20:53 11.06.2025
Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնությունում հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։
Վճռորոշ գոտեմարտում Մարատը 10-0 հաշվով ժամանակից շուտ հաղթել է չեղոք դրոշի տակ հանդես եկող Ռիզվան Կաիրբեկովին։ 51 կգ. քաշային ըմբիշը կիսաեզրափակչում նույն 10:0 հաշվով հաղթել էր ադրբեջանցի ըմբիշինչ: Մինչ այդ Աճեմյանը 9-0 և 8-0 հաշիվներով հաղթել էր համապատասխանաբար հունգարացի և մոլդովացի ըմբիշներին։
Այսպիսով հայ մարզիկը առաջնության ընթացքում տարել է 4 հաղթանակ ընդհանուր 37-0 հաշվով և ոսկե մեդալ բերել մեր հավաքականին։ Մինչ այդ մեր տղաները նվաճել էին 2 արծաթե, մեկ բրոնզե մեդալներ։
22:57 30.07.2025
ՌԴ իրավապահներն արշավ են սկսել ադրբեջանցի խոշոր գործարարների դեմ․ մի քանիսին Ալիևն ապաստան է տվելՌուս-ադրբեջանական հարաբերություններում լարվածությունը շարունակում է աճել: Ռուսաստանի իրավապահները արշավ են սկսել Իլհամ Ալիևին մտերիմ ադրբեջանցի խոշոր գործարարների դեմ: Ալիևի դստեր նախկին սկեսրայր՝ միլիարդատեր Արաս Ագալարովը, ըստ որոշ տեղեկությունների փախուստի է դիմել Մոսկվայից ու թաքնվել է Բաքվում: Որքանո՞վ են հավաստի այս տեղեկությունները, և արդյո՞ք Ալիևին հերթական անգամ հաջողվել է փախցնել իրեն հավատարիմ օլիգարխներին ռուս իրավապահներից: Թեմային […] ...
22:47 30.07.2025
Ջրվեժի կամրջի մոտ բախվել են «Opel»-ն ու «Mercedes»-ը․ վերջինս մի քանի մետր թռնելով՝ հայտնվել է կամրջի տակ և բախվել «Chevrolet»-ին․ կա վիրավորՀունիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ձորաղբյուր–Երևան ավտոճանապարհի Ջրվեժի կամրջի մոտ, Արտաշատի խճուղում, բախվել են «Mercedes» և «Opel» ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջի անկյունային հատվածի հողերին, ապա մի քանի մետր թռնելով՝ հայտնվել կամրջի տակով անցնող ճանապարհին՝ բախվելով «Chevrolet Niva»-ին։ Վթարի […] ...
22:35 30.07.2025
«Մանչեսթեր Սիթին» 31 միլիոն եվրոյով վերադարձրել է իր սանին«Մանչեսթեր Սիթին» գնել է դարպասապահ Ջեյմս Թրաֆորդի տրանսֆերային իրավունքը «Բարնլիից», հայտնում է մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` «Մանչեսթեր Սիթին» անգլիացի դարպասապահի տեղափոխության համար վճարել է 31,2 միլիոն եվրո։ 22-ամյա Թրաֆորդը «Բարնլիում» էր 2023թ. հուլիսից, 74 խաղից 33-ում նա դարպասն անառիկ է պահել։ 2015-2023թթ. նա […] ...
22:26 30.07.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նռնաձոր համայնքՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սյունիք կատարած այցի շրջանակում այցելել է Նռնաձոր համայնք, զրուցել բնակիչների հետ, տեղեկացել համայնքի հիմնախնդիրներին։ Այս մասին հայտնել են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
22:20 30.07.2025
Եթե այս ընդդիմությունը պիտի մնա, Փաշինյանի համար հաղթելը լինելու է մի բաժակ ջուր․ Գագիկ ՍաֆարյանԱյսօր «Հեռանկարը» հյուրընկալել է «Պաշտպան հայրենյաց» ազգային մշակութային հիմնադրամի ղեկավար, պատմաբան Գագիկ Սաֆարյանին։ Անդրադարձ է եղել Զանգեզուրի թեմային, ներքաղաքական զարգացումներին, 2026 թվականի ընտրություններին, Սամվել Կարապետյանի թիմի՝ նոր քաղաքական ուժ ձևավորելու հայտարարություններին։ «Եթե այս նոր քաղաքական ուժը ու խորհրդարանական ընդդիմադիր խմբավորումները պետք է լինեն քաղաքական դաշտում, ապա գործող կառավարության և հատկապես ՔՊ-ի ու նրա ղեկավար Նիկոլ […] ...
22:13 30.07.2025
Մեծ Բրիտանիայում ավիափոխադրումների ոլորտում խոշոր խափանում է տեղի ունեցելՄեծ Բրիտանիայում օդային տրանսպորտի ոլորտում լայնածավալ խափանումներ են տեղի ունեցել ռադարների հետ կապված խնդիրների պատճառով: Sky News հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ ինքնաթիռները թռիչքներ չեն իրականացրել մայրաքաղաքի Հիթրոու, Գետվիկ և Սիթի օդանավակայաններից, իսկ Էդինբուրգից չվերթները դադարեցվել են։ Մեծ Բրիտանիայում օդային երթևեկության կառավարման համար պատասխանատու NATS հոլդինգը ընդունել է խափանումը, բայց տեղեկացրել է, որ խնդիրը լուծվել է: «Մեր […] ...