TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+25.09 oC
Արտակ Հովհաննիսյան

Արտակ Հովհաննիսյան

Տոպուրիա, ապացուցի՛ր, որ Արմանից լավն ես.  Փոլ Ֆելդեր

14:58 30.07.2025

UFC-ի նախկին մարտիկ Փոլ Ֆելդերն իր կարծիքն է արտահայտել Իլյա Տոպուրիայի դիրքորոշման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Sport24-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա Արման Ծառուկյանին: «Ծառուկյանը թիվ մեկ հավակնորդն է։ Թողնել գոտին առանց մենամարտելու, իսկապե՞ս: Դա արդեն չափազանց է։ Հաճախ ասում են, որ մարտիկների […]

̰
«Բարսելոնան» փորձարկում է իրականացրել «Կամպ Նոու» ստադիոնում

14:24 30.07.2025

Կատալոնական «Բարսելոնան» վերակառուցման վերջին փուլում գտնվող «Կամպ Նոու» ստադիոնում տեխնիկական և գործառնական փորձարկում է իրականացրել։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն: Փորձարկումը, որը տեղի է ունեցել Tribuna և Gol Sur գոտիներում, ներգրավել է անվտանգության, գործառնությունների, սպասարկման, սննդի ու խմիչքի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժիններ, նաև ստուգվել են հարակից կարևոր համակարգեր: Փորձարկված տարրերի թվում են ամբողջ լուսավորությունը, […]

̰
«Բարսելոնայի» ֆուտբոլիստը հաջող նորամուտից հետո Instagram-ում հատել է 1 մլն հետևորդի շեմը

13:11 30.07.2025

Կատալոնական «Բարսելոնայում» նորամուտը գոլով նշած Շվեդիայի Մ21 հավաքականի հարձակվող Ռունի Բարդագժին Instagram-ում հատել է 1 միլիոն հետևորդի շեմը: 19-ամյա ֆուտբոլիստը ճապոնական «Վիսել Կոբեի» դեմ ընկերական խաղում փոխարինման դուրս գալուց հետո հաշիվը 2-1 է դարձրել, «Բարսելոնան» հաղթել է 3-1 հաշվով: Բարդագժին դանիական «Կոպենհագենից» է տեղափոխվել «Բարսելոնա»:

̰
Մատերացին շնորհակալություն է հայտնել Մարեսկային «ՊՍԺ-ից վրեժ լուծելու համար»

12:23 30.07.2025

«Ինտերի» նախկին պաշտպան Մարկո Մատերացին Ա Սերիայի յութուբյան ալիքի եթերում շնորհակալություն է հայտնել «Չելսիի» գլխավոր մարզչին՝  Էնցո Մարեսկային: «Ես պետք է շնորհակալություն հայտնեմ նրան, քանի որ նա ինչ-որ չափով վրեժ լուծեց Չեմպիոնների լիգայում «Ինտերի» կրած պարտության համար»,- ասել է Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը: Չեմպիոնների լիգայի եզրափակչում ՊՍԺ-ն 5-0 հաշվով հաղթել էր «Ինտերին», իսկ իտալացի Էնցո […]

̰
Լա լիգայում մարզիչները վիճահարույց դրվագների ժամանակ կարող են դիմել VAR-ի օգնությանը

11:15 30.07.2025

Իսպանիայի Լա լիգայի ղեկավարությունը նախատեսում է 2025/26 մրցաշրջանում ներդնել նոր կանոն։ COPE-ի տեղեկություններով` գլխավոր մարզիչները վիճահարույց դրվագների ժամանակ կարող են դիմել VAR-ի օգնությանը: Մարզիչները կարող են յուրաքանչյուր խաղում երկու անգամ մրցավարից պահանջել, որ դիտեն տեսակրկնապատկերը: Եթե մրցավարը տվյալ դրվագը դիտելուց հետո փոխի որոշումը, ապա այդ դրվագի համար դիմած գլխավոր մարզչի` երկու պահանջի հնարավորությունը կպահպանվի:

̰
75 տարեկան եմ, ամեն ինչ ցավում է․ Գվարդիոլա

08:33 30.07.2025

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կատակել է իր կենսաբանական տարիքի մասին խոսելիս, հաղորդում է GQ-ն: Ռոնալդուին հիշեցրել են, որ Կրիշտիանու Ռոնալդուն վերջերս ասել է, թե իր կենսաբանական տարիքը 28 է, իսկ որքա՞ն է նրա կենսաբանական տարիքը։ «Ես հիմա 75 տարեկան եմ։ Ես կոտրված եմ, ամեն ինչ ցավում է։ Այնպես որ, սա իմ կենսաբանական […]

̰
Գվարդիոլան` «Բարսելոնա» վերադառնալու հնարավորության մասին

08:08 30.07.2025

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան GQ-ին տված հարցազրույցում պատասխանել է կատալոնական «Բարսելոնա» վերադառնալու հնարավորության վերաբերյալ հարցին: «Ամեն ինչ շատ գեղեցիկ էր այն ժամանակ, բայց հիմա ամեն ինչ մեկընդմիշտ ավարտված է: Ակումբի նախագահի պաշտոնում հնարավոր թեկնածության մասին էլ կասեմ․ ես այդ գործում լավը չեմ»,- ասել է կատալոնացի մասնագետը: 54-ամյա Գվարդիոլան «Բարսելոնան» գլխավորել էր 2008-2012 […]

̰
Մեսսի, ժամանակն է, որ դու մեծանաս․ Ալեքսի Լալաս

23:43 29.07.2025

ԱՄՆ հավաքականի նախկին խաղացող, MLS-ի «Սան Խոսե Էրթքվեյքս», «Նյու Յորք Ռեդ Բուլզ» և «Լոս Անջելես Գելաքսի» ակումբների նախկին գլխավոր մենեջեր Ալեքսի Լալասը քննադատել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին Բոլոր աստղերի խաղին մասնակցելուց հրաժարվելու համար, հայտնում է Goal-ը: «Դա արդեն շատ է ու մի փոքր զվարճալի։ Նա պայմանագիր է ստորագրել։ Նա գիտեր, որ Բոլոր աստղերի […]

̰
Mix Fight 58-ին Հայաստանը կներկայացնի 12 մարզիկ

21:48 29.07.2025

12 մարզիկ կներկայացնի Հայաստանը Երևանում կայանալիք խառը մենամարտերի Mix Fight 58 մրցաշարում։ 1․Արմեն Օհանյան 2․Կամո Ունանյան 3․Հրաչ Ազիզյան 4․Ռաֆայել Աբրահամյան 5․Արման Ավանեսյան 6․Գեորգի Օհանյան 7․Գեղամ Վարդանյան 8․Գագիկ Հայրապետյան 9․Նարեկ Աղաջանյան 10․Կառլեն Թևոյան 11․Մաքսիմ Խաչատրյան 12․Հովհաննես Ղազարյան։ Հայ մարզիկների մրցակիցների անունները կհրապարակվեն ավելի ուշ։ Մրցաշարը կկայանա սեպտեմբերի 13-ին ու կհեռարձակվի ավելի քան 200 երկրում։

̰
Ֆուտբոլի կանանց Անգլիայի ազգային հավաքականը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

21:00 29.07.2025

Ֆուտբոլի կանանց Անգլիայի ազգային հավաքականը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն։ Շվեյցարիայում կայացած մրցաշարի եզրափակչում բրիտանուհիները հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել է աշխարհի գործող չեմպիոն Իսպանիայի թիմին: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1-1 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում գոլ չի արձանագրվեց։ Անգլիայի հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ է նվաճում տիտղոսը։ 2022 թվականին էլ բրիտանուհիները վճռորոշ խաղում 2-1 հաշվով հաղթել էին Գերմանիայի […]

̰
Խաչանովը բացատրել է, թե որքան կարևոր է բարձր վարկանիշ ունենալը

20:25 29.07.2025

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը, որը 16-րդն է ATP դասակարգման աղյուսակում, բացատրել է վարկանիշային աղյուսակի կարևորությունը: Խաչանովին հարցրել են, թե գրեթե վերադարձել ես թոփ-15, դա որքա՞ն կարևոր է քեզ համար այս պահին. «100 տոկոսով կարևոր է: Իհարկե, ցանկություն կա հնարավորինս բարձր դիրք զբաղեցնելու: Վարկանիշն արտացոլում է, թե ինչպես ես խաղում մրցաշրջանում և այս պահին: […]

̰
Զախարյանն ապաքինվել է վիրուսից

19:48 29.07.2025

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանն ապաքինվել է վիրուսից և վերսկսել մարզումները։ Այս մասին հաղորդում է Sport24-ը։ «Զախարյանը հուլիսի 28-ին մարզման առաջին հատվածն ընդհանուր խմբի հետ է անցկացրել։ Ամեն ինչ լավ է»,- ասել է բասկյան ակումբի մամուլի քարտուղար Յոն Անդեր Մունդուատեն։ Ռուսաստանի ազգային հավաքականի հայ ֆուտբոլիստը հուլիսի 14-ից ապաքինվում էր վիրուսից։ Նա տարբեր վնասվածքների պատճառով 2024/25 […]

̰
Սամվել Գասպարյանը` EWF-ի «Արդար խաղ» հանձնաժողովի անդամ

19:16 29.07.2025

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանն ընտրվել է Եվրոպական ֆեդերացիայի (EWF) «Արդար խաղ» հանձնաժողովի անդամ։ Այս մասին հայտնում է ՀԾՖ մամուլի ծառայությունը։ Որոշումը կայացվել է EWF-ի գործադիր կոմիտեի նիստում։ «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան շարունակելու է խորացնել համագործակցությունը միջազգային կառույցների հետ։ Պատիվ է դառնալ Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի «Արդար խաղ» հանձնաժողովի անդամ»,- ասել է Գասպարյանը։

̰
Բիչախչյանը գոլային փոխանցում է կատարել «Լեգիայի» հաղթական խաղում

18:45 29.07.2025

Լեհաստանի առաջնության երկրորդ տուրում «Լեգիան» հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթել է «Կորոնային»։ Հյուրերից 47-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։ Վարշավան ներկայացնող ակումբն առաջին հանդիպումն է անցկացրել առաջնությունում և 3 միավորով 6-րդն է, «Կորոնան» պարտվել է երկու խաղում էլ ու նախավերջին՝ 17-րդ տեղում է։

̰
Կադիմյանը կարիերան կշարունակի Իտալիայում

18:30 29.07.2025

Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Գեղամ Կադիմյանը կտեղափոխվի Իտալիայի Դ Սերիան ներկայացնող «Շակա», հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։ 32-ամյա ֆուտբոլիստն արդեն Իտալիայում է և շուտով պայմանագիր կստորագրի նոր ակումբի հետ։ Կադիմյանն այս տարվա մարտին երկու տարվա դադարից հետո վերսկսել էր կարիերան ու հանդես էր գալիս Չեխիայի երրորդ լիգայի «Զնոյմոյում»։ 10 խաղում նա խփել էր […]

̰
«Բայերն» առաջին հաղթանակն է տարել Տեն Հագի գլխավորությամբ

17:48 29.07.2025

«Բայերը» նոր գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի գլխավորությամբ առաջին հաղթանակն է տարել։ Ընկերական մրցավեճում 2-0 հաշվով «Բայերը» առավելության է հասնել «Բոխումի» նկատմամբ։ Լևերկուզենյան ակումբի գոլերը խփել են Յոնաս Հոֆմանն ու Պատրիկ Շիկը։ «Բայերը» նախամրցաշրջանային պատրաստության հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 1-ին՝ նիդերլանդական «Ֆորտունայի» հետ։

̰
Նեյմարը կարող է միանալ ՊՍԺ-ի հավերժական մրցակցին

17:25 29.07.2025

Նեյմարը կարող է վերադառնալ Եվրոպա, հայտնում է TyC Sports-ը: «Սանթոսի» ֆուտբոլիստը բանակցություններ է վարում իր նախկին ակումբ ՊՍԺ-ի հավերժական մրցակից «Մարսելի» հետ: Նրա վերադարձը հարազատ «Սանթոս» այն արդյունքը չունի, ինչպես երկու կողմերն էլ ակնկալում էին: Ակումբն առաջնությունում վտանգավոր գոտում է, իսկ Նեյմարի հարաբերությունները երկրպագուների հետ հարթ չեն: 33-ամյա ֆուտբոլիստը «Սանթոսից» կարող է հեռանալ, որպեսզի կրքերը […]

̰
Հավատքով եմ անցել ամեն դժվարություն․ Արսեն Հարությունյան

16:33 29.07.2025

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։ «Դրոշը ուսիս է, խաչը՝ սրտիս մեջ։ Հավատքով եմ անցել ամեն դժվարություն։ Հաղթանակը միայն ուժի հարց չէ, այլև արժեքի, նվիրումի ու աղոթքի»,- գրել է հայազգի ըմբիշը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Հարությունյանի ընտանիքում լույս աշխարհ է եկել երկրորդ զավակը՝ Կարենը:

̰
«Ինտերի» ֆուտբոլիստը հրաժարվել է «Բետիս» տեղափոխվելուց

15:35 29.07.2025

«Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Ասլանին հրաժարվել է կարիերան «Բետիսում» շարունակելուց։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Շաբաթներ առաջ անդալուզյան ակումբը համաձայնեցրել է Ասլանիի տրանսֆերը, սակայն 23-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է տեղափոխությունից։ Ալբանացին մտադիր է կարիերան շարունակել Իտալիայի Ա Սերիայում և այլ առաջնություն տեղափոխվելու տարբերակներ չի դիտարկում։ «Ինտերի» ղեկավարներն Ասլանիին հայտնել են, որ հույսեր չեն կապում […]

̰
Հարոյանի ակումբը պարտվել է Գեորգի Հարությունյանի «Պուշկաշ Ակադեմիային»

14:57 29.07.2025

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը նորամուտն է նշել Հունգարիայի առաջնությունում։ 2025/26 մրցաշրջանի առաջին տուրում «Կազինցբարցիկան» հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվել է «Պուշկաշ Ակադեմիային»։ 32-ամյա պաշտպանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ «Պուշկաշ Ակադեմիայի» կազմում էլ 77-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Հայաստանի հավաքականի մեկ այլ պաշտպան Գեորգի Հարությունյանը։ Հարոյանը վերջերս էր հեռացել «Փյունիկից» ու տեղափոխվել «Կազինցբարցիկա»։

̰
Երեք ակումբ հետաքրքրված է Մյուլերի ծառայություններով

14:20 29.07.2025

«Բավարիայի» նախկին հարձակվող Թոմաս Մյուլերը կարող է կարիերան շարունակել MLS-ում, գրում է Sky Sport-ը։ Գերմանացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելուն հավակնում են «Վանկուվերը», «Ցինցինատին» ու «Լոս Անջելեսը»։ Գործարքին առավել մոտ է «Վանկուվերը»։ 35-ամյա Մյուլերն այս ամռանն է ազատ գոտծակալի կարգավիճակում լքել մյունխենյան ակումբը։

̰
Բրազիլիայի հավաքականի դարպասապահը հանդես կգա Անգլիայում

13:47 29.07.2025

«Լիդսը» ձեռք է բերել «Լիոնի» դարպասապահ Լուկաս Պերիին, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2029թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` Պրեմիեր լիգայի նորեկը Պերիի տեղափոխության համար վճարել է 16 միլիոն եվրո։ Լուկաս Պերին «Լիոնում» հանդես էր գալիս 2024թ-ից, 49 խաղից 15-ում նա դարպասն անառիկ է պահել։ 26-ամյա դարպասապահը 2023թ. […]

̰
UFC-ի հերթական մրցաշարի գլխավոր մենամարտում հաղթել է Ռենյե դե Ռիդերը

11:55 29.07.2025

Աբու Դաբիում անցկացված UFC-ի հերթական մրցաշարի գլխավոր մենամարտում օկտագոն են դուրս եկել միջին քաշային կարգի մարտիկներ` ավստրալացի Ռոբերտ Ուիթաքերը և նիդերլանդցի Ռենյե դե Ռիդերը: Մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Դե Ռիդերը: Նրա համար սա 21-րդ հաղթանակն էր օկտագոնում։ Նիդերլանդցին նաև ունի երկու պարտություն: Ուիթաքերը 27 հաղթանակ և 9 պարտություն ունի:  

̰
Ֆելիքսը շահավետ առաջարկ է ստացել «Ալ Նասրից»

11:05 29.07.2025

«Չելսիի» պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիքսը, որը շատ մոտ էր «Բենֆիկա» վերադառնալուն, շահավետ առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրից»։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: «Ալ Նասրը» շահեկան դիրքերում է: Ակումբը բավականին շահավետ առաջարկ է ուղարկել լոնդոնյան ակումբին Ժոաու Ֆելիքսի վերաբերյալ, որը սաուդյան ակումբ տեղափոխվելու դեպքում կխաղա իր հայրենակից Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Կողմերը […]

̰
Ծառուկյանը` Մախաչևի քաշային կարգ տեղափոխվելու հնարավորության մասին

10:30 29.07.2025

UFC-ի թեթև քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանը խոսել է կիսամիջին քաշային կարգ տեղափոխվելու հնարավորության մասին: Ամիսներ առաջ այս քաշային կարգ էր տեղափոխվել թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտուց հրաժարված դաղստանցի Իսլամ Մախաչևը: ծառուկյանին հարցրել են թե արդյո՞ք կցանկանար տեղափոխվել կիսամիջին քաշային կարգ։ «Ո՛չ-ո՛չ։ Ես կսպասեմ, որ Մախաչևը վերադառնա թեթև քաշային կարգ։ Որովհետև ես պետք է […]

̰
Սարսափելի վթարից հետո առաջին խաղում Մայքլ Անտոնիոն 2 գոլ է խփել

09:15 29.07.2025

«Վեսթ Հեմի» հարձակվող Մայքլ Անտոնիոն, որը շարունակում է վերականգնվել սարսափելի ավտովթարից հետո, ակումբի մինչև 21 տարեկանների թիմի կազմում մասնակցել է հանդիպման և աչքի ընկել դուբլով։ Այս մասին հայտնում է Goal-ը: Պատահարից հետո իր առաջին ակումբային խաղում Մայքլ Անտոնիոն 2 գոլ է խփել 23 րոպեում: Առաջին գոլից հետո թիմի բոլոր խաղացողները մոտեցել են ֆուտբոլիստին և շնորհավորել […]

̰
Սևիկյանը քիչ խաղաժամանակ է ստացել Հունգարիայի առաջնության մեկնարկային խաղում

08:55 29.07.2025

Հունգարիայի առաջնության առաջին տուրում գործող չեմպիոն «Ֆերենցվարոշը» հյուրընկալվելիս 1-1 հաշիվն է գրանցել Բուդապեշտի ՄՏԿ-ի դեմ խաղում: «Ֆերենցվարոշի» կազմում 79-րդ րոպեին խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Սևիկյանը, որը Sofascore-ից ստացել է 6,5 գնահատական: Հիշեցնենք, որ «Ֆերենցվարոշը» հուլիսի 30-ին տանը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում կմրցի «Նոայի» դեմ: Աբովյանում կայացած առաջին […]

̰
Էլինա Ավանեսյանը նահանջել է 13 տեղով

08:30 29.07.2025

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը թենիսի WTA-ի դասակարգման աղյուսակում նահանջել է 13 տեղով և 933 միավորով այժմ 67-րդն է։ Կանանց մենախաղի առաջատարը շարունակում է մնալ Արինա Սաբալենկան (Բելառուս, 12420)։ Հնգյակում են նաև Կոկո Գաուֆը (ԱՄՆ, 7669), Իգա Շվյոնտեկը (Լեհաստան, 6813), Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ, 6423) և Միրա Անդրեևան (Ռուսաստան, 4914)։

̰
Նաիր Թիկնիզյանը մասնակցել է «Ցրվենա Զվեզդայի» ջախջախիչ հաղթանակին

08:05 29.07.2025

Սերբիայի Սուպերլիգայի երկրորդ տուրում գործող չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» սեփական հարկի տակ 7-1 հաշվով հաղթել է Բելգրադի ՕՖԿ-ին: «Ցրվենա Զվեզդայի» կազմում ամբողջ խաղին մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի ձախեզրային պաշտպան Նաիր Թիկնիզյանը, որը Sofascore-ից ստացել է 7,1 գնահատական: «Ցրվենա Զվեզդան» երկու տուրից հետո 6 միավորով առաջին տեղում է:

̰
Ծառուկյանը գրազ է առաջարկել Տոպուրիային

22:33 28.07.2025

UFC-ի թեթև քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանը գրազ է առաջարկել իր քաշային կարգի նորընծա չեմպիոն Իլյա Տոպուրիային: «Եթե պարտվեմ, նրան 500 հազար դոլար կտամ։ Եթե հաղթեմ, նա ինձ 500 հազար դոլար կտա: Եթե նա պատրաստ է, կարող ենք մենամարտել»,- ասել է 28-ամյա հայ մարտիկը: Ավելի վաղ վրացին ասել էր, որ չի պատրաստվում Ծառուկյանի հետ […]

̰
BACK_TO_TOP