08:43 27.05.2025
Մադրիդի «Աթլետիկոյի» և կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Արդա Թուրանը կգլխավորի Դոնեցկի «Շախտյորը»։ Այս մասին հաղորդում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Կողմերը համաձայնության են հասել: Թուրք մասնագետի հետ կստորագրվի երկու տարվա պայմանագիր: «Շախտյորում» Թուրանը կփոխարինի Մարինո Պուշիչին։ Նրա գլխավորությամբ Դոնեցկի թիմը 2024/25 մրցաշրջանում նվաճել է Ուկրաինայի գավաթը և երրորդ տեղը զբաղեցրել Պրեմիեր լիգայում։
08:20 27.05.2025
Անգլիայի Պրեմիեր լիգայում կայացան վերջին` 38-րդ տուրի բոլոր հանդիպումները։ «Մանչեսթեր Սիթին» 2-0 հաշվով հաղթեց «Ֆուլհեմին», 71 միավորով գրավեց երրորդ տեղն ու նվաճեց Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր։ «Չելսին» մրցակցի դաշտում 1-0 հաշվով հաղթեց «Նոթինգհեմ Ֆորեսթին», 69 միավորով առաջնությունն ավարտեց չորրորդ տեղում ու կրկին կխաղա եվրագավաթային գլխավոր մրցաշարում։ Անգլիայից Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի վերջին մասնակիցը դարձավ […]
08:00 27.05.2025
Վալերի Կարպինը ներկայացրել է ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի հայտացուցակը: Վնասվածքից նոր ապաքինված, իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը չի ընդգրկվել հայտացուցակում: Ռուսները հունիսի 6-ին ընկերական խաղում կմրցեն Նիգերիայի, 4 օր անց էլ` Բելառուսի հավաքականների դեմ:
23:04 26.05.2025
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դարձել է «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիր։ Ֆրանսիացի հարձակվողը «Ռեալ Սոսյեդադի» դեմ Իսպանիայի Լա լիգայի վերջին` 38-րդ տուրի խաղում գրանցած դուբլի շնորհիվ շրջանցել է Լիսաբոնի «Սպորտինգի» ֆուտբոլիստ Վիկտոր Դյոկերեշին և 31 գոլով կարիերայում առաջին անգամ արժանացել մրցանակին։
22:28 26.05.2025
ԱՄՆ-ի ազգային հավաքականը 92 տարվա ընդմիջումից հետո պատմության մեջ երկրորդ անգամ դարձել է տափօղակով հոկեյի աշխարհի չեմպիոն։ Մրցաշարի եզրափակչում Ռայան Վարսովսկիի թիմը լրացուցիչ ժամանակում 1-0 հաշվով հաղթել է Շվեյցարիայի հավաքականին։ Ամերիկացիների հաղթական նետումը կատարել է «Բաֆալո Սեյբրսի» հարձակվող Թեյջ Թոմասոնը։ ԱՄՆ-ի հավաքականը նախորդ անգամ աշխարհի չեմպիոն դարձել էր 1933 թվականին։ ԱՄՆ-ը 1960 թ. դարձել է […]
21:47 26.05.2025
Մադրիդի «Աթլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը պատմական ռեկորդ է գրանցել Իսպանիայի Լա լիգայում, հայտնում է As-ը։ Նա կարիերայում 6-րդ անգամ հաղթել է լեգենդար դարպասապահ Ռիկարդո Սամորայի անվան մրցանակը։ Այդ ցուցանիշով սլովենացին գերազանցել է «Բարսելոնայի» նախկին դարպասապահներ Վիկտոր Վալդեսին ու Անտոնի Ռամելյետսին, որոնք մրցանակը նվաճել են 5-ական անգամ։ Սամորայի անվան մրցանակը ստանում են մրցաշրջանում միջինը մեկ խաղում […]
21:00 26.05.2025
Իսպանիայի Լա լիգայի 2024/25 մրցաշրջանի վերջին խաղում երկրի չեմպիոն «Բարսելոնան» մրցակցի դաշտում 3-0 հաշվով հաղթել է Բիլբաոյի «Աթլետիկին»։ «Բարսելոնայից» դուբլ է գրանցել Ռոբերտ Լևանդովսկին, որը կատալոնական ակումբում խփել է իր 100-րդ ու 101-րդ գոլերը։ Հանսի Ֆլիկի թիմն առաջնությունն ավարտել է 88 միավորով, բասկյան ակումբը` 70 միավորով չորրորդն է։
20:25 26.05.2025
Անտոնիո Կասանոն քննադատել է «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիին, գրում է TuttoMercatoWeb-ը։ ««Ինտերը» Սկուդետոն զուգարանը նետեց։ Շատ ենք խոսել այս թեմայով։ «Ինտերը» 22 խաղացող ունի մեկնարկային կազմի համար։ «Ինտերն» Իտալիայի լավագույն կազմը կունենա, նույնիսկ եթե 11 խաղացող հանենք թիմից։ Ակումբը պետք է չեմպիոն դառնար, բայց վերջին չորս տարում երեք անգամ բաց է թողել տիտղոսը։ «Ինտերն» […]
19:55 26.05.2025
Լեգենդար Նովակ Ջոկովիչը տղամարդկանց մենախաղում նվաճել է կարիերայի 100-րդ տիտղոսը` հաղթելով Ժնևի ATP-250 շարքի մրցաշարը։ Սերբ թենիսիստը Շվեյցարիայում կայացած մրցաշարի եզրափակչում 5-7, 7-6, 7-6 հաշվով դժվարին հաղթանակ է տարել Հուբերտ Հուրկաչի (Լեհաստան, 31-րդ ռակետ) նկատմամբ։ Ջոկովիչը նվաճած տիտղոսների քանակով պատմության մեջ երրորդ լավագույնն է։ Նա զիջում է միայն Ջիմի Քոնորսին (109) և Ռոջեր Ֆեդերերին (103)։
19:27 26.05.2025
Էրիկ Տեն Հագը նշանակվել է «Բայերի» գլխավոր մարզիչ, գրում է ակումբի պաշտոնական կայքը։ Պայմանագիրը կգործի մինչև 2027 թ. հունիսի 30-ը ներառյալ։ Նիդերլանդցի մասնագետը լևերկուզենյան ակումբում փոխարինել է Խաբի Ալոնսոյին։ Վերջինը գլխավորել է Մադրիդի «Ռեալը»։ 55-ամյա Տեն Հագը նախկինում մարզել է «Մանչեսթեր Յունայթեդը», «Այաքսը», «Ուտրեխտը» և այլ թիմեր։
18:57 26.05.2025
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը որոշել է, որ ակումբի ոչ մի խաղացող անձեռնմխելի չի լինելու։ Այս մասին գրում է Manchester Evening News-ը։ Հաղորդվում է, որ ակումբը Եվրոպա լիգայի եզրափակչում պարտվելուց և Անգլիայի Պրեմիեր լիգայում 15-րդ տեղը զբաղեցնելուց հետո 1989/90 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ եվրագավաթային մրցաշարերի ուղեգիր չի նվաճել և մոտ 180 միլիոն ֆունտ ստերլինգի վնաս կկրի, […]
18:34 26.05.2025
«Լիլի» դարպասապահ Լյուկա Շևալյեն կարող է կարիերան շարունակել «Ասթոն Վիլայում»։ Այս մասին գրում է Get French Football News-ը։ 23-ամյա դարպասապահին ձեռք բերելն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կլինի անգլիական ակումբի գլխավոր նպատակը։ Անգլիական ակումբի մարզական տնօրեն Ռամոն Մոնչին արդեն կապվել է ֆրանսիացու ներկայացուցիչների հետ։ Տրանսֆերի վերաբերյալ պաշտոնական առաջարկ չի եղել, բայց Շևալյեն պատրաստ է տեղափոխվել «Ասթոն […]
17:55 26.05.2025
Մադրիդի «Ռեալը» ներկայացրել է ակումբի նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյին։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որն ուժի մեջ կլինի մինչև 2028 թ. հունիսի 30-ը ներառյալ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Պայմանագիրը կնքելուց հետո 43-ամյա մասնագետն ասել է. «Սա յուրահատուկ օր է ինձ համար։ Երջանիկ եմ այստեղ լինել, քանի որ ես տանն եմ։ «Ռեալի» հետ կապս երբեք […]
17:34 26.05.2025
Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերում հրապարակում է արել և շնորհակալություն հայտնել է ֆրանսիաիան Canal+ հեռուստաալիքին` իրեն նվիրված ռեպորտաժի համար: «Շնորհակալություն Canal +-ին իմ պատմության վերաբերյալ այս հրաշալի ռեպորտաժի համար»,- գրել է 36-ամյա ֆուտբոլիստը։ Ռեպորտաժում հեռուստաալիքը ներկայացրել է Մխիթարյանի անցած ճանապարհը։ Посмотреть эту публикацию в Instagram Публикация от Henrikh Mkhitaryan (@micki_taryan)
17:40 24.05.2025
UFC-ի նախկին մարտիկ, լեհ Մարցին Բանդելը (22-9-1) Նարեկ Գաբրիելյանի դեմ գրեփլինգի գոտեմարտ կանցկացնի Mix Fight 58 մրցաշարում, որը տեղի կունենա հուլիսի 13-ին Երևանում։ Բանդելը 2014 թվականին է հանդես եկել UFC-ում, հետագայում հաջողությունների է հասել Brave FC-ում, որտեղ 2022-ին դարձել է չեմպիոն:
17:06 24.05.2025
Հենրիխ Մխիթարյանը դարձել է «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի ծրագրերի առանցքային կերպարներից մեկը։ Ինչպես հայտնում է Tuttosport-ը, Ինձագին պատրաստ է երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ, սակայն պայմանով, որ նոր սեփականատեր Oaktree Capital-ը երաշխիքներ տրամադրի տրանսֆերային շուկայում՝ պահպանելու թիմի մրցունակությունը։ Այս երաշխիքների կենտրոնում Մխիթարյանի նման փորձառու խաղացողների դերն է։ 36-ամյա հայ կիսապաշտպանը ոչ միայն պահպանում է բարձր […]
16:30 24.05.2025
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան նույնպես արձագանքել է Լուկա Մոդրիչի՝ ակումբից հեռանալու հայտարարությանը: «Ֆուտբոլի լեգենդ, օրինակելի մարդ: Լուկա, ինձ համար մեծ պատիվ էր խաղադաշտը քեզ հետ կիսելը, քեզանից սովորելը և քո նման մեծության կողքին լինելը: Տխրում եմ, երբ մտածում եմ, որ քեզ այլևս հանդերձարանում չեմ տեսնելու: Մենք շատ կկարոտենք քեզ: Դու կյանքի ուրախություն ես: Գնահատում […]
15:51 24.05.2025
Լոնդոնի «Տոտենհեմի» արգենտինացի պաշտպան Քրիստիան Ռոմերոն ճանաչվել է ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի ավարտված խաղարկության լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Ռոմերոն լոնդոնյան ակումբի կազմում 2024/25 մրցաշրջանում Եվրոպա լիգայում մասնակցել է 7 խաղի, որոնցից 6-ը՝ փլեյ-օֆֆ փուլում։ 2022թ. աշխարհի չեմպիոնը նաև ճանաչվել էր Եվրոպա լիգայի եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ: Վճռորոշ խաղում «Տոտենհեմը» 1-0 հաշվով հաղթել […]
15:11 24.05.2025
Իտալական «Միլանը» դարպասապահ Անդրեյ Լունինի տրանսֆերի հարցով պաշտոնապես դիմել է Մադրիդի «Ռեալին»: Իտալական ակումբը ամռանը բաց է թողնելու ֆրանսիացի դարպասապահ Մայք Մենյանին և ցանկանում է շեշտը դնել ուկրաինացի դարպասապահի վրա: «Ռեալի» ղեկավարությունն իր ֆուտբոլիստի համար ակնկալում է ստանալ 25 միլիոն եվրո, բայց իտալական կողմն առաջարկում է 15 միլիոն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լունինի […]
14:35 24.05.2025
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ Գոռ Պետրոսյանին և ամփոփել անցնող շաբաթվա կարևոր քաղաքական իրադարձությունները։ Կարևոր իրադարձություններից են ՌԴ ԱԳՆ-ի և Իրանի ՊՆ-ի այցերը Հայաստան, Մարկո Ռուբիոյի հայտարարույունը, նաև Թուրքիայի ԱԽ-ի հայտարարությունը։ Ինչո՞ւ էր Լավրովը եկել Հայաստան և ի՞նչ տարավ Հայաստանից։ Արդյո՞ք Ռուսաստանը հեռանում է մեր տարածաշրջանից կամ նվազում է դերը, ինչպե՞ս պետք է շարունակել հարաբերվել […]
14:20 24.05.2025
Իտալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի աստղը տեղադրվել է իտալական սպորտի Փառքի սրահում: Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնի մոտակայքում տեղադրված աստղը հարգանքի տուրք է Բուֆոնի ունեցած մեծ ավանդին: 47-ամյա դարպասապահն Իտալիայի պատմության մեջ 11-րդ ֆուտբոլիստն է, որն իր աստղն ունի Փառքի սրահում: Նշենք, որ Բուֆոնը հավաքականի կազմում անցկացրած հանդիպումների քանակով ռեկորդակիր է: View […]
13:35 24.05.2025
Խորվաթ լեգենդար ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչը սոցցանցերում կատարած գրառմամբ անդրադարձել է Մադրիդի «Ռեալից» հեռանալուն: «Ժամանակը եկել է։ Սա այն պահն է, որը ես երբեք չէի ուզում զգալ, բայց սա ֆուտբոլ է, և կյանքում ամեն ինչ ունի սկիզբ և ավարտ… Շաբաթ օրը ես կանցկացնեմ իմ վերջին խաղը «Սանտիագո Բեռնաբեուում»։ Ես 2012 թվականին ժամանեցի աշխարհի լավագույն թիմի մարզաշապիկը […]
12:40 24.05.2025
ԱՄՆ-ի և Շվեյցարիայի հավաքականները դարձան տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության կիսաեզրափակչի առաջին մասնակիցները: ԱՄՆ-ի հավաքականը քառորդ եզրափակչում 5-2 հաշվով հաղթել է Ֆինլանդիայի թիմին: Շվեյցարացիները քառորդ եզրափակչում 6-0 հաշվով հաղթել են Ավստրիայի հավաքականին: ԱՄՆ-ի հավաքականը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի Կանադա-Դանիա զույգի հաղթողի հետ, իսկ Շվեյցարիան Շվեդիա-Չեխիա դիմակայության հաղթողի հետ կմրցի:
12:05 24.05.2025
Հոլանդացի հանրահայտ մարզիչ Էրիկ տեն Հագը համաձայնել է 2 տարվա պայմանագիր կնքել Լևերկուզենի «Բայերի» հետ։ Այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 55-ամյա մասնագետը պատրաստակամություն էր հայտնել ընդունելու թիմի ղեկը գերմանական ակումբի ներկայացուցիչների հետ շփումներից հետո: Այժմ ակումբը պետք է վերջնական որոշում կայացնի, քանի որ ղեկավարները միաժամանակ բանակցություններ էին վարում […]
11:24 24.05.2025
Հայասատնի երկու բռնցքամարտիկներ` 58 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը և 65 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը կմասնակցեն Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված թիմային մրցաշարի, որը կայանալու է Պերմ քաղաքում։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Հայ բռնցքամարտիկներն ընդգրկված են «Ստալինգրադ» թիմում: Նրանք մրցավայր են մեկնել մարզիչ Արմեն Պապիկյանի գլխավորությամբ:
09:10 24.05.2025
Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ներկայացրել է թիմի հայտացուցակն Անդորայի դեմ Եվրո-28-ի որակավորման մրցաշարի և Սենեգալի հետ ընկերական հանդիպումների համար: Հատկանշական է, որ «Մանչեսթեր Սիթիի», «Չելսիի», «Ռեալի», «Աթլետիկոյի» և «Բավարիայի» անգլիացիները նույնպես հայտացուցակում են, չնայած նրան, որ մասնակցելու են աշխարհի ակումբային առաջնությանը: Փոխարենը հայտացուցակում ոչ մի ֆուտբոլիստ չկա «Մանչեսթեր Յունայթեդից»:
23:01 23.05.2025
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն արձագանքել է Լուկա Մոդրիչի՝ ակումբից հեռանալու լուրին: «Հայրիկ, այսօր շատ տխուր օր է ինձ և բոլոր մադրիդցիների համար: Մենք իմացանք, որ դու շուտով 10 համարով խաղադաշտում չես լինելու: Դժվար է բառերով ասել, թե ինչ մեծ նշանակություն ես ունեցել այն պահից, երբ ես տեղափոխվեցի այս ակումբ: Սովորել եմ քեզանից և՛ դաշտում, և՛ […]
21:48 23.05.2025
«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը հայտարարել է, որ ակումբը չի հեռացրել իրեն մարզումներից: «Ինձ չեն հեռացրել ո՛չ մարզումներից, ո՛չ էլ առաջիկա խաղի հայտացուցակից: Ես զրույց եմ ունեցել ակումբի ղեկավարության հետ և ներկայացրել եմ ապագայի վերաբերյալ դիրքորոշումս: Նրանք ընդունել են առաջարկներս, այդ պատճառով էլ ես չեմ մեկնելու խաղին: Ոչ ոք ինձ չի հեռացրել, ոչ […]
21:06 23.05.2025
ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես ներողություն է խնդրել «Տոտենհեմ» ակումբից 2024/2025 մրցաշրջանի Եվրոպայի լիգայի եզրափակչի պարգևատրման արարողության ժամանակ մեդալների պակասի համար։ Թիմի ավագ Սոն Հյոն Մինը ու ևս երկու խաղացողներ մեդալ չէին ստացել՝ կազմակերպչական բացթողման պատճառով։ Սոնը գավաթը բարձրացրել էր առանց մեդալի։ «Ցավով նշում ենք, որ պարգևատրման ժամանակ բեմում բավարար մեդալներ չեն եղել՝ խաղացողների թվի անսպասելի անհամապատասխանության պատճառով։ […]
20:15 23.05.2025
UFC-ի թեթև քաշային կարգի առաջին համար Արման Ծառուկյանը հայտնել է, որ պատրաստ է մենամարտել բրիտանացի Փեդի Փիմբլեթի դեմ: «Փիմբլեթը վերջին մենամարտում շատ լավ հանդես եկավ: Այժմ կարելի է վստահորեն ասել, որ նա ունակ է մրցել թոփ-10 մարզիկների հետ: Եթե ինձ առաջարկեն ամռանը նրա դեմ մենամարտել, ես կհամաձայնեմ: Ես կընդունեի այդ մենամարտի հրավերը, քանի որ նա […]