TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+16.09 oC
Արտակ Հովհաննիսյան

Արտակ Հովհաննիսյան

«Ռեալը» Կիլիան Մբապեին վճարել է պայմանագրով նախատեսված 117 միլիոն եվրո բոնուսը

21:28 10.03.2025

El Nacional-ը հայտնել է Կիլիան Մբապեի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխության ֆինանսական մանրամասները։ Աղբյուրի համաձայն, «Ռեալը» վերջերս ֆրանսիացի հարձակվողին 117 միլիոն եվրո պայմանգրով նախատեսված բոնուս է վճարել՝ գումարած տարեկան աշխատավարձը: Մբապեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ էր տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Այս մրցաշրջանում ֆրանսիացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 27 գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։ Հիշեցնենք, […]

̰
Ռանոսը խաղաժամանակ չի ստացել

21:00 10.03.2025

Երկրորդ Բունդեսլիգայի առաջատար «Կայզերսլաուտեռնը» 25-րդ տուրում տանը 1-1 հաշիվն է գրանցել «Էլվերսբերգի» դեմ խաղում: Տանտերերի պահեստայինների կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, որը խաղադաշտ դուրս չի եկել: «Կայզերսլաուտեռնը» 43 միավորով առաջատարն է։

̰
«Չելսիի» կազմն ամենաթանկարժեքն է ֆուտբոլի պատմության մեջ

20:40 10.03.2025

Լոնդոնի «Չելսիի» կազմը ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկարժեքն է, հայտնում է Sky Sports-ը: ՈՒԵՖԱ-ի հաշվետվության համաձայն՝ անգլիական ակումբը կազմի համար ծախսել է 1.66 միլիարդ եվրո: Այս ցուցանիշն ամենաբարձրն է ֆուտբոլի պատմության մեջ: «Չելսին» գերազանցել է Մադրիդի «Ռեալի» ցուցանիշը (1.33 միլիարդ), որը գրանցվել էր 2020 թվականին: «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը» նույնպես մեկ միլիարդից ավելի են […]

̰
Ռամոսը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ

20:18 10.03.2025

Լեգենդար իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը մեքսիկական «Մոնտերեյի» կազմում երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել: 38-ամյա ֆուտբոլիստը «Կրուս Ազուլի» դեմ Մեքսիկայի առաջնության արտագնա խաղի 12-րդ րոպեին բացել է հաշիվը: Խաղն ավարտվել է 1-1 հաշվով: «Մոնտերեյը» 16 միավորով 9-րդն է, «Կրուս Ազուլը»` 19 միավորով 5-րդը:

̰
Կարեն Խաչանովը դուրս է եկել երրորդ շրջան․ Ինդիան Ուելս

19:54 10.03.2025

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ինդիան Ուելսի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան: Աշխարհի 23-րդ ռակետը երկրորդ շրջանում 3-6, 6-0, 6-3 հաշվով հաղթել է չեխ Յակուբ Մենշիկին (57-րդ ռակետ): Խաչանովը երրորդ շրջանում կմրցի ամերիկացի Բեն Շելթոնի դեմ (12-րդ ռակետ):

̰
Կարծում եմ՝ այժմ «Բարսելոնայի» համար ժամանակը չէ մտածելու Նեյմարի վերադարձի մասին․Դեկու

19:25 10.03.2025

«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուն խոսել է «Սանթոսի» հարձակվող Նեյմարի` կատալոնական ակումբ վերադարձի հնարավորությունների մասին, տեղեկացնում է Mundo Deportivo-ն: «Նեյմարը ֆենոմեն էր: Այստեղ նա լուրջ ճանապարհ անցավ ու հասավ մեծ նվաճումների: Բայց կարծում եմ՝ այժմ «Բարսելոնայի» համար ժամանակը չէ մտածելու Նեյմարի վերադարձի մասին: Իհարկե, նա կարևոր խաղացող է, սակայն սցենարը պետք է ձեռնտու լինի բոլոր կողմերին: […]

̰
«Ինտեր Մայամիի» հաղթանակը՝ 10 հոգով և առանց Մեսսիի

18:43 10.03.2025

«Ինտեր Մայամի»-ն MLS-ի 3-րդ տուրում սեփական հարկի տակ ընդունել էր «Շառլոտին» և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել: Միակ գոլը Լուիս Սուարեսի փոխանցումից խփել է Տադեո Ալենդեն։ Իդեպ «Ինտեր Մայմին» 38-րդ րոպեից խաղացել է 10 հոգով՝ դարպասապահ Օսկար Ուստարիի հեռացումից հետո։ «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին մնացել է պահեստայինների նստարանին։ «Ինտեր Մայամին» նոր մեկնարկած առաջնությունում […]

̰
«Ինտերը» ամրապնդվեց առաջին տեղում

18:23 10.03.2025

Միլանի «Ինտերն» Իտալիայի Ա Սերիայի 28-րդ տուրում ընդունել էր «Մոնցային» և կամային հաղթանակ է տարել 3-2 հաշվով: Մինչև առաջին խաղակեսին ավելացված ժամանակը գործող չեմպիոնը պարտվում էր 0-2 հաշվով: Տանտերերից գոլեր են խփել Մարկո Առնաուտովիչը և Հաքան Չալհանօղլուն: 77-րդ րոպեին էլ վճռորոշ է եղել հյուրերի հույն կիսապաշտպան Գեորգիոս Կիրիակոպուլոսի ինքնագոլը: «Ինտերի» կազմում մեկնարկային կազմում է եղել […]

̰
Էլիդա Քոչարյանը մեկնարկել է հաղթանակով․ Կանանց ԱԱ

17:53 10.03.2025

Սերբիայում մեկնարկել է բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը։ Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը ռինգ է դուրս եկել մինչև 23 տարեկանների Եվրոպայի կրկնակի չեմպիոն Էլիդա Քոչարյանը (60 կգ), որը 1/16 եզրափակչում 5-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել ռումինացի Կլաուդիա Նեչիտայի նկատմամբ։ Նա երկրորդ ռաունդում հուժկու հարվածով նոքդաունի է ենթարկել մրցակցին։ Այսօր պայքարի մեջ կմտնի Եկատերինա Սիչևան։

̰
Ֆոնսեկան որակազրկվել է 9 ամսով

17:26 10.03.2025

«Լիոնի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան որակազրկվել է 9 ամսով, հայտնում է RMC Sport-ը: Պորտուգալացուն մինչև 2025 թվականի սեպտեմբերի 15-ն արգելել են հանդիպումների ժամանակ լինել տեխնիկական գոտում, մրցավարների հանդերձարանում, ստադիոնի միջանցքում, իսկ մինչև սեպտեմբերի 30-ը՝ խաղից առաջ և հետո կատարել պարտականությունները: Հիշեցնենք, որ Լիգա 1-ի «Լիոն» – «Բրեստ» (2-1) հանդիպման վերջնամասում Ֆոնսեկան վիրավորել էր մրցավար Բենուա […]

̰
2 հայ ըմբիշ այսօր կպայքարի ոսկե մեդալի համար․ Մ23 ԵԱ

17:00 10.03.2025

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և Կնյազ Իբոյանը (97 կգ) դուրս են եկել եզրափակիչ։ Միքայելյանը կիսաեզրափակչում 11-1 հաշվով հաղթել է ուկրաինացի Միկիտա Աբրամովին և մեդալը կվիճարկի ադրբեջանցի Ջեյհուն Ալահվերդիևի հետ։ Իբոյանը կիսեզրափակչում նույնպես առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ։ 10-0 հաշվով նա հաղթել է Դենիս Սախալյուկին։ […]

̰
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը բարելավել է դիրքը ՖԻԲԱ-ի աղյուսակում

16:42 10.03.2025

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեկ տեղով բարելավել է դիրքը ՖԻԲԱ-ի դասակարգման աղյուսակում։ Հայաստանի թիմն ունի 107,7 միավոր և այժմ 92-րդն է։ Աղյուսակը 840,1 միավորով գլխավորում է ԱՄՆ-ի թիմը։ Լավագույն տասնյակում են նաև Սերբիան (761,1), Գերմանիան (757,3), Ֆրանսիան (753,4), Իսպանիան (745,7), Կանադան (744,9), Ավստրալիան (733,1), Արգենտինան (732,5), Լիտվան (716,3) և Լատվիան (702,8)։

̰
Բարսեղյանի դուբլն ու «Սլովանի» հաղթանակը

16:20 10.03.2025

Սլովակիայի առաջնության 23-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» հյուրընկալվելիս 3-2 հաշվով հաղթել է «Կոշիցեին»։ Հյուրերից դուբլ է գրանցել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը երկու դեպքում էլ դարպասի գրավմամբ աչքի է ընկել 11-մետրանոցից։ 31-ամյա ֆուտբոլիստը գոլերի քանակը հասցրել է 17-ի և Սլովակիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի ռմբարկուն է: «Սլովանը» 52 միավորով առաջին տեղում է, «Կոշիցեն» 29 միավորով […]

̰
Մոուրինյուն  մեկնաբանել է իրեն ներկայացված մեղադրանքները

11:35 08.03.2025

Թուրքական «Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է «Գալաթասարայի»՝ իր դեմ ներկայացրած մեղադրանքի մասին, հայտնում է Sky Sports-ը: «Նրանք ճիշտ չեն վարվել, որովհետև չգիտեին իմ անցյալի մասին: Նրանք չգիտեն Աֆրիկայի հետ իմ հարաբերությունների մասին, չգիտեն, թե ինչ բարեգործական կազմակերպությունների հետ եմ աշխատել: Նրանք ամբողջ ուժով հարձակվեցին ինձ վրա, սակայն այդ ամենը բումերանգի էֆեկտ ունեցավ: Բոլորը […]

̰
Աշխարհի ակումբային առաջնությունը 2 միլիարդ դոլար եկամուտ կբերի ՖԻՖԱ-ին

09:47 08.03.2025

Ամռանը կայանալիք աշխարհի ակումբային առաջնությունը 2 միլիարդ դոլար եկամուտ կբերի ՖԻՖԱ-ին, հայտնում է The Athletic-ը: Մասնակից թիմերն էլ կվաստակեն մոտավորապես 1 միլիարդ դոլար: Աշխարհի ակումբային առաջնությունն առաջին անգամ անցկացվելու է նոր ձևաչափով, մասնակիցները բաժանվելու են 8 խմբի։ Առաջին երկու տեղերը զբաղեցրած թիմերը դուրս են գալու փլեյ-օֆֆ։ Թիմերը առաջնությանը որակավորվել են նախորդ տարիներին միջազգային մրցաշարերում գրանցած […]

̰
Չեմ կասկածում, որ ՊՍԺ-ն ի զորու է անցնել հաջորդ փուլ. Էնրիկե

08:55 08.03.2025

Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է անգլիական «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղի արդյունքը (0-1), հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: «Մենք ավելի լավն էինք, քան «Լիվերպուլը»: Մենք ավելի շատ պահեր ստեղծեցինք և փայլուն խաղացինք Եվրոպայի լավագույն թիմերից մեկի դեմ: Կարծում եմ՝ մենք ավելիին էինք արժանի: Չեմ կասկածում, որ ՊՍԺ-ն ի զորու […]

̰
Յուրա Մովսիսյանը՝ Մոսկվայի և Լոս Անջելեսի տարբերության մասին

00:19 08.03.2025

«Կրասնոդարի», «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը պատմել է Մոսկվայում ու Լոս Անջելեսում կյանքի տարբերության մասին, հայտնում է Чемпионат-ը: «Տարբերությունը շատ մեծ է: Լոս Անջելեսում այնպիսի եղանակ է, որը Մոսկվայում երբեք չի լինի: Ինձ համար շատ կարևոր է արևային եղանակը, որովհետև այն տրամադրություն է բարձրացնում: Ես սիրում եմ Մոսկվան, այն հիասքանչ քաղաք է: […]

̰
Հարի Քեյնը մի քանի ռեկորդ է գրանցել

23:26 07.03.2025

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը մի քանի ռեկորդային ցուցանիշ է գրանցել, հայտնում է Squawka-ն: 31-ամյա ֆուտբոլիստը գերմանական գրանդ տեղափոխվելուց հետո բոլոր մրցաշարերում խփել է 75 գոլ: Այդ ցուցանիշը, 2023-ից սկսած, լավագույնն է թոփ-5 լիգաների խաղացողների հաշվարկում: Անգլիայի հավաքականի ավագն այդ ժամանակահատվածում ամենաշատ գոլերն է խփել Չեմպիոնների լիգայում՝ 17: «Բավարիայի» ռմբարկուն Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում 9 […]

̰
Դա ֆուտբոլի պատմության մեջ մեծագույն կողոպուտն էր. Կարագերը՝ «Լիվերպուլի» հաղթանակի մասին

21:46 07.03.2025

«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը մեկնաբանել է ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում իր նախկին թիմի հաղթանակը: Այս մասին տեղեկացնում է Le Parisien-ը: «Չեմ հավատում աչքերիս: Դա ֆուտբոլի պատմության մեջ մեծագույն կողոպուտն էր»,- ասել է Կարագերը: Հիշեցնենք, որ «Պարկ դե Պրենս» ստադիոնում կայացած խաղում Լուիս Էնրիկեի թիմը 28 հարված էր կատարել մրցակցի […]

̰
Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստին ցմահ որակազրկում է սպառնում

21:25 07.03.2025

«Վեսթ Հեմի» և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Պակետային ցմահ որակազրկում է սպառնում, հաղորդում է Sky Sports-ը։ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան 27-ամյա ֆուտբոլիստին մեղադրում է անօրինական խաղադրույքներ կատարելու մեջ։ Նա կասկածվում է խաղադաշտում կանխամտածված գործողությունների չորս կետով, որոնք ֆուտբոլիստին թույլ են տվել նախապես կատարված խաղադրույքների պայմաններին հասնելու համար: Պակետան, սակայն, չի ընդունում մեղադրանքը։ Ըստ աղբյուրի` այս […]

̰
«Լիվերպուլը»՝ ՉԼ-ի ամենահավանական հաղթողն է. Opta-ի կանխատեսումը

20:45 07.03.2025

Հանրահայտ Opta ռեսուրսի սուպերհամակարգիչը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումներից հետո գնահատել է թիմերի՝ գավաթը նվաճելու շանսերը: Վարկանիշային աղյուսակը գլխավորում է անգլիական «Լիվերպուլը»՝ 26.1%-ով: Երկրորդ տեղում կատալոնական «Բարսելոնան» է, որի շանսերը գնահատվում են 17.3%: Լավագույն եռյակը եզրափակում է Միլանի «Ինտերը»՝ 15.5 %: Գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» 5-րդ տեղում է՝ 9.2 %-ով:

̰
Ստյոպա Մկրտչյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական

19:54 07.03.2025

Խորվաթական «Օսիեկի» պաշտպան Ստյոպա Մկրտչյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական` մասնակցելու Ազգերի լիգայի խաղարկության B/C լիգաների Վրաստանի թիմի հետ անցումային փլեյ-օֆֆի հանդիպումներին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 22-ամյա ֆուտբոլիստը նախորդ անգամ հավաքական հրավիրվել էր 2024 թ. հունիսին և մասնակցել Ղազախստանի թիմի դեմ ընկերական հանդիպմանը։ Նա վնասվածքի պատճառով բաց է թողել Ազգերի լիգայի խմբային փուլի հանդիպումները։ […]

̰
Լեգենդար Թիերի Անրին կարծում է, որ «Արսենալը» կարող է նվաճել Չեմպիոնների լիգայի տիտղոսը

19:06 07.03.2025

«Արսենալի» լեգենդար ավագ Թիերի Անրին կարծում է, որ ակումբը կարող է նվաճել Չեմպիոնների լիգայի տիտղոսը: «Այո՛, «Արսենալը» կարող է նվաճել Չեմպիոնների լիգայի տիտղոսը։ Ես, իրոք, հավատում եմ։ Ցանկանում եմ` թիմը ցույց տա, որ ի զորու է հաղթել մրցաշարը։ ՊՍՎ-ի դեմ կարծում էի, թե բարդ խաղ է լինել, հատկապես, մրցակցի դաշտում, բայց հանդիպման ընթացքում թվում էր, […]

̰
«Արսենալը» պատմական նվաճում է գրանցել Չեմպիոնների լիգայում

18:21 07.03.2025

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Արսենալը» հյուրընկալվելիս 7-1 հաշվով հաղթելով ՊՍՎ-ին՝ պատմական արդյունք է գրանցել: Opta-ի փոխանցմամբ՝ սա առաջին դեպքն է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլերի պատմության մեջ, երբ որևէ թիմի հաջողվում է արտագնա խաղում 7 գնդակ խփել: Նախկինում «Արսենալը» մեկ անգամ էր եվրոպական մրցասպարեզում արտագնա խաղում 7 գոլ խփել: Դա տեղի էր ունեցել 1993 […]

̰
Նրա դեմ խաղալը մղձավանջ էր. Չեխը՝ Ռունիի մասին

17:48 07.03.2025

«Չելսիի» ու «Արսենալի» նախկին դարպասապահ Պետր Չեխը ասել է, որ իր կարիերայի ամենաբարդ մրցակիցներից մեկը «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ուեյն Ռունին է եղել: «Ռունիի դեմ խաղալն ինձ համար միշտ մղձավանջ է եղել: Նա շատ դաժան էր՝ որպես մրցակից: Ուեյնն ամենուրեք էր դաշտում, կարող էր գոլ խփել կենտրոնից, միշտ պրեսինգ էր կիրառում ու նույնիսկ կես վայրկյան մտածելու […]

̰
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանին անսթափ վիճակում նկատել են Նյուքասլի փաբերից մեկի շրջակայքում

17:30 07.03.2025

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշը Նյուքասլի փաբերից մեկի շրջակայքում է՝ ալկոհոլի ազդեցության տակ: Գրիլիշի կարգավիճակը փոխվել է այս մրցաշրջանում: Նա հիմա հիմնական կազմի ֆուտբոլիստ չէ ու այս մրցաշրջանի ավարտից հետո հավանաբար կհեռանա ակումբից: Jack Grealish leaves Newcastle pub looking unsteady pic.twitter.com/8H86Ae721f — Mail Sport (@MailSport) March 3, 2025

̰
Ավելի կարևոր բաներ ունենք , քան Եվրոպա լիգան հաղթելու մասին մտածելը. Ամորիմ

17:11 07.03.2025

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը գտնում է, որ Եվրոպա լիգան հաղթելը հրաշալի կլինի, բայց ակումբն այս փուլում ավելի կարևոր անելիքներ ունի: «Մարդիկ մտածում են, որ Եվրոպա լիգան եզակի հնարավորություն է: Կարող ես հաղթել այս մրցաշարն ու հայտնվել Չեմպիոնների լիգայում: Անկեղծ ասած, ես գտնում եմ, որ մենք ավելի կարևոր բաներ ունենք անելու, քան Եվրոպա լիգան […]

̰
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստի գործակալը 9-ը անգամ բարձր աշխատավարձ է պահանջել

16:46 07.03.2025

«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է սկսել կիսապաշտպան Կոբի Մեյնուի հետ՝ պայմանագրի երկարաձգման շուրջ, հաղորդում է Daily Mail-ը: Անգլիական գրանդը որոշել է նոր թիմ կառուցել և կարևոր դեր է նախատեսել 19-ամյա ֆուտբոլիստի համար: Նշվում է, որ բանակցությունները բարդ են մեկնարկել, որովհետև անգլիացու գործակալն 9-ը անգամ բարձր աշխատավարձ է պահանջել: Նրա պնդմամբ՝ այդ պահանջը համապատասխանում է «Մանչեսթեր Յունայթեդում» […]

̰
Ուզբեկ պաշտպանը՝ «Մանչեսթեր Սիթիի» ամսվա լավագույն ֆուտբոլիստ

15:54 07.03.2025

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ուզբեկ պաշտպան Աբդուկոդիր Խուսանովը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 21-ամյա ֆուտբոլիստը փետրվարին մեկ գոլ է խփել Անգլիայի գավաթում, Պրեմիեր լիգայում էլ «Նյուքասլի», «Լիվերպուլի» և «Տոտենհեմի» դեմ խաղերին մասնակցել է առանց փոխարինման: Խուսանովը երկրպագուների քվեարկությամբ գերազանցել է Էրլինգ Հոլանդին և Յոշկո Գվարդիոլին: Խուսանովը մանչեսթերյան ակումբ է տեղափոխվել […]

̰
Չէի ճանաչում մրցակցիս, ստիպված էի փնտրել Google-ում. Բլեյդս

15:13 07.03.2025

UFC-ի ծանր քաշային կարգի 5-րդ համար Կյորտիս Բլեյդսը խոսել է UFC 313-ում Ռիզվան Կունիևի դեմ մենամարտի մասին, հայտնում է MMA Fighting-ը: «Միշտ ասում եմ՝ փողը նույնն է, անկախ նրանից՝ մրցում ես Ջոն Ջոնսի, թե որևէ նորեկի հետ: Փողը չի փոխվում, և ես միշտ պատրաստ եմ մենամարտի: Կունիևին չէի ճանաչում, ստիպված էի տեղեկություն փնտրել Google-ում: Նրա […]

̰
BACK_TO_TOP