12.2024
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկի փրոմոութեր Ալեքսանդր Կրասյուկը նշել է, թե որ դեպքում բրիտանացի Թայսոն Ֆյուրին կարող է հաղթել մրցակցին: «Ձեռքս կդնեմ սրտիս ու կասեմ: Եթե Թայսոն Ֆյուրին հաղթի, ապա կհաղթի բացառապես պատահականության շնորհիվ»,- Կրասյուկի խոսքերը մեջբերում է Boxing Social-ը: 37-ամյա Ուսիկը ռևանշ մենամարտին նախապատրաստվել է գիտական առաջադեմ մեթոդներով: Ուսումնամարզական […]
14:47 18.12.2024
Սաուդյան Արաբիայի «Ալ նասրի» ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուի նախկին գործակալ Ժորժե Մենդեշը խոսել է կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի հեռանկարների մասին: «Չեմ ցանկանում զուգահեռ անցկացնել Ռոնալդուի հետ, բայց Կրիշտիանուն լավ օրինակ է ոչ միայն Լամինի, այլ նաև բոլոր երիտասարդ ֆուտբոլիստների համար: Եթե Յամալը հետևի Ռոնալդուի օրինակին դաշտում և դրանից դուրս, ապա առաջիկա 20 տարում կհայտնվի ֆուտբոլի […]
23:32 17.12.2024
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի գործակալ Ռաֆայելա Պիմենտան դիտարկում է ֆուտբոլիստի՝ ակումբից հեռանալու տարբերակը։ Այս մասին հայտնում է Defensa Central-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նորվեգացու պայմանագիրը պարունակում է ազատման կետ, որն ուժի մեջ կմտնի 2025 թվականին։ Մադրիդի «Ռեալը» հետևում է իրավիճակին և դիտարկում է հարձակվողին գնելու տարբերակը։ Նշվում է, որ խաղացողի գործակալը շատ է ցանկանում, որ ֆուտբոլիստը […]
23:08 17.12.2024
UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը հայտարարություն է արել իր առաջիկա ծրագրերի վերաբերյալ: «Տոպուրիայի հետ մենամարտի մասին լուրերը կեղծ են: Ես բանակցություններ եմ վարում Ամբանիի ընտանիքի հետ, որպեսզի Հնդկաստանում բռնցքամարտի ցուցադրական մենամարտ անցկացնեմ Լոգան Փոլի հետ: Արդեն տվել եմ համաձայնությունս: Միայն դրանից հետո կդիտարկեմ օկտագոն վերադառնալու որոշումս»,- սոցցանցերում գրել է իռլանդացին: Հիշեցնենք, որ […]
22:24 17.12.2024
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է վաճառել հարձակվող Մարկուս Ռեշֆորդի տրանսֆերը, հայտնում է The Guardian-ը: Ակումբը պատրաստ է արդեն հունվարին ազատվել 27-ամյա ֆուտբոլիստից: Ղեկավարությունը կարծում է, որ անգլիացին այլևս ոչինչ չի կարող տալ թիմին: Ռեշֆորդի տրանսֆերով «Մանչեսթեր Յունայթեդը» կթեթևացնի աշխատավարձի բյուջեն, քանի որ նա շաբաթական ստանում է 365 հազար ֆունտ սթերլինգ: Մարկուս Ռեշֆորդն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել […]
21:36 17.12.2024
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպեր ծանր քաշային կարգում հանդես եկող ուկրաինացի անպարտելի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկի թիմի ղեկավար Սերգեյ Լապինը խոսել է բրիտանացի Թայսոն Ֆյուրիի դեմ ռեւանշ մենամարտին պատրաստվելու ընթացքի մասին: «Ռեւանշ մենամարտին նախապատրաստվելիս ներդրել ենք գիտական մեթոդ: Աշնանը մեր առցանց «Ready To Fight» հարթակը միավորվեց Լեհաստանի ինստիտուտի փորձագետների և Մայամիի համալսարանի մասնագետների հետ: Արդյունքում ուսումնամարզական ճամբար այցելեցին […]
20:35 17.12.2024
Հանրահայտ Adidas ընկերությունը ներկայացրել է F50 ‘LY304’ նոր մոդելի խաղակոշիկը, որը նվիրված է կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալին: Խաղակոշիկի անվանումը խորհրդանշում է իսպանացու հարազատ քաղաքի փոստային ինդեքսը: Հատուկ թողարկումից աշխարհում վաճառվելու է ընդամենը 304 զույգ: «Լեգանեսի» դեմ Լա լիգայի 17-րդ տուրի խաղում 17-ամյա Յամալը ոտնաթաթի վնասվածք էր ստացել և շարքից դուրս է մնացել 3-4 շաբաթով:
20:12 17.12.2024
Լոնդոնի «Չելսիի» ուկրաինացի կիսապաշտպան Միխաիլ Մուդրիկի դոպինգ թեստի արդյունքը դրական է եղել, հայտնում է Daily Mail-ը: 23-ամյա ֆուտբոլիստը հոկտեմբերին հանձնել էր «А» կարգի փորձանմուշ, որի մեջ արգելված նյութ են հայտնաբերել: Մոտ ապագայում Ուկրանայի հավաքականի առաջատարը կհանձնի «В» փոձանմուշը, եթե դա էլ հաստատվի, ապա Մուդրիկին երկարատև որակազրկում կսպառնա: Անգլիական ակումբն արդեն հաստատել է տեղեկությունը և հայտարարել […]
19:42 17.12.2024
Իտալիայի առաջնության 16-րդ տուրի «Լացոիո»-«Ինտեր» (0:6) խաղից հետո Հենրիխ Մխիթարյանը խոսել է միլանյան թիմի ապագա ծրագրերի մասին։ «Կարծում եմ՝ սա կարևոր խաղ էր մեզ համար: Մենք դասեր էինք քաղել «Բայերի» դեմ խաղից, վերլուծել էինք տեղի ունեցածը և պատրաստ էինք հաղթելու այս երեկո: Մենք խաղում ենք երկու, երեք, նույնիսկ չորս մրցաշարերում։ Իտալիայի գավաթ, Իտալիայի Սուպերգավաթ, Ա […]
19:25 17.12.2024
ՈւԵՖԱ-ն 156%-ով ավելացրել է ֆուտբոլի կանանց Եվրոպայի առաջնության մրցանակային ֆոնդը, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։ Որոշումն ընդունվել է դեկտեմբերի 16-ին Լոզանում կայացած ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստին: Եվրո-2025-ի մրցանակային ֆոնդը կկազմի 41 միլիոն եվրո։ Երեք տարի առաջ կայացած Եվրո-ում մրցանակային ֆոնդը 16 միլիոն էր: Մրցաշարին մասնակցելու համար հավաքականների մրցանակային գումարը կկազմի 1,8 միլիոն եվրո նախկին 600 […]
19:02 17.12.2024
Մադրիդի «Ռեալը» հետաձգել է թռիչքը դեպի Կատարի մայրաքաղաք Դոհա, հայտնում է AS-ը: Միջմայրցամաքային գավաթի խաղարկության եզրափակչին մեկնելը հետաձգվել է ինքնաթիռի անսարքության պատճառով: Որոշում է կայացվել փոխել ինքնաթիռը: Միջմայրցամաքային գավաթի եզրափակչում «Ռեալը» դեկտեմբերի 18-ին մրցելու է մեքսիկական «Պաչուկայի» հետ:
18:40 17.12.2024
Մոսկվայի «Լոկոմոտիվի» նախկին նախագահ Նիկոլայ Նաումովը խոսել է մայրաքաղաքային ակուբի և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի հեռանկարի մասին: «Նաիրն ուժեղ ֆուտբոլիստ է, նա կարող էր խաղալ Իսպանիայի առաջնությունում: Թիկնիզյանը լավ է մտածում և բարձր արագություն ունի: Եթե լինի առաջարկ, որը կբավարարի ֆուտբոլիստին և «Լոկոմոտիվին», ապա պետք է համաձայնել»,- Նաումովի խոսքերը մեջբերում է Спорт-Экспресс-ը: Ավելի […]
17:58 17.12.2024
Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» շարունակում է անկայուն ելույթները: Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Գվարդիոլայի գլխավորած թիմն ու հետնապահ «Սաութհեմփթոնը» միջինը վաստակում են ընդամենը 0,57 միավոր: Ընդհանուր առմամբ` «Մանչեսթեր Սիթին» բոլոր մրցաշարերում անցկացրած 11 անընդմեջ խաղից 8-ում պարտվել է: «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայում 16 խաղից հետո 27 միավորով 5-րդն է, իսկ Չեմպիոնների լիգայի […]
17:33 17.12.2024
Բրազիլիայի հավաքականի նախկին ռմբարկու Ռոնալդոն իր թեկնածությունն է առաջադրել երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում: «Ես հարյուրավոր պատճառներ ունեմ, բայց գլխավոր պատճառը բրազիլական ֆուտբոլի նկատմամբ հարգանքը համաշխարհային մակարդակով վերադարձնելն է: Հաճախ մարդիկ ինձ փողոցում կանգնեցնում և խնդրում են վերսկսել կարիերաս, որովհետև այժմ հավաքականում իրավիճակն այնքան էլ լավ չէ, թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս»,- լեգենդար ֆուտբոլիստի խոսքերը […]
17:11 17.12.2024
«Ալ-Հիլալի» բրազիլացի հարձակվողը Նեյմարը թիմակիցներին ասել է, որ ամռանը պատրաստվում է հեռանալ սաուդյան ակումբից: Այս մասին հայտնում է Sky Sport Switzerland-ը։ Աղբյուրի համաձայն՝ Նեյմարը խաղընկերներին ասել է, որ պատրաստվում է միանալ «Ինտեր Մայամիին», որի կազմում հանդես են գալիս իր նախկին թիմակիցներ Լիոնել Մեսսին, Լուիս Սուարեսը, Սերխիո Բուսկետսը և Ժորդի Ալբան։ 32-ամյա Նեյմարի պայմանագրի ժամկետը արաբական […]
16:54 17.12.2024
Ազգերի լիգայի խաղարկության եզրափակիչը կանցկացվի կամ Իտալիայում կամ Գերմանիայում, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Այս երկրների հավաքականները կհանդիպեն հաջորդ տարվա մարտին մրցաշարի քառորդ եզրափակչում։ Զույգի հաղթողը եզրափակիչն անցկացնելու իրավունք կստանա։ Ազգերի լիգայի եզրափակիչը կկայանա հունիսի 8-ին։ Մրցաշարի գործող չեմպիոնը Իսպանիայի հավաքականն է։
16:32 17.12.2024
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահ է ընտրվել Ռաֆայել Լուզանը։ Ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ դեկտեմբերի 16-ին կայացած ընտրություններում 57-ամյա Լուզանը ստացել է Գլխավոր ասամբլեայի 138 անդամից 90-ի ձայնը։ Նրա մրցակից Սալվադոր Գոմարի օգտին քվեարկել է 43 հոգի։ Լուզանն Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան կղեկավարի մինչև 2028 թվականը։ Նա 2014 թվականից զբաղեցնում էր Իսպանիայի Գալիսիայի ինքնավար համայնքի […]
16:18 17.12.2024
«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալն Իսպանիայի Լա լիգայի 17-րդ տուրի «Լեգանեսի» դեմ տնային խաղում վնասվածք է ստացել։ Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ 17-ամյա ֆուտբոլիստն աջ ոտքի կոճի վնասվածք է ստացել և խաղադաշտից կբացակայի 3-4 շաբաթ։ Իսպանացին բաց կթողնի կատալոնական ակումբի տարվա վերջին հանդիպումը։ «Բարսելոնան» Լա լիգայի 18-րդ տուրում դեկտեմբերի 21-ին սեփական դաշտում մրցելու է Մադրիդի […]
16:00 17.12.2024
UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի մարզիչ Խավիեր Մենդեսը նշել է, թե երբ ռուսաստանցին կավարտի մարզական կարիերան: «Նա հավանաբար կանի այն, ինչ արեց Հաբիբը` մարզական կարիերան ավարտելով 35 տարեկանում։ Դե, Հաբիբը դա շատ ավելի վաղ է արել, բայց ես կարծում եմ, որ 35-ն այս տղաների համար կախարդական թիվ է: Նրանք իրենց գլխում պահում […]
15:40 17.12.2024
«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է «Լացիոյի» դեմ Ա սերիայի 16-րդ տուրի արտագնա խաղում 6-0 հաշվով տարած հաղթանակը: «Բավարարված եմ, թե ինչպես հաղթեցինք մի թիմի, որը վերելք էր ապրում: Առաջին 20 րոպեներին տարածություն էինք պահում, ընդմիջումից հետո գործն ավելի հեշտացավ: Հպարտանում եմ իմ ֆուտբոլիստներով, նրանք խելահեղ են խաղում: Սա հրաշալի թիմ է»,- իտալացի մասնագետի […]
15:18 17.12.2024
Մարոկկոյի Մարաքեշ քաղաքում անցկացվել է Աֆրիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիայի մրցանակաբաշխությունը: Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Բերգամոյի «Ատալանտայի» և Նիգերիայի հավաքականի հարձակվող Ադեմոլա Լուկմանը: 27-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում իտալական թիմի հետ հաղթել է ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկությունում: Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարել են նաև Սիմոն Ադինգրան (Կոտ դ’Իվուար, «Բրայթոն»), Սերու Գիրասին (Գվինեա, «Բորուսիա Դորտմունդ»), […]
14:46 17.12.2024
Իտալիայի Ա սերիայի 16-րդ տուրի կենտրոնական խաղում գործող չեմպիոն «Ինտերը» Հռոմում հյուրընկալվել է «Լացիոյին» և հաղթել 6-0 հաշվով: Մեկական գոլ խփել են կիսապաշտպաններ Հաքան Չալհանօղլուն, Նիկոլո Բարելան, պաշտպաններ Ֆեդերիկո Դիմարկոն, Դենզել Դյումֆրիսը, Կառլոս Ավգուստոն, հարձակվող Մարկուս Թյուրամը, որին 90-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Հենրիխ Մխիթարյանը: 35-ամյա հայ կիսապաշտպանը մասնակցել է ամբողջ խաղին: Դա Մխիթարյանի […]
23:54 16.12.2024
Իսպանիայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը Լա Լիգայի 6 խաղում անընդմեջ գոլ խփելու շնորհիվ կրկնել է Լա Լիգայում 72 տարվա վաղեմության ռեկորդ, հաղորդում է Mister Chip-ը սոցիալական ցանցերում։ «Ռեալի» նախկին կիսապաշտպան Ռոկե Օլսենից հետո Բելինգեմը միակ խաղացողն է, որը, չլինելով հարձակվող, կարողանում է այդպիսի ցուցանիշ գրանցել։ Լա Լիգայի նախորդ […]