TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+33.09 oC
Արտակ Հովհաննիսյան

Արտակ Հովհաննիսյան

Չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանը եկեղեցու ներուժի օգտագործմամբ իշխանության կորստի վտանգ է զգացել․ Նորիկ Նորիկյան

21:32 11.06.2025

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորիկ Նորիկյանին։ Անդրադարձ է եղել ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես՝ իշխանություն-եկեղեցի հակամարտությանը։ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահը պնդում է, որ վարչապետն իրավունք չունի կաթողիկոսին պաշտոնանկ անելու գործընթաց սկսել։ Իսկ այդ գործընթացը սկսելու պատճառ նշում է հետևյալը․ «Չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանը եկեղեցու ներուժի օգտագործմամբ իշխանության կորստի վտանգ է զգացել և […]

̰
Հայկ Մանուկյանը տուշեով հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

21:12 11.06.2025

Հայկ Մանուկյանը Սկոպիեում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնությունում 11-3 հաշվով և տուշեով հաղթեց ադրբեջանցուն ու հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Մինչ այդ 60 կգ․ քաշային ըմբիշը հաղթել էր իսրայելցի (9-0), հունգարացի (8-0), գերմանացի (8-0) և իտալացի (9-0) մարզիկների։ Այսպիսով Հայկը առաջնության ընթացքում տարել է 5 հաղթանակ ընդհանուր 45-3 հաշվով և երկրորդ ոսկե մեդաը բերել մեր […]

̰
Մարատ Աճեմյանը՝ Եվրոպայի չեմպիոն

20:53 11.06.2025

Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնությունում հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։ Վճռորոշ գոտեմարտում Մարատը 10-0 հաշվով ժամանակից շուտ հաղթել է չեղոք դրոշի տակ հանդես եկող Ռիզվան Կաիրբեկովին։ 51 կգ. քաշային ըմբիշը կիսաեզրափակչում նույն 10:0 հաշվով հաղթել էր ադրբեջանցի ըմբիշինչ: Մինչ այդ Աճեմյանը 9-0 և 8-0 հաշիվներով հաղթել էր համապատասխանաբար հունգարացի և մոլդովացի […]

̰
Հայաստանը 3-րդ մեդալը նվաճեց ըմբշամարտի Մ17 ԵԱ-ում

20:43 11.06.2025

Հունահռոմեական ոճի ըմբիշ 45 կգ քաշային Արարատ Ավետիսյանը Սկոպյեում ընթացող Եվրոպայի Մ17 առաջնությաունում նվաճել է բրոնզե մեդալ։ 3-րդ տեղի համար պայքարում մեր ըմբիշը 4-2 հաշվով հաղթել է բուլղարացի մարզիկին։ Այսպիսով Հայաստանի հավաքականը երրորդ մեդալն է նվաճել։ Ավելի վաղ հայ ըմբիշները նվաճել էին երկու արծաթե մեդալ։

̰
Արտետան սիրահարված է «Ռեալի» աստղի խաղին

20:24 11.06.2025

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան սիրահարված է «Ռեալի» եզրային հարձակվող Ռոդրիգոյի խաղին ու ամեն ինչ անելու է նրան Լիր ակումբ հրավիրելու համար, նշել է լրագրող Մարիո Կորտեգանան: Արտետան համոզված է, որ Ռոդրիգոն իսկական սուպերաստղ կդառնա թիմում և իր խաղամակարդակի գագաթնակետին կհասնի: Այդուհանդերձ՝ տրանսֆերի կայացման համար պետք է համոզել թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյին՝ Ռոդրիգոյի […]

̰
«Նոան» մարզական հավաք կանցկացնի Ավստրիայում

19:54 11.06.2025

Հայաստանի գործող չեմպիոն ու գավաթակիր «Նոան» մարզական հավաք կանցկացնի Ավստրիայում։ Այս մասին տեղեկացնում է ակումբի Facebook-յան պաշտոնական էջը: Ակումբն առաջիկա օրերին նաև կտեղեկացնի, թե նախապատրաստական շրջանում որ թիմերի հետ է ընկերական հանդիպումներ անցկացնելու:

̰
Անգլիայի հավաքականը հակառեկորդներ է գրանցել Սենեգալի ընտրանու դեմ ընկերական խաղում

19:40 11.06.2025

Անգլիայի հավաքականն ընկերական խաղում պարտվել է Սենեգալի թիմին 1-3 հաշվով: Opta-ի փոխանցմամբ՝ սա առաջին դեպքն է, երբ Անգլիայի հավաքականը զիջում է աֆրիկյան երկրի հավաքականի: Աֆրիկա մայրցամաքը ներկայացնող հավաքականների դեմ նախորդ 21 խաղում անգլիացիները 15 հաղթանակ էին տարել և 6 խաղ ավարտել ոչ-ոքի: Սա նաև առաջին դեպքն է, երբ Անգլիայի թիմը աֆրիկյան հավաքականի դեմ խաղում 3 […]

̰
Էկվադորի հավաքականը 5-րդ անգամ կխաղա աշխարհի առաջնությունում

19:18 11.06.2025

Աշխարհի 2026 թվականի առաջնության հարավամերիկյան գոտու որակավորման փուլում Էկվադորի հավաքականը ոչ-ոքի է խաղացել Պերուի թիմի հետ ու նվաճել Մունդիալի ուղեգիր: Էկվադորցիներն իրենց պատմության մեջ 5-րդ անգամ կխաղան աշխարհի առաջնությունում: Տուրի մյուս արդյունքները՝ Արգենտինա – Կոլումբիա՝ 1-1 Ուրուգվայ – Վենեսուելա՝ 2-0 Բոլիվիա – Չիլի՝ 2-0:

̰
Բրազիլիայի հավաքականը նվաճել է Մունդիալ 2026-ի ուղեգիր

18:48 11.06.2025

Բրազիլիայի հավաքականը Աշխարհի 2026 թվականի առաջնության հարավամերիկյան գոտու որակավորման փուլի 16-րդ տուրում 1-0 հաշվով հաղթել է Պարագվայի թիմին: Գոլի հեղինակ է դարձել «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը: Կառլո Անչելոտիի գլխավորությամբ տարած առաջին հաղթանակը բրազիլացիներին թույլ տվեց մրցաշարային աղյուսակում բարձրանալ 3-րդ տեղ և ապահովել ԱԱ–2026-ի ուղեգիր:

̰
Ինձագիի նշանակումից հետո «Ալ Հիլալը» երկու տրանսֆեր է մտադիր կատարել

18:31 11.06.2025

«Ալ Հիլալը» Սիմոնե Ինձագիի նշանակումից հետո մտադիր է ակտիվացնել տրանսֆերային գործարքները: The Athletic-ի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիան ներկայացնող թիմը առաջարկ է արել «Լիվերպուլի» ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսի տրանսֆերը գնելու համար: Բանակցություններ արդեն տարվում են: Իտալական Corriere dello Sport-ի փոխանցմամբ՝ «Ալ Հիլալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ցանկանում է թիմ հրավիրել նաև իտալական «Ռոմայի» պաշտպան Անխելինոյին:

̰
Դոնարուման որոշել է մնալ ՊՍԺ-ում

18:06 11.06.2025

Ջանլուիջի Դոնարուման ցանկանում է ելույթները շարունակել ՊՍԺ-ում, հայտնում է ESPN-ը։ «Իմ նպատակը ՊՍԺ-ում մնալն է։ Չեմ կարծում, որ բանակցությունները բարդ կլինեն»,- հայտարարել է իտալացի դարպասապահը Մոլդովայի հավաքականի դեմ կայացած աշխարհի 2026 թ. առաջնության ընտրական մրցաշարի չորրորդ տուրի խաղից (2-0) հետո։ 26-ամյա Դոնարումայի ու փարիզյան ակումբի միջև համաձայնագրի ժամկետը լրանում է 2026 թ. հուլիսի 1-ին։ Այս […]

̰
Մարզիչներն ու ֆուտբոլիստները պետք է փորձեն փոխել իրավիճակը, ցավոք, ես չկարողացա․ Սպալետի

17:32 11.06.2025

Իտալիայի հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին հայտարարել է, որ պաշտոնանկությունն անարդար չի համարում: «Երբ գլխավորում ես ազգային հավաքականը, չես կարող որևէ արդարացում փնտրել: Ի տարբերություն ակումբի՝ հավաքականում կազմը կարող ես փոխել, եթե ինչ-որ բան չի աշխատում: Մարզիչներն ու ֆուտբոլիստները պետք է փորձեն փոխել իրավիճակը: Ցավոք, ես չկարողացա»,- ասել է Սպալետին: ԱԱ-2026-ի Եվրոպական գոտու […]

̰
Ես կսպանեմ քո ամուսնուն. Մորատայի կինը սպառնալիքներ է ստացել

16:35 11.06.2025

Իսպանական La familia de la tele հեռուստաշոուի ժամանակ բարձրաձայնվել է, որ Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան և նրա կինը` Ալիս Կամպելոն, սպառնալիքներ են ստացել երկրպագուներից, հաղորդում է Marca-ն: Մորատան Իսպանիայի հավաքականի կազմում Ազգերի լիգայի եզրափակչի հետխաղյա 11-մետրանոցների ժամանակ վրիպել է, ինչն օգնել է Պորտուգալիայի հավաքականին նվաճել գավաթը: «Ես կսպանեմ քո ամուսնուն, եթե նրան փողոցում տեսնեմ»,- […]

̰
«Աթլետիկոն» պայմանագիր է ստորագրել Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Կլեման Լանգլեի հետ

15:41 11.06.2025

Մադրիդի «Աթլետիկոն» պայմանագիր է ստորագրել Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Կլեման Լանգլեի հետ: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 29-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը: Լանգլեն 2024/25 մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել մադրիդյան ակումբում: Վերջին օրերին Լանգլեն խզել էր պայմանագիրը կատալոնական «Բարսելոնայի» հետ: 2024/25 մրցաշրջանում պաշտպանն անցկացրել է 34 խաղ, խփել է 3 […]

̰
9 ֆուտբոլիստ ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»

15:17 11.06.2025

9 ֆուտբոլիստ ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբից կհեռանան Ջոնի Էվանսը, Վիկտոր Լինդելյոֆը, Քրիստիան Էրիկսենը և ակադեմիայի սաներ Հուբերտ Գրաչիկը, Ջեք Քինգդոնը, Սեմ Մարեյը, Թոմ Մայլսը, Ջեյմս Նոլանն ու Թոմ Ուոսթերը: Անգլիական ակումբը բանակցություններ է վարում՝ փորձելով նոր պայմանագիր կնքել դարպասապահ Թոմ Հիթոնի հետ, որը ևս հուլիսի 1-ին կարող […]

̰
Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստներն ուրախ են, որ Ռոբերտ Լևանդովսկին զրկվել է ավագի թևկապից

14:38 11.06.2025

Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստներն ուրախ են, որ Ռոբերտ Լևանդովսկին զրկվել է ավագի թևկապից, գրում է Przegląd Sportowy-ն: Գլխավոր մարզիչ Միխալ Պրոբեժի որոշմամբ՝ «Բարսելոնայի» հարձակվողը զրկվել է ավագի թևկապից, ինչից հետո որոշել է չխաղալ ազգային ընտրանու կազմում, քանի դեռ Պրոբեժն է մարզիչը: Երբ ավագի թևկապից Լևանդովսկիին զրկելու մասին լուրը հայտնել են ֆուտբոլիստներին, հնչել են ծափահարություններ: Լևանդովսկին 85 […]

̰
«Չելսիի» դարպասապահը տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»

13:24 11.06.2025

«Չելսիի» դարպասապահ Մարկուս Բետինելին տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի պայմանագիրը 1 տարով է, գործարքի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում։ Բետինելին «Մանչեսթեր Սիթիում» Էդերսոնից և Շտեֆան Օրտեգայից հետո կլինի երրորդ դարպասապահը։ Անգլիացին «Չելսի» էր տեղափոխվելի 2021 թ. հուլիսից, սակայն մասնակցել էր ընդամենը 1 հանդիպման։

̰
Օսիմհենը մերժել է «Ալ Հիլալի» առաջարկը

13:02 11.06.2025

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը հրաժարվել է «Ալ Հիլալ» տեղափոխվելուց։ Այս մասին գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Չնայած «Նապոլին» ու «Ալ Հիլալը» 75 միլիոն եվրոյով համաձայնեցրել էին նիգերիացի ֆուտբոլիստի տրանսֆերը, սակայն նա մերժել է Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբի հերթական առաջարկը։ Այժմ 26-ամյա հարձակվողին ձեռք բերելու հարցում ֆավորիտը թուրքական «Գալաթասարայն» է։ Ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկություններով` «Ալ Հիլալն» […]

̰
Վինիսիուսը կդառնա «Ռեալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

12:11 11.06.2025

Մադրիդի «Ռեալն» ու ակումբի հարձակվող Վինիսիուսը նոր պայմանագիր կկնքեն, հայտնում է As-ը։ Կողմերը համաձայնագիրը կստորագրեն աշխարհի ակումբային առաջնության ավարտից հետո: Ժամկետը կգործի մինչև 2030թ. հունիսի 30-ը ներառյալ։ Բրազիլացին հաջորդ 5 տարիներին կվաստակի մոտ 100 միլիոն եվրո։ 2025/26 մրցաշրջանում նրա աշխատավարձը կլինի 20 միլիոն եվրոյից մի փոքր քիչ, բայց տարեցտարի կավելանա։ Վինիսիուսը կդառնա «Ռեալի» ամենաբարձր վարձատրվող […]

̰
«Ինտերի» գլխավոր մարզիչ է նշանակվել Քրիստիան Կիվուն

11:36 11.06.2025

«Ինտերի» գլխավոր մարզիչ է նշանակվել Քրիստիան Կիվուն։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որն ուժի մեջ կլինի մինչև 2027թ. հունիսի 30-ը ներառյալ։ Ռումինացի մասնագետը 2018-2024թթ. աշխատել է «Ինտերի» համակարգում՝ մարզելով ակումբի տարբեր տարիքային խմբերի թիմեր։ Նա 2025թ. փետրվարից մինչև մրցաշրջանի ավարտը գլխավորել է «Պարման» և օգնել ակումբին պահել տեղն Իտալիայի […]

̰
Հայաստանի Մ19 հավաքականը խոշոր հաշվով պարտվել է Վրաստանի ընտրանուն

11:12 11.06.2025

Հայաստանի Մ19 հավաքականը վերջին` երրորդ ընկերական հանդիպումն է անցկացրել Մոլդովայում և 0-4 հաշվով պարտվել Վրաստանի հասակակիցների թիմին։ Բոլոր գոլերը խփվել են առաջին խաղակեսում, 25 րոպեների ընթացքում։ Միշա Ջորկաեֆի գլխավորած թիմը նախորդ օրերին միևնույն` 0-1 հաշվով պարտվել էր նաև Մոլդովայի Մ19 ու Մ20 հավաքականներին։

̰
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը կրկին հաղթել է Կոստա Ռիկայի ընտրանուն

10:16 11.06.2025

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ ընկերական խաղն է անցկացրել Կոստա Ռիկայի թիմի հետ ու կրկին հաղթել` 103-90։ Գլենդել քաղաքում կայացած խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել Հայաստանի հավաքականի խաղացող Անդրե Սփայթ Մկրտչյանը` վաստակելով 19 միավոր։ Սփայթ Մկրտչյանը կողմերի միջև կայացած առաջին խաղում նույնպես ամենաարդյունավետն էր (21 միավոր)։ Հունիսի 7-ին կայացած խաղում Հայաստանի հավաքականն առավելության էր հասել […]

̰
Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

21:43 10.06.2025

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։

̰
Հայաստանը երկրորդ արծաթե մեդալը նվաճեց ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնությունում

21:18 10.06.2025

Հունահռոմեական ոճի ըմբիշ 65 կգ քաշային Ջանես Նազարյանը Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակչում զիջել է վրացի ըմբիշին և դարձել արծաթե մեդալակիր։ Կիսաեզրափակչում Նազարյանը 10:4 հաշվով հաղթել էր շվեդ մրցակցին, իսկ մինչ այդ մոլդովացի և ռուս ըմբիշներին։ Այսպիսով Հայաստանի հավաքականը երկրորդ մեդալն է նվաճել առաջնությունում։ Մինչ այս արծաթե մեդալ էր նվաճել նաև 48 կգ քաշային Մարտին […]

̰
Եկեղեցին փոխանակ համերաշխության կոչ անի, փորձում է պատերազմական պատկերներ բեմադրել․ Հարություն Մկրտչյան

21:13 10.06.2025

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ, հանրային գործիչ Հարություն Մկրտչյանին։ Զրույցը ծավալվել է Հայաստանի ներքաղաքական ու ներքին խնդիրների շուրջ։ Վարչապետն այսօր բաց տեքստով գրել է Կաթողիկոսական նոր ընտրությունների մասին։ Արդյո՞ք եկեղեցի-իշխանություն այս հակասությունն արդեն դարձել է հակամարտություն, պատերազմ։ Պետությո՞ւնն է դուրս եկել եկեղեցու դեմ, թե եկեղեցին պետության։ Ո՞վ է այս հակամարտության մեջ մեղավորը։ «Եկեղեցին ի՞նչ գործ […]

̰
Մարտին Մանջիկյանը՝ Եվրոպայի Մ17 առաջնության փոխչեմպիոն

20:30 10.06.2025

Հունահռոմեական ոճի ըմբիշ 48 կգ Մարտին Մանջիկյանը Սկոպյեում ընթացող Եվրոպայի Մ17 առաջնության եզրափակչում համառ պայքարում 2-2 հաշվով զիջել է բուլղարացի Ստանիսլավ Իվանովին և նվաճել արծաթե մեդալ։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել էր ադրբեջանցի ըմբիշին։ Մինչ այդ նա Մանջիկյանը առավելության էր հասել նաև հույն մրցակցի նկատմամբ։

̰
Բոլորը բոլորի դեմ․ խելահեղ ծեծկռտուք NHL-ի եզրափակչում

20:06 10.06.2025

Հոկեյի ազգային լիգայի (NHL) եզրափակիչ «Ֆլորիդա Փանթերս»-«Էդմոնթոն Օյլերսը» դիմակայությունում կայացել է երրորդ խաղը: Տնային խաղում «Ֆլորիդա Փանթերսը» հաղթել է 6:1 հաշվով և ընդհանուր դիմակայությունում առաջ անցել՝ 2:1: Հանդիպման երրորդ խաղափուլում ծեծկռտուք է սկսվել, որի ժամանակ թիմերի բոլոր հոկեյիստները զույգերով կռվել են միմյանց դեմ: Այդ միջադեպի և ընդհանուր խաղի արդյունքում «Էդմոնթոն Օյլերսի» հոկեյիստները սառցադաշտից հեռացվել են […]

̰
Մոսկվայի ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչը հրաժարագին կվճարի, որ հեռանա ակումբից

19:36 10.06.2025

Մոսկվայի ԲԿՄԱ-ն հայտարարել է, որ գլխավոր մարզիչ Մարկո Նիկոլիչը որոշել է հեռանալ պաշտոնից: Առաջիկա օրերին նա հրաժարագին կվճարի: Ըստ ամենայնի՝ 45-ամյա մասնագետը կգլխավորի հունական ԱԵԿ-ը: Նիկոլիչը ԲԿՄԱ-ն գլխավորել էր 2024 թվականի հունիսին: 2024/25 մրցաշրջանում սերբ մասնագետի թիմը նվաճել է Ռուսաստանի գավաթը, իսկ Պրեմիեր լիգայում զբաղեցրել է երրորդ տեղը:

̰
Ջոբ Բելինգհեմը՝ «Բորուսիայի» ֆուտբոլիստ

19:10 10.06.2025

Դորտմունդի «Բորուսիան» հայտարարել է կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմի տեղափոխության մասին: 19-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է 5 տարվա պայմանագիր: «Սանդերլենդից» տեղափոխության գործարքը կազմել է 33 միլիոն եվրո, որը պարգևավճարների միջոցով կարող է հասնել 38 միլիոնի: Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի կրտսեր եղբայրը Գերմանիայում տարեկան ստանալու է 3,5 միլիոն եվրո:

̰
Կարծում եմ` կարողացանք որոշ գործոններում բարելավել մեր խաղը․ Ջոն վան’տ Սխիպ

15:08 10.06.2025

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպն ամփոփել է Չեռնոգորիայի թիմի դեմ արտագնա ընկերական խաղը: Հայաստանի հավաքականը Էդուարդ Սպերցյանի դուբլի շնորհիվ մարտական ոչ-ոքի էր գրանցել` 2-2: «Կարծում եմ` կարողացանք որոշ գործոններում բարելավել մեր խաղը, մասնավորապես` հարձակվողներն ավելի բարձրից էին դիմավորում մրցակցին: Այս գործոնը մեզ հնարավորություն էր տալիս թիկունքում ավելի հանգիստ լինել, շունչ քաշել: […]

̰
BACK_TO_TOP