TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+25.09 oC
Արտակ Հովհաննիսյան

Արտակ Հովհաննիսյան

Սպերցյանի երրորդ արդյունավետ գործողությունը երկրորդ խաղում

21:25 28.07.2025

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը երրորդ արդյունավետ գործողությունն է գրանցել ՌՊԼ 2025/26 մրցաշրջանում անցկացրած երկրորդ խաղում: «Լոկոմոտիվի» դեմ 2-րդ տուրի տնային խաղում «Կրասնոդարը» պարտվել է 1-2 հաշվով: Ավելացված ժամանակի չորրորդ րոպեին տանտերերից հաշիվը կրճատել է հարձակվող Մոզես Կոբնանը։ Նա գլխի հարվածով գնդակը դարպասն է ուղարկել Էդուարդ Սպերցյանի փոխանցումից հետո: […]

̰
«Ինտեր Մայամին» չի կարողացել հաղթել առանց Մեսսիի

20:50 28.07.2025

Ամերիկյան «Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր առաջնության 25-րդ տուրում սեփական հարկի տակ 0-0 հաշիվն է գրանցել «Ցինցինատիի» դեմ հանդիպմանը: Խավյեր Մասկերանոյի գլխավորած թիմից որակազրկման պատճառով խաղը բաց են թողել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին և իսպանացի պաշտպան Ժորդի Ալբան: Մայամիի թիմը 22 խաղից հետո 42 միավորով 8-րդն է, «Ցինցինատին»` 25 հանդիպումից հետո 49 միավորով 2-րդը:

̰
«Բարսելոնայի» նախագահը բացահայտել է ակումբի տրանսֆերային ծրագրերը

19:54 28.07.2025

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հաստատել է, որ ակումբն այս ամռանը նոր ձեռքբերումներ չի կատարի և Ռեշֆորդը 2025-26 մրցաշրջանից առաջ հիմնական թիմի վերջին համալրումն է: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն: «Նոր խաղացողներ, մեծ հաշվով, այլևս չեն լինի։ Մենք ունենք թիմ, և մարզիչը ցանկանում է համալրել առաջին թիմը պահեստային թիմի խաղացողներով, բայց այս պահին նոր խաղացողներ […]

̰
Սպերցյանը, ըստ ամենայնի, չի տեղափոխվի «Ժիրոնա»

19:08 28.07.2025

«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը, ըստ ամենայնի, չի տեղափոխվի «Ժիրոնա»: Կատալոնական ակումբը, ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ, համաձայնության է եկել Մադրիդի «Աթլետիկոյի» հետ կիսապաշտպան Տոմա Լեմարի վարձակալական պայմանագրի շուրջ: 29-ամյա ֆրանսիացին «Ժիրոնային» կմիանա մեկ մրցաշրջանով: Ակումբը կվճարի նրա աշխատավարձի 50 տոկոսը: Էդուարդ Սպերցյանն ու Տոմա Լեմարը հիմնականում խաղում են հարձակողական կիսապաշտպանի դիրքում, իսկ կատալոնական ակումբը դժվար թե […]

̰
Յանա Եգորյանը` աշխարհի եռակի չեմպիոն

18:40 28.07.2025

Ռուսաստանը ներկայացնող հայ սուսերամարտիկ Յանա Եգորյանը դարձել է աշխարհի եռակի չեմպիոն։ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթացող մրցաշարում 31-ամյա մարզուհին եզրափակչում 15-11 հաշվով հաղթել է լեհ Զուզանա Ցեսլյարին։ Անհատական մրցաձևում Եգորյանը կարիերայում առաջին անգամ է աշխարհի չեմպիոն դառնում։ Նա աշխարհի առաջնություններում ոսկե մեդալ նվաճել էր նաև 2015 և 2019 թվականներին։ Եգորյանը նաև կրկնակի Օլիմպիական չեմպիոն է։ Օլիմպիական […]

̰
Վիկտոր Դյոկերեշը` «Արսենալի» ֆուտբոլիստ

18:20 28.07.2025

Լոնդոնի «Արսենալը» հայտարարել է շվեդ ռմբարկու Վիկտոր Դյոկերեշի տրանսֆերի մասին: Անգլիական ակումբը 27-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար Լիսաբոնի «Սպորտինգին» վճարել է 65,76 միլիոն եվրո: Դյոկերեշն ու «Արսենալը» 5 տարվա պայմանագիր են կնքել: Հարձակվողը 2023 թվականի հուլիսից էր հանդես գալիս Պորտուգալիայի չեմպիոնի կազմում:

̰
Ռանոսը մասնակցել է «Բորուսիայի» գոլային գրոհին

17:54 28.07.2025

Հայ հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում մասնակցել է «Նյուրնբերգի» դեմ ընկերական խաղին, որը երրորդն է «Բորուսիայի» համար նախամրցաշրջանային պատրաստության շրջանակներում: «Բորուսիան» հաղթել է 2-0 հաշվով՝ յուրաքանչյուր խաղակեսում խփելով մեկ գոլ: Ռանոսը խաղադաշտ է դուրս եկել երկրորդ կեսի մեկնարկից: 77-րդ րոպեին՝ անկյունայինի խաղարկումից հետո, հայ հարձակվողը գնդակն ուղարկել է տուգանային հրապարակ: Ստեղծված խառնաշփոթի արդյունքում գնդակը […]

̰
Կարծում եմ՝ «Այաքսի» նման ակումբն իդեալական տարբերակ է․ Սմոլով

17:00 28.07.2025

«Կրասնոդարի» նախկին ֆուտբոլիստ Ֆյոդոր Սմոլովը պատմել է, որ Ռուսաստանի չեմպիոնի ավագ Էդուարդ Սպերցյանը խորհրդակցել է իր հետ Եվրոպա հնարավոր տեղափոխության վերաբերյալ։ «Մենք շատ ենք խոսել, նա խորհրդակցել է ինձ հետ։ Ես իսկապես ուզում եմ, որ նրա երազանքն իրականանա։ Հնարավոր է՝ այսօրվա Իտալիան նրան ավելի շատ կհամապատասխանի, քան Իսպանիան։ Իսպանիայում ֆուտբոլը շատ կոմպակտ է. քիչ ժամանակ […]

̰
Լենոքս Լյուիսը կարծում է, որ Ալեքսանդր Ուսիկին հաղթելու հնարավորություն ունի միայն Ջոզեֆ Փարքերը

16:40 28.07.2025

Աշխարհի նախկին չեմպիոն Լենոքս Լյուիսը կարծում է, որ այսօրվա դրությամբ պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկի հետ մենամարտում հաղթելու հնարավորություն ունի միայն WBO-ի ժամանակավոր չեմպիոն Ջոզեֆ Փարքերը, հաղորդում է Seconds Out-ը: «Ջոզեֆ Փարքերն այս պահին ունի հաղթելու ամենամեծ հնարավորությունը։ Կարծում եմ՝ նրանք պարզապես «սառեցնում» են Փարքերին։ Ջոզեֆին հաջորդ մենամարտը պետք է, […]

̰
12-ամյա չինուհի լողորդը մեծահասակների ԱԱ-ի երեք մրցաձևում դուրս է եկել եզրափակիչ

16:20 28.07.2025

Ջրային մարզաձևերի մեծահասակների աշխարհի առաջնությունների պատմության ամենաերիտասարդ լողորդ Յու Ցզիդին երեք մրցաձևում դուրս է եկել եզրափակիչ և կպայքարի մեդալի համար: 12-ամյա չինուհին 200 և 400 մետր անհատական լողում, ինչպես նաև 200 մետր բաթերֆլայում հաղթահարել է որակավորման փուլը:

̰
Մակրոնը տեսանյութ է հրապարակել, որտեղ արտասվելով հիշում է Փարիզի Օլիմպիական խաղերը

15:50 28.07.2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ում տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով, որ կարոտում է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերը: Տեսանյութը սկսվում է Ֆրանսիայի նախագահի՝ արհեստական բանականությամբ գեներացված արցունքներով, ինչից հետո ցուցադրվում են ուշագրավ դրվագներ Օլիմպիական խաղերից: Փարիզի Օլիմպիական խաղերը տեղի են ունեցել 2024 թվականի հուլիսի 24-ից մինչև օգոստոսի11-ը: pic.twitter.com/JhZ9SIBnqb — Emmanuel Macron (@EmmanuelMacron) July 26, 2025

̰
Կարեն Խաչանովը պահպանել է դիրքը

14:53 28.07.2025

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի` հուլիսի 28-ին թարմացված դասակարգման աղյուսակում պահպանել է դիրքն ու 2590 միավորով աշխարհի 16-րդ ռակետն է։ Տղամարդկանց մենախաղի առաջատարը 12030 միավորով իտալացի Յանիկ Սիներն է, որին հաջորդում են Կառլոս Ալկարասը (Իսպանիա, 8600), Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 6030), Թեյլոր Ֆրիցը (ԱՄՆ, 5135), Ջեյք Դրեյփերը (Մեծ Բրիտանիա, 4650) էլ եզրափակում է լավագույն […]

̰
Լեգենդար Կլյույվերտի որդին տեղափոխվել է «Լիոն»

17:30 27.07.2025

«Լիոնը» պորտուգալական «Կասա Պիայից» ձեռք է բերել կենտրոնական պաշտպան Ռուբեն Կլյույվերտին։ Այս մասին հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը 5 տարվա պայմանագիր են ստորագրել։ Transfermarkt-ի տվյալներով` «Լիոնը» 24-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 3,78 միլիոն եվրո։ Կլյույվերտը «Կասա Պիայում» էր 2024թ. հուլիսից։ Նա նիդերլանդցի լեգենդար հարձակվող Պատրիկ Կլյույվերտի որդին է, իսկ նրա եղբայր Ջասթին […]

̰
Եվրո-2032-ի խաղերն ընդունելու համար «Նապոլին» նոր մարզադաշտ կկառուցի

16:51 27.07.2025

Իտալիայի չեմպիոն «Նապոլին» հայտարարել է, որ ակումբը նոր մարզադաշտ կկառուցի` Եվրո-2032-ի հանդիպումներն ընդունելու համար: Առաջարկվել է վերակառուցել «Նապոլիի» տնային ստադիոնը, այս հարցը քննարկվել է ՈՒԵՖԱ-ի, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի, տեղական իշխանությունների և «Նապոլիի» ղեկավարության միջև հանդիպման ժամանակ: Որևէ որոշում չի կայացվել, նշվում է սակայն, որ «Դիեգո Մարադոնա» ստադիոնը վերակառուցման համար հարմար չէ: «Երկու տարվա ուսումնասիրություններից հետո […]

̰
Իտալիայի չեմպիոնը նոր դարպասապահ կունենա

16:09 27.07.2025

«Նապոլին» ձեռք կբերի «Տորինոյի» դարպասապահ Վանյա Միլինկովիչ-Սավիչին: Այս մասին հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Իտալիայի չեմպիոնը սերբ դարպասապահի տրանսֆերի հարցում ամբողջական համաձայնության է հասել և նրա տեղափոխության համար 4 տարվա ընթացքում կվճարի 21 միլիոն եվրո։ Գործարքում կներառվի նաև «Նապոլիի» հարձակվող Սիրիլ Նգոնգը, որը վարձավճարով կտեղափոխվի «Տորինո»։ 28-ամյա Միլինկովիչ-Սավիչը «Տորինո» է տեղափոխվել 2017թ. հուլիսին, 158 խաղից […]

̰
«Բարսելոնան» չի տուգանվի Ռեշֆորդի տրանսֆերային իրավունքը չգնելու դեպքում

15:28 27.07.2025

«Բարսելոնան» տուգանք չի վճարի «Մանչեսթեր Յունայթեդին» Մարկուս Ռեշֆորդի տրանսֆերային իրավունքը ձեռք չբերելու համար: Այս մասին հայտնում է The Athtletic-ը։ Նախնական տեղեկություններով` «Բարսելոնան» վարձակալության ավարտին անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը չգնելու դեպքում անգլիական ակումբին ստիպված կլիներ վճարել 5 միլիոն եվրո տուգանք։ «Մանչեսթեր Յունայթեդը» նման պրակտիկա արդեն կիրառել է «Չելսիի» հետ պայմանագրով, երբ լոնդոնյան ակումբը հրաժարվեց Ջեյդոն Սանչոյի […]

̰
Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից

13:01 27.07.2025

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խստացրել է հանդերձարանում վարքագծի կանոնները։ Այս մասին գրում է Diario Sport-ը։ Գերմանացին դժգոհ է ակումբի խաղացողների չափազանց մեդիաակտիվությունից։ 60-ամյա մարզչի որոշմամբ՝ այժմ ֆուտբոլիստները նվազագույն չափով կներգրավվեն «Բարսելոնայի» կոմերցիոն ու մարքեթինգային արշավներին։ Ֆլիկն ուզում է, որ ֆուտբոլիստները չշեղվեն իրենց առօրյայից ու անմիջական պարտականություններից։

̰
«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել

12:10 27.07.2025

«Բարսելոնան» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեի հետ նոր պայմանագիր ստորագրելու հարցում համաձայնության է հասել, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Սպասվում է, որ կողմերը հաջորդ շաբաթ 5 տարվա պայմանագիր կստորագրեն: 26-ամյա Կունդեն 2022 թվականի հուլիսից հանդես է գալիս Իսպանիայի չեմպիոնի կազմում:

̰
«Միլանը» պատրաստվում է խոշոր տրանսֆեր իրականացնել

10:58 27.07.2025

«Միլանը» մոտ է «Բրյուգեի» կիսապաշտպան Արդոն Յաշարիին ձեռք բերելուն։ Այս մասին գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Ակումբների բանակցությունները վերջին փուլում են. «Միլանը» շվեյցարացի ֆուտբոլիստի տեղափոխության համար կվճարի 38 միլիոն եվրո։ 22-ամյա ֆուտբոլիստը իտալական ակումբի հետ 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել։ Յաշարին «Բրյուգե» է տեղափոխվել 2024թ. ամռանը, 52 խաղում խփել է 4 գոլ, կատարել 6 գոլային […]

̰
Ռոդրիգոն ավելի լավն է, քան Վինիսիուսն ու Մբապեն. Վալյեխո

10:13 27.07.2025

Մադրիդի «Ռեալից» հեռացած Խեսուս Վալյեխոն նշել է, որ Ռոդրիգոն մարզումների ժամանակ իրեն ավելի շատ է տպավորել, քան Վինիսիուս Ժունիորն ու Կիլիան Մբապեն։ Այս մասին հայտնում է AS-ը: Հարցին, թե ո՞ր խաղացողն է իրեն ամենաշատը տպավորել տեխնիկապես, իսպանացին պատասխանել է, թե «Ռոդրիգոն: Այնուհետև Վալյեխոյին հարցրել են, թե արդյո՞ք իրեն Ռոդրիգոն ավելի շա՞տ է տպավորել, քան Վինիսիուս […]

̰
Ծառուկյանը ոչ մեկին չի հետաքրքրում․ Փիմբլեթ

23:47 26.07.2025

UFC-ի բրիտանացի մարտիկ Փեդի Փիմբլեթը կարծում է, որ Արման Ծառուկյանն անհետաքրքիր մրցակից է, հաղորդում է One on One-ը: «Արմանը շատ լավ մարտիկ է, բայց նա ոչ մեկին չի հետաքրքրում։ Բոլորը գիտեն, որ Ջասթին Գեյջին արյունարբու մարտիկ է։ Նա լեգենդ է, իսկ Արմանը՝ ոչ։ Այնպես որ, ես ցանկանում եմ մենամարտել լեգենդի հետ»,- ասել է բրիտանացին: Փիմբլեթը, […]

̰
«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

23:14 26.07.2025

Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է ռուսական «Կրասնոդարի» նիգերիացի կիսապաշտպան Իֆեանի Դավիդ Նդուկայի տրանսֆերի մասին: 21-ամյա ֆուտբոլիստը ռուսական «Վիստայի» ակադեմիայի սան է, խաղացել է նաև Տուլայի «Արսենալում», Սարատովի «Սոկոլում»։ Նիգերիացին մեկ խաղ է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, իսկ հիմնականում հանդես է եկել Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» երկրորդ թիմում:

̰
Կրեմլը հարվածում է ադրբեջանական լոբբիին․ Միշուստինն աշխատանքից ազատել է Բաքվի ազդեցության գործակալին

23:07 26.07.2025

Ադրբեջանի ազդեցության գործակալի համբավ ունեցող հայտնի ռուս լրագրող Միխայիլ Գուսմանն ազատվել է Ռուսաստանի պետական ՏԱՍՍ լրատվական գործակալության առաջին փոխտնօրենի պաշտոնից։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Ինչի՞ հետ է կապված այս որոշումը, արդյո՞ք ճիշտ են ռուսական մամուլում ու տելեգրամ-ալիքներում տարածվող տեղեկություններն այն մասին, որ Ռուսաստանի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները սպասարկում են Ուկրաինայի հատուկ ծառայություններին: Իսկ […]

̰
«Միլանը» գոլառատ խաղում հաղթել է «Լիվերպուլին»

22:48 26.07.2025

«Միլանը» Հոնգ Կոնգում ընկերական հանդիպում է անցկացրել «Լիվերպուլի» հետ և հաղթել 4-2 հաշվով։ Դուբլ է գրանցել Նոա Օկաֆորը, դարպասի մեկական գրավմամբ աչքի են ընկել Ռաֆայել Լեաուն ու Ռուբեն Լոֆտուս-Չիկը, անգլիական ակումբից գոլերը խփել են Դոմինիկ Սոբոսլայն ու Կոդի Գակպոն։ «Լիվերպուլը» հաջորդ ընկերական խաղում հուլիսի 30-ին Ճապոնիայում կմրցի «Յոկոհամայի» դեմ։ «Միլանն» էլ հուլիսի 31-ին կհանդիպի ավստրալական […]

̰
Ես 16-րդ մարզպետն եմ ու մինչև հիմա խոսում ենք անօթևանների խնդրի մասին․ զրույց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ

22:17 26.07.2025

Այսօր «Հեռանկարը» հյուրընկալել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին: Անդրադարձ է եղել հիմնականում մարզի խնդիրներին՝ մարզպետարան – քաղաքապետարան հարաբերություններին, փողոցաշինությանը, անօթևան ընտանիքների բնակարաններով ապահովման հարցին, որը արդիական է եղել Շիրակի բոլոր մարզպետների ժամանակ։ «Ես 16-րդ մարզպետն եմ ու մինչև հիմա խոսում ենք անօթևանների խնդրի մասին, դա իրականում շատ ցավալի է։ Մենք մեր սենյակներում խոսում ենք մարդկանց […]

̰
Մեսսին և Ալբան որակազրկվել են

21:34 26.07.2025

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին և պաշտպան Ժորդի Ալբան որակազրկվել են MLS-ի մեկ խաղով, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Լիգան այս որոշումը կայացրել է այն պատճառով, որ արգենտինացի և իսպանացի լեգենդար ֆուտբոլիստները բաց էին թողել «Բոլոր աստղերի» խաղը: «Լիգայի կանոնների համաձայն՝ ցանկացած խաղացող, որը չի մասնակցում աստղերի խաղին առանց լիգայի նախնական թույլտվության, իրավունք չունի մասնակցելու […]

̰
Հայտնի են ԿԼ-ի «Դյոր» – «Փյունիկ», «Ունիվերսիտատեա Կլուժ» – «Արարատ-Արմենիա» հանդիպումների մրցավարները

20:55 26.07.2025

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Դյոր» – «Փյունիկ» դիմակայության պատասխան հանդիպումը կսպասարկի Կոսովոյի մրցավարական անձնակազմը։ Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Հանդիպման մրցավար է նշանակվել Մերվան Բեյթուլահուն, որին խաղադաշտում կօգնեն Էդմոնդ Զեքիրին ու Ֆատմիր Սեկիրաքան։ Չորրորդ պաշտոնյան Ռեզարտ Հասանայն է։ Հանդիպումը կկայանա հուլիսի 31-ին։ Դիմակայության առաջին խաղում «Փյունիկը» Երևանում 2-1 հաշվով հաղթել է հունգարական […]

̰
ՊՍԺ-ն չի ցանկանում, որ Մբապեի պատմությունը կրկնվի Դոնարումայի պարագայում

20:35 26.07.2025

Չեմպիոնների լիգայի հաղթող ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է L’Equipe-ը: Փարիզյան ակումբում չեն ցանկանում` ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի պատմությունը կրկնվի: Դոնարուման մերժել է պայմանագրի ժամկետը երկարաձգելու ակումբի մի քանի առաջարկներ, իտալացին 2026 թվականի ամռանը կարող է դառնալ ազատ գործակալ: Հիշեցնենք, որ նախորդ տարվա ամռանը Մբապեն ազատ գործակալի կարգավիճակում էր […]

̰
Համլետ Մանուկյանը` Համաշխարհային  ունիվերսիադայի չեմպիոն

20:08 26.07.2025

Գերմանիայում ընթացող Համաշխարհային համալսարանական ամառային խաղերում (Ունիվերսիադա) Հայաստանն առաջին մեդալն է նվաճել։ Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը նժույգ թափեր վարժության վաստակել է 14,933 միավոր և նվաճել ոսկե մեդալ։ Այդ մրցաձևում Մամիկոն Խաչատրյանը 11,933 միավորով զբաղեցրել է 8-րդ տեղը։ 17-ամյա Մանուկյանն այս տարի դարձել է նաև Եվրոպայի չեմպիոն ու աշխարհի բացարձակ գավաթակիր։

̰
«Քաղաքականությունը տեղ չունի ֆուտբոլում». «Պարտիզանի» արձագանքը` ուկրաինացի երկրպագուների պահվածքին

19:40 26.07.2025

Սերբական «Պարտիզանի» մամուլի ծառայությունը մեկնաբանել է ուկրաինական «Ալեքսանդրիայի» դեմ Լեհաստանում կայացած ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում տեղի ունեցած միջադեպը։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը: Խաղի ընթացքում ուկրաինական թիմի երկրպագուները վիրավորական արտահայտություններ են հնչեցրել «Պարտիզանի» ֆուտբոլիստների հասցեին։ Վիրավորանքներ են հնչել նաև Մոսկվայի ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստների հասցեին. ռուսական ակումբի հետ «Պարտիզանը» խաղացել է Մոսկվայում «Եղբայրության […]

̰
BACK_TO_TOP