15:09 31.07.2025
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Նոան» հյուրընկալվելիս 3-4 հաշվով պարտվել է «Ֆերենցվարոշին»։ Հայաստանի չեմպիոնը հանդիպման ընթացքում երեք անգամ հավասարեցրել է հաշիվը, սակայն իվերջո պարտվել է։ «Ֆերենցվարոշն» առավելության է հասել դիմակայության ընդհանուր 6-4 հաշվով և մրցաշարի որակավորման երրորդ փուլում է։ «Նոան» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում, որտեղ կմրցի Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ […]
14:22 31.07.2025
Դորտմունդի «Բորուսիան» սկսել է նախամրցաշրջանային պատրաստությունն ու առաջին ընկերական խաղում 8-1 հաշվով հաղթել է Գերմանիայի չորրորդ լիգան ներկայացնող «Զիգենին»։ Նիկո Կովաչի թիմից դուբլ է գրանցել Յուլիան Բրանդտը։ Գերմանական թոփ ակումբը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 2-ին ֆրանսիական «Լիլի» հետ։
13:48 31.07.2025
Պրեմիեր լիգայի ամառային շարքի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդն» ընկերական հանդիպում է անցկացրել «Բորնմութի» հետ և հաղթել է 4-1 հաշվով: Չիկագոյում կայացած խաղում մանչեսթերցիներից դարպասի գրավմամբ աչքի են ընկել Ռասմուս Հոյլունը, Պատրիկ Դորգուն, Ամադ Դիալոն ու Էյթան Ուիլյամսը: Պաշտպան Մատեյս դե Լիխտն էլ գնդակն ուղարկել է սեփական դարպասը: Շարքի շրջանակներում Ռուբեն Ամորիմի թիմը առաջին հանդիպումն անցկացրել էր […]
13:23 31.07.2025
«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է, որ այլևս չի տպագրի ակումբի լեգենդար խաղացողների՝ Կրիշտիանու Ռոնալդուի, Դևիդ Բեքհեմի և Էրիկ Կանտոնայի անուններով մարզաշապիկներ: Ակումբի ներկայացուցիչները The Sun-ի հետ զրույցում մեկնաբանել են իրավիճակը՝ հաստատելով, որ այդ ֆուտբոլիստները տիրապետում են իրենց անվան և պատկերային օգտագործման իրավունքներին: Սա նշանակում է, որ ակումբը չի կարող առանց հատուկ թույլտվության օգտագործել նրանց անունները: Կրիշտիանու […]
12:40 31.07.2025
Բրազիլացի անվանի ֆուտբոլիստ Ռոբինյոյի որդին պրոֆեսիոնալ պայմանագիր է ստորագրել «Սանթոսի» հետ։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Ռոբինյո Ժունիորի համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2027 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ։ 17-ամյա հարձակվողն արդեն նորամուտը նշել է «Սանթոսի» հիմնական թիմում` մասնակցելով երեք հանդիպման։ Ռոբինյոն նույնպես ֆուտբոլային առաջին քայլերը կատարել է «Սանթոսում» և տարբեր տարիների հանդես է […]
10:45 31.07.2025
Կոլումբիայի ազգային հավաքականի և Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» ձախ հարձակվող Լուիս Դիասը մարզական կարիերան կշարունակի Մյունխենի «Բավարիայում»։ Այս մասին հայտնում է Գերմանիայի չեմպիոնի պաշտոնական կայքը: Մյունխենյան ակումբը տրանսֆերի համար վճարել է 70 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր, որի ժամկետը կլրանա 2029 թվականի ամռանը: Լուիս Դիասը «Բավարիայում» հանդես կգա «14» համարի մարզաշապիկով:
10:00 31.07.2025
Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը», որտեղ հանդես է գալիս «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն, եղանակի պատճառով նախատեսվածից շուտ կավարտի մարզական հավաքն Ավստրիայում, հայտնում է Kronen Zeitung-ը: Սաուդյան ակումբը պետք է Ավստրիայում մնար մինչև հաջորդ երկուշաբթի, սակայն պատրաստվում է արդեն հինգշաբթի մեկնել Պորտուգալիա: Որոշման պատճառն Ավստրիայում առատ տեղումներն են, իսկ խոնավ խոտածածկը մեծացնում է վնասվածք […]
09:30 31.07.2025
Մադրիդի «Ռեալի» նորեկ Ֆրանկո Մաստանտուոնոյին արգելվել է միանալ հիմնական թիմին, Goal-ի հաղորդմամբ։ Այս մասին հայտնում է Ալվարո Էստեբանը, որն աշխատում է Remontada Blanca-ում: Մաստանտուոնոն կարող է «Ռեալի» հետ մարզվել միայն 18 տարեկանից, ինչը նշանակում է, որ մինչև նրա ծննդյան օրը՝ օգոստոսի 14-ը, ֆուտբոլիստը պետք է մարզվի մենակ, և նրան արգելված է հանդիպել Չաբի Ալոնսոյի թիմի […]
09:05 31.07.2025
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» Լա լիգայի 2025/26 մրցաշրջանում իր առաջին տնային խաղը կարող է անցկացնել Յոհան Կրոյֆի անվան ստադիոնում։ Այս մասին հաղորդում է Sport-ը: Դա տեղի կունենա, եթե կատալոնական ակումբը ժամանակին չստանա «Կամպ Նոու» ստադիոնի շահագործման համար անհրաժեշտ թույլտվությունը: «Մոնջուիկը» տարբերակ չէ, քանի որ այդ շաբաթ այնտեղ նշանակված է Post Malone-ի համերգը: Կրոյֆի անվան մարզադաշտը տեղավորում […]
08:45 31.07.2025
Հայտնի է դարձել, թե երբ և որտեղ է կայանալու 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի վիճակահանությունը։ Այն տեղի կունենա դեկտեմբերի 5-ին Լաս Վեգասում, թեև, այդ քաղաքը չի հյուրընկալի մրցաշարի որևէ հանդիպում։ Այս մասին հայտնում է ESPN-ը։ Աղբյուրի տվյալներով՝ միջոցառումը կանցկացվի «Սֆերա» դահլիճում՝ աշխարհի ամենամեծ գնդաձև կառույցում, որը կարող է տեղավորել մոտ 17,500 հանդիսատես։ Դահլիճի […]
08:22 31.07.2025
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Սլովակիայի չեմպիոն «Սլովանը» հյուրընկալվելիս ոչ-ոքի՝ 2-2 է գրանցեց «Զրինսկիի» հետ։ Հյուրերի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը 80-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Դավիդ Ստրելեցին։ Վլադիմիր Վայսի գլխավորած թիմը հաղթել է ընդհանուր 6-2 հաշվով և որակավորման երրորդ փուլում կմրցի Ղազախստանի չեմպիոն «Կայրաթի» հետ։ Սերբիայի […]
08:05 31.07.2025
«Փյունիկ-աղջիկներ» թիմը ՈՒԵՖԱ-ի կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի կիսաեզրափակչում Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ուժերը չափել է բուլղարական «Սոֆիայի» հետ և հաղթել 1-0 հաշվով։ Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Հաջորդ փուլում Հայաստանի չեմպիոնն ուժերը կչափի «Լյուբոտեն» (Հյուսիսային Մակեդոնիա) – «Ռունավիկ» (Ֆարերյան կղզիներ) զույգի հաղթողի հետ։ Որակավորման եզրափակչի հանդիպումը կկայանա օգոստոսի 3-ին։
23:07 30.07.2025
«Ինտերը» քայլեր է ձեռնարկում` «Ատալանտայի» հարձակվող Ադեմոլա Լուքմանին ձեռք բերելու համար։ Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։ «Ինտերը» նիգերիացի ֆուտբոլիստի տեղափոխության համար Բերգամոն ներկայացնող ակումբին առաջարկել է 42 միլիոն եվրո։ «Ատալանտան» ևս 3 միլիոն եվրո կարող է պարգևավճար ստանալ։ Ակումբների բանակցությունները շարունակվում են։ 27-ամյա ֆուտոբլիստն «Ատալանտայում» հանդես է գալիս 2022 թ. օգոստոսից, 118 […]
22:57 30.07.2025
Ռուս-ադրբեջանական հարաբերություններում լարվածությունը շարունակում է աճել: Ռուսաստանի իրավապահները արշավ են սկսել Իլհամ Ալիևին մտերիմ ադրբեջանցի խոշոր գործարարների դեմ: Ալիևի դստեր նախկին սկեսրայր՝ միլիարդատեր Արաս Ագալարովը, ըստ որոշ տեղեկությունների փախուստի է դիմել Մոսկվայից ու թաքնվել է Բաքվում: Որքանո՞վ են հավաստի այս տեղեկությունները, և արդյո՞ք Ալիևին հերթական անգամ հաջողվել է փախցնել իրեն հավատարիմ օլիգարխներին ռուս իրավապահներից: Թեմային […]
22:35 30.07.2025
«Մանչեսթեր Սիթին» գնել է դարպասապահ Ջեյմս Թրաֆորդի տրանսֆերային իրավունքը «Բարնլիից», հայտնում է մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` «Մանչեսթեր Սիթին» անգլիացի դարպասապահի տեղափոխության համար վճարել է 31,2 միլիոն եվրո։ 22-ամյա Թրաֆորդը «Բարնլիում» էր 2023թ. հուլիսից, 74 խաղից 33-ում նա դարպասն անառիկ է պահել։ 2015-2023թթ. նա […]
22:20 30.07.2025
Այսօր «Հեռանկարը» հյուրընկալել է «Պաշտպան հայրենյաց» ազգային մշակութային հիմնադրամի ղեկավար, պատմաբան Գագիկ Սաֆարյանին։ Անդրադարձ է եղել Զանգեզուրի թեմային, ներքաղաքական զարգացումներին, 2026 թվականի ընտրություններին, Սամվել Կարապետյանի թիմի՝ նոր քաղաքական ուժ ձևավորելու հայտարարություններին։ «Եթե այս նոր քաղաքական ուժը ու խորհրդարանական ընդդիմադիր խմբավորումները պետք է լինեն քաղաքական դաշտում, ապա գործող կառավարության և հատկապես ՔՊ-ի ու նրա ղեկավար Նիկոլ […]
21:39 30.07.2025
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով ներկայացնում է ԱՄՆ-ը, «Esports World Cup 2025» շախմատի մրցաշարի քառորդ եզրափակչում է: Այս մասին հայտնում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը։ Նախորդ փուլում Լևոն Արոնյանը 2:0 հաշվով հաղթել է Անդրեյ Եսիպենկոյին։ Մրցաշարը անցկացվում է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում։ Շախմատիստները խաղում են Chess.com հարթակի միջոցով, միևնույն ժամանակ ֆիզիկապես նստելով միմյանց դիմաց։
21:17 30.07.2025
Աթենքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի Մ17 առաջնությունում 51 կգ քաշային Մարատ Աճեմյանը դարձել է բրոնզե մեդալակիր։ Բրոնզի համար պայքարում Մարատը ժամանակից շուտ՝ 2,5 րոպեում բացարձակ առավելությամբ՝ 11-0, հաղթել է թուրք Փոլադ Կան Կարադենիզին։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանը երեկ նվաճել էր ոսկե մեդալ։ 65 կգ․ քաշային կարգում Աշխարհի չեմպիոն էր դարձել Ջանես […]
21:03 30.07.2025
Աթենքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի Մ17 առաջնությունում 60 կգ․ քաշային Զավեն Մեժլումյանը նույնպես հաղթեց փոքր երզափակչում և նվաճեց բրոնզե մեդալ։ Սա հայաստանի հավաքականի երրորդ մեդալն էր ԱԱ-ում։ Մինչ այդ 51 կգ քաշային Մարատ Աճեմյանն էր դարձել բրոնզե մեդալակիր։ Իսկ երեկ 65 կգ․ քաշային կարգում Աշխարհի չեմպիոն էր դարձել Ջանես Նազարյանը։
20:25 30.07.2025
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (16-րդ ռակետ) դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան։ Մրցաշարի երկրորդ փուլում Խաչանովը 6-4, 6-2 հաշվով հաղթել է Խուան Պաբլո Ֆիկովիչին (Արգենտինա, 140-րդ ռակետ)։ Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Էմիլիո Նավան (ԱՄՆ, 114-րդ ռակետ)։
19:54 30.07.2025
Կիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիացին ակումբում առաջին մրցաշրջանում հանդես էր գալիս «9» համարով։ «Ռեալում» 2017 թվականից «10» համարով խաղում էր Լուկա Մոդրիչը։ Ժամանակին այդ խաղահամարով հանդես են եկել նաև Խամես Ռոդրիգեսը, Մեսութ Օզիլը, Լասանա Դիարան, Ուեսլի Սնեյդերը, Ռոբինյոն, Լուիշ Ֆիգուն, Կլարենս Զեդորֆը և այլ […]
19:42 30.07.2025
Ղազախստանի չեմպիոն «Կայրաթը» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթել է ֆիննական ԿՈՒՊՍ-ին։ «Կայրաթն» առաջին խաղում 0-2 հաշվով պարտվելուց հետո է հաղթահարել մրցակցի արգելքը և դուրս եկել որակավորման երրորդ փուլ։
19:27 30.07.2025
«Ֆերենցվարոշի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղից առաջ՝ մամուլի ասուլիսի ժամանակ «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն ասել է. «Կանենք առավելագույնը՝ խաղադաշտում մրցունակ լինելու և լավ արդյունքի հասնելու համար։ Մենք շատ երջանիկ ենք, որ այստեղ ենք։ Հրաշալի է լինել այս մակարդակում: Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք ցուցադրել այն, ինչ նախապատրաստել ենք այս հանդիպման […]
18:52 30.07.2025
«Ֆերենցվարոշի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղից առաջ՝ մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի և «Նոայի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանն ասել է. «Թիմը լիովին պատրաստ է պատասխան հանդիպմանը։ Ամեն ինչ անելու ենք լավ արդյունք գրանցելու համար։ Առաջին հերթին թիմային խաղը պետք է շատ բարձր մակարդակի վրա լինի, սխալները քիչ լինեն, կենտրոնացվածությունը 90 րոպեի ընթացքում […]
18:30 30.07.2025
«Ռոման» պայմանագիր է ստորագրել ազատ գործակալի կարգավիճակ ունեցող Դեյվիս Վասկեսի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի համաձայնագիրը կգործի մինչև 2027թ. հունիսի 30-ը ներառյալ։ Կոլումբացի դարպասապահի տրանսֆերային իրավունքը 2023թ. հունվարից պատկանում էր «Միլանին», սակայն նա այդ թիմի կազմում ոչ մի հանդիպման չի մասնակցել։ Նախորդ մրցաշրջաններում Վասկեսը վարձավճարով հանդես է եկել «Շեֆիլդ Ուենսդեյում», «Ասկոլիում» ու «Էմպոլիում»։
17:40 30.07.2025
«Կրասնոդարը» ցանկանում է Էդուարդ Սպերցյանին առաջարկել նոր պայմանագիր՝ բարելավված ֆինանսական պայմաններով, հայտնում է Metaratings-ը: Գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, թիմի կազմում անցկացրել է 145 խաղ, խփել 44 գոլ և կատարել 32 գոլային փոխանցում։ Ըստ Transfermarkt-ի՝ նրա տրանսֆերային արժեքը 25 միլիոն եվրո է:
17:12 30.07.2025
Միլանի «Ինտերի» և Կանադայի ազգային հավաքականի կիսապաշտպան Թեյջոն Բյուկենենը տեղափոխվել է «Վիլյառեալ»։ Այս մասին հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը: Տրանսֆերի համար «Վիլյառեալը» միլանյան թիմին վճարել է 9 միլիոն եվրո, իսկ 26-ամյա ֆուտբոլիստի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր, որի ժամկետը կսպառվի 2030 թվականի ամռանը: Բյուկենենն այս տարվա փետրվարին էր վարձակալական հիմունքով միացել «Վիլյառեալին», որտեղ […]
16:45 30.07.2025
Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի ապագան Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր ՊՍԺ-ում շարունակում է մնալ հարցականի տակ։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը: Նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ կողմերի բանակցությունները մտել են փակուղի, և ՊՍԺ-ն գործուն քայլեր է ձեռնարկում՝ նոր դարպասապահ ձեռք բերելու համար: Փարիզյան ակումբը մոտ է «Լիլից» Լյուկ Շևալյեի տրանսֆերային իրավունքը 40 միլիոն եվրոյով գնելուն: […]
16:11 30.07.2025
Պորտուգալիայի ազգային հավաքականի և Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստ Ժոաու Ֆելիքսը տեղափոխվել է «Ալ Նասր», հայտնում է սաուդյան ակումբի մամուլի ծառայությունը: Transfermarkt-ի հաղորդմամբ՝ «Ալ Նասրը» գործարքի համար վճարել է 30 միլիոն եվրո: Սաուդյան ակումբի և պորտուգալացի ֆուտբոլիստի միջև պայմանագրից մանրամասներ հայտնի չեն: Ավելի վաղ հաղորդվել է, որ «Ալ Նասրում» Ժոաու Ֆելիքսը կստանա տարեկան 17 միլիոն եվրո աշխատավարձ:
15:37 30.07.2025
«Բավարիայի» մամուլի ծառայությունը հայտարարել է դարպասապահ Սվեն Ուլրայխի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին։ 36-ամյա դարպասապահի նոր պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Ուլրայխը «Բավարիայի» կազմում է 2015 թվականից։ 2024/25 մրցաշրջանում նա 2 խաղում բաց է թողել նույնքան գոլ։